22:18 15.01.2021
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի վրա է դնում պատասխանատվությունը «Բաց երկնքի մասին» պայմանագրի տապալման համար։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Փիրս Կազալետը: «Մենք ի գիտություն ենք ընդունել «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի հայտարությունը։ Ռուսաստանի կողմից Դոն-ի շրջանակներում իր պարտավորությունների ընտրովի կատարումը որոշ ժամանակ խափանել է այդ կարևոր պայմանագրի ներդրումը եվրատլանտյան […]
14:00 14.01.2021
«Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրում» փոփոխությունների նախագծի քննարկումն այսօր կառավարությունում բավականին երկար է տևել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հենց առաջին օրվանից այս պրոցեսն ուղեկցվել է կառավարության ներսում տեղի ունեցող բանավեճերով: «Ըստ էության, փորձ է արվել ներդնել էքսպերիմենտալ գործիք, երբ ՀՀ բյուջեից հակաճգնաժամային նկատառումներով ինչ-որ դրամագլուխ կհատկացվի ՀՀ ազգային հետաքրքրությունների հիմնադրամին, որը այդ […]
12:46 14.01.2021
ՀՀ կառավարությքան այսօրվա օրակարգում է եղել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցերը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ ներդրվում […]
12:31 14.01.2021
Այսօր գործադիրը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու հարցերի վերաբերյալ. «Ըստ էության, մենք դատաիրավական բարեփոխումների մի շատ էական փուլ ենք մտնում: […]
12:10 14.01.2021
Գործադիրն այսօր որոշել է փոփոխություններ կատարել բժշկասոցիալական կարգում: Նախագիծը, մասնավորապես, վերաբերում է վիրավոր զինվորներին կամ քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հիշեցմամբ՝ գործող կարգով աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար քաղաքացին պետք է ունենար հաշմանդամության խումբ. իսկ կարգը տրամադրվում է բուժումն ավարտելուց հետո: Կատարված փոփոխությամբ՝ հնարավորություն է ստեղծվում տալ […]
11:45 14.01.2021
«Մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն ու կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմին»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հրավիրել է 2021 թվականի առաջին նիստը՝ 48 հարցով, որից զեկուցվող են միայն մի քանիսը։ «Հաջողություն եմ մաղթում բոլորին այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել […]