18:45 02.06.2021
Հունիսի մեկից hանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել է նոր ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը, որը, հիշեցնենք, անցկացվում է էլեկտրոնային գրանցման եղանակով։ Հայտագրման առաջին փուլը վերաբերում է այն երեխաներին, որոնք տվյալ դպրոցում ունեն աշխատող ծնող կամ սովորող քույր ու եղբայր։ Ըստ սահմանված կարգի՝ այդպիսի առաջնահերթությունից օգտվող երեխաների հայտագրումը կավարտվի հունիսի 10-ին, որից հետո էլեկտրոնային գրանցման հարթակը բաց […]
19:59 26.05.2021
Գիշերօթիկներից անցումը աջակցության կենտրոնների նույն սոցիալական քաղաքականությունն է հետապնդում՝ կարճ ժամկետում ապահովել երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիքներ։ Այս գործընթացը սկսվեց դեռ 2 տարի առաջ, որը, ըստ էության, փուլային աշխատանք էր սոցաշխատողների, հոգեբանների ու այլ նեղ մասնագետների միջամտությամբ։ Արդյունքում՝ Գյումրիի երկու գիշերօթիկ հաստատությունների 130 սաներից 110-ը հիմա իրենց ընտանիքներում են ապրում։ Ընտանիքներ վերադարձի նպատակին հասնելու համար երկու […]
20:40 23.05.2021
«Աշխարհում մեղուների անկումը պայմանավորված է նաև մակաբույծներով »,-այս մասին РИА Новости-ին ասել է միջատաբան և Skoltech-ի աշխատակից Իլյա Գոմիրանովը: «Մեղուները շարունակում են նվազել ամբողջ աշխարհում: Պատճառների թվում գիտնականները նշում են թունաքիմիկատների օգտագործումը և բնական միջավայրի խախտումը, ինչպես նաև մակաբույծների քանակի աճը: Միացյալ Նահանգներում մեղվաբույծները նշում են, որ մեղվաընտանիքի անկման հանգեցնող հիմնական գործոնը հանդիսանում են տզերն […]
17:25 23.05.2021
Կլիմայագետները հետևել են, թե ինչպես է փոխվել Երկրի բուսական աշխարհի կազմը վերջին 18 հազար տարվա ընթացքում և եկել այն եզրակացության, որ վերջին 2.9 հազար տարվա ընթացքում այդ փոփոխությունների տեմպերն հասել են ռեկորդային բարձր մակարդակի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվականը՝ հղում անելով Վիսկոնսինի համալսարանի մամուլի ծառայությանը։ «Այս հայտնագործությունը մեզ համար անակնկալ էր, քանի որ վերջին […]
19:58 22.05.2021
Մինիմալիզմ, աբստրակցիոնիզմ, ֆիգուրատիվ արվեստ ու պոպ արտ․․․նկարչական արվեստի այս ոճերում ստեղծագործողներն այսօր հավաքվել էին մեկ հարկի տակ։ Գյումրիի Սթիլ գրաֆիկայի թանգարանում «Վերադարձ դեպի ապագա» խորագրով ցուցահանդեսին ավելի քան 50 արվեստագետի աշխատանք է ցուցադրվել, այդ թվում՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցների։ Արվեստի այդ գործերը, որպես նվեր, մնալու են թանգարանի ցուցասրահում։ Արվեստագետների աշխատանքների մի մասը առաջին անգամ էր […]
20:55 20.05.2021
40 տարի անջուր մնացած Լուսաղբյուրը ժամանակին հայտնի է եղել իր ջրային ռեսուրսներով։ Խորհրդային տարիներին գյուղացիները սարերի լանջերին փոքր ջրամբարտակներ են կառուցել, որտեղից մաքուր հոսող ջուրը հասել է տներ։ 90-ականներից, սակայն, գյուղի ջրային այդ պաշարը, ոչ թե ցամաքեց, այլ հարևան Շիրակավան գյուղ հոսեց։ Լուսաղբյուրցիների համար ջուր ունենալու այլընտրանք դարձան բակերում փորված ջրհորները։ Ջրհորի ջուրն կենցաղում […]
18:56 19.05.2021
Գյումրիի տուն-ինտերնատի կարգավիճակից անցումը շուրջօրյա խնամքի կենտրոնի փոխել է նաև շահառուների կարգավիճակը, ինչը ենթադրում է, որ տեղում խնամվողների ընտրությունը այլ չափորոշիչներով է լինելու։ Այժմ, որպես խնամքի կենտրոն, խնամվողների տարիքային սահմանափակում, որպես այդպիսին, չի գործելու։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը առաջնորդվում է այն չափորոշիչներով, որոնք խնամքի կենտրոնների գործունեության կազմակերպման հիմքում են։ Շահառուի ընդունելության գործընթացը ևս այլ կարգով […]
18:15 18.05.2021
Այս տարի ևս բուհերի դիմորդների փաստաթղթերի հայտագրումն անցկացվեց առցանց տարբերակով։ Դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքներով՝ Գյումրիի երեք պետական բուհերում դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 576։ Սահմանված տեղերի քանակը համալրել դիմորդներով չի հաջողվել: Թվակազմի փոփոխություն, թեև աննշան, բուհերում կանխատեսում են հայտագրման երկրորդ փուլում։ 1 բուհի՝ 1 մասնագիտություն․․․ Ընդունելության նոր կարգը համարում են ցանկալի տարբերակ։ Բարձրագույն հաստատությունների […]
19:35 17.05.2021
Ապրիլյան ռազմական գործողությունների և արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցներ Կարեն Պողոսյանը ու Սամսոն Մուրադյանը «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հիմնադիրներն են։ Հայրենիքի պաշտպանի, սահմանը պահող զինվորի մարտական պատրաստության, ռազմական գիտելիքներով զինվելու իրական առաքելությունը վստահ են, որ պետք է վերապահվի նմանատիպ դպրոցներին։ Ապագա զինվորի դպրոցը Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվան է։ Մերուժանը հետախուզական դասակի […]
18:47 15.05.2021
Եկեղեցաշինական ձեռնարկը բարերարությամբ է։ Այսօր տեղի է ունեցել հիմնարկեքի արարողություն։ Նոր եկեղեցին դառնալու է այս տարածաշրջանում եզակիներից մեկը։ Նախկինում Ամասիայի տարածաշրջանի տասնյակ համայքներ համարվել են ադրբեջանաբնակ գյուղեր, որոնք չեն ունեցել եկեղեցիներ։ Ընդամենը մեկում՝ Բանդիվանում է հայ առաքելական եկեղեցին վերակառուցվել, մնացած համայնքներում մարդիկ փոքր մատուռներ ու սրբատեղիներ են կառուցել։ Հյուսիսային, սահմանամերձ բնակավայր Արևմտյան Հայաստանի Բասենի և Կարսի […]
17:46 08.05.2021
Մեկ տարի առաջ ՀՀ Պաշտպանության նախարարությունում հիմնվեց Բանակի կենտրոնական մարզական ակումբ, որի նպատակն է ՀՀ զինված ուժերում զարգացնել սպորտաձևերը, նպաստել նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորմանը։ Ակումբն իր հարկի տակ է հավաքել արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց: Այսօր բասկետբոլի թիմի մարզիկներն Գյումրիում ուսումնական խաղ են անցկացրել։ Ակումբը Գյումրիում իր թիմն է ստեղծում, որտեղ ավելի […]
12:44 08.05.2021
Այսօր՝ ժամը 05։30-ին, Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ավտոմեքենայում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, ոչ թե հրդեհի դեպք է, այլ տեղի է ունեցել ավտովթար, և երկու հոգի արգելափակվել են մեքենայում։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Ճգնաժամային կառավարման կենտրոնից։ Վթարը տեղի է ունեցել Գյումրիի […]
21:00 05.05.2021
Մոլդովացի գեղանկարչուհի Ելենա Լետուչայա-Ֆլաենգը սիրում է շրջագայել այն երկրներում, որոնք մշակութային հարուստ պատմություն ունեն: Հայաստանյան շրջագայությունը, սակայն նախատեսվածից երկար է տևում։ Գյումրիի պատմամշակութային ժառանգությանը, արհեստին ու արվեստին ծանոթանալու ընթացքում մոլդոցավի նկարչուհին լինում է նաև Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ շիրակցի գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանի գունեղ նկարները օտարերկրացի արվեստագետին ստեղծագործական նոր միտք են տալիս, որոշում է մնալ […]
19:59 03.05.2021
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհը համարվում է Գյումրի-Երևան միջպետական մայրուղուն այլընտրանք՝ ավելի շատ բեռնատարների համար։ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության մեկնարկով պայմանավորված՝ Գյումրի-Արմավիրը դարձավ ավելի ծանրաբեռնված մայրուղի հիմնականում բեռնատարների համար։ Ծանրաքաշ մեքենաների ինտենսիվ անցուդարձի պատճառով հին ճանապարհի վիճակն ավելի վատացավ։ 70 կմ երկարության Գյումրի-Արմավիր ճանապարհն անցնում է Ախուրյանի նախկին վարչական տարածքի 5 և Անի խոշորացված համայնքի 8 գյուղերի […]
17:15 01.05.2021
Գյումրիի Կարմիր խաչի, այսուհետ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետում սպասողները COVID-ի դեմ պատվաստվելու ցանկություն հայտնած քաղաքացիներն են: Ամեն օր պոլիկլինիկայում նախապես գրանցում են մինչև 10 քաղաքացու։Մեկ սրվակը 10 պացիենտի համար է բացվում և այն պետք է ներարկել 6 ժամում: 86-ամյա պապիկը առողջական խնդիրներ ունի, այսինքն՝ ռիսկային խմբում գտնվող բուժառու է։ Ըստ նրա, ուժեղ […]
20:35 30.04.2021
Պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված պարի փառատոն է անցկացվել Գյումրիի Մարզամշակութային համալիրում։ Մեծ վարպետին նվիրված միջոցառմանը, պարային խմբերի ելույթներից առաջ, բեմում եղել են վարպետի տարբեր տարիների սաները, որոնք հիմա իրենց պարային դպրոցներն ու խմբերն ունեն։ Գյումրվա երգ ու պարով միջոցառումը բացեցին վետերանների պարային միության անդամները։Նրանք պարգևատրվեցին նաև Աղասի Շաբոյանի անվան հուշամեդալններով։ Վարպետի […]
21:42 29.04.2021
Այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԱԻՆ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում ասֆալտապատման աշխատանքների ընթացքում նորակառույց ճանապարհահատվածից «XGMA» […]
19:58 27.04.2021
Մեկ շաբաթ առաջ Գյումրիի նախկին «Վան» առողջարանի տարածքի 119 տնակային ավանի բնակիչներն ահազանգել էին խմելու ջրի որակի մասին ու նշել, որ ծորակներից տարօրինակ համ ու հոտով ջուր է հոսում։ Եվ դրա հետևանք էին համարում երեխաների մոտ առաջ եկած առողջական գանգատները։ Տնակի բնակիչներից տիկին Գոհարը մեկ շաբաթ անց շարունակում է պնդել, որ ջուրն էլի նստվածքով է: […]
19:30 26.04.2021
Գյումրիի «Մտորումների թատրոնում» հերթական պրեմիերան է կայացել՝ նորավարտ ու դեռ ուսանող դերասանական կազմով։ Բեմում հայ դասական՝ Դերենիկ Դեմիրճյանի հայտնի «Ավելորդը» պատմվածքն էր: Փոքր բեմում՝ մեծ պիես բեմադրելու մասին ռեժիսորը՝ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը երկար է մտածել, թե դեպքերի և գործողությունների զարգացումը դերասանական մեծ կազմով, ինչպես հնարավոր կլինի խաղալ փոքր բեմում։ Թատրոնի ունեցած փոքր հնարավորությունները, ամեն […]
17:55 25.04.2021
Tesla- ի և SpaceX- ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է Լուսնի վրա բնակելի բազա կառուցելու անհրաժեշտության մասին, այնուհետև` քաղաք Մարսի վրա։ Այս մասին հայտնում է Известия լրատվականը, մեջբերելով է Independent բրիտանական օրաթերթի հոդվածը։ «Մենք շատ երկար չենք եղել Լուսնի վրա: Մենք պետք է վերադառնանք այնտեղ և Լուսնի վրա մշտական բազա կառուցենք: Ես խոսում եմ մշտապես […]
16:30 25.04.2021
Ապրիլի 25-ի գիշերը, ժամը 00:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում։ Իրար են բախվել Mercedes E 124 և Mercedes C 200 մակնիշի ավտոմեքենաները: ՈՒժեղ բախման հետևանքով Mercedes E 124-ը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա էլեկտրասյունը։ Mercedes C 200-ի ուղևորը՝ 60-ամյա Ա. Պողոսյանը, տեղում մահացել է: Այս մասին SHANTNEWS. am-ին հայտնել են ԱԻՆ […]
13:53 24.04.2021
Երեկ` ապրիլի 23-ի երեկոյան, Գյումրիում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ: Մեկ ու կես միլիոն նահատակված հայերի հիշատակի երթը մեկնարկել է Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց: Երթի մասնակիցները անցել են կենտրոնական փողոցներով և կանգ առել Բագրատունյաց պուրակում, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողը:
20:58 22.04.2021
Կցոններով բաց մալուխներ են, որոնք մտնում են վթարային ենթակայաններ։ Նման տեսարանների կարելի է հանդիպել Գյումրիի տարբեր թաղամասերում։ Փայտե հենասյուները թեքված են տների վրա, իսկ էլեկտրալարերի սարդոստայնն անցնում է գազի խողովակների վրայով: Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի շենքերից մեկի բակում է տեղադրված այդպիսի բաշխիչ ցանցի, որտեղից էլ դուրս են գալիս հաղորդալարերը: էլեկտրական հաշվիչի 12 բաժանորդները մոտ 30 […]
18:40 21.04.2021
Այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը պաշտպանական ուսումնավարժանքի նախապատրաստական միջոցառումների քննարկում է անցկացրել։ Ուշադրության կենտրոնում մարզի սողանքային վտանգավոր գոտին էր՝ Առափի գյուղը։ Ուսումնավարժանքի պլանը կամ պայմանական գործողությունները, ինչպես մյուս արտակարգ իրավիճակների դեպքում է, հայտնի են, բայց իրականում ի՞նչ վիճակում է գտնվում Առափիի սողանքային գոտին մինչ ուսումնավարժանքի պլանի քննարկումը, SHANTNEWS-ի հետ զրույցում համայնքի ղեկավարը […]
18:15 20.04.2021
Գյումրիի նախկին «Վան» առողջարանի տարածքով է անցնում Ղորղոբա գետակը, որտեղ թափվում են քաղաքի որոշ թաղամասերի կոյուղաջրերը։ Գետակի անմիջապես հարևանությամբ, ընդամենը մի քանի քայլ հեռու, կողք կողքի 4 բնակելի տնակ է: Երբ գետակի ջրերը խցանումներից գնալու տեղ չունեն, հավաքվելով թաղամասում, ամբողջությամբ ճահիճ են գոյացրել, որտեղ գարշահոտություն է և նույն հոտը նաև տնակներում է, սանհանգույցներում: Հոտը […]
18:45 17.04.2021
Ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը ուսանողական տարիներին ռեժիսուրայի վարպետության պրակտիկայում առաջին անգամ լսել է «Դիստանցիոն մոնտաժի կամ դիստանցիայի տեսության» մասին, հետո ուսումնասիրություններն ու ծանոթացումը այս արվեստի հետ նոր գաղտիքներ բացեց նրա համար, այն է՝ կինոարվեստի տարածական մոնտաժի զարգացման պատմությունն ուղղակի կապ ունի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ում անվանում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, դիստանցիոն մոնտաժի հսկա։ […]
20:57 16.04.2021
Հյուրախաղերով, ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում, Հայաստանում է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունը: «Սաթէ-Աթղը» 8 տարի առաջ է հիմնվել Վիեն քաղաքում, հիմնադիրները Սաթէ Խաչատրյան և Էդգար Մանուկյան ամուսիններն են։ Հայկական արժեքներն ու մշակույթը օտար երկրում տարածելն է թատերական միության գործունեության հիմքում։ Թատերախումբը երեկ Գյումրիի «Տիրամայր Հայաստան» արհեստի դպրոցի դահլիճում խաղացել է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա […]
19:47 16.04.2021
Ճանապարհային կարևոր հանգույց համարվող Գյումրիի Շարա Տալյան փողոցի հիմնանորոգումն այս 30 տարիների ընթացքում քննարկվող տարբեր նախագծերի ու առաջարկների ցանկում էր հայտնվում։ Բայց քանդված ու քայքայված ճանապարհի բարեկարգումը, այն էլ մասնավոր կառուցապատողների շնորհիվ, սահմանափակվեց միայն փողոցի սկզբնամասի և վերջնամասի ասֆալտապատումով։ Մինչև 1988 թվականը Շարա Տալյան փողոցը արդյունաբերական քաղաքում համարվել է ճանապարհային կարևոր հանգույց արտադրական ընկերությունների համար։ […]
23:15 14.04.2021
Գյումրիի Հանթսման թաղամասի շարունակությամբ կառուցվելու է «Պարկ Գյումրի» թաղամաս՝ 350 բնակարանով։ Այսօր՝ ապրիլի 14-ին, կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են նախագիծը։ Տարածքի ընտրությունը ներդրողը կատարել է ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային պահանջարկի հետաքրքրությունները։ Ովքեր են լինելու շահառուները, և գնային ինչպիսի քաղաքականություն է տարվելու։ Մասնավոր ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ Գյումրիում վաճառքի գները համեմատաբար մատչելի […]
18:35 14.04.2021
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում այսօր Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին ծառատունկ է անցկացվել, որին մասնակցել են 102-րդ ռազմաբազայի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Լենինականի կարմիր դրոշի սահմանապահ ջոկատի զինվորականները, կամավորներ, դպրոցականներ, ուսանողներ։ Հայ և ռուս զինվորականները հարգանքի տուրք են մատուցել հուշահամալիրի անմար կրակի մոտ, ծաղիկներ են խոնարհել, հետո համալիրի տարածքում փոքրիկ Հիշատակի պուրակ են հիմնել՝ միանալով […]