TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC

ՊԵԿ որոշման բողոքարկումը բավարարվել է

15:47 31.10.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը: Քննարկվել է ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող չորս հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված բողոքներից երեքը, իսկ մեկը՝ բավարարել:

̰
Վրաերթ Սիսիանում

15:39 31.10.2017

Երեկ երեկոյան՝ 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

̰
Ռեստորանի արջերին տեղափոխեցին

15:18 31.10.2017

Օրերս բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել էր Հայաստանի ռեստորաններում և զվարճանքի վայրերում «բանտարկված» արջերի ճակատագրին: Պարբերականը նշել էր, որ արջերն ապրում են հույսով, որ ռեստորանի այցելուները ճաշը վայելելուց հետո գոնե մնացորդներն իրենց կնետեն: Պարբերականն այնուհետ նկատել էր, որ նախկին խորհրդային երկիրը արջերին որսալու և պահելու հին ավանդույթներ ունի, և չնայած Հայաստանում այլ ոլորտներում առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ, կենդանիների իրավունքները, մեղմ ասած, այդ ոլորտների ցանկում չեն:

̰
Փոլ Մանաֆորտի նկատմամբ տնային կալանք է սահմանվել

15:15 31.10.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը և նրա գործընկեր Ռիք Գեյթսն ԱՄՆ նահանգային ոստիկանության կողմից տնային կալանքի են ենթարկվել:

̰
Հաղորդավար Քսենիա Սոբչակը զիչում է միայն Վլադիմիր Պուտինին

15:14 31.10.2017

Ռուսական 5 պետական հեռուստաընկերությունների եթերներում Քսենիա Սոբչակը, հիշատակման քանակով, գերազանցել է նախագահի բոլոր «ավանդական» թեկնածուներին՝ բացառությամբ Վլադիմիր Պուտինի: Սա ըստ «Մեդիալոգիայի» կողմից իրականացված հաշվարկների, որն արվել է Կոմունիստական կուսակցության պատվերով:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Պուչդեմոնի ասուլիսը  Բրյուսելում (իսպաներեն)

15:05 31.10.2017

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ասուլիս է տալիս Բրյուսելում (իսպաներեն):

̰
Բարդուխ Գաբրիելյանը ցանցավանդակների հարցում միայն մեկ ռիսկ է տեսնում

15:02 31.10.2017

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն անրադաձավ Սևանա լճում իշխանի բազմացման համար տեղադրված ցանցավանդակներին: Ըստ Գաբրիելյանի՝ ձկան կերից լճի աղտոտման հարցը կարելի է լուծել կերի քանակն օպտիմիզացնելով: Այսինքն՝ այնպիսի քանակով կերակրելով, որպեսզի մնացորդներ չմնան և հատակ չգնան: Ինչ վերաբերում է ձկների արտաթորանքից հասցվելիք վնասին, Գաբրիելյանը ասել է, որ դա էլ հնարավոր է վերահսկել մոնիթորինգի միջոցով:

̰
ՈՒԵՖԱ-յի Չեմպիոնների լիգայի այսօրվա խաղերը

14:54 31.10.2017

Այսօր երեկոյան ժամը 23-45-ին տեղի կունենան Չեմպիոնների լիգայի խմբային հերթական խաղերը:

̰
Netflix-ը չեղարկում է «Թղթե տնակը» սերիալի նկարահանումները

14:52 31.10.2017

Netflix ընկերությունը հայտարարել է, որ «Թղթե տնակը» (House of Cards) հայտնի սերիալը կավարտվի 6-րդ սեզոնով, հայտնում է The Telegraph-ը:

̰
Ոստիկանները ծեծով խոստովանական ցուցմունք են կորզել. ՀՔԾ

14:43 31.10.2017

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ. կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները տվել է իր նկատմամբ գործադրված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների հետևանքով:

̰
Ո՞վ է Վրաստանում դեսպան նշանակված Սադոյանը

14:35 31.10.2017

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը Վրաստանում նոր ներկայացուցիչ կունենա: ՀՀ նախագահի ստորագրված հրամանով, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը:

Ռուբեն Սադոյանը ծնվել է 1968թ. հունիսի 22-ին Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է:1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ, 1990-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետև տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ, 1994-1996թթ.` «Վահունի» ՍՊԸ-ում` տնօրեն, 1996-2000թթ.` «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում` տնօրեն, 2000-2001թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության և հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 2002թ.` «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն, 2002-2003թթ.` «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն, 2003-2004թթ.` «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 9 ընտրատարածք): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

̰
ՌԴ-ն չի բացառել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը

14:27 31.10.2017

Ռուսաստանի ԱԳՆ-ն չի բացառել, որ Վրաստանի հետ, փոխադարձ համաձայնությամբ, կարող է վերացվել վիզային ռեժիմը, գրում է ռուսական TASS գործակալությունը:

̰
Աղբավայրերը կմեկուսացվեն. փոխքաղաքապետ

14:23 31.10.2017

Ավագանու նիատում քննարկվում է Երևանի զարգացման 5-ամյա ծրագիր, որով նախատեսվում է երկու ստորգետնյա ավտոկայանատեղի Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում: Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը տեղեկացրեց, որ կհիմնանորոգվեն մանկապարտեզները և քաղաքի ենթակայության տակ գտնվող դպրոցները։ «Երկիր Ծիրանիից» Սոնա Աղեկյանը հարցրեց՝ իսկ ինչպե՞ս են վերացնելու Նուբարաշենի աղբավայրը։ «Բոլոր աղբավայրերը կմեկուսացվեն». հայտարարեց փոխքաղաքապետը:

̰
Մանկապարտեզի պատանդառուն ձերբակալվեց. Քննչական կոմիտե

14:22 31.10.2017

րմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող, հայտնում են քննչական կոմիտեից:

̰
Վրաստանում Թուրքիայի դեսպանը հրաժեշտի հանդիպմանը ներկայացել է վրացական ազգային տարազով

14:18 31.10.2017

Վրաստանում Թուրքիայի դեսպանը նախօրեին ընդունելություն էր կազմակերպել`զգեստավորված վրացական ազգային տարազով`չոխայով:

̰
«112». փրկության նոր հեռախոսահամար

14:11 31.10.2017

Առաջարկվել է «911» արտակարգ համարին զուգահեռ հնարավոր դարձնել Եվրասիական ողջ մայրցամաքում ճանաչելի և կիրառվող «112» փրկության հեռախոսահամարի ներդրումն ու կիրառությունը:

̰
Հանձնել է ամուսնու զինամթերքը

14:09 31.10.2017

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1953թ. ծնված Ալիսա Ա.-ն կամավոր հանձնել է արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ ամուսնու զինամթերքը:

̰
Արա Բաբլոյանը հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարարի հետ

14:00 31.10.2017

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ:

̰
ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունները՝ 2016թ. ընտրություններին ՌԴ միջամտության մասին

13:53 31.10.2017

Խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները հավելյալ ապացույցներ են գտել, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:

̰
ՀՀ ՄԻՊ աշխատանքն օրինակ եվրոպացիների համար

13:45 31.10.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի մեթոդներին ու սկզբունքներին ծանոթանալու նպատակով եռօրյա այցով Հայաստանում է Բոսնիա և Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմանների գլխավորած պատվիրակությունը։

̰
«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված ծրագիրն արժանացել է Երևանի ավագանու հավանությանը

13:40 31.10.2017

«Արաբկիր» մշակութային կենտրոնը «Այբուբեն» մշակութային կենտրոնի հիմնադրամին «Արաբկիր» մշակութային կենտրոնը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունից Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ որոշակի թերահավատություն կա, որը կապված է Հրանտ Թոխատյանի քաղաքական գործունեության հետ: Ըստ նրա` Հրանտ Թոխատյանի` ՀՀԿ-ի հետ առնչությունը բացասական ֆոն է ստեղծում:

̰
Արմավիրի պատանդառուն հրապարակել էր նամակագրության պատճենները

13:31 31.10.2017

Արմավիրի մանկապարտեզի պատանդառու Արգամ Հովիկյանը, հոկտեմբերի 27-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր հեռախոսային նամակագրություն, որոնք վկայում են նախկին զոքանչի հետ ունեցած լարվածության մասին:

̰
Սիգի պաշարների աճը դանդաղ է. Բարդուխ Գաբրիելյան

13:30 31.10.2017

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին, ասել է, որ նախորդ տարիների համեմատ սիգի պաշարների աճ կա, բայց շատ դանդաղ:

̰
ԲԹԿ-ն պատմական նախագիծ է. Բինալի Յըլդըրըմ

13:20 31.10.2017

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը պատմական նախագիծ է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

̰
«Լույս»-ն ավելի շատ հայաստանցի ուսանողների կօգնի արտասահմանում սովորելու համար

13:11 31.10.2017

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրով այսուհետ ավելի շատ հայաստանցի ուսանողների կրթաթոշակ կտրամադրվի՝ արտասահմանում սովորելու համար:

Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի կանոնակարգը փոխվել է: Առաջին փոփոխությունը կրթաթոշակի համար դիմած ուսանողների ընտրության սկզբունքին է վերաբերում: Նոր փոփոխությամբ համալսարանից կրթաթոշակի համար դիմած 10 ուսանողից 7-ը պետք է ՀՀ քաղաքացի լինեն, իսկ 3-ը սփյուռքահայ: Հիմնադրամը ՀՀ քաղաքացի հայ ուսանողներին նաև ավելի շատ կրթաթոշակ կտրամադրի՝ ուսման վարձի 50 տոկոսը, իսկ սփուռքահայ ուսանողներին՝ 25 տոկոսը: Հիմնադրամը տարեկան մոտ 10 համալսարանի 100 ուսանողի է ֆինանսավորում:

̰
Հյուսիսային Կորեայում շուրջ 200 մարդ է մահացել թունելի փլուզման  հետևանքով

12:59 31.10.2017

Մոտ 200 մարդ է մահացել Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկման վայրում տեղի ունեցած թունելի փլուզումից: Այդ մասին հայտնում է ճապոնական TV Asahi-ն: Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել ստորգետնյա շինարարության ժամանակ: Սկզբում թունելում 100 հոգի է մնացել, ապա երբ փրկարարական աշխատանքներ են սկսվել, այդ ժամանակ տեղի է ունեցել ևս մեկ փլուզում, որի հետևանքով էլ զոհերի թիվը հասել է 200-ի: Ճապոնական լրատվամիջոցը գրում է, որ փլուզման պատճառն այն է, որ նախորդ 6 փորձարկումների պատճառով գրունտը թուլացել էր:

̰
Բրազիլիայի դեսպանը հրաժեշտ է տվել նախագահ Սարգսյանին

12:43 31.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

̰
Հոգևոր հովվի մեկնաբանությունները որսի նկարների տակ

12:39 31.10.2017

Econews.am կայքը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են շտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանի մեկնաբանությունները կարմիր գրքում գրանցված ու որսված կենդանիների լուսանկարների տակ:

Կայքը նշում է, որ լուսանկարների մեծ մասը հրապարակվել է 2011-2012թթ.-ին, մի մասն էլ արվել է ոչ Հայաստանում:

̰
6330 ապօրինի հատած ծառ Դիլիջանի անտառներում

12:35 31.10.2017

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացրել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով շուրջ 6330 հատ տարբեր տեսակի և տրամաչափի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվում է 1.010.092.250 դրամ։

̰
«ԼՂ հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով». Բաբլոյան-Ռահմոն հանդիպման արդյունքները

12:27 31.10.2017

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները:

̰
BACK_TO_TOP