12:42 04.12.2020
Նոյեմբերի սկզբից Ճապոնիան երկու միլիոն հավ է ոչնչացրել թռչնագրիպի պատճառով, ինչը մեկ սեզոնի համար առավելագույն ցուցանիշ է դարձել: Այս մասին գրում է Kyodo գործակալությունը ՝ հղում անելով Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարին։ Օջախներ են հայտնաբերվել չորս պրեֆեկտուրաներում ՝ Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո և Միաձակի: Կագավայում օջախների թիվը հասել է 10-ի։ Կոսյու կղզուն, որտեղ գտնվում են Ֆուկուոկան և Միաձակին, […]
12:09 04.12.2020
ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրույցը վերաբերել է միջազգային արդի հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի արձագանքմանը վերաբերող հարցեր: Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զրուցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հնարավորությունները՝ աջակցելու […]
15:30 03.12.2020
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կառավարության օրակարգում է եղել նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի փաթեթը, որը չզեկուցվող հարցերի ցանկում էր: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում որոշակի պարզաբանում է ներկայացրել նախագծի մասով. «Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե․ այն […]
13:58 03.12.2020
Այսօր կառավարության օրակարգում է եղել նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի փաթեթը, որը չզեկուցվող հարցերի ցանկում էր: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագծին այս անունն է ունեցել ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ […]
13:33 03.12.2020
ՀՀ կառավարության նիստի օրակարգում այսօր 66 հարց է եղել, որից զեկուցվող էին միայն մի քանիսը. «Այսօր զեկուցվող հարցերն, ըստ էության, տեղավորվում էին նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ: Չզեկուցվող հարցերի փաթեթի մեջ նույնպես մենք ունենք այդպիսի հարցեր, որոնք ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ են: Մենք այս ուղղությամբ աշխատանքները պիտի շարունակենք: Ուզում եմ ասել, որ այժմ պատրաստվում […]
13:24 03.12.2020
Գործադիրն այսօր քննարկել և հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը: «Սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 […]
13:14 03.12.2020
Այսօր գործադիրում քննարկվել է նաև Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու և մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին հարցը: «Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային […]
12:05 03.12.2020
Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով։ «Միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների ծավալով, մասնավորապես՝ Սյունիքի մարզի մի փոքր հատվածն է, Գեղարքունիքի մարզն է: Ընդհանուր առմամբ՝ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը», – ասել […]
11:17 03.12.2020
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով, երկրորդ խմբի հաշմանդամություն […]
18:25 02.12.2020
Եվրամիությունը, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ֆոնին, հայտարարում է Նահանգների հետ աշխատելու ցանկության մասին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման ուղղությամբ: ԱՀԿ-ից դուրս գալու որոշումն ընդունվել է Դոնալդ Թրամփի օրոք. ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ: Եվրոպական հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել «գլոբալ փոփոխությունների համար ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների նոր օրակարգի» վերաբերյալ: ԵՀ-ի մամուլի տեղեկագրում ասված է, որ ընտրված նախագահ […]
18:18 02.12.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ, UNIDO) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի հետ։ «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր […]
16:31 02.12.2020
Pfizer և BioNTech-ի արտադրության COVID-19 պատվաստանյութն անվտանգ է՝ ներառյալ տարեց մարդկանց համար. այս մասին ասել է բրիտանական MHRA բժշկական կարգավորող մարմնի ղեկավար Ջուն Ռեյնը: Մեծ Բրիտանիան դարձավ կորոնավիրուսի պատվաստանյութը հավաստող առաջին երկիրը: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված պատվաստանյութը հաստատվել է օգտագործման համար: Պատվաստանյութը հասանելի կլինի ամբողջ Մեծ Բրիտանիայում հաջորդ […]
16:11 02.12.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս մշակվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետություններ: ՌԴ նախագահը տեսակոնֆերանսի ժամանակ նաև ասել է, որ աշխատանքներ են տարվում նաև հնարավոր համատեղ արտադրության ուղղությամբ։ Նա նշել է, որ դա վերաբերում է նաև ռուսական երկու այլ պատվաստանյութերի, այդ թվում ՝ «ЭпиВакКорона»-ին, որը նույնպես գրանցվել […]
15:28 02.12.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսից սկսած «Q87․1-առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» ոլորտը դադարում է համարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ։ «ՀՀ կառավարության 13.08.2020թ. թիվ 1358-Լ որոշման 1-ին հավելվածի 5.1-րդ կետով նախատեսված վերլուծության արդյունքներով` նշված ոլորտի շահառու հանդիսացող 15 տնտեսվարող սուբյեկտների` […]
14:41 02.12.2020
Բրազիլիայի Կամետ և Կրիուսումա քաղաքներում զինված կողոպտիչները պատանդներ են վերցրել և թալանել բանկերը: Մեկ մարդ զոհվել է, հայտնում է BBC-ն։ *EM DEZEMBRO TUDO VOLTARÁ AO NORMAL* 01/12 *assalto a bancos em Criciúma – Santa Catarina* 02/12 *assalto a bancos com reféns em Cametá – Pará* pic.twitter.com/X1G8RBJTxY — SIGAM-ME ?? (@JotaFilmes_) December 2, 2020 Իրավապահներն այն […]
14:22 02.12.2020
Կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց: Օգնություն ցուցաբերել փախստականների վերադարձի հետ կապված՝ ավերված ենթակառուցվածքների վերականգնմամբ, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությամբ»,- ասել է նա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում: Հիշեցնենք, որ […]
14:16 02.12.2020
Նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենը հաստատել է ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափին վերադարձնելու և Թեհրանի հետ այդ հարցի շուրջ հետագա բանակցություններ վարելու իր մտադրությունը, այդ մասին նա հայտնել է New York Times թերթին տված հարցազրույցում: Ավելի վաղ Բայդենը CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված իր հոդվածում գրել էր, […]