13:29 10.12.2020
«Այսօր մեր նիստի առաջին հատվածում ընդունած բոլոր 4 որոշումները, ըստ էության, վերաբերելի էին նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզին: Մենք արդեն ունեք այդպիսի շուրջ մեկ տասնյակ որոշումներ, որոնք կապվում են ճանապարհային քարտեզի հետ, և այս որոշումների ընդունումը կշարունակվի, որովհետև արդեն նախագծեր կան շրջանառության մեջ: Մենք, ինչպես ասել ենք, հետևողականորեն առաջ ենք գնալու այս ճանապարհով»,- կառավարության […]
13:20 10.12.2020
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին աշխատանքից ազատելու որոշումը. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Գարիկ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Արարատի նոր մարզպետ է նշանակվել Ռազմիկ Թևոնյանը: […]
13:12 10.12.2020
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները. ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Եղիազար Վահրամի Վարդանյանի ընտրության արդյունքները»,- ասված է կառավարության որոշման մեջ: Ասված […]
12:56 10.12.2020
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: «Առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններից տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և […]
12:35 10.12.2020
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել և հաստատել է Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը: «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս պահին չունեն բնակության վայր Արցախի Հանրապետությունում, հանդիսանալու են գործող […]
12:12 10.12.2020
ՀՀ կառավարության՝ այսօրվա ընդունած որոշումներից մեկն էլ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին էր: «Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, […]
11:44 10.12.2020
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել և ընդունել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին հարցը: Գործադիրում հստակեցրել են, որ խոսքը 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի […]
00:16 10.12.2020
Ստավրոպոլի բժիշկները մշակել են COVID-19 վիրուսային ակտիվությունը ճնշող դեղամիջոց: Այն հետազոտություններ է անցել Գամալեայի անվան ինստիտուտում. այս մասին հաղորդում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը: «Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոցի մի խումբ բժիշկներ պատրաստել են դեղամիջոց, որը ճնշում է COVID-19 վիրուսային ակտիվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հետազոտությունները, ըստ Առողջապահության նախարարության, ապացուցել են, որ 1 մգ/մլ դեղաչափով վիրուսային ծանրաբեռնվածությունը, […]
23:46 09.12.2020
ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ ավարտել են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները: «Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով […]
23:21 09.12.2020
Միջուկային ֆիզիկոս և Իրանի պաշտպանության փոխնախարար Մոհսեն Ֆահրիզադեին սպանել են այն զենքից, որն օգտագործում են ՆԱՏՕ-ի երկրները. այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդին կից խորհրդակցական մարմնի նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ՝ վկայակոչելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաքերիին: Ռեզայի խոսքերով ՝ գիտնականի վրա կրակել են խլացուցիչով զենքից, այդ պատճառով թիկնապահները կրակոցների ձայներ […]
23:10 09.12.2020
Զամբիայում 26-ամյա Գերտրուդա Նգոման դատի է տվել 28-ամյա Հերբերտ Սալալիկիին, որը 8 տարվա ընթացքում ոչ մի կերպ չի ամուսնանում նրա հետ: Այս մասին հայտնում է տեղական tuko պարբերականը։ Բացի այդ, Գերտրուդան կասկածներ ունի, որ իր սիրեցյալի կյանքում մեկ ուրիշ կին էլ կա: Ասվում է, որ այդ կինը, Հերբերտից ունեցած երեխայի հետ, ապրում է ծնողների հետ, […]
23:38 08.12.2020
Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca-ն պաշտոնապես հրապարակել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի վերջնական տվյալները: Ինչպես հաղորդում է համալսարանը, փորձարկումները հաստատել են պատվաստանյութի արդյունավետությունը ՝ 62,1 տոկոս-90,0 տոկոս՝ կախված դեղաչափից: Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները մշակողները հրապարակել էին նոյեմբերի 23-ին: Օքսֆորդի chadox1 nCoV-19 պատվաստանյութը պատրաստված է ադենովիրուսի հիման […]
23:31 08.12.2020
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը իր դեմ մահափորձ պետք է տեղի ունենար: «Ես փոխել եմ իմ տեղամասը քվեարկության համար, քանի որ Կոլումբիայի հետախուզությունում վստահելի աղբյուրից տեղեկություն է ստացվել իմ սպանության նախապատրաստման մասին»,- ասել է քաղաքական գործիչը Twitter-ում հեռարձակվող մամուլի ասուլիսում: Մադուրոյի խոսքերով ՝ ստացված տեղեկատվության գնահատումից հետո անվտանգության […]
23:21 08.12.2020
Միջուկային ֆիզիկոս և պաշտպանության փոխնախարար Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետ կապված մի քանի անձինք ձերբակալվել են. այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Այն անձինք, ովքեր մասնակցել են այդ սպանության կատարմանը, որոնց մի մասը պարզել և նույնիսկ ձերբակալել են մեր անվտանգության ծառայությունները, չեն խուսափի արդարադատությունից»,- Al-Alam հեռուստաալիքին հայտնել է Աբդոլլահիանը: […]
22:59 08.12.2020
Հնդկաստանի հարավային Անդհրա Փրադեշ նահանգում առեղծվածային հիվանդության պատճառ կարող է լինել կապարից և նիկելից թունավորումը, որոնց հետքերը հայտնաբերվել են ջրի և կաթի մեջ. հայտնել է նահանգի գլխավոր նախարարի գրասենյակը: Էլուրու քաղաքում և դրա շրջակայքում անհայտ հիվանդության բռնկումը սկսվել է անցած կիրակի: Ի թիվս հիվանդության ախտանիշների՝ էպիլեպսիկ ցնցումներն են լինում՝ 3-5 րոպե, հիշողության կորուստ՝ մի քանի […]