TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Շիրակցի գերիների հարազատները գիշերը մնացել են մարզպետարանի շենքում

10:52 14.04.2021

Շիրակի մարզի՝ Խծաբերդում գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողներն ամբողջ գիշեր մնացել են Շիրակի մարզպետարանում։ Այս մասին հայնտում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերը գերեվարվածների ծնողները թույլ են տվել շենքից դուրս գալ միայն կին աշխատողներին։ Իսկ լուսադեմին արդեն տղամարդկանց են թույլ տվել դուրս գալ, բայց պահանջով, այն է՝ իրենց հետ հանդիպման գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները […]

̰
Շիրակի մարզի պոլիկլինիկաները ստացել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

19:50 13.04.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը երեկ երեկոյան ստացել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որն այսօր բաշխվել է մարզի 24 պոլիկլինիկաներին։ Սահմանված չափաբաժինն առաջնային բուժօգնության օղակներին բավարար է վաղվանից սկսելու պատվաստումները։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հատուկ պահպանման ռեժիմ է պահանջում, ինչպես մյուս պատվաստանյութերը: Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայում 20 հազար քաղաքացի է հաշվառված, բուժանձնակազմը 20-ից ավելին է: […]

̰
Ավտովթար Գյումրի-Երևան ավտոճանապարհին․3 տուժած հիվանդանոց է տեղափոխվել

18:54 13.04.2021

Այսօր՝ ապրիլի 13-ին՝ ժամը 14։ 00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝  Բենիամին գյուղի խաչմերուկում։ Բախվել են «Վազ 27-07», «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 ուղևոր տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին  ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային վարչությունից։ Տուծաներից 43-ամյա Շ․ Սուքիասյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է […]

̰
Կապիտալ փողոցաշինական ծրագրերին զուգահեռ՝ Գյումրիում փոսային նորոգումներ են սկսվել․ քաղաքային բյուջեից 125 մլն դրամ է հատկացվել

18:15 13.04.2021

Անցած տարի ընթացիկ նորոգումներ անցած փողոցներում այս տարի էլի աշխատանք կա անելու։ Հին փոսալցված հատվածների կողքին էլի փոսեր են բացվել։ Շիրակացի, Անի թաղամաս, Խրիմյան Հայրիկ, ու շարքը կարելի է շարունակել այն փողոցների, որտեղ ձյունն ու ասֆալտաշերտը միասին են վերանում։ Բացվող փոսերի հետ մակերեսներն էլ են մեծանում։ Ձնհալից հետո բացված փոսերում արդեն  տեխնիկա է աշխատում  ինտենսիվ […]

̰
Շիրակի մարզի Կամո գյուղի 4 կմ երկարության ճանապարհը 40 տարի անց հիմնանորոգվում է

18:55 08.04.2021

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Կամո գյուղի  ճանապարհը: Այն մարզի հիմնանորոգման անժամկետ հերթում հայտնված գյուղական ճանապարհներից մեկն էր: Գյումրիից Կամո ճանապարհը ընդամենը 13 կմ է, համարվում է քաղաքամերձ բնակավայր, բայց 13 կմ-ն անցնելու համար մեկ ժամն էլ բավարար չէ։ Գյուղի բնակիչները նույնիսկ հիշեցին, որ 4 կմ ճանապարհը կապիտալ նորոգվել է 1980 թվականին։ […]

̰
Գյումրիի «Կումայրի» արգելոցի շենքերը կառուցապատվում են մի շարք խախտումներով

19:55 05.04.2021

«Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ալեքպոլի հին շենքերի հանդեպ հետաքրքրությունն ավելին է, բայց սեփականության իրավունքով տնօրինողները շատ հաճախ շրջանցում են քաղաքաշինական պահանջները։ Սրանից դժգոհում է նաև, ըստ էության, պարտավորություն և պատասխանատվություն կրող համայնքային իշխանությունը։ Լիարժեք վերահսկել չի հաջողվում, իսկ դրա հետևանքները, արդեն կատարված ապօրինությունները վերացնելու փորձերն արդյունք չեն ունենում: «Կումայրի» պատմական միջուկում հաշվառված 1600-ից ավելի պատմաճարտարապետական […]

̰
2020-ի անավարտ փողոցաշինությանը զուգահեռ Գյումրիում ՎԶԵԲ-ի  Տրանշ 2-ի 3-րդ փուլի աշխատանքներն են մեկնարկել 

19:47 03.04.2021

  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի Տրանշ 2-ի 3-րդ փուլը և 2-րդի անավարտ մնացած շինաշխատանքները սկսվել են։ Անցած տարի ասֆալտապատումները 15 փողոցից 9-ում չավարտվեցին։ Գրեթե բոլորում նախագծային փոփոխությունները, հետո համավարակն ու ռազմական դրությունը պատճառ դարձան աշխատանքները կոնսերվացնելու։ Շինարարը վերադարձել է տարածքներ, աշնանը լցրած խիճը ձյունը, հետո ցեխը չեն լվացել- տարել, այլ  […]

̰
Շիրակի մարզի COVID բուժում իրականացնող երկու հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան

18:17 30.03.2021

Համավարակի երրորդ ալիքը ստիպեց մարզային հիվանդանոցները ևս վերապրոֆիլավորել։ «Գյումրի» բժշկական կենտրոնն ու Ինֆեկցիոն հիվանդանոցը արդեն երկու շաբաթ է, որ վերաբացել են COVID  բաժանմունքները: «Գյումրի» ԲԿ-ն առաջին հիվանդներին ընդունել է այլ  մարզերից, միևնույն ժամանակ, դեպքերի աճ կա նաև մեր մարզում։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը նորից հատուկ արտահագուստներով է, ինֆեկցիոն թերապևտիկ և նախկին տուբդիսպանսերի մասնաշենքի հիվանդասենյակներում ազատ […]

̰
Մեկ շաբաթվա ընթացքում որքան կարելի է անվտանգ նիհարել․Մեծ Բրիտանիայի բժիշկների խորհուրդները

22:00 28.03.2021

Առանց առողջությունը վնասելու մեկ շաբաթվա ընթացքում կարելի է  0,5-1 կգ քաշ կորցնել: Այս մասին իրենց ուսումնասիրությունններն են ներկայացրել Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության  բժիշկ-մասնագետները։ Նրանք խորհուրդ են տալիս նվազեցնել օգտագործվող  սննդի կալորիականությունը և ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Քաշի կտրուկ կորուստը, բժիշկների խոսքով, հնարավոր է առողջական լուրջ խնդիրներ առաջացնի: Վերջիններս  նաև նշել են, որ դիետաներն ու նիհարելու […]

̰
Կատուները կարողանում են տարբերակել իրենց տերերի ձայները

21:52 28.03.2021

Կատուները կարողանում են տարբերակել իրենց տերերի ձայները, միևնույն ժամանակ  անհրաժեշտ չեն համարում արձագանքել։ Կենդանիների բնազդի մասին ուսումնասիրություններ են կատարել Տոկիոյի համալսարանի գիտնականները: Մասնագետները 20 կատուների հետ փորձ են անցկացրել թույլ տալով նրանց լսել տիրոջ և երեք անծանոթ մարդկանց ձայները ՝ հասկանալու, թե ինչպես են կենդանիներն արձագանքում։ Կատուներն առավել ակտիվ լսել են իրենց տերերի ձայները, բայց […]

̰
Քառահարկ 2 շենք՝ 36 բնակարանով․ Գյումրիում բնակարանաշինական ծրագիր է մեկնարկել

18:40 25.03.2021

Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում «Գլենդել Հիլզ»-ի բնակարանաշինական ծրագրի ավարտից 9 տարի անց կառուցապատման նոր ծրագիր է մեկնարկել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարաններ է կառուցում Գյումրիում, որն երկու փուլով է իրականացվելու։ Ծրագրի առաջին փուլով շինարարությունը սկսված է՝ երկու շենք է կառուցում՝ 36 բնակարանով և մեկ մանկապարտեզով։ Թաղամասի սկզբնամասում 6000 քառակուսի մետր մակերեսով տարածքը Գյումրիի քաղաքապետարանը նվիրատվության կարգով […]

̰
Թատերական ինստիտուտի ուսանողները Գյումրիի թատրոնի «Մհեր Մկրտչյան» բեմում նոր ներկայացում են խաղացել 

18:30 23.03.2021

Թատերական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները  դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը։ «Ճիչ»՝ այսպես է կոչվում ներկայացումը, որի ռեժիսորը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալուսյանն է։ Համանուն պիեսի հեղինակը ևս ռեժիսորն է, որը գրել է մեկ տարի առաջ։ Իր պիեսը Արմենը բեմադրել […]

̰
Գյումրվա ազգագրության մոտիվներով Ալեքպոլյան շրջանի ծեսերն ու ավանդույթները՝ արվեստաբանների դասախոսությունում

19:46 16.03.2021

«Գյումրվա ազգագրության մոտիվներով Ալեքպոլյան շրջանի ավանդույթներն ու ծեսերը»․․․ Այս թեմայով այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում դասախոսություն են անցկացրել երիտասարդ արվեստաբանները։ Լուսանկարների միջոցով ներկայացրել են 1800-ականների Ալեքպոլի, հետո արդեն Գյումրիի ավանդական ընտանիքների նիստուկացը, հարսանեկան արարողություններն ու այն ծեսերը, որոնք նահապետական սովորույթներով գյումրեցիների առօրյայի մասն են եղել։ «Երբ սկեսուրներն ու հարսները միասին են լողացել, նրանք […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը նախատեսվում է միավորել «Գյումրի» բժշկական կենտրոնին

18:40 15.03.2021

Մարզի 3 բուժհաստատություններից բացի, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս նախատեսվում է միավորել «Գյումրի» բժշկական կենտրոնին։ Այսօր այս մասին որոշման նախագծի ծանուցում է ստացել ինֆեկցիոնի տնօրենը, ըստ որի՝ կպահպանվի հիվանդանոցի 40 մահճակալային ֆոնդը, փոխարենը կրճատումներ կլինեն վարչական մասում։ Այս ծանուցում էլ հիվանդանոցում բողոքի պատճառ էր դարձել։ Աշխատակիցները դեմ են ոչ թե «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ միավորմանը, այլ […]

̰
Շիրակի մարզպետարանի ենթակայության կառույցներում տնօրենների մրցույթներն անցկացվել են ընթացակարգային խախտումներով

19:58 10.03.2021

Շիրակի մարզպետարանն իր ենթակայության կառույցներում 2020 թվականին հայտարարված  տնօրենների մրցույթներն անցկացրել է ընթացակարգային խախտումներով: Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ, ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, սիմֆոնիկ պետական նվագախումբ և մարզական բարձրագույն վարպետության դպրոց․ այն կառույցներն են, որոնցում տնօրենների մրցույթներ էին հայտարարվել անցած տարի: Սիմֆոնիկ պետական նվագախմբի և մարզական դպրոցի համար  մայիսին հաջողվել էր տնօրեններ ընտրել, բայց […]

̰
Գյումրիի պոլիկլինիկաներում  ավելացել են Covid-19-ով հիվանդացության դեպքերը

19:10 09.03.2021

Տարեսկզբից ու կարճ ժամանակով՝ մեկուկես ամիս պոլիկլինիկաներն թեթև ռեժիմով են աշխատել։ Covid ախտորոշումները, այցելուների թիվը նվազել էին, բայց պատկերը վերջին երկու շաբաթում փոխվեց։ Բոլոր պոլիկլինիկաներում դիմելիությունն աճել է, հետևանքում՝ նաև Covid-19-ով  հաստատված դեպքերը։ Միայն  մեկ պոլիկլինիկայում, նախորդ տարվա մինչև դեկտեմբեր ամիսը, օրական մինչև 20 թեստավորում են կատարել, հաստատված դեպքերն էլ  պակաս չեն եղել։ Գրեթե նույն պատկերն […]

̰
Պետպատվերով կատարվող հակահամաճարակային միջոցառումների ցանկից հանվել են  խոզերի ու թռչունների պլանային պատվաստումները

20:45 05.03.2021

Շիրակի մարզում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների պլանային պատվաստում է  իրականացվում դաբաղի դեմ : Ստացվել է հաշվառված գլխաքանակին համապատասխան պատվաստանյութ։ Շիրակի մարզի Հացիկ, Կարմրաքար և Շիրակ գյուղերի անասնաբույժը  սկսել է անասնագլխաքանակի այս տարվա առաջին պատվաստումը: Մեկ՝ 100 միլիգրամանոց սրվակը օգտագործման ժամկետ ունի։ «Պատվաստանյութը՝ փակ վիճակում, 18 ամիս է ժամկետի մեջ, բացելուց՝ 4 ժամ է պիտանելի […]

̰
Օդային տագնապ պատերազմական իրավիճակում. քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով ուսումնավարժանք Գյումրիում

19:20 01.03.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների Շիրակի մազային վարչությունը դպրոցներում նախաձեռնել է տակտիկան ուսումնավարժանքների անցկացում, որոնց միջոցով ստուգում են արտակարգ իրավիճակներում քաղաքացիների  կազմակերպվելու, արագ կողմնորոշվելու գիտելիքները։ Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում այսօր պայմանական  օդային տագնապ է հնչել՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Աշակերտներին ու մանկավարժներին իրազեկել էին ուսումնավարժանքի սցենարի մասին: Աշակերտներն ու մանկավարժները քաղպաշտպանությանն […]

̰
Հնդկաստանը  խստացրել է Facebook և Twitter սոցիալական ցանցերից օգտվելու կանոնները

21:15 28.02.2021

Փետրվարի 25-ից Հնդկաստանը  ավելի խիստ կանոններ է կիրառում  Facebook-ի և Twitter-ի աշխատանքները  կարգավորելու համար, հաղորդում է Reuters- ը: Նորարարական ընկերությունները ստիպված կլինեն ստեղծել մեխանիզմներ ՝ օգտատերերի դժգոհությունները լուծելու համար, այս հարցում  անելիքներ ու  պարտականություններ կունենան նաև իրավապահ մարմինները, իսկ ինտերներտային ընկերությունները պետք է լինեն «ավելի պատասխանատու և հաշվետու», – հայտնել է Հնդկաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար […]

̰
Գիտնականները պարզել են, թե թվային տեխնոլոգիաներն ինչ վտանգավոր ազդեցություն են թողնում դպրոցականների վրա

20:30 28.02.2021

Թվային էկրանների չափազանց շատ օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ դպրոցականների՝  խոսքի, հիշողության և մտածողության զարգացմանը: Նման եզրակացության են հանգել Մոսկվայի մանկավարժական համալսարանի (MGPU) գիտնականները, երբ երեխաների մտավոր զարգացման վրա թվային տեխնիկաների ազդեցության հետազոտություն են կատարել։ Այս մասին հայտնում է ՝ РИА Новости լրատվականը։ Ըստ ռուս գիտականների՝ արտասահմանյան գործընկերների հետազոտությունների մեծ մասն առնչվում է թվային […]

̰
Եղիսաբեթ Երկրորդը հորդորել է իր ենթականերին պատվաստվել COVID-19- ի դեմ

16:15 28.02.2021

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը դիմել է իր ենթականերին և խնդրել պատվաստվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ՝ հետևելով իր օրինակին: Այս մասին հայտնում է PA լրատվական գործակալությունը: «Պատվաստումից հետո մարդն ունենում է անվտանգության զգացում, պատվաստվելը բնավ չի վնասում։ Կարծում եմ, որ այն մարդկանց համար, ովքեր նախկինում երբեք չեն պատվաստվել, սա ակնհայտորեն դժվար որոշում է, բայց […]

̰
Համաճարակի կողմնակի ազդեցությունը. Ֆրանսիան ծնելիության ռեկորդային անկում է գրանցել

12:15 28.02.2021

Եվրոպան շարունակում է հաշվարկել կորուստները համաճարակից՝ և ոչ միայն ֆինանսական: Ֆրանսիայի վիճակագրության ազգային ինստիտուտը հայտարարել է, որ երկրում կարանտինը հանգեցրել է նորածինների թվի նվազման: Հայտնում է ՝ НТВ.Ru լրատվականը։ 2021 թվականի հունվարին, այսինքն՝2020 թվականի մարտից ՝ առաջին կարանտինային ռեժիմի կիրառումից  9 ամիս անց,երկրում  ծնելիության մակարդակը նվազել է 13% -ով՝ համեմատած 2020 թվականի հունվարի հետ: Վիճակագրության […]

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնը վերադառնում է լիարժեք ստեղծագործական կյանքի

19:30 25.02.2021

Աճեմյանցիների և ոչ միայն գյումրեցի հանդիսատեսի համար Գյումրիի թատրոնի հարկադրված դադարը երկար տևեց: Համավարակը, իսկ հետո ամենածանրը՝ պատերազմը, լուրջ հոգեբանական գործոններ էին  թատրոնի անձնակազմի համար։ Երբ ու ինչպես վերադառնալ ստեղծագործական ակտիվության, արդյոք հանդիսատեսը պատրաստ է դրան․․․ Պատերազմի օրերին Գյումրիի թատրոնի բեմում խաղացին ընդամենը մեկ ներկայացում՝ Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը։ «Մարտի 1-ից թատրոնը ստեղծագործական աշխատանքներով ավելի բուռն […]

̰
Սպանդանոցների կառուցման բազմաթիվ հայտերից Շիրակի մարզում հաստատվել է 4-ը

19:45 22.02.2021

2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը Շիրակի մարզում դեռ չի իրականացվում։ Անցած տարվա կեսին հայտատուների ակտիվություն եղել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոն մոտ 100 անհատներից սպանդանոցներ կառուցելու հայտեր են ստացվել, բայց մեծ մասը կամ հետ են վերցրել նախագծային փաթեթները, կամ ուսումնասիրությունների արդյունքում մերժվել են՝ առաջարկներում չափորոշիչները չեն համապատասխանել: Ընդամենը 4-ի կառուցման ծրագիրն […]

̰
Ուժեղ քամու և գետնաբուքի  պատճառով Աշոցքի և Ամասիայի ճանապարհները դժվարանցանելի են

18:40 20.02.2021

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածում ուժեղ քամին ու գետնաբուքը գիշերվանից չի դադարում, նույն վիճակն է ավտոճանապարհի վտանգավոր շրջադարձերից մեկում՝ Վարդաղբյուրի խաչմերուկում, որտեղից ճանապարհը շարունակվում է մինչև հայ- վրացական սահման։ Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պայմաններում գիշերը Վրաստան մեկնող տասնյակ բեռնատարների վարորդների Աշոցքի ճանշին ընկերության աշխատակիցները արգելել են ճանապարհը շարունակել։  «Բուքը ուժեղ էր ու մենք […]

̰
Գիրք նվիրելու տոն Գյումրիում ՝ Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը

20:53 19.02.2021

Գյումրիի գրախանութներն այսօր մարդաշատ էին, տարբեր ժանրի՝ հայ և օտարազգի գրականություն էին  գնում, նվիրելու մտերիմներին , ընկերներին, բարեկամներին։   Ուսուցիչն՝ աշակերտին, աշակերտն  էլ՝ ուսուցչին այսօր  գրքեր են նվիրե։ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն այսօր գիրք նվիրելու միջոցառում են անցկացրել։ Դպրոցի պատմության ուսուցիչը  SHNATNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նախ իրենց դպրոցում գրքային […]

̰
Աշոցքում ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել

18:50 17.02.2021

Աշոցքում և Ամասիայում գիշերվանից ձյունը չի դադարում, որն առավոտյան ուղեկցվել է ուժեղ քամիներով։ Բքի պատճառով ճանապարհներին տեսանելիությունը շատ ցածր է։ Ամասիայում և Աշոցքում փակ ճանապարհներ այս պահին չկան, մի քանի հատվածներ դժվարանցանելի են։ Աշոցքի ճանշինի մեկ տասնյակ միավոր տեխնիկա շարունակում է մաքրման աշխատանքները դժվարանցանելի տեղամասերում, երթևեկության համար խիստ վտանգավոր է Վարդաղբյուր գյուղի հատվածը: Ճգնաժամային կառավարման […]

̰
Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում անանցանելի վիճակ է․ մեծ ու խոր փոսերի պատճառով վթարները շատացել են

18:15 16.02.2021

Վարորդական  հմտություններն էլ երբեմն չեն օգնում մեքենաների անիվները մեծ ու փոքր, կողք կողքի խոր փոսերից փախցնել, կիսաշրջանցումների դեպքում էլ ոչ թե մեկ, այլ մի քանի փոսերում հաստատ կհայտնվեն: Գյումրի-Լանջիկ 18 կմ երկարության ճանապարհը ամբողջությամբ քայքայված է, ինչի պատճառով այդ հատվածում վթարներն են շատացել: Վարորդները դժգոհում են՝ ամեն օր այս ճանապարհներին են և շաբաթը 2 անգամ […]

̰
Աշոցքում մեկնարկել է  Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը

19:17 13.02.2021

Փետրվարի 12-ից Աշոցքում մեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլը։ Հաղորդում է  SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հանրապետական մրցաշարը եռօրյա է, և վերջնական արդյունքները կամփոփվեն վաղը՝ փետրվարի 14-ին: Այս մրցաշարում իրենց ուժերը կփորձեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի դահուկորդները: Մասնակիցներն են՝  կանանց հավաքականից 10, տղամարդկանց հավաքականից՝  22 մարզիկ:  Կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ՝ 10 կմ մրցատարածություններում։   Հայաստանի […]

̰
Հերթական փլուզումը  Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի վթարային շենքում

19:45 12.02.2021

Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի 237 բնակելի շենքի տանիքում 2 օր առաջ տեղի ունեցած փլուզումը շարունակություն է գտել արդեն բնակարաններում: Տանիքը քայքայված է, ձնհալի ջրերը հոսում են 3-րդ աստիճանի վթարայնության շենքի բոլոր բնակարաններ։ Միրաքյանների բնակարանում կեսգիշերին  առաստաղը փլուզվել է։ Սա առաջին դեպքը չէ, երկու ամիս առաջ ննջասենյակի առաստաղն է փլվել, իսկ երեկ հյուրասենյակինը ։ Փոքր տանը  […]

̰
BACK_TO_TOP