TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

12:10 11.10.2017

Թուրքիայի Գյումյուշհանում գտնված հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են այդ եկեղեցուն պատկանող սյուներ, զարդաքանդակներ և հայատառ տապանաքարեր: Սյուներից մեկի գագաթին հայտնաբերված երեք կիսալուսնի և սուլթանական կնիքի նշանն է։ Սա հայերի ժամանակներից մնացած և ամենայն հավանականությամբ, 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին արված պատկեր է։  Հայտնի է, որ տեղի բնակիչների մոտ […]

̰

11:52 11.10.2017

Առավոտյան 6:42-ին աստերոիդը Երկիր մոլորակին կմոտենա մինչև 50 հազար կմ, ինչը տիեզերական չափումներով շատ մոտ տարածություն է: Համեմատության համար նշենք, որ լուսինը մեր մոլորակից ավելի քան 7 անգամ հեռու է, քան 2012 TS4 աստերոիդը:

̰

11:27 11.10.2017

Այսօր լուսաբացին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի չշահագործվող նախկին մշակույթի տանը: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, այրվել են մշակույթի տան փայտյա հատակը (մոտ 100 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը և առաստաղը (մոտ 200 քմ), տանիքի և առաստաղի կառուցատարրերից ջերմահարվել և փլուզվել է մոտ 250 քմ:

̰

11:14 11.10.2017

Հյուսիսային Կորեայի հաքերների գողացած փաստաթղթերը վերաբերում էին հավանական պատերազմի ժամանակ Հարավային Կորեայի և ԱՄՆ միացյալ գործողություններին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդներին ոչնչացնելու ուղղությամբ։

Գողության մասին հայտարարել է Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ նշելով, որ հաքերներին հասանելի են դարձել ընդհանուր 235 գիգաբայթ ծավալով փաստաթղթեր։ Տվյալների յուրացումը եղել է մեկ տարի առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին։

Դեպքի վերաբերյալ Հարավային Կորեայում հետաքննություն անցկացնող խումբն այս տարվա մայիսին հրապարակել էր տեղի ունեցած մասին տեղեկություն, սակայն չէր բացահայտել գողացված տվյալների վերաբերյալ մանրամասներ։ Այս հրապարակումների վերաբերյալ Հյուսիսային Կորեայից արձագանքել էին՝ «գործ են սարքում»։

Հարավկորեացի խորհրդարանականը, որ հայտնել է միջադեպի մանրամասները, նշել է նաև, որ գողացված փաստաթղթերի 80 տոկոսը դեռ չի նույնականացվել, այսինքն հայտնի է, թե ինչ փաստաթղթեր են եղել միայն 20 տոկոսը։

̰

10:58 11.10.2017

ՀՀ ՊՆ ծրագրերով այս տարիներին բնակարաններ է ստացել հայկական բանակի սպաների 1700 ընտանիք, սակայն բնակարան ստանալու համար հերթագրված սպաների քանակը շատ է ավելի երկար է։ Այս մասին այսօր հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ խորհրդարանում ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծի լսումների ժամանակ։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ սպաների մի մասն արհեստականորեն վատացրել է իր բնակարանային պայմանները, վաճառել է տունը, չի գրանցել ժառանգությունը և այլն, որպեսզի ցույց տա, որ բնակարանի կարիք ունի։ Արդյունքում բնակարանի կարիք ունեցող և հերթագրված սպաների ցուցակը երկարել է։

«Մենք առաջարկում ենք այս կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասները դեռ քննարկվում են և մինչև ամսվա վերջ կավարտենք քննարկումները։ Նոյեմբերին լայն հասարակության դատին կներկայացնենք», — նշել է Վիգեն Սարգսյանը։

Նախարարը որոշ մանրամասներ է բացահայտել նոր ծրագրից․ մասնավորապես՝ առաջարկվելու է բացառիկ պայմաններով հիպոտեկային վարկի ծրագիր, որը շատ ավելի ցածր տոկոսադրույք է ենթադրելու, քան բոլոր գործող տարբերակները։ Այս ծրագրից սպան ծառայության ընթացքում կարողանալու է օգտվել միայն մեկ անգամ։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ծրագրում գրանցումից հետո երրորդ տարում սպան արդեն ֆիզիկապես կստանա բնակարան և դրա համար վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում` որոշակի զեղչով՝ 20 տարիների ընթացքում, այսինքն՝ ամսական մոտ 60-70 հազար դրամ վճարելով երրորդ տարում կստանա: Ավելին, եթե նա ծառայում է առաջնագծում և այնտեղ բնակարան ունի կամ վարձով է բնակվում, ապա հիպոտեկային վարկով վերցրած բնակարանը կարող է վարձով տալ մեկ ուրիշին ու ստացած գումարով հոգալ իր կարիքները։

̰

10:57 11.10.2017

Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լի Ջոնսոնի հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը՝ Ժխտման ճարտարապետները ներկայացվելու է Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխությանը:

̰

10:42 11.10.2017

Թուրք – ամերիկյան դիվանագիտական սկանդալի հետեվանքները սպորտում: Ռուսական թիմը ստիպված է Թուրքիա մեկնել առանց իր երկու առանցքային խաղացողների:

̰

10:22 11.10.2017

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանում մեկնարկել է Դիմակայություն հանուն զարգացման խորագրով 3-օրյա միջազգային համաժողովը:

̰

10:07 11.10.2017

Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հանդիսավոր ընթրիքի ժամանակ թուրքերեն լեզվով երգ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Այս կատարման տեսանյութն արագ տարածվել է համացանցում: Նա մոտեցել է սեղանին, որտեղ նստած են եղել Սերբիայի և Թուրքիայի նախագահներն իրենց կանանց հետ, և կատարել է «Օսման Աղա» երգը: Հիշեցնենք, որ Էրդողանը երկօրյա այցով գտնվում է Սերբիայում: […]

̰

10:05 11.10.2017

Հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ մասին հաղորդում է shamshyan.com-ը: Կա 10 վիրավոր: Ժամը 23:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Ford Transit մակնիշի 24 OS 736 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել КамАЗ մակնիշի 54 ԼՕ 444 համարանիշի ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով վիրավորները տեղափոխվել […]

̰

09:54 11.10.2017

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

̰

09:14 11.10.2017

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը անկախության հռչակագիր է ստորագրել, սակայն հայտարարել է, որ դրա իրականացման գործընթաց առայժմ չի սկսի, որպեսզի ավելի չսրի Իսպանիայի իշխանությունների հետ հարաբերությունները: Իսպանիայի կառավարությունը մերժել է Կատալոնիայի կառավարության կողմից անկախության հռչակման հնարավորությունը: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Մադրիդի հետագա քայլերը:

̰

08:51 11.10.2017

Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի նախագահը հայտարարություն է արել Ղրիմի վերաբերյալ: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածք: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ բրիֆինգի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան սատարում է Ուկրաինայի ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Թուրքիան դեռ անցյալ տարի էր հայտարարել, որ կաջակցի Ուկրաինային  տարածքային […]

̰

08:46 11.10.2017

Հյուսիսային Կորեան Ռուսաստանի պետական դումայի պատգամավորներին խնդրել է աջակցել երկրի ղեկավարին՝ սանձել Միացյալ Նահանգներին: Հյուսիսային Կորեայի Գերագույն ազգային ժողովի նախագահը ռուս պատգամավորներին նաև հայտնել է մոտակա ժամանակներում միջմայրցամաքային նոր հրթիռ փորձարկելու իրենց ծրագրերի մասին. այդ հրթիռի հեռահարությունը, ըստ Փհենյանի, թույլ կտա հարվածել ԱՄՆ-ի արևմտյան ափին: Ռուսական պատվիրակությունը հանդիպել է նաև Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանի հետ: […]

̰

20:44 10.10.2017

Կատալոնիայի խորհրդարանում սկսվել է երկրի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի՝ անկախության վերաբերյալ ելույթը, որն արդեն մեկ անգամ հետաձգվել է տարաձայնությունների պատճառով: Կատալոնիայի զինված ոստիկանությունը ուժեղացրել է իր ներկայությունը խորհրդարանի մերձակայքում: Մոտ 20 զրահապատ ոստիկանական մեքենաներ արգելափակել են խորհդարան տանող այգու մուտքերը: Եվս 3 ֆուրգոն կանգնած է խորհրդարանի մուտքի մոտ: Խորհրդարանի մոտ են հավաքվել նաև անկախության հարցերով ակտիվիստները:

̰

20:22 10.10.2017

ՕՊԵԿ-ը դիմել է ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արդյունահանող երկրներին՝ կոչ անելով դադարեցնել արդյունահանումը:

̰

20:00 10.10.2017

ԱՄՆ-ի իշխանությունները պատասխանատվություն են կրում Անկարայի և Վաշինգտոնի միջև առաջացած վիզային ճգնաժամի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

̰

19:50 10.10.2017

Դուբայի ոստիկանությունը օրերս փորձարկել է առաջին թռչող մոտոցիկլները:

̰

19:44 10.10.2017

Այդ երկրի կողմից ներկայացված թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն քվեարկության եզրափակիչ փուլի երկրորդ օրը տարբեր հանդիպումներ է ունեցել պատվիրակ պետությունների ներկայացուցիչների հետ՝ ձայն ստանալու համար, իսկ օրվա վերջում՝ քվեարկությունից րոպեներ առաջ ներկայացրել թեկնածությունը հետ կանչելու նամակ:

̰

19:43 10.10.2017

Չեխիայի նախագահը առաջարկում է Ռուսաստանին փոխհատուցում վճարել Ուկրաինային Ղրիմի համար

̰

19:31 10.10.2017

Հոկտեմբերի 10-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ։

̰

19:15 10.10.2017

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ իր հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար:

̰

19:01 10.10.2017

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ քնել է: Կիևում տեղի ունեցած երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հայտարարությամբ պետք է հանդես գային, և մինչ Պորոշենկոն խոսում էր, Էրդողանը ննջում է:

̰

19:00 10.10.2017

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

̰

18:43 10.10.2017

Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

̰

18:32 10.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքները:

̰

18:22 10.10.2017

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային կրթական նոր խաղի շնորհանդեսը:

̰

18:03 10.10.2017

ԼՂՀ հարցը ըստ Մելիքյանի պարզապես պատրվակ էր Էրդողանի համար ՝ սառեցնելու գործընթացը : Մյուս կողմից սակայն փորձագետի համոզմամբ

̰

18:00 10.10.2017

Հայաստան – Ավստրիա Մ21 հանդիպման ուղիղ հեռարձակում

̰

18:00 10.10.2017

Քաղաքապետը որոշում է կայացրել Իբանիշվիլիի օգտին:

̰
BACK_TO_TOP