TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Նոր Նորքում ջուր չի լինի

14:45 07.11.2017

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 10-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:

̰
Սոցիալական գնահատման համակարգ կներդրվի բոլոր ընտանիքների համար

14:42 07.11.2017

Ազգային ժողովի առողջապահության և սոցիաալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել են մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու առաջարկները: Փոփոխություններ են նախատեսվում Սոցիալական աջակցության, զբաղվածության և պետական նպաստների մասին օրենքներում: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, որով կորոշվի, ոչ միայն ընտանիքի նպաստառու լինել չլինելը, այլև բարեկեցության աստիճանը, ինչը հարկավոր է օրինակ որդեգրման և խնամակալության հետ կապված հարցերում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով, օրենսդրական այս փոփոխությունը օգնելու է ավելացնել զբաղված քաղաքացիների և օբյեկտիվորեն նվազեցնել նպաստառու ընտանիքների թիվը:

̰
Պաշտոնեական դիրքի չարաշահում պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից

14:27 07.11.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:

Ըստ ՀՔԾ տարածած հաղորդագրության՝ պարզվել է, որ, չնայած դատապարտյալը գտնվել է ՀՀ սահմաններից դուրս և չի ներկայացել աշխատանքի, վերջինիս չաշխատած աշխատաժամանակը ներառվել է պատժաչափի հաշվարկի մեջ, և պատիժը համարվել է կատարված: Բացի այդ, պարզվել է, որ ևս երկու դատապարտյալներ որոշակի ժամանակահատվածներում բացակայել են հանրապետությունից, սակայն, համապատասխան փաստաթղթերում նշվել է, որ դատապարտյալները փաստացի գտնվել են պատժի կրման մեջ և կատարել հանրային աշխատանքներ:

̰
Իրաքը կրճատում է Քրդստանի ինքնավարությանն ուղղվող բյուջեն

14:23 07.11.2017

2018 թվականի համար Իրաքի կենտրոնական իշխանությունների ներկայացրած բյուջեի նախագիծը նախատեսում է բյուջեի ծախսերի միայն 12,6 տոկոսն ուղղել Քրդստանի տարածաշրջանին, մինչդեռ նախորդ տարիներին ուղղվում էր 17 տոկոսը։ Քրդստանի իշխանությունները համարում են, որ Բաղդադի վրեժն է Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի ու դրան հաջորդած անկախական քայլերի համար։

Բաղդադի կառավարության աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ նշված տոկոսային բաժինը հիմնավոր է և հաշվարկվել է բնակչության քանակական կազմի համադրումով։ Բնակչության կազմի հիմքով բյուջեի բաժանումը սկսվել է դեռ 2003 թվականից, երբ Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի հեռացումից հետո երկրի նոր սահմանադրությամբ երաշխավորվեց Քրդստանի ինքնավարությունը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ի հայտ գալուց ու դրա կողմից Իրաքի հսկայական տարածքներ գրավելուց հետո Քրդստանը սկսել էր ինքնուրույն տնօրինել երկրի հյուսիսային մասին նավթահորերից ստացվող եկամուտները։ Դրան զուգահեռ քրդերը շարունակում էին բյուջեից ստանալ իրենց հասանելիք գումարները։

Բայց ընթացիկ տարվա սեպտեմբերին անցկացված հանրաքվեից հետո Իրաքի կենտրոնական իշխանությունները բանակի օգնությամբ իրենց վերահսկողությունը հաստատեցին Քիրկուկի տարածաշրջանում, ինչի հետևանքով քրդերը զրկվեցին իրենց նավթային եկամտի զգալի մասից։ Քրդստանը մնաց Բաղդադի նախատեսած բյուջեի հույսին։

̰
Սաակաշվիլին Կիևում բողոքի ակցիա է կազմակերպել

14:19 07.11.2017

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ինչպես և խոստացել էր, իր կողմնակիցների հետ բողոքի ակցիա է կազմակերպել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ:

̰
Այն, ինչ կատարվում է Արցախի հիմնախնդրի շուրջ, մենեջմենթ է, ոչ թե  կարգավորում. Ալեքսանդր Իսկանդարյան

14:09 07.11.2017

Տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացում, այն կշարունակվի, ինչը ձեռնտու է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Վախենում եմ, որ սահմանային լարվածությունից չի հաջողվի խուսափել, բանակցային գործընթացը շատ վաղուց՝ Կազանից հետո, կարգավորումով չի զբաղվում, այլ զբաղվում է կոնֆլիկտի մենեջմենթով:

̰
Իրանը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել բիթքոինը. ԶԼՄ-ներ

14:00 07.11.2017

Իրանի իշխանությունները պատրաստ են բիթքոինը պաշտոնապես ճանաչել ու ցանկանում են այն վճարային միջոց դարձնել երկրի տարածքում, հայտնում է Cryptocoinsnews-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարությունում աղբյուրներին:

̰
Զենք-զինամթերք են հանձնել

13:59 07.11.2017

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

̰
«Դժվար է պատկերացնել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի». Ալեքսանդր Իսկանդարյան

13:52 07.11.2017

Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը պատրաստ է և համաձայնեցված բոլոր կողմերի՝ Հայաստանի,Եվրոպայի և Ռուսաստանի հետ, քաղաքական խնդիրներ չկան,եղածերն էլ տեխնիկական են և կապ չունեն տեքստի հետ, վստահ է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

̰
Արմեն Ջիգարխանյանը մտադիր է դատարանի միջոցով ամուսնալուծվել

13:41 07.11.2017

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծության մասին հայց է ներկայացրել, դատական գործընթացը կսկսվի նոյեմբերի 9-ին, RIA Novosti-ին այսօր հայտնել է Մոսկվայի Կունցևսկի դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան:

̰
Ասիական զարգացման բանկը կշարունակի աջակցել ՀՀ-ին

13:32 07.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին:

Բարձր գնահատելով ԱԶԲ-ի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ նախագահն ընդգծել է, որ երկրի համար կայուն գործընկեր դարձած բանկի հետ համագործակցության անցած տասներկու տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ներառել են թե´ հանրային և թե´ մասնավոր հատվածները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի:

̰
ԱՄՆ-ն պատրաստ է Փհենյանի դեմ ռազմական ուժ կիրառել

13:29 07.11.2017

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպումից հետո երկու երկրների նախագահները համատեղ մամուլի ասուլիս են տվել:

̰
24 տեղամասերում ընտրությունների արդյունքները կվերահաշվեն

13:24 07.11.2017

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև նոյեմբերի 7-ը` ժամը 11.00-ն:

̰
Իտալիայում երկու տասնյակից ավելի անչափահաս աղջիկների դիեր են գտել

13:20 07.11.2017

Աղջիկների մարմինները հայտնաբերվել են ռետինե նավակում, նրանց հետ այնտեղ եղել են ևս 64 փախստականներ՝ Նիգերիայից: Նազելի

̰
Թուրքիան սպասում է Գյուլենին արտահանձնելու ԱՄՆ որոշմանը. Յըլդըրըմ

13:19 07.11.2017

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մինչ ԱՄՆ ուղևորվելը մամուլի ասուլիս է հրավիրել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

̰
Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը լավագույնն են իրենց խաղատախտակներին

13:11 07.11.2017

Հունաստանի Կրետե կղզում ավարտված Եվրոպայի թիմային շախմատի առաջնությունն ավարտվեց, և Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց 12-րդ տեղը: Սակայն առանձին չափանիշներով բավականին հաջող հանդես եկան առաջին խաղատախտակին խաղացող Լեվոն Արոնյանն ու երրորդ խաղատախտակին՝ Գաբրիել Սարգսյանը:

̰
Ռուսաստանում կրկնել են 1941 թվականի զորահանդեսը

13:08 07.11.2017

Մոկսվայում 1941 թվականի այս օրն անցկացված զորահանդեսի 76-ամյակի առիթով այսօր Կարմիր հրապարակում կազմակերպվել է նույն զորահանդեսի կրկնությունը։

Սրան մասնակցելու են Ռուսաստանի նախագահական գնդի զինծառայողները, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները՝ բոլորը 1941 թվականի հագուստներով ու զենքերով։

Ընդհանուր առմամբ զորահանդեսին մասնակցելու է 5000 մարդ։

Ռուսաստանում զորահանդեսի կրկնությունը հիմնավորում են նրանով, որ այն մեծ կարևորություն է ունեցել այն ժամանակ․ անցկացվել է այն պայմաններում, որ նացիստական Գերմանիայի բանակը հաշված կիլոմետրերի հեռավորության վրա է եղել Մոսկվայից։

̰
Բողոքող ուսանողները նամակ են գրել պաշտպանության նախարարին

13:04 07.11.2017

Զինծառայությունից տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները երթով անցնելով մայրաքաղաքի տարբեր բուհերով վերադարձել են ԵՊՀ գլխավոր մասնաշենք:
Նրանք կոչ են անում բոլոր ուսանողներին միանալ իրենց ակցիային: Ուսանողներն իրենց պահանջները շարադրել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հասցեագրված նամակում և ստորագրահավաք են անցկացնում:

̰
Հայաստանի կոմունիստները նոր ղեկավար կունենան

12:53 07.11.2017

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես հանձնվել են ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, երիտասարդության հարցերով պատասխանատու Երջանիկ Ղազարյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց հենց ինքը՝ Երջանիկ Ղազարյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ Տաճատ Սարգսյանը, ով մինչ այս զբաղեցնում էր այդ պաշտոնը, բուժման նպատակով մեկնել է Հայաստանից: Ընթացքում որոշակի բարդություններ են առաջացել և Կոմկուսի արդեն նախկին ղեկավարը նամակով դիմել է բյուրոյին՝ խնդրելով իրեն ազատել այդ պարտականություններից: Կոմունիստներն առաջիկայում տեղի ունեցող պլենումի ժամանակ կընտրեն Կենտկոմի նոր առաջին քարտուղար:

̰
Թալինում բացվել  Հայաստանի արևային ամենամեծ կայանը

12:41 07.11.2017

Թալինում այսօր բացվել է հայաստանի ամենամեծ 1 Մվտ հզորությամբ արևային կայանը։ «Թալին-1» արևային կայանը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել շուրջ 400 ընտանիքի, 51 դրամ Կվտ սակագնով։ Նախագիծն իրականացվել է 4 ներդրողների օգնությամբ և արժեքը կազմում է 1 մլրդ դրամ: Բացմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա շրջել և ծանոթացել է կայանի հնարավորություններին։ «Կայանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգ֊տիկայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում»,- բացման արարողությանն ասել է ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարոււթյունյանը: Մինչև 2020 թ-ը նախատեսվում է նման այլ կայաններ կառուցել, դրանցից, մեկը, ըստ պաշտոնյայի, կլինի 55 Մվտ հզորությամբ։

̰
Թուրք հայտնի գործիչը կասկածի տակ է առել Էրդողանի և գյուլենականների թշնամանքը

12:38 07.11.2017

Թուրքիայում ձերբակալված, ապա կալանավորված թուրք գործարար և հասարակական գործիչ, Anadolu kultur մշակութային ՀԿ ղեկավար Օսման Քավալան առաջին հայտարարությունն է արել թուրքական բանտից: Ըստ Demokrathaber.org կայքի՝ Քավալան նշել է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է տեսնում անձամբ նախագահ Ռեջեփ  Էրդողանը: Էրդողանը հոկտեմբերի վերջին հայտարարություն էր արել՝ Օսման Քավալային մեղադրելով Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած շարժմանն անդամակցելու, նաև դավաճանության մեջ: […]

̰
Բողոքավոր ուսանողները երթի են դուրս եկել

12:29 07.11.2017

Զինծառայությունից տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքից շարժվել են դեպի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենք, այնուհետև դեպի մայրաքաղաքի այլ բուհեր: Նրանք կոչ են անում բոլոր ուսանողներին միանալ իրենց ակցիային: Ուսանողները վանկարկում են`«Միացում» և «Տարկետում լինելու է»: Նախաձեռնության ակտիվ ուսանողներից Դավիթը Shantnews-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ուզում են հանդիպում ունենալ ՊՆ և ԿԳՆ նախարարների հետ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երեկոյան բողոքող ուսանողներին ընդունելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

̰
Արցախում ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի

12:26 07.11.2017

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին գրեթե բոլոր նման դիտարկումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է դիտորդների ուղղությամբ՝ ձախողելով ոչ միայն դիտարկումը, այլև լարվածություն առաջացնելով սահմանին:

̰
Հիմնանորոգվում են գյուղական ճանապարհները

12:18 07.11.2017

Գեղարքունիքի մարզում հիմնանորոգվել են միջհամայնքային ճանապարհներ, որոշներն էլ նորոգման փուլում են:

̰
Մոսկվայում կողոպտել են Հորդանանի դեսպանատան մամուլի քարտուղարին

12:09 07.11.2017

Բնակարանի կողպեքը կոտրված չի եղել: Ամենայն հավանականությամբ, հանցագործները բանալիով են բացել դուռը:

̰
Ջրի խնայում Արարատյան դաշտում

12:01 07.11.2017

Խորքային հորերի փականային ռեժիմի բերման միջոցով Արարատյան դաշտում խնայվել է 671,0լ/վրկ ջուր, հայտնում են բնապահպանության նախարարությունից:

̰
Հրազդանի երկու բնակիչների սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 32-ամյա բնակչի. ՔԿ

11:49 07.11.2017

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

̰
Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

10:53 07.11.2017

Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։ Արտգործնախարարը պատրիարքին ներկայացրել է իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։

̰
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կսկսի վիզաներ տրամադրել

10:23 07.11.2017

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ մասամբ հանել է ոչ ներգաղթային վիզաների տրամադրման սահմանափակումները Թուրքիայի տարածքում: Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը հավաստիացրել է, որ դեսպանատան աշխատակազմի անդամները կալանքի տակ չեն պահվի կամ ձերբակալվի իրենց պաշտոնական պարտականությունների կատարման պատճառով: Ավելին՝ Թուրքիայի իշխանությունները խոստացել են ԱՄՆ կառավարությանը նախապես տեղեկացնել դեսպանատան տեղի անձնակազմի անդամներից որևէ մեկին կալանավորելու կամ ձերբակալելու մտադրության մասին:

Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ հոկտեմբերի 4-ին ձերբակալվել էր Ստամբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Մեթին Թոփուզը սահմանադրության խախտման և Թուրքիայում իրականացված հեղափոխության հետ առնչություն ունենալու մեղադրանքով: Դրանից հետո, հոկտեմբերի 8-ին ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել էր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայի ողջ տարածքում: Անկարան նույն քայլով պատասխանել էր Վաշինգտոնին:

̰
Աֆղանստանում հարձակվել են հեռուստաընկերության շնեքի վրա․ կան զոհեր

10:11 07.11.2017

Քաբուլում զինյալները հարձակվել են մասնավոր հեռուստաընկերություններից մեկի շենքի վրա, մուտք են գործել ու սպանել են մի քանի աշխատակիցների։ Սպանվածների թվի վերաբերյալ կան մի քանի վարկածներ՝ 2-ից 5 մարդու սպանության մասին։

Զինյալները Shamshad TV հեռուստաընկերության շենք են մտել դրա դարպասների մոտ նախապես ծրագրված ու իրականացված պայթյունից հետո։ Զինյալներից մեկը սպավել է, մյուսը ատրճանակով հարձակվել է հեռուստաընկերության աշխատակիցների վրա։

Տուժածների մասին տեղեկությունները հայտնում են հեռուստաընկերության աշխատակիցները, որոնք չեն հասցրել դուրս գալ շենքից։ Քաբուլի ոստիկանությունից Reuters-ին հայտնել են, որ հավանաբար զոհեր կան, սակայն նրանց թիվն առայժմ անհայտ է։

̰
BACK_TO_TOP