TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--3.91 oC

13:04 10.10.2017

«Ալիսան ստեղծվել է մարդկանց առօրյա խնդիրները լուծելու համար։ Նա կարող է համացանցում տեղեկություն գտնել, հուշել, թե որտեղ կարելի է ընթրել, վաղն ինչ եղանակ է լինելու և շատ այլ բաներ»,– պարբերականին ասել են «Ալիսա» հավելվածի հեղինակները:

̰

12:53 10.10.2017

Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Դանիել Կազարյանն հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի հետ։ Այսօր ասուլիս հրավիրած Կազարյանը նշում է, որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո փոխվել է Ֆրանսիայի ԱԺ կազմը, և ներկայում իրենք 3 հայ պատգամավորներով ձեռնամուխ են եղել հայ-ֆրանսիական բարեկամական խմբի վերակազմավորմանը։ Ֆրանսահայ պատգամավորի խոսքով` երկու երկրների միջև հարաբերություններում մշակութային բաղադրիչը մեծ ավանդույթներ ունի։ Իրենց նպատակներից են համարում տնտեսական հարաբերությունների զարգացումը, շատ կարևորում են նաև Արցախի հարցը։

̰

12:38 10.10.2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար կդառնա այն թեկնածուն, որի օգտին քվեարկելու են 58 երկրներից առնվազն 30-ը:

̰

12:32 10.10.2017

Խնդիրներ կարող են առաջանալ՝ կապված կապի հետ, հնարավոր են հեռուստա և ռադիոազդանշանների որակի վատթարացում, կարող են շարքից դուրս գալ արբանյակները:

̰

12:20 10.10.2017

Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունը երկրի միանգամից մի քանի շրջաններում հատուկ գործողություններ է իրականացրել:

Գործողությունների արդյունքում՝ Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 70 գործող զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական DHA գործակալությանը.

Աղբյուրը հայտնել է, որ ձերբակալվածները եղել են Թուրքիայի զինված ուժերի սպաներ: Գործողություններն իրականացվել են Անկարայի Քեյսերի, Կոնյայի, Իզմիրի, Ստամբուլի, Էսքիշհեհիրխի և Յալովայի շրջաններում:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին, Թուրքիայի Զինված ուժերի մի խումբ սպաների ու զինվորների կողմից հեղաշրջման փորձ էր կատարվել: Իրադարձությունները հիմնականում ծավալվել էին Անկարայում և Ստամբուլում: Գործողությունների արդյունքում զոհվել էր շուրջ 250 մարդ: Թուրքիայի իշխանություններն հեղաշրջման այս փորձի իրականացման մեջ մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆետուլլա Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:

̰

12:01 10.10.2017

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին:

̰

11:51 10.10.2017

Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչըն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շրջայցից հետո հայտնի դերասանը թանգարանի հուշամատյանում գրեց՝ «Ցավոտ դաս»: Լրագրողների հետ զրույցում Մալկովիչը նշեց, որ ցնցված է այն ամենից, ինչ լսեց այսօր:

«Սա ցավոտ դաս էր, սարսափելի պատմություն, թե բացառապես ինչ հիմար պատճառներով մարդիկ կարող են նման արարքներ անել»:

Ջոն Մալկովիչը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը, որը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 11-ին։

̰

11:23 10.10.2017

Ամերիկացի գիտնականների կարծիքով արևածաղկի սերմերը դանդաղեցնում են ծերանալու գործընթացը:

̰

11:15 10.10.2017

Ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, ով , չարաշահելով վարորդի վստահությունը, խափանված մեքենայի սրահից հափշտակել է դյուրակիր համակարգիչ ու փախուստի դիմել:

̰

10:29 10.10.2017

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կարեն Կարապետյանի պատասխանել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հարցերին: Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած փոփոխությունները և շեշտել, որ հատկապես տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը միտված են բիզնեսի համար հավասար և բարենպաստ պայմանների ստեղծմանը: Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվել էր 3,2 տոկոսի աճ:

̰

09:46 10.10.2017

Ոստիկանությունը փնտրում է հեռախոսի գողության մեջ կասկածվողին, ում ֆիքսել են տեսագրող սարքերը:

̰

09:35 10.10.2017

Շարունակվում է Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Իրան: Երեկ կայացել է Կարեն Կարապետյանի եվ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցը։ Վարչապետը բարձր է գնահատել Իրանի հետ ձեվավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները: Էսհաղ Ջահանգիրին վստահություն է հայտնել, որ այս այցը կնպաստի տնտեսական համագործակցության էլ ավելի ակտիվացմանն ու ընդլայնմանը: Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները: Կարեն Կարապետյանը եվ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարություններով:

̰

09:14 10.10.2017

Բրիտանական The Independent թերթը գրել է, որ Մեծ Բրիտանիան պատերազմ է նախապատրաստում Հյուսիսային Կորեայի դեմ՝: Ըստ թերթի Կորեական թերակղզու շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակի ֆոնին Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության պաշտոնյաներին հանձնարարվել է Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր հակամարտության նախապատրաստման ծրագրեր մշակել: Հրապարակման համաձայն Մեծ Բրիտանիայի նոր՝ HMS Queen Elizabeth ավիակիրը կարող է ժամանակից շուտ գործարկվել: Անանուն պաշտոնյայի խոսքով՝ բրիտանական կողմը կարող է նաեւ գործարկել Type-45 կործանիչներն ու Type-23 ֆրեգատները: Թերթի աղբյուրը գրել է, որ բրիտանական կողմի նախապատրաստությունների մասին լուրերն առավել տագնապալի են հնչում հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության ֆոնին: Հայտնի է, որ 71-ամյա ղեկավարն ասել էր, որ Հյուսիսային Կորեայի դեպքում կա միայն մի բան, որը կաշխատի: Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահը հենց ռազմական միջամտությունն է նկատի ունեցել:

̰

08:57 10.10.2017

Պաշտոնական այցով Իրանում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանն «Արարատ» մարզամշակութային համալիրում հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

̰

08:44 10.10.2017

Կատալոնիայի նկատմամբ ճնշումներն ավելանում են: Եվրամիության ճարտարապետներ համարվող Ֆրանսիան ու Գերմանիան դեմ են արտահայտվել Կատալոնիայի միակողմանի անկախացմանը: Նախօրեին հայտարարություն է արել նաև Կատալոնիայի մայրաքաղաքը համարվող Բարսելոնայի քաղաքապետը: Ադա Կոլաուն նշել է, որ Կատալոնիայի հանրաքվեի արդյունքները չեն կարող երաշխիք լինել Կատալոնիայի անկախության հռչակման համար: Նա կոչ է արել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին չընդունել այնպիսի որոշում, որը կարող է փլուզել երկխոսության հնարավորությունը: Կոլաուն նաև խնդրել է Ռախոյին չկիրառել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս տարածաշրջանին ընդհանրապես զրկել ինքնավարությունից:

̰

08:28 10.10.2017

ԱՄՆ Պենտագոնը պաշտոնապես հերքել է սիրիական կողմի այն մեղադրանքները, որոնց համաձայն ԱՄՆ-ն զենք է փոխանցել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սիրիայի բանակի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավարը հայտարարել էր, որ 2015 թ.-ի հունիսի 5-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ն զենք է մատակարարել Սիրիայում կռվող ԻՊ գրոհայիններին:

«Այդ զենքը նախատեսված էր իբր ահաբեկիչների դեմ պայքարի համար, սակայն, ի վերջո, ընկավ ԻՊ-ի ու «Ջեբհաթ ան Նուսրաի» զինյալների ձեռքը», – ասել էր սիրիացի գեներալը:

ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչը հերքել է այս մեղադրանքներն ու հայտարարել, որ ԱՄՆ-ն երբևէ զենք չի մատակարարել ո՛չ «Իսլամական պետությանը»-ին, ո՛չ մեկ այլ ահաբեկչական կառույցի:

̰

21:30 09.10.2017

Կրեմլում երեկ կայացել է «Տաշի շոուի» հինգերորդ հոբելյանական համերգը:

̰

21:00 09.10.2017

Րորեներ առաջ ավարտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ընտրության առաջին փուլը: Թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել անհրաժեշտ քանակության ձայներ: 58 քվեարկող պետություններից ընդամենը 2-ն է կողմ քվեարկել Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլուին

̰

20:50 09.10.2017

Այս մասին կիրակի օրը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

̰

20:36 09.10.2017

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

̰

20:27 09.10.2017

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

̰

20:18 09.10.2017

Հոկտեմբերի 7-ին արդեն 9-րդ անգամ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կայացավ «Արենի» գինու փառատոնը:

̰ ̰

19:34 09.10.2017

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի հանրային քննարկման ժամանակ միջադեպ գրանցվեց: Քննարկման սկզբում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեցին օրենքի կարևորության և անհրաժեշտության մասին, իսկ քննչական ծառայության ներկայացուցիչը ներկայացրեց վիճակագրական տվյալներ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ:
Սաթենիկ Հայրապետյան

̰

19:29 09.10.2017

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծում է Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունների եղբայրական բնույթ ունենալը:

̰

19:21 09.10.2017

Կենտրոն Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի եվ մյուսների գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալները չեն խոսել

̰

19:15 09.10.2017

Իրաքի կառավարությունը հանդես է եկել առաջարկով՝ բանակցություն սկսել Քրդստանի փաստացի իշխանության հետ:

̰

19:07 09.10.2017

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հանդեպ երկակի մոտեցում է ցուցաբերում, որն արտահայտվում է հզոր պաշտպանությամբ և բովանդակալից երկխոսությամբ:

̰

18:53 09.10.2017

Նոր մանրամասներ «Կոնվերս» բանկի թալանից

̰

18:45 09.10.2017

Մեդվեդևը Աբել Աղանբեկյանին պարգևատրել է Պյոտր Ստոլիպինի անվան մեդալով:

̰
BACK_TO_TOP