TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

42 տարի անց Գյումրին ունեցավ ոսկե մեդալ հրաձգությունից․ 15-ամյա Գոռ Խաչատրյանը Լեհաստանում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

19:50 10.03.2020

Գյումրեցի 15-ամյա պատանի մարզիկի այն մեդալներն ու պատվոգրերն են, որոնք նա նվաճել է 1․5 տարվա ընթացքում։ Ընդամենը այդքան ժամանակ է Գոռը Գյումրիի հրաձգարանի մարզադպրոց հաճախում։ Հայրն է որոշել, Գոռն էլ համաձայնել է հոր ընտրությանը, ասում է՝ չի փոշմանել, հրաձգությունը գրավել է իրեն։ Գոռի առաջին նվաճումները հանրապետական մրցաշարերից են եղել։ Այս արդյունքների հանրագումարում է որոշվել, որ […]

̰
Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» պոեմի ձեռագրերը թվայնացվում են ամբողջական տարբերակով

20:58 07.03.2020

Գյումրիի Վարպետների փողոցում կողք կողքի Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի թանգարաններն են: Երկու մեծերը, սակայն, հարևանություն չարեցին, Շիրազն իր հուշատուն-թանգարանում չհասցրեց ապրել, բայց հուշատուն-թանգարանը կահավորված է այնպես, ինչպես Շիրազն էր ցանկացել: Փոքր սրահում բանաստեղծի մահճակալն է, գրապահարաններն ու գրասեղանը, որի անկյունում միշտ դրված է եղել «Նարեկը»: Իսկ գրապահոցներում բանաստեղծի գործերն են ու նրա ընթերցած գրականությունը։ […]

̰
«Հասմիկ» մոնոներկայացման պրեմիերա Գյումրիի դրամատիկական թատրոնում

13:17 06.03.2020

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան  փոքր դահլիճում կայացել է այս տարվա առաջին պրեմիերան։ Աճեմյանցիները հանդիսատեսին ներկայացել են մոնո ժանրում։ Երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը բեմադրել է ժամանակակից դրամատուրգ Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» դրաման։ Մոնոներկայացումը ռեժիսորը անվանել է հենց դերասանուհու անունով` «Հասմիկ»։ Ներկայացումը երկխոսություն է սեփական անձի հետ, մտքերի, հույզերի, ապրած ու չապրած […]

̰
Նորոգված փողոցներում աղբահանության ծավալներն ավելացել են, իսկ ծախսածածկումը բնակչի համար վարձի թանկացման հաշվին է

19:57 05.03.2020

Մեկ ամիս առաջ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով Գյումրիի քաղաքապետարանի ձեռք բերած 15 միավոր տեխնիկայով կոմունալ ծառայության ավտոպարկը թարմացվեց: Աղբատար, կոմբինացված ջրցան ու ձյուն մաքրող մեքենաներով քաղաքն ավելի մաքուր են պահելու, գործն էլ ավելի արագ են կազմակերպելու: Նորոգված փողոցների հաշվին է աշխատանքը կրկնապատկվել, կոմունալ ծառայության ծախսերն էլ հետն են փոփոխություններ կրել։ Ֆինանսական հաշվարկների արդյունքն էլ […]

̰
Սահմանադրական հանրաքվեի նախնական ընտրացուցակով քանի՞ ընտրող կա Գյումրիում

19:00 05.03.2020

Դպրոցներ, բուհեր, նախակրթարաններ ու մշակութային հաստատություններ։ Այն կառույցներն են, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ վերածվում են ընտրատեղամասերի, մի բան, որ անփոփոխ է մնում բոլոր ընտրությունների ժամանակ։ Փոփոխությունները հանձնաժողովի կազմերում են և ընտրացուցակներում։ Նախնական ընտրացուցակներն արդեն տեղամասերում փակցված են, որոնք մինչև ապրիլի 5-ը ճշտումների են ենթարկվելու: Գյումրիի պարագայում դժվար է ընտրացուցակներում անճշտությունները նվազագույնի հասցնելը: Խնդիրը հիմնականում տնակային […]

̰
Մարզամշակութային տոն ձնառատ Աշոցքում

21:13 29.02.2020

Ճանապարհել ձմեռը, դիմավորել գարունը ․․․այսպիսի տրամադրությամբ է Հայաստանի հյուսիսում ՝ Աշոցքում անցկացվել «Շիրակի ձմեռ» սպորտային, մշակութային միջոցառումը։ Աշոցքը, որտեղ տարվա զգալի մասը ձնառատ  է, արդեն հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի և ձմեռային սպորտաձևերի զարգացման, տարածման կենտրոն։ Միջոցառումը ձմեռային սպորտաձևորով հագեցած էր, ինտերակտիվ ու հետաքրքիր խաղեր էին  կազմակերպվել։ Առաջին անգամ Աշոցքի լեռներում բարձրացել է ամենագնաց մեքենա կցորդիչ […]

̰
Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով է պարգևատրվել «Օյունջյան» հիմնադրամի տնօրենը

19:44 24.02.2020

Այսօր՝  փետրվարի 24-ին, Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով է պարգևատրվել «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը: Այսօր նշվում է նաև Գագիկ Լաճիկյանի 60-ամյակը։ Պարգևը քաղաքում իր ունեցած անմնացորդ նվիրումի, ինչպես նաև մշակութային կյանքում կատարած աշխատանքի գնահատականն է։ Գագիկ Լաճիկյանը գյումրեցի արվեստագետների ընտանիքում է ծնվել, նրա երկու եղբայրների՝ հանրապետության վաստակավոր նկարիչներ Սամվել և Լևոն Լաճիկյանների անունը հայտնի է […]

̰
Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը վերսկսվել են

19:30 19.02.2020

Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը վերսկսվել են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ դպրոցի ջեռուցման համակարգի ջերմային խողովակաշարում տեղի ունեցած վթարը տնտեսվարն ու հնոցապանը  ավելի շուտ էի հայտնաբերել։ Ավելի քան 10 օր նորմային անհամապատասխան ջերմություն էր դպրոցում։ Այդ ընթացքում  տնօրինությունը կրճատեց դասաժամերը` 45 րոպեի փոխարեն դաս էին պարապում 30 րոպե, հետո ջերմաստիճանի […]

̰
Այլընտրանքային ճանապարh. Գյումրի-Արմավիրի անանցանելի հատվածը կհիմնանորոգվի

21:30 18.02.2020

Գյումրի-Արմավիր 30 կմ երկարության հանրապետական ավտոճանապարհը վարորդներին ու շատերին հայտնի է տակի ճամփա անունով։ Սա համարվում է այլընտրանքային Գյումրի-Երևան ճանապարհին։ Վարորդներն այն նախընտրում են այն ժամանակ, երբ ձնաբքի կամ մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է դառնում Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը կամ շինաշխատանքներ են տարվում, թեկուզ, որ ճանապարհը երկարում է մոտ 20 կմ-ով ու անցնում Անիի տարածաշրջանի 7 գյուղերի […]

̰
Գյումրիում ավտովթարի հետևանքով անչափահաս տղա է տուժել

18:10 14.02.2020

Այսօր` փետրվարի 14-ին, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են «Օպել» և «Ֆորդ Մուստանգ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 48-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը։ 48-ամյա տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս ուղևորին` Մոր և մանկան ավստրիական  հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ վարորդի վնասվածքները […]

̰
Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում  հրդեհի հետևանքով խոշոր եղջերավոր անասուններ են սատկել

15:23 13.02.2020

Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում։ Այրվել է Հովհաննիսյաններին պատկանող տնտեսության անասնագոմը։ Այս մասին հայտնում է SHАNTNEWS.am-ի թղթակիցը։ Բռնկված կրակը տարածվել է անասնագոմում, որտեղ ավելի քան 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ ծխախեղդ են եղել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհի տարածումը կանխելու համար հրշեջները քանդել են […]

̰
ՏՏ նորարարական գաղափարները` սեյսմիկ պաշտպանության ոլորտում

19:30 12.02.2020

Բնական աղետների կանխատեսման մեթոդներն ու տեխնոլոգիաները Հայաստանում տասնամյակներ շարունակ անփոփոխ են. մինչ օրս ռուսական արտադրության հին սարքավորումներով են երկրաֆիզիկական վտանգավոր երևույթները գրանցում, որոնց սխալվելու հավանականությունը նվազագույնից բարձր է։ Երկրաբանական գիտությունների դոկտոր Սամվել Հովհաննիսյանը տարիների գիտական փորձով է ապացուցում: Ոչ միայն ներդրումների հնարավորությունների պակասն են ունեցել, նաև մարդկային ներուժի։ Մեկ տարի առաջ սեյսմաբանների մասնագիտական փորձառությամբ ու […]

̰
Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը ժամանակավորապես դադարեցված են

19:15 11.02.2020

Այսօր Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերն անհնար է եղել շարունակել 33 աստիճան ցրտի պատճառով: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` կաթսայատան անսարքության պատճառով 4 օր է` դպրոցը նորմալ չի տաքացվել։ Նախորդ երեք օրերին դասարանները ստիպված են եղել էլեկտրականությամբ տաքացնել, բայց եռահարկ շենքի մեծ դասասենյակներում հնարավոր չի եղել նորմային հավասար ջերմություն ապահովել։ Ջերմաչափի սնդիկի սյունը չի բարձրացել 13 […]

̰
Գյումրիի «Կումայրի» արգելոցում տեղադրված ուղեցույցները խոսում են քաղաքի պատմական շենքերի մասին 

19:58 10.02.2020

Հազարավոր  պատմաճարտարապետական շենք-շինություններով քաղաքի պատմական միջուկը համարվում է արգելոց, որի Կումայրի անունն արդեն հուշում է հին քաղաքի հնագույն հարուստ պատմության մասին։ Պատմական միջուկում մշակութային մեծ արժեքներ են ալեքպոլցի արհեստավորների ձեռքով շարված սալաքարերով փողոցները, շինությունները, որոնք այդ տարիների ճարտարապետական ոճն են ընդգծում։ «Կումայրի» արգելոց-թանգարանի տեղադրած ուղեցույցներն առայժմ ժամանակագրական 2 շերտին են պատկանում՝ ալեքպոլյան  և լենինականյան ժառանգություններով։ […]

̰
71-ամյա գյումրեցի կինը նստացույց է արել քաղաքապետարանի դիմաց

13:35 06.02.2020

Երեկ երեկոյան Գյումրիի քաղաքապետարանի դիմաց նստացույց է արել Գյումրիի բնակչուհի, 71-ամյա Սուսաննա Դալլաքյանը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ տարեց կնոջ՝ Գյումրիի քաղաքապետարանը մերժել է որպես նվիրատվություն գրանցել իր եղբորորդու բնակարանը, որը համայնքի հաշվեկշռում է ու այդ բնակարանում ապրում է 18 տարի: 71-ամյա կնոջ պատմելով՝ ինքը եղբորորդու՝ Ալիկ  Հակոբյանի խնամակալն է:  Նա  պահանջում է […]

̰
Ալեքպոլյան տպագրությունների 200-ամյա պատմության եզակի նմուշները սկսել են հանրայնացնել համացանցի միջոցով

19:58 05.02.2020

Ալեքպոլյան տպագրության բացառիկ նմուշներ են պահպանվում Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում: Տասնյակ թերթեր, օրացույցներ ու տարեցույցներ ֆոնդային պահոցներից դուրս են հանվում միայն հատուկ ցուցադրությունների ժամանակ: Ալեքսանդրապոլում հրատարակչական գործունեություն ծավալել են 1876 թվականին, առաջին տպագրատունն էլ բացել է ալեքպոլցի հայտնի հրատարակիչ Գևորգ Սանոյանը: Կարճ ժամանակ անց քաղաքում այլ տպագրատներ են բացվել: Հրատարակչական նյութերում ալեքպոլցիները […]

̰
Անվճար տրամադրվող դեղերի ցանկում լրացումներ ու փոփոխություններ չկան, բայց արտոնությունից օգտվող շահառուների թիվը կավելանա

18:45 05.02.2020

Առաջնային բուժօգնության օղակից՝ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկը չի փոխվել, որն անցած տարվանից առողջապահության նախարարությունն էր հաստատել։ Արտոնյալների ցանկում են նաև նպաստառուների գնահատման համակարգում ընդգրկված այն ընտանիքները, որոնք 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեն, իսկ  այս տարվանից միավորի շեմն է փոխվել՝ հօգուտ նպաստառուի։ Ի՞նչ դեղերի անհրաժեշտություն ունեն շահառուները, որոնք նշանակվում են բժշկի ցուցումով, […]

̰
Շիրակի մարզին հատկացված հրշեջ-փրկարարական մեքենաների խմբաքանակը տեղ է հասել

20:00 29.01.2020

Հրշեջ մեքենաների Շիրակի մարզին հատկացված խմբաքանակն արդեն տեղ է հասել։ Մարզին տրամադրվել է 7 մեքենա, որոնք մարզի փրկարարական վարչությունը բաժանել է փրկարարական վարչության տարածաշրջանային ստորաբաժանումներին: Երկու մեքենա էլ տեղափոխվել է Գյումրիի փրկարարական ջոկատ: Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն ծրագրով մարզին հատկացվել էր ևս 5 միավոր տեխնիկա։ Մարզի տեխնիկական բազան այս խմբաքանակներով արդեն նորացված է համարում […]

̰
Արդյո՞ք կենտրոնացված ջեռուցման նախկին դիտահորերը կդառնան ջրամատակարարման նոր ցանցի խրամուղիներ

19:57 29.01.2020

Գյումրիի Անի թաղամասի կենտրոնացված ջեռուցումը կար մինչև 2006 թվականը, այսինքն՝ թաղամասի կառուցումից հետո 15 տարի Մայիսյանի կաթսայատնից ջեռուցում ստացավ մեծ թաղամասը: Այնուհետև կենտրոնացված ջեռուցումից  հրաժարվելու պատճառներ սկսեցին բերել տեղական իշխանությունները, որ այն ծախսատար է, բնակիչները ջեռուցման դիմաց վճարումներ չեն կատարում: Պատճառներն այլ գործողությունների հանգեցրին, ապամոնտաժվեցին կաթսայատները, եղած գույքը վաճառվեց մաս-մաս: Կենտրոնացված ջեռուցման համակարգի եղած 4 […]

̰
Ով կարող է դառնալ բուժհաստատության ղեկավար

21:37 25.01.2020

Ովքեր կարող են դառնալ բուժհաստատությունների ղեկավարներ, ու կառավարման ինչպիսի հմտություններ ունեն ներկայում ղեկավարները: Հայաստանում գրեթե բոլոր առողջապահական հաստատությունների տնօրենները մասնագիտությամբ բժիշկներ են, ինչը եվրոպական ու այլ երկրներում պարտադիր պայման չէ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Ազգային բժշկական պալատ» մասնագիտական միություն»-ը Հայաստանի բժիշկների համար անցկացնում է «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացներ, որոնց ավարտին մասնակիցները ձեռք կբերեն հավաստագրեր, որն […]

̰
Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը 30 տարիների բուհական կյանքից է․ ԿԳՄՍ նախարար

21:24 25.01.2020

«Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը 30 տարիների բուհական կյանքից է»,- այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, ով Շիրակի պետական համալասարնում  ներկայացրել է Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում փոփոխությունները։ Խոսելով նախագծում առաջնային փոփոխությունների մասին՝ նախարարը նախ շեշտել է, որ օրենքի փոփոխություններով կբարձրացվի բուհերի կրթական որակը։ Բուհական […]

̰
Մեկ տարի անց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունեցավ

14:18 23.01.2020

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Նա առողջապահության ոլորտում երկարամյա փորձ ունեցող բժիշկ-թերապևտ Սուսաննա Հովհաննիսյանն է։ Սուսաննա Հովհաննիսյանը վերջին 18 տարին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը։ Նշենք , որ մարզպետարանը մի քանի օր առաջ ժամանակավոր պաշտոնակատարի թափուր պաշտոնի համար հայտարարություն ներկայացրեց։ Մասնակցության հայտ […]

̰
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանը վերականգնում է ոչխարաբուծության զարգացման հնարավորությունները

18:50 22.01.2020

Մի քանի տարի առաջ Ամասիայի գյուղերի շատ տնտեսություններ վաճառեցին մանր եղջերավորները, և ոչխարաբուծության ծավալները տարածաշրջանում սկսեցին նվազել: Խնդիրն ոչ այնքան մսամթերքի իրացումն էր, այլ  բրդի: Անասնապահության այս ճյուղը զարգացնելու վերադարձ եղավ մեկ տարի առաջ։ Ամասիայի տարածաշրջանի 9 գյուղերում մանր եղջերավորների գլխաքանակն ավելացել է։ Անասնագլխաքանակն ավելացրել են նաև նոր ցեղատեսակի՝ կորիդել ու բալբաս ցեղատեսակի մանր եղջերավորներ […]

̰
Շիրակի մարզի Կառնուտի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը

12:52 20.01.2020

Այսօր՝ հունվարի 20-ի վաղ առավոտից, Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հա, […]

̰
Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի խիստ վթարային շենքի ապամոնտաժման հարցը դարձյալ օրակարգային է

14:00 14.01.2020

Վերջապես Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի վերջին բնակիչների բնակարանային  խնդիրը լուծված է համարվում: Շուրջ 70 տարի միասին նույն հանրակացարանում ապրած 3 տարեց կանանց հատկացվել են սոցիալական բնակարաններ: 30 տարում, ի վերջո, հաջողվեց դատարկել խիստ վթարային ու փլուզումներով հայտնի շենքը, որից բաժանվելն ամենադժվարը միայնակ 3 տարեց կանանց համար էր: Կոմունալ հարմարություններից զուրկ, խարխուլ շենքից երկու օր […]

̰
Գյումրիի Անի թաղամասի նախկին կենտրոնացված ջեռուցման համակարգից մնացած վատ հետևանքները

17:50 12.01.2020

Անի թաղամասի 30 տարվա ջրամատակարարման և կոյուղատար ցանցը իրենց մաշվածությամբ արդեն չեն զիջում Գյումրիի 70 և ավելի տարիներ առաջ կառուցվածներին: Վթարների ու խցանումների դեպքերն Անի թաղամասի տարբեր շենքերում են: Այս մի բողոքի հասցեատերերը Տրդատ Ճարտարապետ 12 շենքի բնակիչներն են: Բնակելիի նկուղները ողողել են կոյուղաջրերը: Խնդիրը թաղամասի շենքերում պարբերաբար կրկնվում է, որն ուրիշ պատճառներ էլ ունի: […]

̰
Գյումրիում «Օպել»-ը բախվել է երկու մեքենայի ու գլխիվայր շրջվել

16:14 11.01.2020

Այսօր` հունվարի 11-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Կենտրոնական` երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցում գետնանցումի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ընթացքի մեջ գտնվող «Վոլգա-31-029»-ին, այնուհետ կայանված «Մերսեդես» մակնիշ ավտոմեքենային, որի վարորդը մեքենայում չի եղել։ Ուժեղ հարվածից «Օպել» ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Մեքենաներում ուղևորներ չեն եղել, վարորդները չեն տուժել, […]

̰
Շիրակի մարզում 5 օրվա ամփոփ տվյալներով ոչ սթափ վարորդների թիվն ավելին է, քան պատահարներինը

17:43 06.01.2020

Այսպիսի տեսարան է եղել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ի գիշերը: 18-ամյա վարորդը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել մայթեզրին տեղադրված կանգառում: Արագության գերազանցո՞ւմը, թե՞ այլ հանգամանքներ էին ստիպել 18-ամյա վարորդին մխրճվել ուղևորների համար նախատեսված կանգառի  մեջ, ոստիկանությունը կպարզի: Այս մեկն էլ Ամանորի ևս մեկ արտակարգ պատահարի […]

̰
Վաշինգտոնից Գյումրի տեղափոխված Սառա Սթայցը՝ հայկական արմատների ու Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու մասին

21:00 28.12.2019

Ինչպես փոխեց կամավորական աշխատանքը 25-ամյա ամերիկուհու նպատակներն ու ծրագրերը: Երկու տարի առաջ մասնագիտությամբ մարքետոլոգ Սառա Սթայցն առաջարկ ստացավ գալ և Գյումրիում կամավորական առաքելություն կատարել: Վաշինգտոնից Գյումրի տեղափոխվելու, աշխատելու առաջին ու կարճ ժամանակահատվածը Սառայի համար եղավ իր նպատակները նորովի բացահայտելու սկիզբ: Ձեռք բերեց նոր ծանոթներ, ընկերներ ու սիրեց Գյումրին, փնտրեց ու գտավ իր հայկական արմատները, ավելին՝ […]

̰
Խոշոր ավտովթար Գյումրիում. 7 անձ հիվանդանոցում է

20:40 27.12.2019

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Անի թաղամասում: Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Opel մակնիշի վարորդը՝ 39-ամյա Հայկ Միրզոյանը, ուղևոր՝ 62-ամյա Անահիտ Միրզոյանը, հոսպիտալացվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: […]

̰
BACK_TO_TOP