TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Պատմական հուշարձան  Կրասարի «Եռաթռիչք» կամուրջն ընդգրկվել է վերակառուցման 2021թվականի ծրագրում

20:07 29.08.2020

Արփի ազգային պարկի արգելոցներից մեկը Կրասար գյուղի տարածքում է, որտեղ հազվադեպ կարելի է հանդիպել արագիլներին դաշտում ազատ ու անկաշկանդ շրջելիս: Բնության ստեղծածին այս տարածքում ավելացել է շինարար վարպետների  ձեռակերտ հուշարձանը ։ 19-րդ դարում սև ու կարմիր տուֆով կառուցել են «Եռաթռիչք »  կամուրջը, որը պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Կամուրջն Արևմտյան Հայաստանի Սուլուխ գյուղի կամրջի նմանությամբ է […]

̰
ԵՄ-ը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան Մինսկից պահանջում են՝ «դադարեցնել բռնությունները» ժողովրդի նկատմամբ

19:40 29.08.2020

Եվրամիությունը ,Միացյալ Նահանգները ,Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան կոչ են արել Բելառուսի իշխանություններին կատարել միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին ասված էայս  երկրների դիվանագիտական ​​առաքելությունների և եվրոպական պետությունների ասոցիացիայի համատեղ հայտարարությունում , որն հրապարակվել է  այսօր՝ օգոստոսի 29-ին,Մեծ  Բրիտանիայի կառավարության կայքում: «Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները ՝ հարգել  […]

̰
Հարավային Օսիայի նախագահը ցրել է երկրի կառավարությունը

18:31 29.08.2020

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը պաշտոնանկ է արել ամբողջ  կառավարությանը ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի ղեկավարի պաշտոնական  էջում։ Գենադի Բեկոեւը նշանակվել է Հարավային Օսիայի վարչապետի պաշտոնակատար: Պաշտոնանկ արված կառավարությունը կկատարի իր պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը: Դրանից մեկ օր առաջ հաղորդվել էր, որ անհայտ անձինք կրակել են բացել Հարավային Օսիայի  Հանրապետության ՆԳ նախարարի ծառայողական […]

̰
Ի՞նչ պայմաններով ու արդյոք հնարավո՞ր կլինի սեպտեմբերի 15-ից վերաբացել Գյումրիի մանկապարտեզները

20:00 27.08.2020

Համավարակի ու սահմանափակումների պայմաններում մայիսին էր, որ Գյումրիի 24 մանկապարտեզից ընդամենը 7-ը վերսկսեց աշխատել ու, 10-ը օր չանցած, նորից վերադարձան հարկադրված պարապուրդի։ Ձախողված փորձի պատճառները մի քանիսն էին։ Ծնողներին չգոհացրեց մեկանգամյա սնունդն ու սպասքը տնից տանելու պայմանը, հաճախող երեխաներն էլ  շատ քիչ էին։ 5 ամիս անց, եթե վերաբացվելու հարց  առաջանա, այս անգամ խիստ են դրված  […]

̰
Համացանցային հարթակները սեպտեմբերի 5-ին ներբեռնված կլինեն Գյումրիի մշակութային իրադարձություններով

19:39 26.08.2020

Այս տարի Գյումրիի օրվա տոնական ծրագիրն այլ ձևաչափ ունի․ առանց բազմամարդ ու մեծամասշտաբ միջոցառումների տոն է լինելու։ Համացանցային հարթակները սեպտեմբերի 5-ին ներբեռնված կլինեն մշակութային իրադարձություններով։ Առաջին անգամ սիմֆոնիկ և ժողգործիքների պետական նվագախմբերը ելույթ կունենան առանց հանդիսատեսի։ Սա, իհարկե, անսովոր է մի քաղաքում, որտեղ նվագախմբերը համերգների ժամանակ հանդիսատեսի պակաս չեն ունեցել: Սև բերդ ամրոցում լարված փորձերն […]

̰
Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներն ու աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

18:28 22.08.2020

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը  Covid 19-ի հաստատված դեպքեր կան։ Մանկատան 6 սաներն ու  7 աշխատակիցները  երկու օր առաջ ջերմել են, կատարվել է նմուշառում, որոնց պատասխաններն եղել են դրական։Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  Շիրակի մարզպետարանի  առողջապահության բաժնի պետ՝ Լեյլի Ասլանյանը։Վերջինս նշեց ,  որ մանկատանը կատարվել է 60 նմուշառում, բայց  վիրուսը հաստավել է 13-ի մոտ՝ առայժմ։ […]

̰
Ախուրյանում առաջին անգամ միաժամանակ 6 փողոց է հիմնանորոգվում

20:15 21.08.2020

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում այս տարի կիրականացվեն 1 մլրդ 452 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ։ Ծրագրից օգտվելու հայտ ներկայացրել է մարզի 15 համայնք, ընդհանուրը ՝ համայնքներում կասֆալտապատվի 15 կմ  ճանապարհ:Ախուրյան խոշորացված համայնքում  6 փողոց է հիմնանորոգվելու սուբվենցիոն ծրագրով: Հարակից  վեց փողոցն էլ  անանցանելի վիճակում է։ Քարքարոտ, փոսերով փողոցները տասնամյակներով […]

̰
Գյումրիում հարգեցին ռուս-թուրքական պատերազմում զոհվածների հիշատակը

18:50 20.08.2020

10-ը տարի առաջ հենց այս օրը՝ օգոստոսի 20-ին, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, Գյումրիում հանդիսավորությամբ բացվեց Պատվո բլուր հուշահամալիրը, որը 1856 թվականին եղել է ռուս զինվորականների գերեզմանատուն, որի հարևանությամբ է գտնվում նաև ռուս ուղղափառ եկեղեցին՝ հայտնի Պլպլան ժամը։ Այստեղ են ամփոփված ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուսական բանակի 240 սպաների ու զինվորների աճյունները։ 1956-1975 թվականներին հուշահամալիր գերեզմանատունը […]

̰
Գյումրու բժշկական կենտրոնում բժիշկները պետությունից և հիվանդներից խարդախությամբ խոշոր չափի գումարներ են հափշտակել․ դատախազություն

16:00 20.08.2020

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, […]

̰
Վանա լճում ճայերի զանգվածային անկումը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում․Ermenihaber

20:05 19.08.2020

Օգոստոս ամսին Վանա լճում նկատվել է ճայերի աննախադեպ զանգվածային անկում։ Այս անկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ մարդիկ մտածում են՝ այն կապված է համաճարակի կամ աղտոտվածության հետ։ Այս մասին հայտնում  է  Еrmenihaber-ը։ Խնդրին անդրադարձել է թուրք գիտնականներից պրոֆեսոր Լոքման Ասլանը։ Վեջինս ասել է․ « Ճայերի անկումը նորմալ երևույթ է, բայց նորմալ չէ սատկած […]

̰
Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով Արթիկում փողոց է նորոգվում

19:34 19.08.2020

1020 աշխատանք փնտրող, որից 730-ն ունի գործազուրկի կարգավիճակ… Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոնի վեց ամիսների տվյալներն այսպիսին են: Ինչպես Գյումրիում,այստեղ ևս գործազուրկ կանայք մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ: Կանանց աշխատանքի առաջարկները շատ են, տղամարդկանց դեպքում  զբաղվածության կենտրոնը կարողանում է ապահովել  սեզոնային զբաղվածությամբ։ Բացի մասնավոր շինարարությունից, այժմ ակտիվ գործող ծրագիրը  վարձատրվող հասարակական աշխատանքն է, որն առավելագույնը […]

̰
Թուրքիայում որոշել են քրիստոնեական գերեզմանոցը կանաչապատ գոտու վերածել․ Ermenihaber

19:10 19.08.2020

Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150-ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցման նախագծում ներկայացվել է, որպես կանաչապատ գոտի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։  Սամանդաղի հույն ուղղափառ եկեղեցու հիմնադրամին պատկանող հողատարածքի կարգավիճակի փոփոխության մասին հիմնադրամի տնօրինությունը տեղեկացել է պատահաբար՝ 9 ամիս առաջ։ Հիմնադրամի տնօրեն՝ Դիմյան Էմեքթաշը նշել է, որ բողոք են ներկայացրել, սակայն դեռևս որևէ պատասխան չեն […]

̰
Սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի բարեգործությունը Հայաստանում և Արցախում կշարունակի նրա ընտանիքը

18:05 18.08.2020

Օգոստոսի 15-ին Covid-19-ից մահացած Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր, նախագահ Ջանի Հադդադի ընտանիքը չի դադարեցնում բժշկի բարեգործական ծրագրերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է  բժշկի դուստրը՝ Փեթիա Հադդադը։ «Շնորհակալ ենք բոլորի ցավակցական խոսքերի և Դոկտոր Ջանի Հադդադի գործունեությունը բարձր գնահատելու համար։ Դոկտորի հիմնած ծառայությունը շարունակելու է մեր ընտանիքը, նրա […]

̰
Քրեակատարողական ծառայությունում ներդրվում է «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը

18:35 17.08.2020

Նորարարական տեխնոլոգիաների զարգացման միտումներին համահունչ՝ Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, փաստաթղթաշրջանառությունը կրճատելու, արդյունավետ, թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու նպատակով  քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվել էր Քրեակատարողական ծառայությունում ներդնել «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը` «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»։ Այս մասին  հայտնում են արդարադատության նախարարության քրեակատարողական […]

̰
Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում խաղողօրհնեքի տոնին  պատարագ է մատուցվել

18:30 17.08.2020

Երեկ՝ օգոստոսի 16-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվել է։ Մինչև պատարագը COVID-19-ով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումներ են կատարվել եկեղեցում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Հավատացյալների հոսքը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է եղել՝ պայամանավորված նոր կորոնավիրուսի  համավարակով։ Պատարագից հետո եկեղեցու բակում […]

̰
Արթիկում հեղեղների մուտքը քաղաք կանխելու համար 2 հեղեղատարները կմաքրվեն ու պատնեշներ կկառուցվեն

14:38 17.08.2020

Արթիկի Մողրովենց ու Բմբուլենց ձորեր կոչվող հեղեղատարներն անցնում են հենց քաղաքի միջով, որոնք տարիների ընթացքում վերածվել են չգործող տուֆի հանքերի արտադրական թափոնների կուտակման տարածքների։ Քարակույտեր հիմա էլ կան։ 4 տարի առաջ ուժեղ հեղեղի հոսքի բերվածքները դեռ լիարժեք մաքրված չեն։ Թափոնները հետևանք են ժամանակին հանքերի անփույթ շահագործման, ասում է քաղաքապետի խորհրդականը և ավելացնում՝ այս ուղղությամբ տարիներով […]

̰
Գյումրիի երկրորդական փողոցներում  տեղադրված կրպակները ապամոնտաժվում են փողոցաշինական ծրագրի պահանջով

20:23 13.08.2020

Մայթերին, նույնիսկ մայթերից ներքև տեղադրված սպասարկման  կրպակների ապամոնտաժման հարցը քաղաքապետարանի  քաղաքաշինության և ապօրինի շինությունների , հողազավթումների բաժինների հրատապ  կարգավորման  խնդիրների ցանկում չի եղել։ Երկրորդական համարվող փողոցների արտաքին տեսքը այդքան էլ ուշադրության չի արժանացել, բնակիչների անցուդարձին, եթե խանգարել է, այդ մասին  հարևանական հարաբերությունները թույլ չեն տվել  բարձր խոսել, բացի դրանից մարդկանց զբաղվածության խնդիրն է լուծել։ Բնակիչների […]

̰
Սահմանի համար անվադողեր հավաքելու գործընթացը շարունակվում է․Գյումրիից հերթական խմբաքանակն է ուղևորվել սահման

20:34 12.08.2020

Հանրապետության մարզերի տասնյակ բնակավայրերում շարունակում են  սահմանի համար անվադողեր հավաքել։ Գրեթե ամեն օր մեծ խմբաքանակով անվադողեր են  ուղարկվում Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ։ Հերթականը դարձյալ Գյումրիից է ուղևորվել։ Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը։ 4 տարի է արդեն, անկախ սահմանում տիրող վիճակից, Ժորա Աբգարյանն ու  տասնյակ կամավոր երիտասարդներ […]

̰
Շիրակի մարզի դատախազը մայրաքաղաքում այլ պաշտոնի կնշանակվի

19:32 12.08.2020

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, հավանաբար, նոր պաշտոնի կնշանակվի։ Վերջինս նշանակվելու է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնում։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում դատախազ Կարեն Գաբրիելյանը չի հերքել, ասելով․ «Խոսակցությունները, այո, չեմ հերքում, այդ պաշտոնում նշանակելու մասին լուրեր իսկապես կան, բայց դեռ պաշտոնական նշանակում չկա»։ Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի […]

̰
Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին

19:11 12.08.2020

Այսօր՝ օգոստոսի 12-ին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն՝ Էդուարդ Մարտիրոսյանին։ «ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,- […]

̰
«Գյումրու օր» տոնակատարությունն այս տարի առցանց  կանցկացվի

18:58 12.08.2020

Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը,ելնելով համավարակի սահմանափակումներից, կանցկացվի առանց մեծամասշտաբ միջոցառումների ։Այս մասին տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից։ «Այս տարի Գյումրու օր» տոնակատարությունը, պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով եւ մեր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, կանցկացվի առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով․․․ Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի, […]

̰
Մեղրաշենում բռնկված հրդեհը 3 ժամում է հրշեջներին հաջողվել մեկուսացնել

15:08 11.08.2020

Երեկ երեկոյան Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում բռնկված հրդեհի մեկուսացումը տևել է շուրջ 3 ժամ: Հրդեհվել է  Սարգսյաններին պատկանող խոտի պահեստը: SHANTNEWS.am-ի թղթակցին Լևոն Սարգսյանը հայտնել է, որ ամբարած է եղել ավելի քան 600 հակ անասնակեր, որը մեկ օր առաջ էին դաշտից տուն բերել: «Մեկ շաբաթ առաջ խոտհունձը վերջացրեցի, 600 հակ անասնակերը երեկ էի տեղավորել: Առավոտյան […]

̰
Նպաստի համակարգում կատարված փոփոխությունները որքանո՞վ կփոխեն ծնելիության ցուցանիշը գյուղերում

14:32 10.08.2020

Ուժի մեջ են մտել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններն ու նոր նախագծերը: Համաձայն դրանց՝ ավելացել է երեխաների ծննդյան միանվագ գումարը, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը: Նպաստի իրավունք կստանան նաև գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք, որոնց  բալիկները ծնվել են այս տարվա հուլիսի 1-ից հետո, կամ դեռ չի […]

̰
Փլուզում  Գյումրիի «Կումայրի» արգելոցի տարածքի բնակելի տանը

22:26 08.08.2020

Հուլիսի 13-ի ուժեղ կարկուտն ու հեղեղը, վերջին օրերի հորդառատ անձրևները լուրջ հետևանքներ են թողել վթարային  տներում։ Մեծ են վնասները հիմնականում հին ֆոնդի տներում, որոնք ընդգրկում են նաև պատմական միջուկի տարածքը։ Այսօր փլուզում է տեղի ունեցել Չերազի փողոցի 7/3 տանը։ SHANTNEWS.am-ի թղթակցին բնակիչները հայտնել են, որ այս փլուզումն առաջինը չէր վերջին երկու շաբաթների ընթացքում։ Տանտերերը երկու […]

̰
Գյումրեցի Կոշտոյանների 4-րդ սերունդը շարունակում է Էզրումից գաղթած պապերի արհեստով զբաղվել

13:59 08.08.2020

Արծաթյա զարդերը մարդկանց հագուստին հաղորդել են հատուկ տեսք, շքեղություն: Այդ զարդերով արտացոլվել է նաև կրողի սոցիալական վիճակը, ճաշակը։ Տարազներին համահունչ զարդեր կրելու սովորույթների մասին լավագույն նկարագրությունները պատկերված են հայկական հայտնի ֆիլմերում: Այդ զարդերը հիմնականում պատկանել են ալեքպոլյան ժամանակաշրջանին: Ցոլակ Կոշտոյանը իր ազգի 4-րդ սերունդն է, ով շարունակում է պահպանել պապից ժառանգած արհեստը։ Վարպետ Ցոլակն աշխատում […]

̰
Ամասիայի ամենամեծ՝ Բյուրակն համայնքում ճանապարհների նորոգման ծրագրեր չկան

09:08 07.08.2020

Տեղ-տեղ խճապատ, փոշեծածկ ճանապարհը տանում է Ամասիա խոշորացված համայնքի ամենամեծ գյուղ՝ Բյուրակն, որը հին անունով է ավելի հայտնի՝ Գյուլիբուլաղ։ Կարևոր նշանակության մայրուղու վիճակն էլ մի բան չէ, իսկ ճանապարհը, որքան մոտենում է գյուղին, այնքան դժվարանցանելի է դառնում: Գյուղի սկզբնամասում հավաքված գյուլիբուլաղցիների խոսակցությունների ու բողոքի թեման էլ քայքայված ճանապարհներն են։ Թե ինչ վիճակում է հայտնվում ճանապարհը […]

̰
Գյումրիում նռնակ է հայտնաբերվել

22:48 06.08.2020

Այսօր՝ օգոստոսի 6-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Դուդկոյի փողոցում՝ «Վեոլիա ջուր» ընկերության մոտակայքում, պոլիէթիլենային տոպրակում պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է՝ անհրաժեշտ է սակրավորների խումբ, որը կպարզի՝ պայթուցիկ սարքը ուսումնակա՞ն է, […]

̰
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը կգործի նաև Գյումրիում

21:53 06.08.2020

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի փուլ առ փուլ ներդրումը մարզերում դեռ ավարտված չէ։ Երկու տարում այն նոր է հասնում հանրապետության երկրորդ քաղաք։ Գյումրիի Մանուշյան 5 հասցեում 10 օր առաջ դեռ Գյումրիի զբաղվածության կենտրոնն էր աշխատում: Հիմա աշխատակազմը ժամանակավոր տեղափոխվել է այլ հասցե։ Կենտրոնի շենքում և հարևանությամբ շինարարություն է ընթանում, նոր մասնաշենք է կառուցվում: Նոր ու գործող […]

̰
Կուտակված ջրերն արգելափակել են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի մուտքը

12:52 01.08.2020

4 օր է՝ այսպիսի տեսարան է քաղաքի կենտրոնական, բանուկ, թանգարանին հարակից փողոցի մայթին։ Ջուրն օր-օրի ավելանում է ու փակել է մուտքը դեպի թանգարան։ Թեև թանգարանի դարպասները դեռ փակ են համավարակի պատճառով, բայց ջրի կուտակման պատճառով մայթով անցուդարձն է դադարել։ Պատճառը քաղաքի տարածքով անցնող քյարիզներն են, որոնցում արտեզյան ջրերի մակարդակն  անձրևներից հետո բարձրանում է։ Քաղաքի կենտրոնում […]

̰
Համավարակի ճնշող ու կարանտինային մթնոլորտից գյումրեցի արվետագետները փորձում են դուրս գալ

23:12 31.07.2020

Այսօր` հուլիսի 31-ին, «Իրական արվեստ» նախագծի շրջանակներում երիտասարդ 10 արվեստագետներ իրենց գեղանկարչական գործերն են ցուցադրել, որոնք պանդեմիայի օրերի ծնունդ են։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գեղանկարիչները ներկայացրեցին, որ իրենց նկարների թեմատիկան տարբեր է, մեկուսացման օրերի բնորոշ նկարագրություններով մաքրված բնություն, դատարկ փողոցները, որոնք, սակայն, արվեստագետների կտավներում գունավոր երանգներով են։ Քաղաքի եռուզեռին կարոտած արվեստագետները նշեցին նաև համավարակի օրերի […]

̰
BACK_TO_TOP