15:10 12.01.2021
Կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային փորձագետների թիմը մոտ ժամանակներս կարող է աշխատել Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հունվարի 11-ին Չինաստանի իշխանությունները վերջապես թույլատրել են այդ մասնագետներին մուտք գործել։ Սպասվում է, որ գիտնականները ՉԺՀ կժամանեն հունվարի 14-ին, սակայն հետազոտությունների ձեռնամուխ կլինեն միայն այն բանից հետո, երբ երկու շաբաթ կանցկացնեն կարանտինում: Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի և Պեկինի միջև […]
14:52 12.01.2021
Կորեայի Հանրապետության անասնաբուժական մարմինները հետաքննում են Կանվոնդոյի, Չոլլա Պուկտոյի և Կենգիդոյի նահանգներում գտնվող թռչնաֆաբրիկաներում H5N8-ի՝ թռչնագրիպի, երեք նոր ենթադրյալ բռնկումները: Այս մասին երեքշաբթի հայտնել է պարենի, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը երկրի տարածքում հայտնաբերվել է թռչնագրիպի 51 բռնկում: Վարակի տարածման դեմ պայքարելու նպատակով՝ նոյեմբերի կեսերից վարակված տնտեսություններում և […]
14:35 12.01.2021
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Կամչատկայի արևմտյան ափից ոչ հեռու երկնաքարի պայթյուն է տեղի ունենում: Ականատեսի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է գիշերային երկնքում խոշոր առկայծող կետը մոտենում հորիզոնին, բռնկվում և մարվում։ Մասնագետները հունվարի 10-ին՝ ժամը 23:09-ին, երկնաքարի մթնոլորտ մտնելուց ազդանշան են տվել: Ենթադրվում է, որ օբյեկտի տրամագիծը 10 մետրից պակաս է եղել, […]
14:02 12.01.2021
«Պայքարի միջոցները նույնն են ինչ, որ մյուսինն են»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի նոր շտամին ու այն հանգամանքին, թե որքանով է ՀՀ-ն պատրաստ ընդունել այն ու պայքարել դրա դեմ: Նունե Բակունցն ասել է, որ շարունակում են արդիական մնալ դիմակ կրելու, […]
13:43 12.01.2021
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, անդրադառնալով կորոնավիրուսի կանխորոշման համար անցկացվող թեստերին, ասել է, որ քանակի խնդիր չկա, կա դիմելիության պակաս։ «Դրականների ընդհանուր տեսակարար կշիռը դարձյալ նվազել է: Այս պահին միջինացված 16.5 տոկոս է: Նախորդ ժամանակահատվածի, եթե համեմատում ենք, մոտ 26 տոկոս էր»,- ասել է Սահակյանը: […]
13:28 12.01.2021
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ Հայաստանում կարանտինը երկարաձգվում է ևս վեց ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը, ժամը 17:00-ն: ԱՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ՀՀ օդային և ցամաքային սահմանը կարող են հատել միայն այն մարդիկ, ովքեր ունեն նոր կորոնավիրուսի բացասական թեստ՝ ոչ […]
13:12 12.01.2021
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ասել է, որ նոր կորոնավիրուսը շարունակում է լարված պահել իրավիճակն աշխարհում: Ամանորյա տոների օրերին շատ երկրներում խստացումներ են արվել: «Նույնիսկ գիտնականները կանխատեսում են, որ երրորդ ալիքի հավանականությունը չի բացառվում: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, մեզ մոտ նկատվում է համաճարակային իրավիճակի համեմատաբար […]
13:18 11.01.2021
«Մեզ համար, ընդհանրապես, անցած տարին բավականին ծանր տարի էր՝ ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված, այլև՝ պատերազմով»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ նոր կորոնավիրուսին վերաբերող կանչերը չեն մերժվել, թեև հակառակ պնդումները կան. «Կանչը չի մերժվել, ուղղակի որոշ կանչեր, որոնք անհետաձգելի կանչեր չէին, […]
12:56 11.01.2021
Այս Ամանորը, նախորդի համեմատությամբ, շատ ավելի հանգիստ է անցել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Մենք սպասարկել ենք 1377 կանչով ավելի քիչ, քան անցյալ տարի: Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6533, հիվանդանոց է տեղափոխվել 1204 հիվանդ՝ 453-ով ավելի քիչ, քան անցյալ տարի: Նվազել են և՛ մանկական կանչերը, և՛ հիվանդանոց տեղափոխված […]
12:50 11.01.2021
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն անդրադարձել է տարվա կտրվածքով նոր կորոնավիրուսի հետ առնչություն ունեցող կանչերին․ «Մենք սպասարկել ենք 15 հազար 400 կանչ: Առավելագույնը սպասարկել ենք մայիս ամսին՝ 2580 կանչ, իսկ նվազագույնն ունեցել ենք օգոստոսին՝ 864 կանչ», – այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Ստեփանյանը:
12:43 11.01.2021
«Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ ողջ տարվա կտրվածքով իրականացրել են 322 հազար 167 կանչ: 2020 թվականի այդ ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելին է՝ 2019 թվականի համեմատությամբ: «Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր․ 8071 կանչով իրականացրել ենք ավելի պակաս, քան 2019 թվականին: Հիվանդանոց ենք տեղափոխել […]