15:51 27.11.2020
Իր այսօրվա տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն, ինչը տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է, իսկ այդ գործընթացը ենթադրում է, որ նաև Գեղարքունիքի մարզում ՀՀ ԶՈՒ պետք է տեղակայվեն ՀՀ սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով: «Ես հիմա խոսում եմ, կոնկրետ, Քարվաճառի […]
15:44 27.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսուղերձում ասել է, որ այսօր շատ ավելի կարևոր է խոսել այսօրվա և ապագայի մասին: «Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: […]
15:37 27.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում ասել է, որ, այնուամենայնիվ, մեր այսօրվա հիմնական խնդիրը ապագայի կառուցումն է, բայց դրանից առաջ նախ՝ մենք պետք է վերադարձնենք մեր զոհերի մարմինները, ու ոչ միայն։ «Մեր հարգանքի տուրքը մատուցենք նրանց, վերադարձնենք մեր գերիներին, պիտի հայտնաբերենք այն տղաներին, ովքեր հնարավոր է՝ պատսպարված են ռազմական գործողությունների գոտում՝ որևէ տեղ: Պիտի ապահովենք […]
14:56 27.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսաուղերձի ժամանակ ասել է, որ հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվել է՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ […]
14:44 27.11.2020
Այսօրվա տեսաուղերձի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գիտի, որ ժողովուրդը հարցեր ունի, երբեմն դառնացած է և զայրացած, հիասթափված ու հուսալքված, բայց այդ ամենի մեջ ինքը տեսնում է նաև ժողովրդի վստահությունը և ուզում է շնորհակալություն հայտնել այդ վստահության համար: «Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության […]
14:24 27.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսուղերձի ժամանակ ասել է, թե որն է այն հարցը, որն առաջինը պետք է լուծում ստանա: «Նոյեմբերի 9-ի հայտարարության և դրա ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել եմ: Չեմ ուզում կրկնել նախկինում ասվածը, բայց պետք է կրկնեմ համոզմունքս, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետև ցանկացած […]
14:10 27.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին՝ նախ ասելով, որ այս դժվարին օրերին շատ կարևոր է պահպանել ազգային հպարտությունն ու արժանապատվությունը: Դրանք շատ հեշտ է պահպանել, երբ հարվածի տակ չեն, ոչինչ չի սպառնում, բայց առավել կարևոր է այն պահպանել, երբ բազմաթիվ հարվածների ներքո են. «Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, […]
13:55 26.11.2020
Այսօր կառավարությունը որոշում է ընդունել Մեսրոպ Մեսրոպյանին ՀՀ Կոտայքի մարզպետ նշանակելու մասին: «Մեսրոպ Մեսրոպյան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է և մարզպետ նշանակվելու կապակցությամբ հրաժարական է տվել հանձնաժողովից»,- Մեսրոպյանին ներկայացնելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, ասել է, որ լավ է հասկանում պատասխանատվության չափը, խոստացել՝ ծառայել ի շահ ՀՀ-ի […]
13:47 26.11.2020
Այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև նոր կորոնավիրուսի՝ Հայաստանում տիրող իրավիճակին: «Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն տանելի է: Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք նրանց չենք կարողանում տեղավորել, հույս ունենք, որ այս իրավիճակը մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի, իհարկե, մեր ազգաբնակչության օգնությամբ, քանի որ կանոնների պահպանումը շատ կարևոր է»,- […]
13:39 26.11.2020
ՀՀ կառավարությունում այսօր քննարկվել է «Հայկ-88» ՍՊԸ կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին հարցը: Նախագծում նշված էր՝ Հավանության տալ «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետև՝ ընկերություն) կողմից ներկայացված` Կոմիտասի պողոտայի հ.49/9 և հ.49/10 հասցեներում գտնվող համապատասխանաբար 2016.0քմ և 10028.29քմ մակերեսներով հողամասներում իրականացվող ներդրումային ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի: Համաձայնություն տալ Երևան համայնքի Արաբկիր […]
13:18 26.11.2020
Այսօր գործադիրում քննարկման է դրվել ու հաստատվել նաև «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պետական նշանակության ավտոճանապարհների […]
12:44 26.11.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանից կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հետաքրքրվել է, թե ի՞նչ բովանդակություն ունեն արցախցիների աջակցության ծրագրերը: «Այս պահին ունենք հաստատած երկու միջոցառում՝ արցախահայության աջակցության մասով: Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին, յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ՝ մոտ 30 […]
12:07 26.11.2020
«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, այդ ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ, մեր բազմաթիվ քույրեր և եղբայրներ մեզ հետ չեն ապրում այսօր, նույնիսկ այս ծանր ժամանակները», – այսօր կառավարության նիստի ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասել է, որ այսօրվա հրամայականը հետևյալն է՝ ապրել այս ծանր ժամանակները, հաղթահարել […]