TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC

Նոր մանրամասներ Արմավիրի պատանդառուի վիճակի մասին

12:19 31.10.2017

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել երեկ «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ պահած Արգամ Հովիկյանի վիճակի մասին:

̰
Յուրի Վարդանյանն այլևս դեպան չէ

12:17 31.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Յուրի Վարդանյանն այսօր ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ռուբեն Սադոյանը (նստավայրը՝Թբիլիսի): Այս մասի հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

̰
«Արջանոց» ռեստորանի արջերին տանում են ապաստարան

12:03 31.10.2017

Ուղիղ միացում բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

̰
Որսված խեցգետինների 47 տոկոսը որսի համար անթույլատրելի չափի է

11:47 31.10.2017

Ձկնային պաշարների կրճատման արդյունքում ամբողջ ավազանի բնակչությունը հիմանակում սկսել էր զբաղվել խեցգետնի արդյունահանման որսով և վաճառքով, – այս մասին այսօր հիշեցրել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը: Ըստ Ղուկասյանը՝ Սևանա լճում խեցգետնի պաշարները սկսել են նվազել 2014 թվականից, երբ նոր տիպի որսագործիքներ են հայտնվել:

Ըստ Էվելինա Ղազարյանի մինչ այդ կիրառվել են Կասպիական թակարդները,որոնք ակտիվ որսագործիքներ են: Այսինքն՝ աշխատում են խայծով: Երբ թակարդի մեջ խայծ է լինում կենդանիների մեջ մրցակցություն է սկսվում և հիմնականում թակարդներն են ընկնում առավել խոշոր չափերովները:

ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբսնության ինստիտուտը մի քանի անգամ արդեն հաշվետվություններում նշել է, որ չինական որսագործիքների կիրառման արդյունքում անթույլատրելի չափի կենդանիների որսը ակզմում է մոտավորապես 47 տոկոս:

Ըստ Ղուկասյանի՝ խեցգետնի պաշարները Սևանան լճում կտրուկ՝ գրեթե կրկնակի կրճատվել են: Եթե այս որսագործիքներով որսը շարունակվի, ապա կունենանք նաև խեցգետնի՝ ոչ արդյուանգործական պաշարների խզում:

̰
ԱՄՆ զինվաժ ուժերը կշարունակեն ծառայությունն Իրաքի տարածքում. Ռեքս Թիլերսոն

11:40 31.10.2017

«Իրաքի իշխանությունները չեն ասել, որ ԱՄՆ զինված ուժերը պետք է հեռանան երկրի տարածքից: Մենք այնտեղ կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել ահաբեկչական խմբավորմանը»,- ասել է Թիլերսոնը: Նազելի

̰
Ավտոբուսի մեջ գողություն էր արել

11:28 31.10.2017

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:

̰
Քսենյա Սոբչակի շտաբից հեռացել է գլխավոր քաղտեխնոլոգը

11:22 31.10.2017

Ռուսաստանի հայտնի շիկահերի նախընտրական շտաբից հեռացել է գլխավոր քաղտեխնոլոգը: Ալեքսեյ Սիտնիկովը Քսենյա Սոբչակի նախընտրական շտաբից հեռացել է ողջ թիմով: Սիտնիկովը հայտնի էր հատկապես նրանով, որ 1996 -ին մասնակցել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինի նախընտրական քարոզարշավին: Նա BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հեռանալու պատճառը կազմակերպչական հարցերում տարբեր մոտեցումներն են: Նա նորմալ է դա համարել: Շտաբի մամուլի պատասխանատու Քսենյա Չուդինովան հաստատել է լուրը, սակայն պատճառները չի ասել, և նշել է, որ հետագայում ևս դրանք, ամենայն հավանականությամբ չեն հնչի:

̰
«Առինջ մոլի» վաճառականներն Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են իրականացնում

11:05 31.10.2017

«Առինջ մոլի» առևտրականներն այս պահին Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Վաճառականների բողոքի պատճառն այն է, որ հարկային ծառայությունը պահանջում է յուրաքանչյուր ներկրած ապրանքի շարժի համար փաստաթուղթ ներկայացնել: Այդ ամենը վաճառականներն ավելորդ թղթաբանություն են համարում և նշում, որ դրա համար նրանք պետք է հավելյալ աշխատուժ վարձեն: Նրանք խորհրդարանից պահանջում են վերանայել օրենքը: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀԿ-ական պատգմավոր Մարգարիտ Եսայանը: Նա առևտրականներին առաջարկել է իրենց խնդիրը ներկայացնել գրավոր: Վաճառականները հիմա սպասում են ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին:

̰
Արմավիրի մանկապարտեզի պատանդառուն վերակենդանացման բաժանմունքում է

11:03 31.10.2017

Երեկ Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3 տարեկան երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նա վիրահատության է ենթարկվել:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Քրեական գործ՝ մանկապարտեզի սանին պատանդ վերցնելու  առթիվ

10:54 31.10.2017

Արմավիրում մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։

̰
Երևանի ավագանու նիստի ուղիղ հեռարձակումը

10:40 31.10.2017

Երևանի ավագանու նիստի ուղիղ հեռարձակումը

̰
Հս. Կորեայի առաջնորդի պաշտամունքը լուսանկարներում

10:33 31.10.2017

Մինչ աշխարհի գերտերությունները տարբերակներ են փնտրում՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին «կարգի հրավիրելու» կամ նույնիսկ ռազմական ուժի կիրառմամբ ստիպելու, որ այդ երկիրը հրաժարվի միջուկային զենք ստեղծելուց, Հյուսիսային Կորեայում շարունակվում է առաջնորդի պաշտամունքը:

̰
Թիլերսոնը խնդրել է կոնգրեսին՝ թույլ տալ զինուժն օգտագործել առանց սահմանափակումների

10:18 31.10.2017

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել կոնգրեսին՝ նախագահին իրավասություն տալ, որպեսզի վերջինս կարողանա ահաբեկիչների դեմ պայքարում ամերիկյան զինուժը գործի դնել առանց ժամանակային ու տարածքային սահմանափակումների: Այդ մասին գրել է «Ռոյթերս» գործակալությունը:

«Ներկա պահին նախագահի վարչակազմին անհրաժեշտ է թույլտվություն ստանալ՝ զինուժն օգտագործելու ընդդեմ թշնամու, որը ուշադրություն չի դարձնում սահմաններին»,- ասել է Թիլերսոնը ԱՄՆ սենատի լսումներում:

Նա նշել է, որ Սպիտակ տունը չի պատրաստվում հրաժարվել 2001-2002թթ–ին տրված թույլտվություններից, որոնք կոնգրեսը տվել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո և Իրաքի պատերազմից առաջ: Ավելի վաղ նման դիրքորոշում արտահայտել էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը:

̰
«Երկիր Ծիրանին» հրաժարվեց գրանցվել Երևանի ավագանու նիստում

10:12 31.10.2017

Ավագանու այսօրվա նիստում «Երկիր Ծիրանի» կուսանցության ներնայացուցիչները հրաժարվեցին գևանցվել, քանի որ, ինչպես նշեց կուսանցության անդամ Մարինե Խաչատրյանը, «Երևանն աշխարհի լավագույն քաղաքներից է, սակայն քաղաքապետարանը չունի էլեկտրոնային համակարգ և իրենք մտադիր չեն քվեարկել և գրանցվել նախնադարյան տարբերակով»։
«Երկիր Ծիրանին» ընտրեց գրանցման քաղաքակիրթ տարբերակ, որը, սակայն, պարզ չարձավ թե որն է:

̰
«Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը հրապարակվեց՝ հակազդելու ստորագրման հնարավոր ուշացման հետ կապված մթնոլորտին». Ռիչարդ Îիրակոսյան

10:03 31.10.2017

«Վերջերս ես Բրյուսելում էի: Հիմնվելով ԵՄ պաշտոնյաների հետ իմ հանդիպումների վրա՝ ուշացում կա՝ Եվրամիության ինստիտուտների նախապատրաստական աշխատանքների առումով»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» ծրագրի շրջանակում ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Համաձայն ՀՀ կառավարության եւ ԵՄ պաշտոնայների հայտարարությունների՝ նրանք փորձում են այդ համաձայնագիրը պատրաստել, որպեսզի ստորագրվի Բրյուսելում: Ըստ Կիրակոսյանի՝ ինքը շարունակում է թերահավատ լինել, քանի որ չի կարծում, թե համաձայնագիրն` ինքնին, պատրաստ կլինի ժամանակին ստորագրման, բայց մինչև տարեվերջ պատրաստ կլինի: «Ուստի այս ուշացման մեջ ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական խնդիր կա: Բայց այստեղ ամենից շատ նյարդայնացնող բանը այն է, որ սա վատ ազդանշան է ռուսամետ տարրերի համար, այն իմաստով, որ ցանկացած ուշացում կամ գագաթաժողովի ժամանակ համաձայնագրի չստորագրումը կամրապնդի ռուսական մեսիջը»:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ ընկալման հարցը իրականությունից կար¨որ է: Ամենից հետաքրքիրը հետևյալն է: «Այն, որ ուշացման պատճառով համաձայնագիրը կարող է պատրաստ չլինել ստորագրման, իրականում հենց դա պատճառ դարձավ փաստաթղթի տեքստը հրապարակելու համար, որը արտասովոր բան է: Այն ամբողջությամբ հրապարակվեց՝ ի տարբերություն «Ասոցացման համաձայնագրի»՝ հակազդելու ուշացման հետ կապված բացասական մթնոլորտին»,-«Շանթ» ՀԸ «Հեռանկար» ծրագրի շրջանակում ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

̰
Գնչուհին «թուղթուգիրը» հանելու համար հայուհուց խաբեությամբ 7 մլն ռուբլի է շորթել

09:56 31.10.2017

1obl.ru կայքը գրում է, որ ՌԴ Չելյաբինսկ քաղաքում 2016թ. դեկտեմբերին 35-ամյա գնչուհին փողոցում պատահական մի կնոջ է մոտեցել ու ասել, որ նրա վրա «թուղթուգիր» կա: Կինը, որին մոտեցել է գնչուհին, եղել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ: Գնչուհին ասել է, որ ինքը խոշոր գումարի դիմաց կարող է հանել «թուղթուգիրը» մոգության մի քանի սեանսի միջոցով: Վախեցած հայուհին հավատացել է ու համաձայնել առաջարկին: Մի քանի հանդիպման ընթացքում կինը գնչուհուն տվել է 45.000 ռուբլի արժողությամբ 2 բջջային հեռախոս, 1.925.490 ռուբլի արժողությամբ և 1 կգ քաշով ոսկերչական իրեր, ինչպես նաև առանց ընտանիքի մյուս անդամների իմացության տնից վերցված 5.1 մլն ռուբլի: Առիթփից օգտվելով՝ խաբված հայուհուց ստացած 7 մլն ռուբլիով գուշակը Սվերդլովսկի մարզում տուն է գնել, վերանորոգել ու կահավորել այն: Սակայն երբ խաբեությունը բացահայտվել է, գնչուհին տունը գրանցել է տուժածի անունով: Այդպիսով՝ հայուհուն է վերադարձվել 4 մլն ռուբլին: Մոտ մեկ տարի տևել է «թուղթուգիր» հանելու գործով հետաքննությունը: Գուշակի դեմ քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

̰
«Բելառուսն ու Ղազախստանը կարող են խնդիրներ ստեղծել ԵՄ համաձայնագրի իրականացման համար». Ռիչարդ Կիրակոսյան

09:37 31.10.2017

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին նշել է, որ անհանգստություն չունի, որ Արևելյան գործընկերության անդամները ինչ-որ խնդիր կստեղծեն դրա համար:

«Իմ անհանգստությունը ոչ այնքան Արեւելյան գործընկերության երկրներն են, որքան Բելառուսն ու Ղազախստանը, այն իմաստով, որ ԵԱՏՄ տարածքում հնարավոր են դժգոհություններ ադրբեջանամետ անդամների՝ Ղազախաստանի ու Բելառուսի շրջանում»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:

̰
Կառլես Պուչդեմոնի ճակատագիրն անհայտ է

09:19 31.10.2017

Առայժմ անհայտ է մնում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ճակատագիրը: Միայն հայտնի է, որ նա մեկնել է Բելգիա: Այդ մասին տեղեկություն հաղորդել է բելգիացի փաստաբան Պոլ Բեքաերտը: Պուչդեմոնը նրան վարձել է իրավաբանական օգնության համար: Սակայն փաստաբանը չի ասել՝ արդյոք Պուչդեմոնը պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել: Իսպանիայի դատախազությունը սպառնում է Պուչդեմոնի եւ նրա գործընկերների նկատմամբ մեղադրանք առաջադրել՝ հեղաշրջում անելու հատկանիշներով՝ նկատի ունենալով հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեն, որը չի ճանաչվել ոչ Մադրիդի, ոչ Բրյուսելի կողմից:

̰
Իրանը կվերացնի Քրդստանի հետ սահմանային անցակետերի սահմանափակումները

09:13 31.10.2017

Իրանի իսլամական հանրապետությունը կվերացնի Իրաքյան Քրդստանի հետ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները, որոնք մտցվել էին Քրդստանի դեմ պատժամիջոցների իրականացման շրջանակներում: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ սահմանային անցակետերում կիրառվող սահմանափակումները կվերացվեն մոտ օրերս: Նախօրեին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է նոյեմբերի 1-ինª նախագահության ժամկետի լրանալուց հետո չի առաջադրվի նույն պաշտոնում: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93 տոկոսն այո է ասել: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72 տոկոսը: Հանրաքվեին դեմ էին արտահայտվել ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանությունները, այլեվ բոլոր հարեւան երկրներըª այդ թվումª Իրանը:

̰
Հայաստան 2-2 Խորվաթիա. շախմատային դիմակայություն

08:22 31.10.2017

Հունաստանի Խալկիդիկիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպել էր Խորվաթիային: Այս փուլի բոլոր պարտիաները ավարտվել են ոչ ոքի, և ընդհանուր 2-2 հաշվով գրանցվեց ոչ ոքի:

̰
Լաս Վեգասի հրաձիգի ուղեղը կուղարկվի հետազոտության

21:09 30.10.2017

Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի գիտնականները մի քանի ամիս զբաղվելու են Լաս Վեգասի հրաձիգ Սթիվեն Փեդոքի գլխուղեղի հետազոտությամբ, որպեսզի պարզեն հնարավոր նյարդաբանական շեղումները, հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լաս Վեգասի իշխանություններին և փորձագետների:

̰
Facebook-ը մեղադրվում է զրույցները գաղտնալսելու մեջ

21:00 30.10.2017

Համացանցում facebook սոցիալական կայքի օգտատերերը մեղադրանքների մեծ ալիք են բարձրացրել: Նրանք պնդում են, որ սոցցանցը գաղտանալսում է իրենց զրույցները, որպեսզի գովազդն ավելի ուղղորդված իրականացնի:

̰
ՌԴ ԱԳՆ-ն աջակցել է Իրաքի տարածքային ամբողջականությանը

20:53 30.10.2017

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հաստատվել է Իրաքի միասնականության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում հետևողական գիծը, նշվել է կայուն համաձայնության գալը երկխոսության միջոցով՝ հօգուտ երկրի բոլոր քաղաքական ուժերի և էնթնոդավանաբանական խմբերի շահերի:

̰
Հայտնի է Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության օրը

20:43 30.10.2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, RIA Novosti-ին հայտնել է Վիտալինայի ներկայացուցիչ Իրինա Մազուրը:

̰
«Ինչ-որ մեկը» հավաքում է ՌԴ քաղաքացիների կենսանյութը. Պուտին

20:25 30.10.2017

Անհայտ անձինք պրոֆեսիոնալ և նպատակաուղղված կերպով հավաքում են Ռուսաստանում բնակվող տարբեր էթնոսների մարդկանց կենսանյութը:

̰
Սոցցանցերում պահանջում են Քևին Սփեյսիի պատճառով փակել «Թղթե տնակը»

20:17 30.10.2017

Սոցցանցերում կոչ է արվում փակել «Թղթե տնակը» սերիալը դերասան Քևին Սփեյսիի հետ տեղի ունեցած սկանդալի պատճառով, հայտնում է BuzzFeed-ը:

̰
«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է (լուսանկարներ)

20:09 30.10.2017

Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:

̰
̰
«Հիվանդ մարդ է». Պուտինը մեկնաբանել է «Էխո Մոսկվիի» լրագրողի վրա հարձակումը

19:49 30.10.2017

«Դե, հիվանդ մարդ է եկել, ի՞նչ կապ ունի այստեղ խոսքի ազատությունը: Եկել է Իսրայելից, հարձակվել այդ լրագրողի վրա»,- հայտարարել է Պուտինը:

̰
Ոստիկանության հայտարարությունը Արմավիրի մանկապարտեզում պատանդառության դեպքի վերաբերյալ

19:46 30.10.2017

Ոստիկանության հայտարարությունը Արմավիրի մանկապարտեզում պատանդառության դեպքի վերաբերյալ

̰
BACK_TO_TOP