13:15 18.01.2021
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն անդրադարձել է այն հանգամանքին, ըստ որի՝ ՀՀ-ում ՄԻՊ-ը բողոքներ է ստանում արցախցիներից, թե իրենց հասանելիք գումարները չեն տրվում: Դժգոհությունները, մասնավորապես, Բերձորի բնակիչներից է, այն համարվում է հայկական, բայց մարդիկ, այնուամենայնիվ, լքել են բնակավայրը՝ անվտանգությունից ելներով: «Հիմնականում 300 հազար դրամ և 250 հազար դրամ ծրագրից օգտվելու դեպքում […]
12:56 18.01.2021
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ աշխատանք է տարվում ՀՀ-ում գտնվող արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու ուղղությամբ. «ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մեկ տասնյակից ավելի սոցիալական աջակցության ծրագրեր, երկու նման ծրագրեր վերաբերում են հենց զբաղվածությանը: Տեղյակ եմ, որ մոտ օրերս կսկսվի դրանց էլեկտրոնային առձեռն […]
12:42 18.01.2021
ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն այսօր ամփոփել է 2.5 ամիսների աշխատանքը։ «Ինչպես գիտեք՝ ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն ծառայության կողմից հենց սկզբից տարվել է ժամանակավոր հաշվառում, և վերջին տվյալներով, 93 հազար 300-ից ավելի արցախցիներ էին ժամանակավորապես ապաստանել ՀՀ-ում: Հիմնական խնդիրներն էին բնակչությանը կացարանով, բնակարանով ապահովելը, տաք սնունդը, տաք […]
12:37 18.01.2021
«Օպերատիվ շտաբում ունենք գրանցման մատյան: ԱՀ՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքների, հիմնականում Քաշաթաղի շրջանից, ունենք 50-ից ավելի գրանցված ընտանիքներ, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալու, վերաբնակեցվելու ԱՀ տիրապետման ներքո գտնվող տարածքներում, ազատ բնակֆոնդ ունեցող գյուղերում», – այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն՝ անդրադառնալով տեղահանվածների վերադարձի խնդրին: Ըստ Վիրաբյանի՝ […]
23:24 17.01.2021
ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնում է, որ Գերմանիայում խոշոր սկանդալի պատճառ է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց արտոնությունների մասին Գերմանիայի ԱԳ նախարարի առաջարկը: Գաղափարը թեь պրոֆիլային կազմակերպությունները, թեь քաղաքացիները համարում են անպատասխանատու և վնասակար: Քննարկումներ են ծավալվել սոցցանցերում: Բանն այն է, որ Հայկո Մաասը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ, այսպես ասած, հիմնական իրավունքները […]
23:08 17.01.2021
ԱՄՆ -ն անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում պատրաստվում է երկրի 46-րդ նախագահի երդմնակալությանը: Լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ծրագրում է տասնյակից ավելի հրամանագրեր ստորագրել, այդ թվում՝ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու և գերազանցապես մահմեդական երկրներ ուղևորության արգելքի վերացման մասին հրամանագրերը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի նոր […]
22:28 17.01.2021
ՌԴ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ենթարկել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, որը հունվարի 17-ի երեկոյան Բեռլինից վերադարձել է Մոսկվա: Նավալնին տարվել է այն բանից հետո, երբ նա անձնագրային հսկողություն է անցել «Շերեմետևո»-ում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան է վերադարձել Գերմանիայում բուժվելուց հետո: Նա «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության […]
22:15 17.01.2021
Numbeo համաշխարհային բազայի տվյալները ցոււյց են տալիս, որ 2021 թվականին երկրների անվտանգության վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ 135 երկրի ցանկում: Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանը, նախորդ տարվա համեմատությամբ, 2 տողով անկում է գրանցել: Հարևաններից Վրաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 32-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 88-րդ հորիզոնականը: Անվտանգ երկրների առաջին եռյակում են Կատարը, Թայվանն […]
22:01 17.01.2021
ԱՄՆ նախագահ Բայդենը Բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական կնշանակի Ջեֆ Մարությանին: Այս մասին հայտնի է դարձել այսօր: Ջեֆ Մարությանը կդառնա հերթական հայազգի գործիչը, որը պաշտոն կզբաղեցնի Բայդենի վարչակազմում: Նշվում է, որ Մարությանը հեռացել է Տրանսպորտային վարչության շրջանային վարչության (DDOT) տնօրենի պաշտոնից, որպեսզի միանա Բայդենի վարչակազմի կլիմայի թիմին: Նա աշխատելու է ԱՄՆ նախագահի աշխատակազմի գործադիր գրասենյակի […]
21:59 17.01.2021
Arvin բեռնանավի անձնակազմի փրկված անդամներից մեկը պատմել է, թե ինչպես է նավը խորտակվել։ Տեսագրությունը Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան հրապարակել է Twitter-ի իր էջում։ Ըստ նրա՝ մինչ խորտակումը նավը ծածկվել է մեծ ալիքով, նավում եղել է 12 մարդ: Կադրերում երևում է, որ անձնակազմի անդամը հիվանդանոցում է: Այսօր հաղորդվել է այն մասին, որ թուրքական Բարտին նահանգի […]
21:36 17.01.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում հայկական եկեղեցու վաճառքի վերաբերյալ ահազանգել է: «Բուրսայում հայկական եկեղեցու վաճառք». արդյո՞ք վաճառվում է երկրպագության վայրը: Ինչպե՞ս կարող են հասարակությունն ու պետությունը դա թույլ տալ: Ամոթ»,- գրել է Փայլանը՝ հրապարակելով վաճառքի մասին հայտարարության լուսանկարը։
00:05 17.01.2021
Վաշինգտոնի կենտրոնում Կապիտոլիումի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով իր մոտ ատրճանակ և զինամթերք է ունեցել: Տղամարդը փորձել է անցնել անցակետով ՝ կեղծ անցագրի միջոցով։ Այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը: Լրատվամիջոցի ունեցած տեղեկություններով՝ խոսքը Վիրջինիայի նահանգի բնակիչ Ուեսլի Ալան Բիլերի մասին է։ Նա փորձել է մտնել փակ տարածք։ Նրա մոտ եղել է ավելի քան […]
23:50 16.01.2021
Գերմանական Ֆրանկֆուրտի օդանավակայանը հայտնել է ոստիկանական հատուկ գործողության անցկացման մասին, որի համար փակվել են առաջին տերմինալը և երկաթուղային կայարանը: Նշվում է, որ շենքից մարդկանց տարհանում են։ Ուղևորներին կոչ են անում հետևել օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների հանձնարարականներին: Երկու անձ բերման են ենթարկվել, շարունակվում են երրորդի որոնումները: Պարբերականի տեղեկություններով ՝ հատուկ գործողությունն սկսվել է կասկածելի առարկայի հայտնաբերման […]
23:40 16.01.2021
Չինաստանի Տյանցզին մունիցիպալիտետում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել պաղպաղակում: «Tianjin Daqiaodao Food Company»-ն Նոր Զելանդիայից ներմուծել է չոր կաթ, Ուկրաինայից՝ չոր շիճուկ: Այս մասին հայտնում է «Sky News»-ը։ Ամբողջ խմբաքանակը հանվել է վաճառքից։ Ընկերության ավելի քան 1,5 հազար աշխատակիցներ ենթարկվել են կարանտինի և անցել են թեստավորում։ Լիդսի համալսարանի վարակաբան, բժիշկ Սթիվեն Գրիֆինը ենթադրում է, որ դա […]
23:23 16.01.2021
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել է մի տեղեկատվություն, որը հաստատում է, որ կորոնավիրուսը հայտնվել է Չինաստանի պետական լաբորատորիաներում: Այս մասին ասվում է Պետդեպի կայքում՝ նրա գրավոր հայտարարության մեջ։ «ԱՀԿ-ի քննչական խմբի, որն այս շաբաթ ժամանել է Չինաստան, կենսականորեն կարևոր աշխատանքին օգնելու համար Միացյալ Նահանգների կառավարությունն այսօր նոր տեղեկություններ է տարածում 2019 թվականին Չինաստանի կառավարական լաբորատորիաների […]
23:10 16.01.2021
Դանիայում հայտնաբերել են կորոնավիրուսի շտամով առաջին վարակը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր ՀԱՀ-ում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի Դանիական պետական ինստիտուտին։ «COVID-19-ի ևս մեկ տեսակի առաջին դեպքը հայտնաբերվել է Դանիայում։ Սա B. 1. 351 / 501Y վիրուսի տարբերակն է, որն ի սկզբանե հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում»,- ասված է հաղորդագրության […]
22:27 16.01.2021
Իրանցի զինվորականները զորավարժությունների ընթացքում հրթիռներ են արձակել, որոնցից մեկը Հնդկական օվկիանոսում ընկել է առևտրային նավից մոտ 30 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը։ «Առնվազն մեկ հրթիռ ընկել է ջրի մեջ՝ նավից վտանգավոր հեռավորության վրա: Թե կոնկրետ ինչ, չի հստակեցվում», – հայտնում է լրատվամիջոցը: Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային […]
23:58 15.01.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքների շուրջ: Այս մաիսն հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11 – ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները, բարձր մակարդակով ձեռք […]
23:47 15.01.2021
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում Արարատի լուսանկարն է հրապարակել ու գրել. «Երևան, Արարատ լեռան առաջին հայտնվելը 2021 թվականին: Մենք կարոտել էինք այն»: Հիշեցնենք, որ բավականին երկար ժամանակ Արարատյան դաշտը պատված էր թանձր մառախուղով ու լեռը տեսանելի չէր:
23:23 15.01.2021
Բրազիլիայում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակի վատթարացումը բազմաթիվ հիվանդանոցներում թթվածնի պակասի է հանգեցրել։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Ամազոնաս նահանգում։ Տեղի բժիշկները զգուշացնում են, որ թթվածնի պակասի պատճառով շատ հիվանդներ կարող են մահանալ: Daily Mail-ը գրում է, որ որոշ հիվանդանոցներում թթվածնի պակասը հանգեցրել է նրան, որ բժիշկները ստիպված են ընտրել, […]
22:29 15.01.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակով դիմել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով զարգացնել հարաբերությունները Փարիզի և Անկարայի միջև: Այս մասին, ըստ «Sabah»-ի, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Երկու օր առաջ մենք դրական նամակ ստացանք Մակրոնից, որը պարունակում էր հարաբերությունները կարգավորելու, մեր նախագահի հետ հանդիպելու նրա ցանկությունը», – պատմել է Չավուշօղլուն։ Էրդողանը Մակրոնի […]