19:47 11.08.2021
Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներում աշնանացան ցորենի բերքահավաք է: Շիրակի մարզի ցածրադիր գոտիներում բերքահավաքի այս տարվա ցուցանիշները գոհացնող չեն, հույսը բարձրադիր հողերից ստացած բերքն է։ Երաշտային պայմանները Աշոցքի բերքառատ հողերի վրա ևս ազդեցություն ունեցել են: Կոմբայնը քաղում է, հողօգտագործողը բերքի որակն է տեղում ստուգում։ Հողատերը իր ցանքատարածքի այս տարվա բերքի քանակից է դժգոհ, բայց ոչ որակից։ […]
19:42 10.08.2021
Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասում տնակային էր նաև «Զանգակ» մանկապարտեզը։ Այն 30 տարի գործեց տնակներում։ Հիմա տեղում ամբողջությամբ խոտածածկ է, անցած տարվա ուժեղ հեղեղը ավերեց տնակները, որին արագորեն հաջորդեցին վստահեցումները, թե մեկ տարվա ընթացքում տեղում մանկապարտեզը կունենա քարաշեն կառույց։ Քաղաքապետարանի և տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծված երկհարկանի շենքի կառուցումն անցած տարվա սեպտեմբերին էր սկսվելու, որը տեղի […]
17:30 07.08.2021
Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում դեռ նոր երթուղիների ուղեգիծն են մշակում, այնինչ 2018 թվականից խոսվում ու քննարկվում է երթուղային ցանցը նորացնելու հարցը։ Նոր ցանց ունենալը քաղաքային իշխանությունները կապում էին քաղաքում լայնածավալ փողոցաշինական ծրագրի ավարտի հետ, հետո ավտոպարկն էր պետք է թարմացնել։ Այժմ փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, իսկ ավտոպարկը 80 տոկոսով համալրվել է։ Ընդամենը անցած տարի հաջողվեց […]
18:45 04.08.2021
13 գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհն անանցանելի դարձավ, երբ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը սկսվեց։ Վերջին 4 տարում Գյումրի-Արմավիր ճանապարհն այլընտրանքային է համարվել միջպետականին: Երթևեկության համար վտանգավոր դարձած մայրուղին մասնակի նորոգումներով սպասարկելն արդեն անհնար էր, մի շարք մասնագիտական հետազոտություններից հետո տրվել է եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է հրատապ հիմնանորոգման։ Ճանապարհաշինական պետական ծրագրում ընդգրկված Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի առնվազն 50 […]
20:00 03.08.2021
Քանդված, քայքայված, տեղ-տեղ հողային ճանապարհը տասնամյակներով երթևեկության համար անցանելի են պահել ընթացիկ նորոգումներով։ Հանրապետական նշանակության ճանապարհի մի հատված անցնում է Արթիկ քաղաքի երկու փողոցներով և ճանապարհաշինական այս ծրագրով շահեկան վիճակում է հայտնվել։ Արթիկի Շահումյան և Ղարիբջանյան փողոցներում ևս կապիտալ շինարարություն է գնում։ Կապիտալ ասֆալտապատումից առաջ փողոցներով անցնող կոմունիկացիոն ցանցն էլ է նորացվում, շինհրապարակում աշխատում են […]
18:36 02.08.2021
Բաց տարածք, պարզկա եղանակ ու օդում սավառնող տարբեր անօդաչու սարքերի մոդելներ..․թռչող սարքերի անխափան թռիչքը երկնքում Գյումրիի ավիամոդելային խմբակի սաներն են ապահովում: Սաների պատրաստած ավիամոդելները հեռակառավարվող վահանակով օդում կատարում են տարբեր հնարքներ: Այս արդյունքին հասնելու համար սաները երկար են աշխատել, արդեն գիտեն, թե եղանակային ինչ պայմաններում է հնարավոր օդում կատարել տարբեր հնարքներ: Բաց տարածքում պատանի ավիամոդելիստներն […]
20:40 01.08.2021
Նորվեգացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսը հինգ անգամ մեծացնում է հիշողության երկարատև խնդիրների զարգացման հավանականությունը, նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց ութ ամիս անց: Այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով JAMA Network Open գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքները։: «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակված ու վերականգնումից նույնիսկ ութ ամիս անց հիշողության խնդիրներն ավելի հաճախ են հայտնվում, քան […]
18:45 01.08.2021
Facebook-ը Ray-Ban ապրանքանիշի ներքո թողարկելու է խելացի ակնոցներ: Այս մասին հայտարարել է The Verge-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին: «Հաջորդ ապրանքը, որը մենք կթողարկենք, մեր առաջին խելացի ակնոցներն են Ray-Ban- ից՝ EssilorLuxottica-ի հետ համագործակցությամբ»,-ասել է Ցուկերբերգը: Վերջինս նշել է, որ ակնոցները թույլ կտան կատարել «բավականին սրամիտ բաներ»: Սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: Facebook-ը նախկինում […]
17:20 01.08.2021
Աշխարհի գիտնականները նախազգուշացնում են, որ տիեզերական զբոսաշրջությունը կարող է վնասակար լինել մոլորակի համար։ Կատարվել է մթնոլորտի վրա ազդեցության վերաբերյալ մի քանի ուսումնասիրություններ, մի քանիսը մեջբերում է Business Insider-ը: Օրինակ ՝ NASA- ի կլիմայի հարցերով գլխավոր խորհրդական Գևին Շմիդտը հայտնում է, որ մեկ թռիչքից արտանետումները չնչին են՝ համեմատած առևտրային ավիացիայի և մարդկային այլ գործունեության հետ: Ֆրանսիացի […]
19:47 30.07.2021
Գյումրիի անցած տարվա բյուջեի կատարողականի արդյունքներից ֆինանսատնտեսական բաժինը գոհ չէ, հարկերի ու տեղական տուրքերի հավաքագրումներում թերացումները շատ էին, որոնք ունեին նաև հիմնավոր պատճառներ, նախ համավարակի հետևանքով սահմանափակումներն էին, հետո էլ՝ պատերազմական դրությունը։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն անցած ու այս տարվա կիսամյակային հաշվարկների համեմատականներն է ներկայացնում, սկսում է քիչ եկամուտ ապահովող, բայց ավելի շատ ծախսեր […]
19:54 28.07.2021
Ոչ թե Կումայրի պատմական միջուկն ու թանգարանները, այլ քաղաքի այն հատվածները, որոնք ոչ պակաս մշակութային, պատմական ու տուրիստական այցեքարտ են համարվում, կհայտնվեն ուշադրության կենտրոնում։ Սա «Գուրբան» հիմնադրամի տեղանքային արվեստի գործերի ստեղծում փառատոնն անցկացնելու գլխավոր պայմանն է եղել։ Որտեղ և ինչ միջավայրում են լինելու մշակութային միջոցառումները՝ փառատոնի կազմակերպիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով ու մանրամասներ ներկայացրել։ […]
18:10 27.07.2021
2020-2021 ուսումնական տարվա ոսկե մեդալակիրների թվով առաջատարը Շիրակի մարզն է։ Հանրապետության 95 ոսկե մեդալակիրներից 32-ը մարզի շրջանավարտներ են։ Մեդալակիր շրջանավարտներն արդեն Հանրապետության և արտերկրի բուհերի ուսանողներ են։ Ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Մեդալակիրները Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը խոսել են իրենց ապագա ծրագրերից, […]
19:43 26.07.2021
«Մենակատարների շքերթ»․․․Այն դասական երաժշտությունը հանրայնացնելու նոր ձևաչափ է, որը 3 տարի առաջ սկսեց Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այն իրենից ներկայացնում է սերունդների երկխոսություն, երբ պրոֆեսիոնալ երաժիշտները հարթակ են տալիս պատանի սերնդին՝ մեծ նվագախմբում ներկայանալու, իրենց դրսևորելու։ Նախագծում մենակատարները փոքրիկներն են, մեծերը՝ նվագակցողները: ««Մենակատարների շքերթ» ծրագրի շրջանակներում պատանի երաժիշտներն ավելի մոտիկից են ճանաչում նվագախմբի կազմին ու […]
20:14 25.07.2021
Անգլիայում պատրաստել են սննդի նոր ռազմավարություն, որով բնակիչներին հորդորում են կրճատել մսի սպառումը: Հոդվածում շեշտվում է, որ ժամանակակից գյուղատնտեսական համակարգը վնասում է շրջակա միջավայրը, հայտնում է The Guardian-ը: Մասնագետները խորհուրդ են տվել առաջիկա տասը տարիների ընթացքում 30 տոկոսով կրճատել մսի սպառումը՝ հանուն մոլորակը փրկելու և կլիմայի խնդիրները լուծելու։ Ռազմավարությունը հստակեցնում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի […]
23:35 24.07.2021
Շիրակի մարզի Ջարդի ձորի տարածքում տեղի ունեցած ավտովթարից «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված 4 քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, մահացածը մեքենայի վարորդն է եղել: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջարդի ձոր կոչվող տարածքում: Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
21:18 24.07.2021
Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջարդի ձորի տարածքում: Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել դաշտը։ Մեքենայում եղել է 7 հոգի, 2-ը տեղում մահացել են, ևս մեկը Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին է մահացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել են […]
19:45 24.07.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որ Սթոունհենջը կարող է հանվել Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկից, եթե հին քարե օղակի կողքին ավտոթունելի կառուցման նախագիծը չվերանայվի: The Guardian- ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությունը կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ երկու այդպիսի կառույց կարող է միանգամից զրկվել կարգավիճակից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է, որ հաջորդ տարի Սթոունհենջը նախատեսվում է ներառել […]
19:13 24.07.2021
Բուհական ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներն արդեն ամփոփված են,մինչև հուլիսի 26-ը կշարունակվի լրացուցիչ փուլի ընդունելությունը, SHANTEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի երեք պետական բուհերի ղեկավարները ներկայացրել են ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները ։ «Ընդունված 318 դիմորդ ունենք, ովքեր հաղթահարել են մրցութային շեմը, ունեինք պետպատվերով 69 տեղ և ևս 6 արտոնություններով տեղեր, դիմորդների թիվը մոտ 390 էր, բայց […]
20:59 22.07.2021
Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաք է։ Հացքաղն հիմնականում անջրդի հողատարածքներում է, ինչպես նաև այն ցանքերում, որոնք այս տարի տուժել են երաշտային պայմաններից: Ընդհանուր առմամբ մարզում 14 941 հա աշնանացան և 21 հազար հեկտար գարնանացան հացահատիկ է մշակվել։ Կոմբայնավարները տարիների գործով ու փորձով իրենց հաշվարկներ ունեն, թե որ տարածաշրջանի, որ հողերից հացահատիկի բերքի […]
19:51 19.07.2021
Գյումրիի զինկոմիսարիատից այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել հիմնականում 2003 թվականի ծնված նորակոչիկները։ Զինկոմիսարիատում տղաներն այսօր անցել են բժշկական վերջին ստուգումները, նախնական բժշկական հետազոտությունների արդյունքում նրանք ճանաչվել են ծառայության համար պիտանի։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Զինկոմիսարիատի բակում նորակոչիկների միայն ծնողները չէին, որ սպասում էին։ Ընկերներով, հարազատներով ծառայության են ճանապարհում 18 տարեկան տղաներին։ Նրանց […]
23:27 18.07.2021
Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանագ է ստացվել, որ Գետք գյուղում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել նախ մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ դաշտում գյուղտեխնիկա է հրդեհվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարական ևս մեկ ջոկատի օգնությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական վարչության 911 ծառայությունից: Գետքի գյուղապետն էլ մեր թղթակցին հայտնել է, […]
21:05 18.07.2021
Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Երուսաղեմի տաճարի պատերի «կորած» հատվածը, որը կառուցվել է Առաջին տաճարի ժամանակ, այս մասին հայտնում է РИА Новости-ն մեջբերելով հնէաբանության վարչության մամուլի ծառայության զեկույցում։ « Ազգային պարկի «Դավիթի քաղաքում» հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է քաղաքի պարսպի մի բեկոր, որը կառուցվել է Առաջին տաճարի և Հուդայի Թագավորության ժամանակ Երուսաղեմը արևելքից պաշտպանելու համար»,- ասվում […]
20:37 18.07.2021
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Բուլվարային թաղամասում: Մուշ թաղամասի ճանապարհի շրջադարձին LADA 2107 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել է դաշտում։ Դեպքի վայր է մեկնել մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ մեկ մարտական հաշվարկ, հրշեջ փրկարարները հոսանքազրկել են մեքենան: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վթարի հետևանքով տուժել է 33 ամյա […]
19:52 18.07.2021
Ռուսաստանի ոստիկանության «Պրոմոբոտ» ռոբոտը հաջողությամբ անցել է մեկ տարվա փորձաշրջան Աբու Դաբիում, РИА Новости- ին հայտնել է Promobot- ի ներկայացուցիչը: Ռոբոտը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում սկսել է գործել անցյալ տարվա հունիսից: «Նրա աշխատանքից մեկ տարի անց ոստիկանության ղեկավարությունը որոշեց ռոբոտը պաշտոնապես ներառել «աշխատակիցների» և հետագայում տարածել այս փորձը ԱՄԷ-ի այլ շրջաններ», – նշել են մշակողները: […]
17:52 17.07.2021
Գիտնականները պարզել են, որ Ասիայի և Աֆրիկայի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասի բնակիչների ավելի քան 80% -ը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այնինչ, ԱՄՆ-ում և Ռուսաստանում պատրաստ են դա անել, միայն 65 % և 30%-ը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine գիտական ամսագրում, այս մասին գրում է HSE- ի մամուլի ծառայությունը: Գիտնականների […]
17:45 17.07.2021
Տագնապ, անհանգստություն, վախեր, ինքնապաշտպանական տարբեր ռեակցիաներ… Սրանք հոգեկան այն ապրումներն են, որոնք հոգեբաններն արցախյան երկրորդ պատերազմից հետո հանդիպում են պատերազմի մասնակիցների մոտ: Պատերազմի առաջացրած հոգեբանական խնդիրները պետք արագ լուծել, հետո ուշ կլինի, ասում են հոգեբանները՝ ելնելով իրենց վարած դեպքերի վիճակից: Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում հոգեբանների մեծ դպրոց աշխատեց, նրանց հետ էր նաև շվեյցարահայ հոգեվերլուծող […]
17:37 17.07.2021
Թուրքական այն հյուրանոցները, որոնք կորոնավիրուսի համաճարակի պայմաններում փորձ կանեն զբոսաշրջիկներին սնունդ ապահովել «շվեդական սեղաններ»-ի տարբերակով կտուգանվեն կամ ընդհուպ կփակվեն: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի հյուրանոցային բիզնեսիֆեդերացիայի ղեկավար Սուրուրի Չորաբատիրը: «Անվտանգ զբոսաշրջային բիզնեսի սերտիֆիկացման մեջ փոփոխություններ չկան: Եթե Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ստուգումների ընթացքում հյուրանոցներում խախտումներ է հայտնաբերում, ապա դա ենթակա […]
17:19 17.07.2021
Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, այս մասին հայտնում են երկրի ազգային օդերևութաբանական վարչությունից: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ներքին Ճապոնական ծովում՝ 80 կիլոմետր խորության վրա։ 7 բալանոց սանդղակով՝ մինչև 4 բալ ուժգնության ստորգետնյա ցնցումները զգացվել են Յամագուչի, Օիտա և Էհիմե պրեֆեկտուրաներում: Ավելի քիչ ուժգնությամբ ցնցումներ գրանցվել են ևս […]
12:58 17.07.2021
Հուլիսի 3-ին Գյումրիի Ավտոկայան թաղամասի մերձակայքում գտնված նորածինն արդեն խնամակալ ընտանիքում է ապրում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը հայտնել է, որ նորածնի կենսաբանական ծնողներին իրավապահ մարմինները դեռ փնտրում են: «Փոքրիկը լիարժեք առողջ դուրս գրվեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից, և հանձնվեց խնամակալ ընտանիքին։ Մեզ […]
19:43 15.07.2021
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն առավել խիստ գործում է երկաթուղային հանգույցում։ Երկաթուղային գծանցները վտանգավոր հատվածներից մեկն են և վարորդներից պահանջվում է առավել զգոնություն։ Երկաթուղային գծերը հատել միայն երկաթուղային գծանցներով՝ ճանապարհը զիջելով գնացքին։ Այսօր «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը և ճանապարհային ոստիկանությունը համատեղ տրանսպորտային միջոցների՝ վարորդներին երթևեկության կանոնները պարտադիր պահպանելու հիշեցման ակցիան են անցկացրել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ […]