19:50 11.02.2021
Գյումրիի ավտոկայանի ներմարզային երթուղիների կայանատեղիներում ավտոբուսներն ու միկրոավտոբուսները գնալով պակասում են։ Ուղևորահոսքի նվազելու պատճառով երթուղին սպասարկող ընկերությունները մեքենաները գծից հանում են, քիչ երթուղով էլ շահույթ չեն ստանում: Գյումրիից Հայկավան երթուղին նախկինում 2 միկրոավտոբուս է սպասարկել՝ ժամը մեկ գրաֆիկով։ Հիմա մեկն է մնացել՝ գյուղ մեկնումն ու վերադարձը երկու ժամը մեկ է: Քիչ ուղևորներով գրեթե բոլոր […]
17:15 06.02.2021
Գյումրին 15-ից ավելի թաղամասերով սպասարկման 9 երթուղի ունի, 3-ից «Քոնֆորտ Լայն» ընկերությունը 8 ամիս առաջ հրաժարվել է, ստիպված մեկ այլ՝ «Նյու Սիթի Տրանսն» է սպասարկում և ժամանակավոր: Երթուղիների համար հերթական մրցույթ է հայտարարված ու էլի հայտեր ներկայացնողներ չկան։ 1-ին և 40 համարների ավտոբուսային պարկը չինական արտադրության ավտոբուսներով թարմացվեց 2013 թվականին։Կարճ ժամանակ շահագործելուց հետո պարզեցին, որ […]
19:20 02.02.2021
«Շիրակ» օդանավակայանը վերջին ամիսներին հատուկենտ թռիչքներ է ունեցել, որոնք իրականացվել են չարտերային եղանակով։ Երկրորդ օրն է, ինչ անցել են կանոնավոր չվերթների։ Առայժմ օրական մեկ թռիչք վերադարձողների և մեկնողների համար է։ Արտերկրից վերադարձածները օդանավակայանի սրահի առանձնացված հատվածում Covid-19-ի պարտադիր թեստավորում են անցնում։ Պարտադիր թեստավորումը մեկնողներին ևս վերաբերում է, այս մասին քաղաքացիներին իրազեկում եղել է։ ՀՀ քաղաքացիություն […]
18:15 01.02.2021
Գյումրին ինչպես բնակելի տնակներից, այնպես էլ տնակային մանկապարտեզներից դեռ վերջնական չի ձերբազատվել։ Մեկ տարի առաջ քաղաքում տնակային մանկապարտեզների թիվը 3-ն էր, այսօր մնացել է մեկը։ «Զանգակ» մանկապարտեզն անցած տարվա հուլիսի ուժեղ ջրհեղեղից փլվեց, ինչն էլ արագացրեց նորը կառուցելու ծրագիրը, իսկ մյուսի՝ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի համար կառուցման ծրագիրն ավելի վաղ էր հաստատվել։ Այժմ միակ տնակայինը՝ խիտ […]
18:50 31.01.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացասական վերաբերմունք ունի Facebook- ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի նկատմամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Նրա կարծիքով, կորպորացիան իրեն չափազանց շատ բան է թույլ տալիս և վաղուց արդեն վերահսկողությունից դուրս է:Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Բայդենը պատրաստվում է «պառակտել» Ցուկերբերգի ընկերությունը, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Facebook- ի համար՝ ԱՄՆ նոր նախագահի […]
19:30 26.01.2021
Պատերազմը, բացի ֆիզիկական կորուստներից, հոգեբանական լուրջ տրավմատիկ դրսևորումների հանգեցրեց։ Իսկ հետպատերազմյան իրավիճակներն հաղթահարելը բարդագույն և երկարաժամկետ պրոցես է։ Պատճառների ու հետևանքների վերլուծություններն այս շրջանում կարևոր են, որոնք թույլ կտան հոգեբանորեն պատրաստ լինել հաղթահարելու հետպատերազմյան սթրեսը։ Հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուրը երիտասարդների հետ խոսել է հետպատերազմյան սթրեսի հաղթահարման մասին: Աշխարհում մոլեգնող համավարակը հայաստանցիներիս համար որոշակի հոգեբանական բարդույթներ ստեղծել […]
19:55 25.01.2021
90-ակաների Արցախյան առաջին պատերազմի, հայ ազատամարտիկների հաղթական ուղու ,օգտագործած զենքերի ու ռազմական այլ իրական նմուշների հետ ծանոթացման համար էր, որ Գյումրիում 10 տարի առաջ ստեղծվեց «Ազատամարտի փառքի թանգարան»։Հաղթանակ կերտած մարտիկների պատմություններից ամեն մեկն հայրենասիրության ու նվիրումի դաս է եղել սերունդների համար։ Թանգարանը գործում էր Գյումրիի զինկոմիսարիատի շենքի մի մասնաբաժնում, որտեղ առանձին սենյակներում ներկայացված էին ոչ […]
20:00 23.01.2021
2020 թվականի մարտից Covid 19-ի հարուցած խնդիրները փոքր բյուջեներ ունեցող քաղաքներում լուրջ հետևանքներ ունեցան։Տրանսպորտ, առևտուր,սպասարկման այլ ոլորտներ, անմիջապես սկսեցին ֆինանսական վնասները հաշվել։ Այս և էլի մի շարք ոլորտներից եկող եկամուտները՝ հարկուտուրքի տեսքով նվազեցին Գյումրիի բյուջեում։ «Սեփական եկամուտների պլանը 13,8 տոկոսով թերակատարել ենք, տարբեր մուտքատեսակներից են դրանք, կորոնայի հետ կապված տրանսպորտը չաշխատեց, հողի վարձակալությունների ու, ընդհանուր, […]
11:49 23.01.2021
Հունվարի 23-ին՝ ժամը 10-ի սահմաններում, Գյումրիի Ղորղանյան փողոցում «Գազել» մակնիշի ավտոմեքենա է այրվել։ Բնակիչները նկատել են մեքենայից ելնող ծուխն ու արագ ահազանգել Ճգնաժամային կառավարման Շիրակի մարզային կենտրոն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում պարզվել է, որ մասամբ այրվել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասսայե դետալները, մեքենան […]
19:45 21.01.2021
Շիրակի մարզի Նոր Կյանքի գյուղապետարանի շենքի տանիքին տասնամյակներ առաջ է տեղադրվել ազդանշանային համակարգը, բնակչության ազդարարման, տարհանման ուսումնական վարժանքներին միշտ փորձարկում են։ Հերթական պլանային միջոցառումը այսօր էր ու այն միայն գյուղի դպրոցի աշակերտության ու մանկավարժների համար էր։ Ազդանշանից հետո ուսուցիչների հետ առանց խուճապի մատնվելու աշակերտները հերթով դուրս են գալիս դասասենյակներից։ Իսկ թե որտեղ ու ինչպես պատսպարվեին, […]
18:15 18.01.2021
«Ձմեռվա բուքին, սառնամանիքին, դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար․․․» Թումանյանի հայտնի բանաստեղծությունը լավագույն նկարագիրն է հյուսիսային տարածաշրջանի ձորի գյուղերի: Աշոցքի տարածքի՝ Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն գյուղերն իրարից հեռու են ամենաքիչը 4 և ամենաշատը 15 կմ: 3 գյուղերի աշակերտներն ու ուսուցիչները հասնում են Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց: Օրինակ՝ Կաքավասարից ամեն օր […]
20:57 15.01.2021
Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի վտանգավոր շրջադարձներից մեկը՝ Վարդաղբյուրի խաչմերուկն է… ձնաբքի, մերկասառույցի պատճառով ամենաշատ վթարները, մեքենաների արգելափակումներն այս հատվածում են տեղի ունենում։ Փրկարարներն ու ճանապարհը սպասարկող ընկերությունն ամենաշատ օգնության կանչերն այս ճանապարհահատվածից են ստանում։ Ճանշին ընկերությունը արագ արձագանքման տարբերակ է գտել ու Վարդաղբյուրի խաչմերուկին շարժական հենակետ է տեղադրել՝ 24 ժամյա հերթապահությամբ: Շարժական հենակետում ամենօրյա հերթապահության են […]
20:00 11.01.2021
Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը մնում է օրակարգում արդեն 5 տարի։ Հստակեցումներն ու որոշումներն այս ուղղությամբ հետաձգվում են, իսկ հետևանքները ավելի խորանում։ Մեկ տարի է՝ բաժանմունքի 13 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել, իսկ առողջության կենտրոնի տնօրենը՝ առանց իրավական հիմքի, բուժանձնակազմին աշխատանքից ազատել չի կարող: «2020-ի ծնունդները արտակարգ իրավիճակում ընդունած ծնունդներ են եղել։ Եկել են […]
19:00 07.01.2021
Փարիզի Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի վերականգնողական պլաստիկ վիրաբույժն ու ֆրանսահայ սիրտ-անոթային վիրաբույժը դարձյալ Հայաստանում են, ինչպես պատերազմական օրերին, այնպես հիմա շարունակում են իրենց առաքելությունը։ «Գյումրի» բժշկական կենտրոնում, ֆրանսիացի բժիշկները բուժզննության են ենթարկել արցախյան պատերազմում վիրավորված զինվորներին: Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերին ծանոթացել է վիրավոր զինվորների բժշկական փաստաթղթերի եզրակացություններին և խորհուրդ տվել բոլորին համբերությամբ զինվել՝ երկարատև վերականգնողական […]
18:14 04.01.2021
Հունվարի 1-ից 3-ը Շիրակի մարզի ծննդատներում 24 երեխա է ծնվել: Հունվարի սկզբին ծնված նորածիններից մի քանիսը ընտանիքների առաջնեկներն են եղել, միփոքր ժամանակից շուտ են ծնվել, բայց 2021-ի Ամանորի օրերին ծնված բոլոր նորածիններն առողջ են։ Մարզի հյուսիսային տարածաշրջանում, ծնունդների սկիզբն ազդարարել է արցախցի նորածինը: Հունվարի 1-ին Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում մեկ աղջիկ երեխա է ծնվել: Նա […]
18:45 31.12.2020
Տարվա ամփոփների շարքում դրական ցուցանիշի սպասումները միշտ ծնելիությունից են։ Այդպես էր նաև այս տարի, բայց տարեվերջյան տվյալները այլ բան են փաստում։Շիրակի մարզի 6 ծննդատներում ծնվել է 2686 երեխա՝ 13-ով պակաս 2019 թվականից: Մի քանի տարի է նվազման տենդենցը մարզում շարունակվում է։ Աղջիկ թե տղա…սեռով պայմանավորված ծնունդների պլանավորման կարծրատիպը հայկական իրականությունում դեռ չի կոտրվում։ Շիրակի մարզում […]
20:55 30.12.2020
Բազմազավակ արցախցի շատ ընտանիքներ այսօր Հայաստանում են ապաստան գտել, մի մասը վերադարձի հույսով, մյուսների համար՝ դրա անհնարինությամբ։ Արթիկ քաղաքում հանդիպեցինք արցախցի ընտանիքների, որոնք որոշել են մնալ ու ամեն ինչ նորից սկսել այլ միջավայրում։ 5 անչափահաս երեխաների հետ Մարինե Աթաբեկյանը Մարտակերտ չի վերադառնա, թեև գյուղն ու տունը թշնամու ձեռքում չեն, բայց և ասում է՝ կյանքն այնտեղ […]
19:58 29.12.2020
Սուր շնչառական վիրուսների ակտիվությունը սեզոնին բնորոշ է, որի թիրախը խոցելի խմբերն են՝ մեծահասակներն ու երեխաները: Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում գրիպի բարդացումներով դեպքերն են շատացել։ Դեկտեմբերի վերջին 10-օրյակում նկատվել է սուր շնչառական ու այլ հիվանդություններով երեխաների դիմելիության աճ։ Մանկական հիվանդանոցի համար սեզոնին բնորոշ ծանրաբեռնված շրջան է հիմա։ Առայժմ թոքաբորբերի բարդացված դեպքեր չունեն, բայց բրոնխիալ […]
19:10 29.12.2020
Ախուրյանի բժշկական կենտրոնում երկու տարի ընթացող վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Հիվանդանոցն իր միջոցներով հնարավորություն է ունեցել կոսմետիկ վերանորոգել բուժկաբինետներն ու հիվանդասենյակները, լոկալ ջեռուցման համակարգ ու ջրամատակարարման նոր ցանց անցկացրել։ Բժշկական կենտրոնի շենքում է գործում նաև պոլիկլինիկական ծառայությունը, որտեղ վերանորոգումից հետո նախատեսվում է հաջորդ տարում լուծել բուժսարքավորումների արդիականացման հարցը։ Ախուրյանի բուժկենտրոնը ստացիոնար բուժսպասարկում է իրականացնում 36 […]
17:15 26.12.2020
Նորածին Ռոբերտը Շիրակի մարզում ապաստանած ու այստեղ ծնված 5-րդ արցախցի երեխան է։ Փոքրիկը Սաղյանների երիտասարդ ընտանիքի առաջնեկն է։ Նորածնի հայրը դեռ Արցախում է, հետպատերազմական աշխատանքներին է մասնակցում, առաջնեկին դեռ չի տեսել, միայն հեռախոսով է լսել ձայնը ու տեղեկացել , որ մայր ու որդի իրենց լավ են զգում։ 3 կգ 450 գրամ՝ նորածին Ռոբերտի քաշն է։ […]
21:00 20.12.2020
Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Գորկու փողոցում: Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել՝ Mazda, BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ին հիվանդանոցից փոխանցեցին, որ տուժածները բուժհետազոտության փուլում են: Վթարված մյուս երկու մեքենաների վարորդները բուժօգնության չեն դիմել: […]
19:26 14.12.2020
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը դեռ Գյումրիում է, շարունակում է ոչ ֆորմալ ձևաչափով տիկնիկային ներկայացումները փոքրիկ հանդիսատեսի համար: Հերթական ներկայացումը կազմակերպել են ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրիի սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնում։ Խաղացել են համալրված դերասանական կազմով՝ պատերազմից վերադարձել է դերասաններից Արմեն Գաբրիելյանը: «Շատ ուրախ էի, որ մեր ներկայացումները խաղացել են իմ գործընկերները, իմ տիկնիկները խաղացել են, […]
21:00 12.12.2020
Բուժհաստատությունների միավորման վերաբերյալ որոշումը երեք բուժհաստատությունների տարբեր բաժանմունքների համար տարբեր է, բայց ընդհանուր առմամբ երեք հիվանդանոցները մնալու են իրենց շենքերում, բայց կազմելու են «Գյումրի» բժշկական կենտրոնի մաս։ Խոսքը Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի, Գյումրիի ծննդատան և Գյումրիի պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է։ Միայն երկու հիվանդանոցների համար միավորվելու պատճառները շենքային ոչ բարվոք պայմաններն են, բուժսարքավորումների պակասը։ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը […]
17:30 12.12.2020
Հնդկաստանի հարավում գտնվող քիմիական գործարանում ուժեղ հրդեհ է բռնկվել ռեակտորի պայթյունից ։ Հրդեհի հետևանքով 11 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Radiosputnik.ria.ru- լրատվականը։ «Գործարանում հրդեհը, ըստ նախնական տվյալների, առաջացել է ռեակտորի պայթյունից: Ամեն բան արվում է կրակի տարածումը կանխելու համար», -ասել է հրշեջ ծառայության ղեկավարը: Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է հրդեհից […]
19:30 03.12.2020
«Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ-փրկարար» շքանշաններով են պարգևատրվել մարտական գործողություններին մասնակցած ԱԻՆ Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները։ 12 փրկարարներ պատերազմի առաջին օրերին կամավորագրվել են, ջոկատ կազմել ու ռազմաճակատ մեկնել։ Փրկարարները փրկության օղակ են հանդիսացել Արցախի Ասկերանի շրջանի 4 գյուղերի համար, իրենց առջև դրված մարտական գործողություները պատվով են կատարել, թույլ չեն տվել թշնամու առաջխաղացումը։ […]
19:45 01.12.2020
Շիրակի մարզի խոշորացված Սարապատ և Աշոցք համայնքների Հարթաշեն, Զույգաղբյուր, Մեծ Սեպասար և Ղազանչի գյուղերի արոտավայրերի ջրարբիացման այս տարի սկսված ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի։ Այն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով, որի բյուջեն շուրջ 507 մլն դրամ է: Հարթաշեն գյուղի սարերի ստորոտներն ու բարձունքները 700 հեկտար տարածքով հիմնական արոտատեղիներն […]
19:15 28.11.2020
Տեխնոլոգիական դասընթացների ծրագիրը կենտրոնն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ։Արցախցի պատանիներն առաջին անգամ են համակարգչային ծրագրավորման դասընթացի մասնակցում։ Ամեն բան նոր է վիրտուալ տիրույթում։ Հարությունը 15 տարեկան է։ Բերձորից է, գրաֆիկ դիզայնի ծրագրավորում է սովորում։Հիմա այն, ինչ անում է,խիստ տարբերվում է դպրոցում անցած ինֆորմատիկայի դասերից: Հարությունին հասակակից է Իլոնան,նա էլ Հադրութի շրջանի Տումի […]
17:55 28.11.2020
Նոր շենքերի կառուցման ծրագիրը վերաբերում է Ախուրյանի և Գյումրիի փրկարարական ջոկատներին։ Գյումրիում 2-րդ նոր ջոկատն է ձևավորվում, որը կտեղակայվի Մուշ 2/2 թաղամասում, իսկ Ախուրյանում փրկարական ջոկատի վթարային շենքը ապամոնտաժվել է և տեղում նորն է կառուցվում։ Ախուրյանի փրկարարական ջոկատի ժամանակավոր տեղակայման վայրն այլ հասցեում է, որը դաշտային պայմաններից հեռու չէ:Փակ շինության ներսում կողք-կողքի զինվորական 2 վրան […]
19:57 26.11.2020
Covid-19-ի թեստավորումների, ինչպես նաև մեկուսացման ցուցումով հիվանդների վերահսկողության պատասխանատվությունը կրում են պոլիկլինիկաները։ Կասկածելի ախտանշաններով դիմող քաղաքացիների թիվը Գյումրիի պոլիկլինիկաներ ավելացել է, բուժօգնության առաջնային օղակում օրական միջինը կատարվում է 15-20 նմուշառում, հաստատվող դեպքերը քիչ թիվ չեն կազմում։ Պոլիկլինիկաները կոնտակտավորների հսկողություն արդեն չեն իրականացնում, կենտրոնացած են միայն Covid-19-ով հաստատված դեպքերի տնային բուժումով։ Իսկ սուր շնչառական վիրուսների ակտիվացմանը […]