00:27 26.01.2021
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Բասմանի դատարանի որոշումը, որը թույլ է տվել քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ ՝ նրա սպանության մեջ մեղադրվող դուստրերի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների և գործողությունների համար: Խաչատուրյան քույրերի փաստաբաններից Ալեքսեյ Լիպցերը «ՏԱՍՍ»-ին ասել է, որ որոշումն ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 4-ին Բասմանի դատարանը անօրինական ճանաչեց […]
00:15 26.01.2021
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: «Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում», – ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: «Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ […]
00:08 26.01.2021
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ելույթ ունենալով Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ըստ Բուրիչի՝ Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է վարել կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային օգնություն տրամադրելու համար: Նպատակը մարդու իրավունքների պահպանումն ապահովելն է: Նա նաև անդրադարձել է մի քանի տարի անազատության մեջ գտնվող թուրք բարերար Օսման Քավալայի գործին: Ըստ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի՝ […]
23:47 25.01.2021
Բաքվի արվարձանում պայթյուն է որոտացել երկհարկանի մասնավոր շենքում, մի քանի մարդ հայտնվել է փլատակների տակ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ադրբեջանի Հանրային Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման գործակալության տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իսմայիլ Կաբիևը։ Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան՝ Խիրդալան քաղաքում։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել, իսկ հարվածային ալիքը կոտրել է մոտակա բազմահարկ շենքերի բնակարանների ապակիները։ «Նախնական […]
23:35 25.01.2021
Ռուսաստանը հանում է Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները։ Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում։ «Եվս չորս երկրների ՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նշված երկրների հետ […]
23:26 25.01.2021
Պանդեմիային հաջորդած տնտեսական ճգնաժամը վատագույնն է դարձել վերջին հարյուրամյակի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ «Դավոսյան օրակարգը» միջոցառման ժամանակ, տեսակապով ելույթ ունենալով ։ «Ավելի քան 2 մլն մարդ մահացել է, և մենք գտնվում ենք 100 տարվա ընթացքում վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ»,- ասել է նա: Ընդ որում, Գուտերեշը վստահություն է հայտնել, որ […]
23:11 25.01.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ մանկատան նախկին շրջանավարտ Ա․Ե․-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) հիման վրա 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքում ձեռք է բերել 92 քմ մակերեսով անշարժ գույք. «Ա․ Ե․-ն՝ որպես մանկատան շրջանավարտ, 09.03.2020 թ․ ստացել էր բնակարանի գնման վկայագիր, որը կորցրելու պատճառով 18․08․2020 […]
21:43 25.01.2021
Moderna ընկերությունից հայտնել են, որ COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներում արտադրել է վիրուսը չեզոքացնող հակամարմիններ` ընդդեմ կորոնավիրուսի նոր՝ Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված տեսակների: Moderna-ում ակնկալում են, որ երկու չափաբաժին պատվաստանյութն արդյունավետ կլինի մինչև այժմ հայտնաբերված շտամմերի դեմ: Այնուամենայնիվ, գիտական շրջանակներում որոշակի անհանգստություններ կան: Օրինակ՝ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում նոր տարբերակների ի […]
21:08 25.01.2021
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուսների վրա։ Այս մասին հայտնում է Haber Turk-ը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Haber Turk-ի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան։ Տուժել է երկու կին և մեկ տղամարդ, նրանց հոսպիտալացրել են։ Հարձակումը ֆիքսել են տեսախցիկները։ Ականատեսների խոսքերով ՝ մի կին դանակի 7 հարված է […]
17:00 25.01.2021
Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Մ.Դ. Զարիֆի բանակցությունները: Վերջին անգամ նրանք հեռախոսով շփվել են 2020 թվականի նոյեմբերի 24-ին։ «Նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային թեմաների քննարկում՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում տիրող իրավիճակի, Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ, սիրիական կարգավորման, Աֆղանստանի և […]