TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Սքոթլենդ Յարդը հետաքննություն է սկսել Քևին Սփեյսիի դեմ. Sky News

20:45 03.11.2017

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննություն է սկսել դերասան Քևին Սփեյսիի գործողությունների նկատմամբ, որ իրականացվել են Մեծ Բրիտանիայում 9 տարի առաջ, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

̰
Եվրահանձնաժողովը չի միջամտի Կատալոնիայի և Իսպանիայի կոնֆլիկտին

20:40 03.11.2017

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննիկա Բրեյդտհարդտը հայտարարել է, որ Բրյուսելը Կատալոնիայի և իսպանական իշխանությունների միջև կոնֆլիկտին միջամտելու պատճառներ չի տեսնում:

̰
Պարզվել է Հրազդանի բնակիչների սպանությանը մասնակից անձանց ինքնությունը. ՔԿ

20:35 03.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։

̰
Հրանտ Դինքի մարդասպաններից մեկը դատապարտվել է ահաբեկչության համար

20:30 03.11.2017

Թուրքիայի դատարանը Հրանտ Դինքի մարդասպաններից մեկին՝ Իբրահիմ Յիլմազերին դատապարտել է 16 տարվա ազատազրկման ահաբեկչության և խարդախության համար՝ կապված թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ հարուցված գործի շրջանակում:

̰
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

20:24 03.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

̰
Քրգործ՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ

20:15 03.11.2017

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ապրանքներ ներկրելու և առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով հարկային մարմին հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]

̰
Պուտինը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին համառություն դրսևորել չինովնիկների հետ շփվելիս

20:10 03.11.2017

Պուտինը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին համառություն դրսևորել չինովնիկների հետ շփվելիս

̰
ՄԻՊ-ը կուսումնասիրի պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական  խնդիրները

20:05 03.11.2017

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաի հետ:

̰
Ի՞նչ նյութեր են հայտնաբերվել Բեն Լադենի համակարգչում

20:00 03.11.2017

Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել է ֆայլերի հերթական խմբաքանակը, որոնք հայտնաբերվել են «Ալ Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի համակարգչում՝ նրա սպանությունից հետո:

̰
Լավրովը Twitter-ին և Facebook-ին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ի ճնշմանը

19:32 03.11.2017

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Twitter-ին և Facebook-ին կոչ է արել չենթարկվել ԱՄՆ վարչակազմի «վրդովվեցուցիչ ճնշմանը»:

̰
Թուրքիայում հոր կողմից բռնությամբ պահվող ռուս աղջիկը սպառնացել է ինքնասպան լինել

19:20 03.11.2017

Սանկտպետերբուրգցի 15-ամյա աղջիկը սպառնացել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ հայրը նրան բռնի ուժով պահել է Թուրքիայում, ծեծել ու ստիպել հաճախել թուրքական դպրոց:

̰
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հատկացրած դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության համար

19:15 03.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

̰
Արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

19:00 03.11.2017

Միշա և Մաշա արջերը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

̰
Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է օգտագործել ԲԹԿ-ից. հարցին անդրադարձել է Մամեդյարովը

18:40 03.11.2017

Հայաստանը կարող է օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը միայն Լեռնային Ղարաբաի հակամարտության կարգավորումից և Լեռնային Ղարաբաղի տարածքից զորքերը դուրս բերելուց հետո:

̰
Մոսկվայում ռեստորաննեերից մեկի ադմինիստրատորը մականով հարձակվել է այցելուի վրա

18:20 03.11.2017

Մոսկվայի հարավ-արևմուտքում ռեստորաններից ադմինիստրատորը բեյսբոլի մականով հարձակվել է այցելուի վրա, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ վարչությանը:

̰
Կարեն Կարապետյանը և Ուզբեկստանի վարչապետը պայմանավորվել են ակտիվացնել միջպետական կապերը

18:12 03.11.2017

Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին:

̰
Խորհրդարանում քննարկել են ԱԳՆ-ի ու Սփյուռքի նախարարության ծրագրերը

18:00 03.11.2017

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվել են ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները և սփյուռքի հարցերով ծախսերն ու եկամուտները:

̰
Tesla-ի վնասների պատճառով Իլոն Մասկն «աղքատացել է» 800 մլն դոլարով

17:40 03.11.2017

Էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է իր կարողության 4%-ը Tesla-ի գնանշումների անկման հետևանքով: Այդ մասին հայտնում է Forbes-ը:

̰
Մահացել է  Հոկտեմբերի 27-ի գործով  ցմահ դատապարտյալը

17:20 03.11.2017

ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդվարդ Գրիգորյանը:

̰
Արցախն իր կյանքով ու կռվով ներկայացվել է CNN Greece-ի ֆիլմում

17:00 03.11.2017

Ֆիլմը պատմում է հակամարտության, զորքերի շփման գծի, այդ գծում պարբերական լարումների մասին։

— Եթե տարածաշրջանում կան սպառազինություն, զինված ուժեր և տվյալ զինված ուժերի միջև կա հակամարտություն, ցանկացած պահի հնարավոր է նաև գործողությունների վերսկսում։ Ցանկացած փոքր միջադեպ կարող է վերածվել լայնածավա մարտական գործողությունների, և մենք դա գիտակցում ենք ու նախապատրաստվում ենք, — ֆիլմում ներկայացված հարցազրույցներից մեկի ժամանակ նշում է Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։

Ֆիլմում անդրադարձ կա նաև Ապրիլյան պատերազմին ու դրա ամենադաժան տեսարաններից մեկին։ Նկարահանող խումբն այցելել է Թալիշում ադրբեջանական հատուկ ուժերի կողմից գազանաբար սպանված մեծահասակ բնակիչների տուն ու ներկայացրել եղելությունը։

Պատերազմի վերսկսման վտանգին զուգահեռ ներկայացվում է նաև դեռ նախորդ պատերազմից մնացած վտանգը՝ ականները և չպայթած զինամթերքը, որ ոչ միայն սպառնում է բնակիչների կյանքին, այլև խոչընդոտում է գյուղատնտեսականտարածքների մշակմանը։

Սրան զուգահեռ ֆիլմում ներկայացվում է նաև արցախցիների խաղաղ առօրյան՝ կախված լվացքից մինչև հարսանյաց զգեստների վարձույթ։

̰
ՀՀ բնակչությունը նվազում է աճող տեմպով

16:35 03.11.2017

2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվակազմը եղել է 2 միլիոն 979 հազար 600 մարդ, կամ 14 հազար 300-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս ամենը պարզ է դառնում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից։

Նախորդ տարիների համեմատությամբ՝ Հայաստանի բնակչության տարեկան նվազումը տարեց տարի ավելի մեծ թվով է նշվում։ Այսպես, եթե 2017 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մշտական բնակչությունը նվազել է 14 հազարով, ապա 2013-2014 թվականների հոկտեմբերյան տվյալներով այդ թիվն ընդամենը 6000 էր։

Համեմատությունը կարող եք տեսնել նաև ստորև տեղադրված ինֆոգրաֆիկայում, որտեղ ձախ մասում նշված է Հայաստանի բնակչությունը ըստ տարիների, իսկ աջ մասում՝ ամեն տարի նվազող բնակչության քանակը։

̰
Քևին Սփեյսիին ուղղված հրավերը չեղարկվել է

16:00 03.11.2017

Հոլանդական ING բանկը հայտարարել է, որ չեղարկում է Ռոտերդամում կայանալիք բիզնես-ֆորումին մասնակցելու դերասան Քևին Սփեյսիին ուղարկված մասնակցության հրավերը:

̰
ՀՀԿ-ականները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին

15:40 03.11.2017

Այսօր պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի մահվան 20-րդ տարելիցն է:

̰
Աննա Վինտուրը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց ցուցակը

15:26 03.11.2017

Ըստ  Forbes ամսագրի Vogue գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը ճանաչվել է մեդիայում ամենաազդեցիկ կին: աննա Վինտուրը 1988թվականից ի վեր ղեկավարում է ամենահայտնի Vogue ամսագիրը և համարվում է Conde Nast ընկերության կրեատիվ ղեկավարը: Forbes-ի ամնեաազդեցիկ կանանց ցուցակում տեղ են գտել նաև երգչուհիներ Բիյոնսեն և Թեյլոր Սվիֆթը, «Հարի Փոթերի» հեղիրնակ Ջոան Ռոուլինգը և ռուսական RT լրատավական ալիքի տնօերն […]

̰
ԵԱՀԿ ՄԽ-ն կարևոր դեր ունի ԼՂ կարգավորման գործում. Սերգեյ Լավրով

15:23 03.11.2017

Ռուսաստանը սատարում է ԵԱՀԿ ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպմանն ընդառաջ: Գրեմինգերը ԵԱՀԿ նախագահ է նշանակվել հուլիսին՝ փոխարինելով Լամբերտո Զանիերին, որը ստանձնել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի պաշտոնը:Ինքը Լավրովը բանակցություններից առաջ հայտարարել է, որ «ԼՂ կարգավորման գործում կողմերի հետ մեկտեղ հիմնական դերակատարություն ունեն […]

̰
Շատ կարևոր է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով. Բաքվում ԱՄՆ դեսպան

15:20 03.11.2017

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Սեկուտան խոսել է Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ԱՄՆ տեսակետի մասին:

̰
«ԻՊ»-ն իր վրա է վերցրել Նյու-Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը

15:11 03.11.2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական միավորումը, իր վրա է վերցրել Նյու-Յորքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որը խլեց 8 մարդու կյանք: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է Reuteres գործակալություն:
Սաթենիկ Հայրապետյան

̰
Բարսիկ փիսոն՝ ՌԴ նախագահի թեկնածու՞

15:05 03.11.2017

Հայտնի քաղաքական գործիչ Բարսիկ կատուն մտադիր է առաջադարվել որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու

̰
Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը Կրկին միասին են

15:05 03.11.2017

Ծանր բաժանումից երեք տարի անց Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը իրենց  հարաբերություններին երկրերդ շանս են տվել:  Us Weekly պարբերականը նշում է, որ զույգին մոտ կանգնած աղբյուրները փաստել են այս տեղեկատվությունը. «Սելենան և Ջասթինը նորից միասին են: Սելենան միշտ էլ զգացմունքներ ուներ նրա հանդեպ: Իսկ երգչուհու ընկերները շատ են անհանգստանում, քանի որ նա բոլորովին վերջերս է […]

̰
Համայնքների խոշորացումը ճիշտ որոշում էր.  Մկրտիչ Մինասյան

14:37 03.11.2017

Համայնքների խոշորացումը ճիշտ ընտրված ճանապարհ է: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը:

̰
BACK_TO_TOP