19:30 01.06.2020
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունն արդյունավետ է դառնում, երբ ծնողի ճիշտ դաստիարակությունից բացի, նաև հատուկ մանկավարժներն են նրանց հետ աշխատելու մեթոդներ փնտրում ու գտնում։ Սեդա Համբարյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, առողջական տարբեր խնդիրներով փոքրիկների հետ է աշխատում։ Համավարակի պայմանները ստիպեցին կենդանի շփումը փոխարինել վիրտուալով՝ նրանց առօրյա ներմուծելով տելեթերապիան։ Մեկ բան է սենյակային աշխատանքը, մեկ այլ […]
17:00 01.06.2020
Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության օրը, Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Աղջնակի խնամակալության հարցը կորոշվի վաղը՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստի ընթացքում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի սոցիալական աշխատանքի մասնագետ Նելլի Սարգսյանը։ Ըստ նրա՝ նախնական պայմանավորվածություն ունեն, որ 13-ամյա Նազելիի և նրա […]
18:22 30.05.2020
Գյումրիի նախկին «Վան» առողջարանի երբեմնի կանաչապատ տարածքից ոչինչ չի մնացել: Այն ամբողջությամբ ճահիճներով ու կեղտաջրերով է ողողված։ Այն, ինչ հիշեցնում է նախկին առողջարանը, 30 տարի փակ մնացած շենքն է՝ 3 փոքր քոթեջներով։ Ընդամենը մեկ ամիս է, որ ակտիվ շինարարություն է ընթանում, շենքը այսուհետ Ժողգործիքների պետական նվագախմբին է պատկանում։ Կառույցը 3-րդ աստիճանի վթարայնության է, բայց մասնագիտական […]
13:44 27.05.2020
Ուժեղ քամու պատճառած վնասները Գյումրիի հիմնականում հին բնակֆոնդում է։ Շիրակացի 66 շենքի 1000 քառակուսի մետր մակերեսով տանիքի 100 քառակուսի մետրը քամին ամբողջությամբ քշել է։ 6 մուտք ունեցող շենքի մի մասի բնակարանները պաշտպանված չեն տեղումներից։ Իսկ հետևանքները պարզ երևում են վերևի հարկերի տներում։ Ուժեղ քամուն հաջորդած մի քանի օրերին տեղացած անձրևները հասցրել են վնասել 5-րդ հարկի […]
14:20 26.05.2020
Քարուքանդ ճանապարհը Աշոցքից «Արփի լիճ» ազգային պարկ է տանում, ճանապարհի դժվարություններն մի կողմ եմ մնում, երբ բացվում է Հայաստանի հյուսիսի բնության առաջին տեսարանը։ Ազգային պարկի գոտիներից Ախուրյանի կիրճն է, որտեղ լեռնային սառը քամին անգամ գարնան վերջին խստաշունչ ձմեռ է հիշեցնում: Իր ջրային պաշարներով Հայաստանում երկրորդ լիճն համարվող Արփին, որը բնական լճից վերածվեց արհեստական խոշոր ջրամբարի, […]
16:00 19.05.2020
Սահմանափակումների ռեժիմի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 17-ից սահմանվել են մարդատար-տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնողների համար անվտանգության կանոնները։ Ըստ այդ կանոնների՝ բացի սանիտարահիգիենիկ միջոցների կիրառումից, տաքսիների վարորդներին արգելվել է վարորդի կողքին ուղևոր նստեցնել: Պարետի այս որոշումը Գյումրիի անհատ տաքսիների որոշ վարորդների մոտ դժգոհության առիթ է տվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիմնականում Ախուրյանի երթուղին սպասարկող տաքսու […]
18:35 14.05.2020
Ձյան հալվելուց հետո ճանապարհի մեծ ու փոքր բազմաթիվ փոսերը նորից բացվել են ու ավելի խորացել: Խոսքը Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու մասին է, որի քայքայմանը նպաստում է նաև ծանր բեռնատարների երթևեկությունը: Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու 30,7 կմ երկարության հատվածում ճանապարհի պահպանման աշխատանքներ են սկսվել: «Աշոցքի ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ […]
11:53 14.05.2020
Մայիսի 14-ի վաղ առավոտյան փլուզում է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղում։ Փլվել է գյուղի տնտեսություններից մեկի անասնագոմը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am թղթակիցը: Գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը մեր թղթակցին հայտնել է, որ անասնագոմը պատկանում է Լյուբա Խաչատրյանին, ով միայնակ է ապրում և 12 գլուխ անասուն է պահում: Դեպքի պահին կինն անասնագոմում […]
20:25 09.05.2020
Այսօր՝ մայիսի 9-ին, Գյումրիի Հ. Սարգսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել: Բնակիչները մեքենայից նկատել են ծուխն ու արագ ահազանգել Ճգնաժամային կառավարման Շիրակի մարզային կենտրոն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում պարզվել է, որ մասամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասսայե դետալները։ […]
21:31 02.05.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 68 պացիենտից ընդամենը 5-ի մոտ է թոքաբորբ ախտորոշումը, մեծ մասի մոտ հիվանդության լուրջ ախտանշաններ չկա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեռավար թողարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: « Մեր 68 հիվանդներից միայն 5-ի մոտ է թոքաբորբ ախտորոշված, առողջական վիճակները միջին ծանրության է, մնացած 80 տոկոսի […]
19:58 02.05.2020
Շիրակի մարզի Բավրայի անցակետում դադարեցրել են բեռնատարների վարորդների՝ կորոնավիրուսի ռապիդ թեստերի միջոցով ախտորոշումը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեռավար թողարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Նրա խոսքով՝ COVID-19-ի արագ կողմնորոշիչ թեստերը, որոնք տեղում ախտորոշում են վիրուսի լինել-չլինելը, Բավրայի անցակետում երկար ժամանակ է, ինչ չեն կիրառվում, ավելին, անցակետում նաև նմուշառում […]
15:44 29.04.2020
Ապրիլի 23-ին կորոնավիրուսով վարակված արթիկցի 65-ամյա հիվանդի հետ շփման շրջանակը Արթիկի օպերատիվ շտաբը շարունակում է ճշտել: Օպերատիվ շտաբից SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ 2 օր առաջ վատ ինքնազգացողությամբ բժշկական կենտրոն է դիմել ևս մեկ քաղաքացի: Վերջինս կորոնավիրուսով վարակվածի մտերիմն է, սակայն ախտորոշումներից հետո նրա մոտ վիրուսը չի հայտնաբերվել: «Արթիկում շարունակում ենք առաջին հերթին հետաքրքրվել, թե […]
20:00 27.04.2020
Գյումրիի Շիրակացի փողոցի 35 Դոս շենքի բակում հերթական փլուզումն է տեղի ունեցել: Փլվել է շենքի` որպես կոյուղի ծառայող սեպտիկ հորի եզրային հատվածը: 1960-ականներին կառուցված երկհարկանի շենքում, այն ժամանակ նախատեսված չի եղել ջրահեռացման և ջրամատակարարման ներքին ցանցեր: 88-ի երկրաշարժից հետո, երբ անօթևան բնակիչներ են տեղափոխվել շենք բնակության, վերջիններս իրենց միջոցներով կենցաղային խնդիրների բարելավման համար կառուցել են […]
15:15 27.04.2020
Երեկ՝ ապրիլի 26-ի երեկոյան, 4 երիտասարդ է ներխուժել «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի» շենք, կոտրել նարկոլոգիական դիսպանսերի մուտքի դռների ապակիները, բացել դուռն ու ներխուժել: Երիտասարդները կոտրել են նաև առաջին հարկի ապակիները, որտեղ գտնվում են բժիշկների սենյակները, փորձել են բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռները փակ ճաղավանդակներով են։ […]
15:58 25.04.2020
Արթիկում նոր կորոնավիրուսով վարակված 65-ամյա տղամարդը ապրիլի 23-ին վատ ինքնազգացողութամբ դիմել է Արթիկի պոլիկլինիկա, որտեղ էլ վերջինիս առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթիկի բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ պացիենտը ունեցել է թոքերի քրոնիկ հիվանդություն: «Ապրիլի 23-ի ցերեկը ընտանեկան բժշիկին է դիմել հիվանդը, նախ՝ նրան ուղեկցել են […]
17:58 21.04.2020
Ապրիլի 23-ից մինչև մայիս 23-ը Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների՝ մանկապարտեզների, սպորտ և երաժշտական դպրոցների աշխատակիցները միաժամանակ գնում են արձակուրդ: Այս առաջարկությունը Գյումրիի քաղաքապետարանից այսօր է ներկայացվել հաստատությունների տնօրեններին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը պարզաբանել է, թե ինչու են հենց արտակարգ դրություն հայտարարած ժամանակահատվածում ուղարկում աշխատակիցներին արձակուրդ: «Սա պարտադրված արձակուրդ չէ, […]
13:14 19.04.2020
«Գյումրի» բժշկական կենտրոնի՝ ապրիլի 5-ից մեկուսացված ու այսօր արդեն կորոնավիրուս չհայտնաբերված 29 բուժաշխատող դուրս է եկել մեկուսացումից, նրանք տանն են ու իրենց լավ են զգում, բայց դեռ աշխատանքի չեն գնա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: «Մեր բուժանձնակազմն իրեն լավ է զգում, բայց դեռ աշխատանքի դուրս չի գա, […]
17:05 14.04.2020
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդ դանակահարել է տարածքում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի: ՀՀ ոստիկանության լրատվության և վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երիտասարդ եղբայրները բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրու բաժին, նրանք հարցաքննվում են, ընթանում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու […]
16:37 14.04.2020
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդի և ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճն ավարտվել է ոստիկանների դանակահարությամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դեպքի վայրում ծառայություն իրականացնող մյուս ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված երիտասարդներին: Երիտասարդները Հայուհու հրապարակում երթևեկել են Mitsubishi 10 AR 510 մակնիշի ավտոմեքենայով, երբ […]
18:35 09.04.2020
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, Շիրակի մարզում սոցիալական նախաձեռնություններով են հանդես գալիս բարեգործական կազմակերպություններ, ընկերություններ ու անհատներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները մեղմելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքսյա Կիրակոսյանը: Նա նշել է, որ այդ ընտանիքներին արդեն հատկացվում են առաջնային անհրաժեշտության սննդի […]
15:42 05.04.2020
Այսօր ՝ ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Եկեղեցական տոնի ժամերգությունն ու Սուրբ պատարագը, սակայն, Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում նախատեսված ժամից վաղ է մատուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդը: «Եկեղեցական ոչ մի տոն բաց չենք թողնում, այնպես չէ, թե մենք […]
19:45 01.04.2020
Արտակարգ դրության ընթացքում հեռավար ուսուցումից մարզի բոլոր աշակերտները պետք է լիարժեք կարողանան օգտվել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք ապահովված լինեն առաջին անհրաժեշտ պայմաններով և տեխնիկաներով, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը, որն այսօր Շիրակի մարզպետարան էր եկել՝ բերելով ակումբի կողմից 150 համակարգիչ մարզի դպրոցներին նվիրելու: Դրանք […]
19:59 31.03.2020
Գյումրիի կոմունալ ծառայությունը ախտահանում է փողոցները, կանգառներն ու երթուղայինները, որից հետո նոր թույլատրվում է միկրոավտոբուսներին դուրս գալ երթուղի։ Ամեն երթուղու 3 կամ 4 մեքենա է ուղևորներ տեղափոխում։ Մարդիկ տանն են մնում, այդ թվում՝ այն վարորդները, որոնք այն տարիքային խմբում են, որ համարվում են ռիսկային։ Արտակարգ դրության պահանջներին ենթարկվելու զգուշացումներն ու իրազեկումներն ամեն օր են, իսկ […]
19:30 31.03.2020
Երբ աղմկոտ քաղաքը, թանգարանների ակտիվ ելումուտը ժամանակավոր հանգիստ է վերցրել, արվեստագետի համար լիարժեք է մի բան՝ շարունակ ստեղծագործել: Հենց այսպես է իր ժամանակը տնօրինում գյումրեցի գեղանկարիչ, կավագործության վարպետ Վազգեն Գևորգյանը: Նա փորձում է կենցաղում մոռացված կավե իրերի կիրառումը վերականգնել: Վազգենի համար կավե շաղախի հետ աշխատելը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գեղանկարչի՝ վրձնից անցումը խեցեգործությանը իր […]
10:52 29.03.2020
Գյումրիում նոր նախաձեռնություն ու ծրագիր է մշակվել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ «Սոցիալական շտապօգնություն». այսպես է կոչվում նոր ծրագիրը, որը կազմակերպելու է պարենային օգնություն այն ընտանիքներին, որոնք արտակարգ դրության հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովելու են կենսական անհրաժեշտության նվազագույն պարենային զամբյուղով։ Ծրագրին կարող են թե […]
20:00 24.03.2020
Համավարակի դեմ պայքարի համար հայտարարված արտակարգ դրության սահմանները պահելը գյուղացու համար անհնար է, երբ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնն է մեկնարկում։ Մի շարք ոլորտներում հարկադրված պարապուրդ է, իսկ գյուղատնտեսությունը դառնում է կարևոր ու կենսական նշանակության ոլորտ։ Գյումրիի սելեկցիոն կայանում հողերը նախապատրաստում են գարնանացանի աշխատանքներին։ Հողը տաք է, իսկ սա նշանակում է՝ կրծողների համար բարենպաստ պայման է մանր […]
14:20 20.03.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն ու առաջնային բուժօգնության օղակն ապահովվում են վիրուսի կանխարգելման համար կարևոր ու անհրաժեշտ պարագաներով: Դրանք արտահագուստներն են ու այլ պաշտպանիչ միջոցները։ Այսօր` մարտի 20-ին, «Հայկական Կարիտասն» առաջին խմբաքանակը տրամադրել է Շիրակի մարզպետարանին, որն ուղարկվելու է ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Առաջին խմբաքանակը ձեռք է բերվել «ՌԵՆՈՎԱԲԻՍ», «Կարիտաս Ավստրիա» (Ինսբրուկ) և […]
19:00 19.03.2020
Մուտքը պոլիկլինիկաներ թույլատրվում է միայն պրոֆիլակտիկ միջոցառումների ենթարկվելուց հետո։ Գյումրիի Կարմիր խաչի պոլիկլինիկայում, այսպես ասած, հերթապահ մաս է գործում. անմիջապես մուտքի մոտից սկսվում է հարցուփորձը, լսում են այցելուի գանգատները։ Եթե պարզվի` շնչառական խնդիրներ ունի, գրիպ կամ վիրուսային այլ հիվանդություններ, պացիենտին տեղափոխում են ժամանակավոր բուժսենյակ։ Արտակարգ դրության պայմաններում ձևավորված ընդունարան դիմողներ շատ չեն եղել: Ավելին, այս […]
16:00 17.03.2020
Ամեն օր չէ, որ շտապօգնության բուժանձնակազմը նման հանդերձանքով է։ Մեկանգամյա օգտագործվող արտահագուստները պետք են եկել մի քանի օր առաջ ՝ վիրուսի կասկածելի դեպքերի կանչի գնալիս։ Նույն, սովորական ամենօրյա աշխատանքային ռեժիմում են, կանչերի էլ գնում են պաշտպանիչ դիմակներով ու ախտահանիչ լուծույթներով։ Կայան հասնող կանչերն էլ ջերմություն չափելու համար են։ Զգոնությունը հատկապես ռիսկային խմբի հիվանդների մոտ մեծացել […]
19:00 14.03.2020
Գյումրիի տուն-ինտերնատի հետագա գործունեությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հայկական Կարմիր խաչի միջև կնքված հուշագրով ամրագրվեց, որ շահառուների խնամքը պատվիրակվում է հենց այդ ոչ պետական կառույցին։ Տուն-ինտերնատի լուծարումից հետո Կարմիր խաչը պետք է այս տարվա հունվարի 1-ից անցներ իր գործառույթների կատարմանը: Որոշումը կա, բայց բուն գործողությունների փուլ չի մտել, իսկ տուն-ինտերնատի լուծարման գործընթացը երեք […]