14:20 05.02.2021
Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանն այսօր ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչու զբոսաշրջիկները պետք է ընտրեն ՀՀ գալը՝ հատկապես պատերազմական վերջին իրողությունը հաշվի առնելով։ «Ես ուսումնասիրություններ եմ անում, և Հայաստանը խոցելիության ինդեքսում ապահով և ստաբիլ երկրների ցանկից պատերազմի հետևանքով իջեցվել է մեկ աստիճան ներքև և հասել, էսպես ասած, […]
13:44 05.02.2021
«Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ամենատուժած ոլորտը, ամբողջ բացասական հետևանքներն իր վրա վերցրած ոլորտը՝ զբոսաշրջության ոլորտն է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ հիշեցնելով, որ զբոսաշրջությունը մեծ դերակատարություն ունի տնտեսության զարգացման հարցում: Ըստ Ապրեսյանի՝ պետք է թիրախ դարձնել 2021-2024 թվականին զբոսաշրջիկների թիվը կրկնապատկելու հանգամանքը: Ծրագրեր մշակել, օգտագործել բոլոր […]
14:07 04.02.2021
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը: «Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսևորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետև դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձևավորելու իրենց սեփական մոտեցումները: Շատ կարևոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է […]
12:58 04.02.2021
Գործադիրի այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն հաջողությամբ մեկնարկել է: «Էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, և ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների […]
12:47 04.02.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է այն հիշեցմամբ, որ եվրոբոնդերի թողարկում է եղել: ՀՀ-ն թողարկել է 750 մլն դոլարի պարտատոմս: Ըստ վարչապետի՝ շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել ՀՀ-ի պատմության ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով: «Սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել, […]
19:58 02.02.2021
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր: «Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,- ասել է Գալստյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: Դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների […]
19:46 02.02.2021
Այսօր ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսվել է նաև այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վերաֆինանսավորման 0.25 տոկոսով բարձրացնելու որոշումը հիփոթեքային վարկավորման ծավալների վրա. «2020 թվականի ՀՆԱ 7-8 տոկոս անկումը նշանակում է, որ մեր հայրենակիցների եկամուտների անկում ենք ունենալու: Այդ պարագայում ակնկալել, որ երկարաժամկետ եկամուտների հետ կապված վարկատեսակները նույն թափով շարունակելու են աճել […]
19:30 02.02.2021
«Եթե մտածենք դասական տնտեսագիտության թեզերի ուղեծրում, ապա տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է փողի թանկացում, փողի թանկացումը նշանակում է ֆինանսական ռեսուրսների որոշակի հասանելիության նվազում, որը տնտեսության իրական հատվածի վրա պետք է անդրադառնա ներդրումների հնարավոր կրճատմամբ»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով ԿԲ այն որոշմանն, ըստ որի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 0.25 […]
19:10 02.02.2021
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե որը պետք է լինի ելքը դժվարին տարում. «Ամենակարևոր գործողությունը, որը կառավարությունն այս տարի պետք է անի, դա տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումն է: Պետք է պետությունն ունակ լինի իրականացնել պետական ծախսումներ, հիմնականում՝ պետական կապիտալ ծախսումներ, որոնք թույլ կտան […]
18:51 02.02.2021
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ ԿԲ խորհուրդը նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսով՝ սահմանելով այն 53.5 տոկոս մակարդակի վրա: «2020 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ՝ հիմնականում ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով […]