TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Գազաբալոնի արտահոսքի հետևանքով պայթյուն Շիրակավան գյուղում. նոր մանրամասներ

17:50 26.12.2019

Գազաբալոնի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Շիրակավան գյուղի առանձնատներից մեկում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հարությունյանների տան խոհանոցում տեղադրված գազաբալոնն այդ պահին միացված չի եղել, գազօջախը չի օգտագործվել: Տան անդամները ընդամենը խշշոց են լսել, մտել են խոհանոց և տեսել, որ բալոնի փականից ուժեղ արտահոսք կա: Ընտանիքի երեք անդամները հասցրել են արագ դուրս գալ […]

̰
Մաքսազերծման սպասող ավտոմեքենաների կիլոմետրեր ձգվող հերթեր Գյումրիի ավտոմաքսատան  փողոցում և բնակելի թաղամասերի նրբանցքներում

19:44 25.12.2019

Գյումրիի ավտոմաքսատան մուտքից մինչև Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին թաղամաս տանող փողոցի երկայնքով մաքսազերծման հերթին սպասող մեքենաների մեկուկես կիլոմետր երկարության շարան է: Բնակելի շենքերի շրջակայքը վերածվել է հարմար կայանատեղիի: Մեքենայի մաքսազերծման համար վարորդների մեծ մասը դեռ երեկվանից՝ ուշ երեկոյան են եկել, այսպես ասած, հերթ պահել փողոցի այն հատվածում, որտեղ ազատ են գտել: Հերթով, կարգով ու շարքով […]

̰
Անի խոշորացված համայնքի 17 գյուղի միակ ծննդաբերական բաժանմունքը փակվում է

19:15 23.12.2019

Այս տարվա հոկտեմբեր ամսին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը ունեցել է 18, նոյեմբերին՝ 8, դեկտեմբերի կեսերին` 5 ծնունդ։ Ամսական նվազումների կողքին Մարալիկի հիվանդանոցն այս տարվա ծնունդների թիվ  էլ է նշում` Անի խոշորացված համայնքի 17 գյուղերից իրենց մոտ 106 ծնունդ են ընդունել` անցած տարվա համեմատ 20-ով պակաս: Ծնելիության ցուցանիշի նվազումը ամեն նախորդ տարվա համեմատությամբ է: 21 հազարից ավելի […]

̰
Ամանորյա հեքիաթ փոքրիկ հանդիսատեսի համար. «Մանչուկն ու Կառլսոնը»` Գյումրիի դրամատիկական թատրոնում

18:00 21.12.2019

Գունեղ բեմ, հետաքրքիր դեկորներ ու զվարճալի դերասանական խաղ, ու ամենակարևորը` դաստիարակչական ներկայացում փոքրիկ հանդիսատեսի համար: Գյումրիի դրամատիկական թատրոնում  ամանորյա ներկայացման պրեմիերա էր: «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթ-ներկայացումը թատրոնի ստեղծագործական կազմի նվերն է բոլոր փոքրիկներին: Ներկայացման ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Ամանորյա հեքիաթը Դրամատիկականի բեմում կլինի ամեն օր ու մինչև դեկտեմբերի 30-ը, թեև 2020 թվականի […]

̰
Փոքրիկ Ձմեռ պապերը հյուրընկալվել են Շիրակի մարզպետարանում

14:05 21.12.2019

Փոքրիկ Ձմեռ պապերը հյուրընկալվել են Շիրակի մարզպետարանում … Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները, իրենց գեղեցիկ հանդերձանքով ու մանկան բարի ժպիտներով,  անակնկալի են բերել մարզետարանի աշխատակիցներին: Փոքրիկները նախ` հյուրընկալվել են մարզպետի աշխատասենյակում, հետո շրջել մարզպետարանում, երգով ու բարի մաղթանքներով շնորհավորել վարչությունների աշխատակիցների Ամանորը:

̰
Գյումրիում մեքենաներ են բախվել․ 20-ամյա տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

22:13 18.12.2019

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծ և Մազմանյան փողոցների խաչմերուկում: Բախվել են 25-ամյա Արտյոմ Կարապետյանի վարած BMW մակնիշի և 24-ամյա Հովհաննես Համբարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Տարվում է նախաքննություն։

̰
Ավտովթար Շիրակի մարզում, մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

11:20 18.12.2019

Դեկտեմբերի 18-ի ուշ գիշերին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին։ Volkswagen Vento ավտոմեքենայի վարորդը դեռևս չպարզված հանգամանքներում, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապահի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով վարորդը՝ Վանաձորի  բնակիչ 32-ամյա Լուսինե Ս.-ն, ուղևորներ՝ 30-ամյա Ալբերտ Ս.-ն, 21-ամյա Ռուզան Մ.-ն, և  32-ամյա Կարապետ Բ.-ն, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու […]

̰
«Գյումրեցի Մարտինը կամ Քառասունքի երդումը» ֆրանսահայ լրագրողի գիրքը Գյումրիի և քաղաքի նվիրյալ մարդկանց մասին  է

21:10 16.12.2019

88-ին Լենինականի ֆրանսիական թեքումով 10-րդ դպրոցն ավերակների վերածվեց, փլատակներում մնացին աշակերտներ  ու ուսուցիչներ: Այդ ծանր օրերին էր, որ սեփական վիշտը կոկորդում խեղդելով՝ նա երդվեց հարազատ դպրոցը նույն տեղում կառուցել։ Գյումրեցի Մարտինն էր Փաշայան՝ դպրոցի տնօրենը: Հենց նրան է  ֆրանսահայ հեղինակը իր գրքում կոչել Հսկա: 88-ի երկրաշարժից 40 օր անց նա արդեն իր նպատակներն իրականացնելու գործին […]

̰
Գյումրիի Անի փողային նվագախմբի համար կառուցված նոր շենքի մի մասը վիճելի տարածք է

18:50 16.12.2019

Իսահակյան 85 հասցեն է` նախկին տնակային Պիոներ պալատի տարածքը, որտեղից չի ապամոնտաժվել միայն տնակային դահլիճը: Այն քարապատել են ու վերածել Անի փողային նվագախմբի համար դահլիճի: Կողքին էլ մեկ տարի առաջ սկսեցին նոր շենքի շինարարությունը: Ընդհանուրը 180 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Կառուցապատումն ավարտված է, բայց վիճելի հարցերը, այն էլ տարածքային, նոր են սկսվում: Սարքելու ընթացքում […]

̰
Բնական փայտից և խեժից յուրօրինակ զարդեր. գյումրեցի գեղանկարչի մտքի թռիչքը

16:00 16.12.2019

Գյումրեցի Արթուր Մուրադյանի տան բակում գտնվող մի փոքրիկ սենյակում են ծնվում վիրտուալ գաղափարները, որոնք հետո նա իրականություն է դարձնում: Այստեղ մի ամբողջ հավաքածու կա` պատրաստված բնական փայտից ու խեժից, իսկ դրանք  սովորական գործեր չեն. գեղանկարչին հատուկ վարպետությամբ Արթուրը կարողանում է այս մատնաչափ զարդերի մեջ «թաքցնել» մի ողջ անտառ, դաշտեր, հիասքանչ բնության այլ տեսարաններ: Բացառապես ձեռքի […]

̰
Ճամփեզրերին ու այլ տարածքներում տասնյակ տարիներ մնացած ավտոմեքենաների կմախքները դարձել են պահանջված ու թանկ ապրանք

19:58 12.12.2019

Երկու ամսում  հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այսպիսի ակտիվություն ստեղծեց վարչապետի մեկ գրառումը: Այն մետաղական աղբից քաղաքային ու գյուղական բնակավայրերը մաքրելու գործընթացից բացի, մեկ այլ կարևոր տնտեսական խնդիր է  լուծում: Խոտանված ավտոմեքենաների կմախքների վերջին հանգրվանը, սովորաբար, ծայրամասային թաղամասերն են, քաղաքային բնակավայրերում տեսանելի վայրերից թաքցնում են, իսկ գյուղերում հիմնականում ձորերում են հավաքում: […]

̰
Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում դեկտեմբերի 7-ին տեղադրված ծաղկեպսակն է ձերբակալման պատճառ դարձել

16:14 10.12.2019

Դեկտեմբերի 7-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում տեղադրված ծաղկեպսակը վիճաբանության, հարցեր պարզելու թեմա է դարձել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուքի» իր էջում քննադատել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ ուղարկելը, որին հաջորդել էր, ըստ պատգամավորի գրառման, Քոչարյանի […]

̰
Արգենտինայի հայտնի մանկական հիվանդանոցը կհամագործակցի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» հետ

19:57 05.12.2019

Համագործակցության նոր հնարավորություն արգենտինական կլինիկայի և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» միջև: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Արգենտինայի դոկտոր Խուան Գարրահանի անվան մանկական հիվանդանոցը, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» և «Ֆայդեք Արմենիա» հիմնադրամը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը վավերացնելով՝ կողմերը հստակեցրել են համագործակցության ուղղությունները: Եռակողմ համաձայնագրով հաստատված են այն առողջապահական ծրագրերը, որոնք […]

̰
Ե՞րբ են 12-րդ դասարանցիները հանձնելու պետական ավարտական քննությունները

19:30 04.12.2019

Պետական ավարտական քննությունները կամ-կամ տարբերակով՝ աշակերտի ընտրությամբ մասնակցելու փորձը ավագ օղակի աշակերտության համար կիրառվում է արդեն երկու տարի: Առաջին կիսամյակի ավարտին ու նախամանորյա տրամադրությամբ քննական շաբաթը այն աշակերտների համար է, որոնք տվյալ առարկաներից միասնական  քննություններ չեն հանձնելու: Դեկտեմբերին հանձնելով՝ աշակերտին, ըստ էության, հաջորդ կիսամյակում նույն առարկան ուսումնասիրելու դեպքում ազատ գրաֆիկի հնարավորություն է տրվում: Հայտերից պարզ […]

̰
Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է

18:09 03.12.2019

Երեկո, կիսադատարկ փողոցներ ու վարորդների համար մեքենայի շարժիչի հզորությունն ու արագությունը միմյանց հետ գրազով փորձելու հարմար առիթ: Նման անվերահսկելի վիճակները Գյումրիի փողոցներում ու հրապարակներում վերջին մեկ ամսում բազմաթիվ են: Հարթ, ասֆալտապատ փողոցներում վազանցներն ու արագության գերազանցումները միշտ չէ, որ լավ ավարտ են ունենում: Ամփոփ տվյալներն էլ, նախորդ տարվա համեմատությամբ, թույլ են տալիս ասել, որ պատահարների […]

̰
Հայաստանում ՄԻԱՎ-ով 3300 մարդ է ապրում․ Լենա Նանուշյան

22:13 30.11.2019

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հանրապետության տարբեր քաղաքներում ու տարբեր կարգախոսներով՝ Առողջապահության նախարարությունն ու այս հիվանդության բացահայտմամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն անցկացնում են իրազեկման միջոցառումներ։«Գուկաս Գյումրի» այս կարգախոսով իրազեկման միջոցառում են այսօր կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտն ու «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպությունը։ Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը Հայաստանում սկսվել է […]

̰
Ի՞նչ վիճակում է Երևանում ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխան

21:46 30.11.2019

Մեկ ամիս առաջ ՄԻԱՎ հիվանդության կասկածանքով «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված մանակահասակ երեխայի առոջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Փոխնախարարը խոսել է նաև այն մասին, թե ի՞նչ ընթացքի մեջ է գտնվում փոքրիկի բուժումն, ու ինչ քայլեր են ձեռնարկվում հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները։ […]

̰
«Ես հիմա պատրաստ չեմ ասել՝ կփակվե՞ն, թե՞ ոչ»․ Լենա Նանուշյանը՝ Գյումրիի ծննդատների մասին

21:12 30.11.2019

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ՝ Լենա Նանուշյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, Գյումրում մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի ու «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպության կազմակերպած ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի դեմ պայքարի իրազեկման միջոցառմանը։ SHANTNEWS.am-ի ունեցած զրույցում  փոխնախարարն անդրադարձել է Գյումրիում նոր ծննդատան կառուցմանը վերաբերող հարցին: Նշենք, որ կառավարության որոշմամբ նոր շենքի կառուցման համար հոատկացում է կատարվել «Մոր և մանկան […]

̰
Շատրվա՞ն, թե՞ հուշարձան․Անահիտ Թարխանյանը Գյումրիի հայտնի «ֆանտանի» նոր նախագիծն է ներկայացրել

18:00 28.11.2019

Թաղամա՞սն էր անտառի մեջ, թե՞ անտառը թաղամասի, դժվար է ասել … Բայց Մանուշյան փողոցի այս թաղամասը ստացավ Անտառավան անունը, հետո հսկա շատրվանը փոխեց և այս անվանումը, գյումրեցիները մինչև հիմա ասում են Ֆանտանի թաղամաս: Շատրվանը կառուցվեց 1982 թվականին, սկսեց գործել 1984-ին: Լենինականի 60-ամյակի տոնին բացվեց: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության […]

̰
Արդյո՞ք Գյումրիի մանկապարտեզներում ևս երկարօրյա խմբեր կգործեն

15:52 27.11.2019

Արդյո՞ք Գյումրիի մանկապարտեզներում ևս աշխատող ծնողների համար երկարօրյա խմբեր ունենալու անհրաժեշտություն կա: Հարցը քննարկման արժանացել է, արդեն կա նախագիծ, որը դեռ փոփոխությունների է ենթարկվում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ամեն ինչ նախնական է, բայց արդեն հասցրել է ծնողների ու դաստիարակների շրջանում խոսակցությունների թեմա դառնալ: Երկարօրյա խմբերի անցումով ֆինանսական ինչ հավելյալ ծախսեր կպահանջվեն բյուջեից, արդյո՞ք […]

̰
Վիրտոուզ-ջութակահար գյումրեցի Հմայակ Դուրգարյանը ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը

19:30 22.11.2019

Հայտնի ջութակահար և դիրիժոր, 77-ամյա Հմայակ Դուրգարյանը երեկ ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի նախկին մենակատար, Հայաստանի պետական կամերային նվագախմբի համահիմնադիր մաեստրոն ծննդավայրում, երաժշտական վարպետության դասերից բացի, համերգով հանդես եկավ: Ծննդավայրի՝ Գյումրիի մասին, կարոտով է խոսում` ասելով, թե ծննդավայր վերադառնում է գործնական առիթներով: Հմայակ Դուրգարյանի […]

̰
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները դարձյալ բողոքում են

19:55 19.11.2019

Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները դարձյալ բողոքում են: 30-ից ավելի մեքենավարների բողոքի պատճառն այս անգամ աշխատավարձերի բարձրացումը չէր, թեև նշեցին, որ այս պահանջով բողոքներից հետո էլ արդյունքի չեն հասել: Հիմա էլ, ըստ մեքենավարների, Լոկոմոտիվային դեպոյի ղեկավարությունը նրանց այսօրվանից հարկադրաբար հանգստի է ուղարկում։ Աշխատանքային հերթափոխն ընդունելիս են իմացել, որ այսօր իրենք չեն վարելու գնացքները, պարզել են, որ […]

̰
Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղեր կապող ճանապարհի հիմնանորգումն ավարտվում է

19:30 18.11.2019

Երևան-Գյումրի մայրուղու խաչմերուկներից մեկը տանում է Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղեր: Երեսուն տարի 11 կմ երկարության այս ճանապարհով գյուղեր հասնելը փորձություն էր: Ամբողջովին քայքայված ու անանցանելի ճանապարհով գյուղից քաղաք, գյուղից գյուղ հասնելը, մթերք տեղափոխելն անհնար էր դարձել: Երեք համայնքների ղեկավարների ու բնակիչների անթիվ դիմումները մարզային, կենսական նշանակության ճանապարհը հիմնովին նորոգելու պահանջով ավարտվում էր միայն սեզոնային հարթեցումներով: […]

̰
Բժիշկները պայքարում են պատուհանից ընկած գյումրեցի 28-ամյա աղջկա կյանքի համար

14:37 16.11.2019

Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները […]

̰
Գյումրեցի եղբայրների բրենդային ակնոցները միջազգային շուկայում ճանաչում են ստանում

19:00 14.11.2019

Աշխատանքը` ձեռքի, հումքը` բնական փայտից, իսկ արտադրող երկիրը` Հայաստան: Գյումրեցի Խաչատրյան եղբայրները փայտից ակնոցներ են ստեղծում: «Պատրաստված է Հայաստանում» գրությամբ ակնոցներն այլ երկրներում ևս արդեն ճանաչում ունեն: Այս գաղափարի իրականացումը սկսել են 5 տարի առաջ: Բնական հումքն իտալական է, իսկ դիզայնն ու մոդելավորումը եղբայրների ճաշակի ու մտահղացման շնորհքն են: Միջազգային շուկայի պահանջները հաշվի են առնում, […]

̰
Դասադո՞ւլ Շիրակի պետական համալսարանում

17:55 11.11.2019

Շիրակի պետական համալսարանի մի քանի ուսանողներ ու դասախոսներ այսօր դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա անցկացրել համալսարանի բակում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այսկերպ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ: Մեր թղթակցի հետ զրույցում համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն ասել է, որ բողոքի […]

̰
Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս շարունակել մայթերի ասֆալտապատումը

18:00 09.11.2019

Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս ավարտին հասցնել մայթերի ասֆալտապատումը: Իսկ պատճառը 110 մետր քառակուսի տարածք զբաղեցնող չօգտագործվող տաղավարն է, որը տեղադրված է մայթին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բնակիչները պահանջում են տաղավարը հեռացնել և հետո նոր շարունակել ասֆալտապատումը, իսկ շինարարը շտապում է իր գործն ավարտին հասցնել: Այսօր բնակիչները դարձյալ շինարարին արգելել […]

̰
Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված երկվորյակները Գյումրիի «Երեխաների տանը» չեն ապրելու

12:10 09.11.2019

Մեկ տարի առաջ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված երկվորյակները Գյումրիի «Երեխաների տանը» չեն ապրելու։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Երեխաների տան» փոխտնօրեն Աննա Գևորգյանը։ «Երեխաները մեզ մոտ չեն տեղափոխվել, նրանք հավանաբար կապրեն մայրաքաղաքի «Երեխաների տանը», մեզ չեն հայտնել, որ մեկ տարեկան տղաները վերադառնալու և շարունակելու են ապրել մեզ մոտ»,- ասել է Գյումրիի  «Երեխաների […]

̰
Ձնաբուք և արգելափակված բեռնատարներ․ Շիրակի մարզում տեղացած առաջին ձյան հետևանքները

17:36 02.11.2019

Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածն է: Մարզի ամենադժվարանցանելի, շրջադարձային տեղամասերից մեկն է, որտեղ առավոտից արգելափակվել էին վրացական ու թուրքական բեռնատարները: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ձյան հաստ շերտը ու տեղ-տեղ մերկասառույցը ամառային անվադողերով երթևեկող բեռնատարներին ճանապարհը շարունակել թույլ չէին տվել: Տասնյակ բեռնատարներ մնացել էին ճանապարհի հենց մեջտեղում։ Ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն աղ ու […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի բուժաշխատողները աշխատանքից ազատման ծանուցում են ստացել

19:30 01.11.2019

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվում է: 2 օր առաջ բուժանձնակազմը ծանուցվել է, որ բուժհաստատությունը լուծարում է իրենց հետ կնքած պայմանագրերը, այսինքն` ազատվում են աշխատանքից: Կառավարության որոշմամբ` հանրապետությունում գործելու է  հակատուբերկուլյոզային միայն մեկ բուժհաստատություն Աբովյան քաղաքում, որն իրականացնելու է ստացիոնար բուժում, այսինքն` Շիրակի մարզի հիվանդներն այնտեղ են դիմելու, իսկ ամբուլատոր հսկողություն պոլիկլինիկաներն են սահմանելու: Եթե […]

̰
BACK_TO_TOP