TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Բելառուսի դեմ

16:24 09.11.2017

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում այսօր կմրցի Բելառուսի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին: Արդեն հայտնի է հավաքականի մեկնարկային կազմը. հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը բավականին նորարարական կազմ է ընտրել:

̰
Իժևսկում բազմաբնակարան շենքի մի հատված ամբողջովին փլուզվել է

16:23 09.11.2017

Իժևսկում բազմաբնակարան շենքի մի մասը՝ առաջինից մինչև իններորդ հարկերը, փլուզվել է: Նախնական տվյալներով կան տուժածներ: Նրանց թիվը ճշտվում է: Ականատեսների խոսքերով՝ հրդեհ է սկսվել, հավանաբար, գազի պայթյունի պատճառով: Դեպքի մանրամասները պարզվում են:

̰
NASA-ն ցուցադրել է Յուպիտերի հյուսիսափայլը

16:22 09.11.2017

Հոլովակը մոնտաժվել է լուսանկարներից, որոնք արվել են աստղադիտակի օգնությամբ, հայտնում է Space.com-ը:

̰
«Իմ սրտում անջնջելի հետք թողեցին 1915թ-ի փաստերը». Մոլդովայի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ

16:14 09.11.2017

Մոլդովայի հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ տիկնոջ և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո շրջել է թանգարանում, ծանոթացել 1915թ-ի ոճրագործության փաստերին:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Սկսվել է ՀԱԷԿ-ի սարքավորումների մատակարարումը

16:08 09.11.2017

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը Հայաստան։

̰
Վարչապետի և բողոքավոր ուսանողների հանդիպումը շարունակվում է արդեն մի քանի ժամ

16:02 09.11.2017

Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել զինծառայությունից ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողների և վարչապետի հանդիպումից: Այն շարունակվում է փակ դռների ետևում արդեն մի քանի ժամ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպմանը հետևելու հնարավորություն չունեն:

̰
Կոլումբիայում ռեկորդային քանակի կոկային է առգրավվել

15:56 09.11.2017

Կոլումբիայում պատմության մեջ ամենախոշոր քանակի կոկային է առգրավվել, հայտնում է i24NEWS-ը:

Հաղորդվում է, որ հայտնաբերված ու առգրավված թմրանյութը կշռել է 12 տոննա: Ոստիկանությունը հայտնաբերված նյութը գնահատել է 360 մլն դոլար:

̰
Առանց անձնակազմի և ուղևորների անվանացուցակի փոխադրողը չի կարողանա հատել ՌԴ  սահմանը:

15:52 09.11.2017

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր, հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

̰
Վրաստանում սիբիրախտի դեպքեր են գրանցվել

15:44 09.11.2017

Վրաստանի Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում սիբիախտից երիտասարդ կին է մահացել:Մասնագետների կարծիքով,Փոթիի բնակիչ 28 ամյա կինը մահացել է բուժհիմնարկ ուշ դիմելու հետեվանքով,երբ այլևս հնարավոր չէր փրկել նրան:Ըստ Վրաստանի համաճարակաբանների,հիվանդի մոտ սիբիրախտի ախտորոշումը հաստատվել է համապատասխան լաբորատոր ուսումնասիրությամբ: Նույն աղբյուրի հավաստմամբ,թեև սիբիրախտով հիվանդ կինը Փոթի քաղաքի բանկիչ է,համաքաղաքացիները անհանգստանալու հիմքեր չունեն:

Սիբիրախտը սուր վարակիչ հիվանդություն է:Ընթանում է տենդով,ավշային համաակարգի խախտմամբ, թունավորումով:Վարակման աղբյուրներն են `ընտանի կենդանիները:Դրանց հետ անմիջական շփման, վարակված մսի մշակման,նրանով սնվելու դեպքում,ինչպես նաև`սիբիրյան ախտի հարուցիչով վարակված հողը, ջորը, ընդերքը:

̰
Նախագահ Սարգսյանի հայտարությունը հայ-մոլդովական բանակցությունների վերաբերյալ

15:33 09.11.2017

Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքները նախագահներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Նախագահ Սարգսյանի հայտարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

̰
Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետը համապատասխան հանձնարարական է տվել

15:30 09.11.2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը հանձնարարական է տվել վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ:
«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումը, ի տարբերության դատական կարգով բողոքարկման, իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով։ Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում՝ կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով։ Միաժամանակ՝ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9,200 գործ։ 2017 թվականի նոյեմբեր ամսին վարչական դատարան հանձնված գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է, ըստ էության, 2018 թվականի հունվար ամսին, իսկ վերաքննիչ վարչական դատարան հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում 2019 թվականին»,-նշել է վարչապետը և հավելել, որ վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից։ Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ գյուղատնտեսության նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

̰
Աֆրիկայում առյուծը հարձակվել է տուրիստների մեքենայի վրա

15:22 09.11.2017

«Իմ աչքի առաջ առյուծը մի քանի անգամ փորձեց մոտենալ էգ առյուծին, սակայն, այն նրան հեռու էր վանում: Ինչ-որ պահի գիշատիչը հարձակվեց մեքենայի վրա, այնուհետև նայեց էգ առյուծին, ասես ուզում էր ասել՝ տես թե ինչ համարձակն եմ»,- գրում է տեսանյութի հեղինակ՝ 29-ամյա Մարկ Ուիլյամս Ուինը: Նազելի

̰
ՀՀ-ում դեկտեմբերին 16 000 աղջիկ կպատվաստվի արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ

15:19 09.11.2017

Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանում կմեկնարկեն արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումները:

̰
«Բու-տղան». պակիստանցի տղան  գլուխը կարող է պտտել180 աստիճանով

15:10 09.11.2017

Պակիստանում յուրահատուկ ունակություններով մի տղա է ապրում՝ 14-ամյա Մուհամեդ Սամիրին: Նա կարողանում է գլուխը ձեռքերի միջոցով 180 աստիճանով պտտել: Մուհամեդը խոստովանել է, որ այդ շնորհն ի ծնե չէ, նա այդպես անել սովորել է մի քանի տարի պարապելուց հետո: Տղան որոշել է կրկնել այս հնարքն այն բանից հետո, երբ նմանատիպ տեսահոլովակ է տեսել հոլիվուդյան սարսափ ֆիլմերից մեկում: Երեխայի մայրը սկզբում փորձել է արգելել նրան նման փորձեր անել, սակայն հետագայում որոշել է, որ իր որդու այս անսովոր կարողությունը «Աստծո պարգևն է»: Արդյունքում տղան դուրս է եկել դպրոցից և միացել «վտանգավոր տղաներ» պարային խմբին: Հանդես գալով նրանց հետ՝ Մուհամմադ Սամիրը սկսեց վաստակել եւ ֆինանսապես օգնել իր ընտանիքին:

̰
2700 տարկետումով ասպիրանտական տեղ վերջին 15 տարում

15:09 09.11.2017

2003-2004 ուսումնական տարվանից սկսած մինչև 2017-2018 տարին նման կերպ տարկետման իրավունքով ասպիրանտական տեղ է սահմանվել 2785 ապագա գիտնականի համար։ Այս թվի մեջ մտնում են Հայաստանում և միջպետական համաձայնագրերով այլ երկրներում ասպիրանտական կրթություն ստացողները։

̰
2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ շատ բան ունենք սովորելու երիտասարդներից. Կոմանդոս

14:59 09.11.2017

Արկադի Տեր-Թադևոսյանն այս խոսքերով է սկսել Ոսկետափի ավագ դպրոցում իր վարած բաց դասը:

̰
Պարեր անդունդի վրա

14:49 09.11.2017

Բավական մեծ բարձրության վրա ճոպանագնաց էքստրեմալները անհավանական ու գրեթե անհնարին հնարքներ են կատարել`սպորտային վարժություններ, պարեր:

̰
Անկարայում ավելի քան 100 մարդ է կալանավորվել ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով

14:40 09.11.2017

Անկարայում ոստիկանությունը ձերբակալել է 111 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» հետ առնչություն ունենալու մեջ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրներին:

̰
Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ

14:34 09.11.2017

Յըլդըրըմի այցը ԱՄՆ տեղի է ունենում երկու երկրների միջև լարվածության ֆոնին:

̰
Հայաստանում է Վրաստանի ՏՄՊՊՀ ղեկավարը

14:21 09.11.2017

Տնտեսական մրցակցության ոլորտում երկկողմանի, հավասար և փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների ղեկավարները այսօր ստորագրել են փոխըմբռման հուշագիր:

̰
Երևանում մեքենա է այրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:10 09.11.2017

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտաս-փափազյան խաչմերուկի մոտ այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենա:

̰
Մոլդովային հետարքրքրում է Հայաստանի փորձը ԵԱՏՄ-ում. Մոլդովայի նախագահի հայտարարությունը

14:07 09.11.2017

Մոլդովային հետարքրքրում է Հայաստանի փորձը ԵԱՏՄ-ում. Մոլդովայի նախագահի հայտարարությունը

̰
Արմեն Ջիգարխանյանի կինը համաձայնել է ապահարզան տալ

14:06 09.11.2017

Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ապահանզանի համաձայնություն է տվել, քանի որ կողմերը հրաժարվել են հաշտվել:

̰
Դասադուլ անող 5 ուսանողներ հանդիպում են վարչապետի հետ

14:06 09.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնել է հանդիպել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող և դասադուլ անող երիտասարդների 5 ներկայացուցիչների հետ։

̰
Վարչական ակտերի  հարցը կառավարության նիստում

13:57 09.11.2017

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց վարչական ակտերի բողոքարկման կարգի մասին հանձնարարարականով: Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումն՝ ի տարբերություն դատական կարգով բողոքարկումից, իրականացվում է առանց որևէ վճարի և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում, սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծ մասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով:

̰
25 տարվա ընթացքում առաջին այցը Հայաստան. Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի նախագահին

13:45 09.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:
Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել ենՍերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը:

̰
Ցերեկը ստացած վնասվածքներն ավելի արագ են ապաքինվում. բրիտանացի կենսաբաններ

13:39 09.11.2017

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ եթե մարդը վնասվածք ստանա ցերեկային ժամերին, ապա ավելի արագ կվերականգնվի, քան եթե նույն վնասվածքը ստանար գիշերը:

̰
Դոնի Ռոստովում Boeing-ի ավիաաղետի զոհերի հարազատները 10 մլն դոլարի հայց են ներկայացրել ԱՄԷ-ի դեմ

13:21 09.11.2017

Հիշեցնենք, որ Դուբայից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը կործանվել էր 2016թ. մարտի 19-ին: Ինքնաթիռում գտնվել էր 62 մարդ: Բոլորը զոհվել էին:

̰
Դասադուլ անող ուսանողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

13:12 09.11.2017

Ելույթներ են ունեցել Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները: Նրանցից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ իրենց մեջ բազում ծառայած երիտասարդներ կան: Անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց շարժումն ընդդեմ ծառայության է՝ ասել է. «Կարծիքներ հնչեցին, թե այն մարդիկ, որոնք դուրս կգան այս օրենքին դեմ, նրանք դասալիքներ են»:

̰
Իլլինոյսում ծնողները սովամահ են արել իրենց որդուն

13:06 09.11.2017

Բանն այն է, որ երեխային նման կերպ ցանկացել են պատժել նրա հայրն ու խորթ մայրը:

̰
BACK_TO_TOP