TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC
Էդվարդ Մինասյան

Էդվարդ Մինասյան

Ո՞վ կմնա «Ռոմայում»

14:50 20.04.2020

Sky Sports-ի և The Guardian-ի իտալացի հանրահայտ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր վերջին հարցազրույցում գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու հնարավորությունը: «Շանսեր կան, որ երկու ֆուտբոլիստները կմնան թիմում: Բայց Հռոմում մնալու ավելի լավ հնարավորություններ ունի Հենրիխը»,- ասաց Ռոմանոն: Հիշեցնենք, որ «Ռոման» շարունակում է բանակցությունները «Արսենալի» հետ Հայաստանի ազգային […]

̰
Թայսոն Ֆյուրին ռինգում այնքան խելացի է, որքան Մոհամմեդ Ալին. Ռոյ Ջոնս

20:50 19.04.2020

Չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնսը ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Թայսոն Ֆյուրիին համեմատել է Մոհամեդ Ալիի հետ: «Ես տեսնում եմ, որ Ֆյուրին ծանր քաշային կարգում ներկայիս լավագույն բռնցքամարտիկն է: Նա խելացի է բռնցքամարտիկների մեծ մասից: Ալին բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկն է: Նրա հաջողության բանաձևը՝ 65% հմտություն, 35% խելք: Ես չեմ ասում, […]

̰
Մայքը մեկ րոպեում նոկաուտի կենթարկի Ուայլդերին. Թայսոնի նախկին մարզիչ

20:44 19.04.2020

Ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն Մայք Թայսոնի մարզիչ Ջեֆ Ֆենեքը վստահ է, որ Թայսոնն առանց դժվարության կհաղթեր այդ քաշային կարգում ներկայիս լավագույն բռնցքամարտիկներին: «Հիմա բռնցքամարտը այն չէ: Ես ձեզ երաշխավորում եմ, եթե Մայքը վեց շաբաթ ուսումնամարզական հավաք անցկացնի, ապա մեկ րոպեում նոկաուտի կենթարկի Ուայլդերին: Եթե այդ տղաներին կարողացել է նոկաուտի ենթարկել Թայսոն Ֆյուրին … Այո՛, […]

̰
Լա լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվել են շարունակել մրցաշրջանը

20:19 19.04.2020

Ապրիլի 18-ին հանդիպում է կայացել Իսպանիայի սպորտի ազգային խորհրդի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի և Լա լիգայի ներկայացուցիչների միջև: Ըստ Marca պարբերականի տեղեկությունների՝ կողմերը քննարկել են Իսպանիայի առաջնությունում մրցաշրջանը վերսկսելու ծրագրերը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Բոլորը համակարծիք են եղել, որ Լա լիգայի մրցաշրջանը պետք է շարունակվի: Հիշեցնենք, որ Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսով […]

̰
Ռոնալդուն դաշտում անողոք է, բայց Մեսսին կտանջի ձեզ մինչ սպանելը. Ռունի

19:45 19.04.2020

«Դերբի Քաունթիի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է իր կարծիքը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Երբ մենք նոր էինք սկսում խաղալ միասին, Ռոնալդուն այնքան էլ կենտրոնացած չէր գոլերի վրա, բայց պարզ էր, որ նա ուզում էր դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա անընդհատ մարզվում էր, և դա տվեց իր արդյունքները: Կրիշտիանուն դարձել […]

̰
Պաշտոնական. «Ռոմայի» ֆուտբոլիստները հրաժարվել են չորս ամսվա աշխատավարձից

19:26 19.04.2020

Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ թիմի ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը հրաժարվել են այս մրցաշրջանի աշխատավարձից, որպեսզի օգնեն ակումբին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը: «Գլխավոր թիմի ֆուտբոլիստները, ինչպես նաև մարզիչ Պաուլու Ֆոնսեկան և նրա օգնականները ինքնակամ հրաժարվել են այս մրցաշրջանի չորս ամսվա աշխատավարձից, որպեսզի օգնեն ակումբին հաղթահարել այս տնտեսական ճգնաժամը»,- ասված է հռոմեական ակումբի […]

̰
Իտալիայում մարզական միջոցառումների չեղարկման դեպքում կանխատեսվում է 60 մլրդ եվրոյի կորուստ

19:15 19.04.2020

Իտալիայում այս մրցաշրջանի բոլոր մարզական միջոցառումների չեղարկումը կարող է հանգեցնել 60 մլրդ եվրոյի կորստի: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իտալիայում դադարեցվել էին բոլոր մարզաձևերի մրցումները: Այն դեպքում, եթե դրանք չեղարկվեն, վնասները կարող են կազմել Իտալիայի ՀՆԱ-ի 3,8 տոկոսը: Ընդ որում՝ երկրում ավելի քան 14 մլն մարդ ուղղակի կամ […]

̰
Չինական «Ուհանի» ֆուտբոլիստները երեք ամիս անց վերադարձել են քաղաք

17:45 19.04.2020

Չինական «Ուհան» ակումբի ֆուտբոլիստներին երեք ամիս անց թույլ են տվել վերադառնալ նույնանուն քաղաք, որտեղ տեղակայված է թիմը: 2019 թվականի դեկտեմբերին Ուհանում գրանցվել է հիվանդության բռնկում, որը պայմանավորված է եղել նոր կորոնավիրուսով: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն որակեց համավարակ: Գարնանը իրավիճակը Ուհանում կայունացել է: «Ուհանի» ֆուտբոլիստները հունվարին ստիպված են եղել լքել քաղաքը, և միայն հիմա […]

̰
Օբամեյանգը չի ցանկացել վերցնել 14 համարի մարզաշապիկը, սակայն Մխիթարյանն ու Լյակազետը փոխել են գաբոնցու ծրագրերը

17:39 19.04.2020

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ասել է, որ ի սկզբանե չի ցանկացել վերցնել 14 համարի մարզաշապիկը, սակայն Մխիթարյանն ու Լյակազետը փոխել են իր ծրագրերը: Օբամեյանգը չէր ցանկանում 14-րդ համարը վերցնել լոնդոնյան ակումբում մեծ պատասխանատվության պատճառով, քանի որ այդ համարը պատկանում էր «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիին: 30-ամյա ֆուտբոլիստը Arsenal TV-ի հետ հարցազրույցի ժամանակ բացատրել է իր […]

̰
«Յուվենտուսը» ցանկանում է հրավիրել Զիդանին

15:56 19.04.2020

«Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծառայություններով: Ֆրանսիացին կարող է փոխարինել Մաուրիցիո Սարիին, որը գլխավորում է թուրինյան ակումբը: Այս մասին հայտնում է Le10sport-ը: Ըստ աղբյուրի՝ Զինեդին Զիդանը կարող է հեռանալ «Ռեալից»՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ լարված հարաբերությունների պատճառով: «Յուվենտուսի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Զիդանի հետ, որը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել […]

̰
L’Equipe-ի ընթերցողները կազմել են Ֆրանսիայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

15:39 19.04.2020

Ֆրանսիական L’Equipe պարբերականն իր ընթերցողներին առաջարկել է կազմել Ֆրանսիայի բոլոր ժամանակների իդեալական հավաքականը: Երկրպագուներին առաջարկվել է 4-ական ֆուտբոլիստ յուրաքանչյուր դիրքում՝ ընդամենը 44 ֆուտբոլիստ, որոնցից ընտրվել են 11 լավագույնները: Հարկ է նշել, որ այս խորհրդանշական հավաքականի 11 խաղացողներից 9-ը ֆրանսիական ֆուտբոլի ոսկե սերնդից է և խաղացել է այն թիմի կազմում, որը 1998-ին հաղթել է աշխարհի առաջնությունում, […]

̰
Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել «Զենիթի» հարձակվողին. ռուսական ակումբը պահանջում է 35 մլն եվրո

21:47 18.04.2020

«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին հայտնում է Corriere del Mezzogiorno-ը: Ըստ աղբյուրի՝ 25-ամյա իրանցու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հարձակվողին իրենց կազմում են ուզում տեսնել «Նապոլին», «Լեսթերը» և «Վեսթ Հեմը», իսկ «Զենիթը» ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Ազմունը […]

̰
«Ռոմայի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձի իջեցման

20:27 18.04.2020

Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձի իջեցմանը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակահատվածում: Այսմասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի տվյալների` աշխատավարձերը կնվազեցնի 4 ամսվա համար՝ մարտից հունիս: Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման` դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Յուրաքանչյուր չկայացած տնային հանդիպում «Բարսելոնային» արժենում է 3,3 միլիոն եվրո

16:36 18.04.2020

«Բարսելոնան», կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սեփական մարզադաշտում չկայացած յուրաքանչյուր խաղի համար 3,3 միլիոն եվրո է կորցնում: Միջին հաշվարկով հենց այսքան գումար է ակումբը ստանում տոմսերի վաճառքից: Այս մասին հայտնում է Marca-ն: Ըստ աղբյուրի տվյալների՝ ակումբի ընդհանուր կորուստները մինչև մրցաշրջանի ավարտը կարող են կազմել 20-25 միլիոն եվրո: Իսկ եթե մինչև նոյեմբեր «Կամպ Նոուն» երկրպագուների համար փակ լինի, […]

̰
«Բարսելոնան» կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի գնի Նեյմարին

12:18 17.04.2020

«Բարսելոնան» կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջիկա ամռանը չի փորձի ՊՍԺ-ից վերադարձնել Նեյմարին: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն: COVID-19-ի հետևանքով առաջացած անկայուն տնտեսական վիճակn ազդել է տրանսֆերային շուկայի վրա: Եթե մինչև պանդեմիան Նեյմարը «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից էր, ապա այժմ կատալոնական ակումբը բացառում է բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, որի համար պետք է վճարել 170 միլիոն եվրո: […]

̰
Իտալիայում երկրպագուներին չեն թույլատրի մարզադաշտ այցելել 2021 թվականի մարտից շուտ

11:51 17.04.2020

Իտալիայում երկրպագուները COVID-19 պանդեմիայի պատճառով չեն կարողանա ստադիոններ այցելել մինչև հաջորդ տարվա մարտ: AS պարբերականի հաղորդմամբ՝ Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումը նախատեսված է մայիսի 31-ին՝ փակ մարզադաշտերում: Երկրպագուներին կթույլատրեն մարզադաշտ այցելել 2021 թվականի մարտից ոչ շուտ, երբ կբացվեն սահմանները և վերացվեն բոլոր սահմանափակումները: Նշենք, որ Իտալիայի 2019/20 առաջնությունը դադարեցվել է 26-րդ տուրից հետո:

̰
Գոլովինը երբեք չի կարողանա խաղալ Մխիթարյանի մակարդակով. ռուս ֆուտբոլային գործակալ

11:26 17.04.2020

Ֆուտբոլային գործակալ Թիմուր Գուրցկայան համեմատել է «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինին և իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Գոլովի՞ն, թե՞ Մխիթարյան: Գոլովինը 23 տարեկան է, Մխիթարյանը՝ 31: Կատարյալ համեմատություն մենք այստեղ երբեք չենք անի։ Բայց ինչպես էր Հենրիխը խաղում «Շախտյորում» ու Դորտմունդում, Գոլովինն երբեք այդպես ֆուտբոլ չի խաղա: Գոլովինը «Մոնակոյում» ցույց է տալիս, որ չի […]

̰
Բուֆոնը ցանկանում է խաղալ մինչև 50 տարեկան. Ֆրանչեսկո Տոտի

21:41 16.04.2020

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին կարծիք է հայտնել, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատրաստվում է խաղալ մինչև 50 տարեկան: «Ահա թե ինչ կասեմ քեզ՝ Բուֆոնը ցանկանում է խաղալ մինչև 50 տարեկան։ Ես կարծում եմ, որ նա կարող է խաղալ ևս երկու կամ երեք մրցաշրջան: Հիմա նա, միևնույն է, պահեստային է»,- Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել […]

̰
Կարող էի գլխավորել Իսպանիայի հավաքականը. Խոակին Կապառոս

21:34 16.04.2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Իսպանիայի հավաքականը գլխավորելու առաջարկի, հայկական կոնյակի, Սերխիո Ռամոսի մասին:

̰
Հենրիխ Մխիթարյանը Նոբել Առուստամյանի հաղորդման ընթացքում պատմել է Հռոմում կյանքի մասին

20:57 16.04.2020

Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության «Եվրոտուր» հաղորդման հերթական թողարկման հյուրը Հենրիխ Մխիթարյանն է եղել: Հաղորդման հեղինակ, մեկնաբան Նոբել Առուստամյանը Մխիթարյանի մոտ՝ Հռոմ էր մեկնել դեռ կորոնավիրուսի համաճարակից առաջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարողացել շատ կարճ ժամանակահատվածում իտալերեն սովորել:

̰
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է տեղի ունենալ օգոստոսի 29-ին, Եվրոպա լիգայինը՝ 26-ին

19:53 16.04.2020

Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման օրը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է տեղափոխվել օգոստոսի վերջ: Ինչպես հաղորդում Է The Telegraph-ը, ՈՒԵՖԱ-ն առաջարկում է մրցաշարի եզրափակիչն անցկացնել օգոստոսի 29-ին: Եվրագավաթների և ազգային լիգաների հանդիպումների նոր ժամանակացույցի քննարկումը շարունակվում է: Առաջարկվում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներն անցկացնել հուլիսի 28-ին և 29-ին, իսկ մնացած մասը՝ օգոստոսին: Եվրոպա լիգայի եզրափակիչը […]

̰
Մայք Թայսոնի նախկին մարզիչը պատմել է, թե ինչպես է բռնցքամարտիկն իրեն փակել վագրերի վանդակում

18:17 16.04.2020

Ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի նախկին մարզիչ Ջեֆ Ֆենեկը պատմել է, թե ինչպես է բռնցքամարտիկը մի անգամ իրեն փակել վագրերի հետ վանդակում: Թայսոնը բանտից դուրս գալուց հետո երեք բենգալյան վագր էր ձեռք բերել, և կենդանիների հետ բնակվում էր իր առանձնատանը: «Երբ առաջին անգամ եկա նրա տուն, նա արդեն վագր ուներ: Մայքը վերցրեց […]

̰
«Ռեալի» հարձակվողին մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում Սերբիայում կարանտինի խախտման համար

18:10 16.04.2020

Սերբիայի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին կարանտինը խախտելու համար: Սերբական Informer պարբերականի փոխանցմամբ՝ Յովիչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածով։ Այն նախատեսում է 3 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում: Նշենք, որ Յովիչն Իսպանիայից Սերբիա էր ժամանել կարանտին հայտարարելուց հետո և 14 օր պետք է մեկուսացման մեջ գտնվեր, սակայն հայրենիք վերադառնալուց […]

̰
Ես չէի կարողանա հաղթել Մուհամմեդ Ալիին. Մայք Թայսոն

16:50 13.04.2020

Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը իր կարծիքն է հայտնել վիրտուալ ֆենթզի-մրցաշարի մասին, որի եզրափակիչում հաղթել է լեգենդար Մուհամմեդ Ալիին: Ամերիկացու խոսքերով՝ իրական կյանքում իրեն չէր հաջողվի նման բանի հասնել։ «Գիտեմ, սա պարզապես վիրտուալ խաղ է: Իրականում ես նրան չէի կարողանա հաղթել: Մուհամմեդ Ալին պատմության մեծագույն բռնցքամարտիկն է»,- Թայսոնի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը: 53-ամյա Թայսոնը […]

̰
Դժվար է հավատալ, որ ամեն ինչ սեպտեմբերին կավարտվի. Հաբիբ Նուրմագոմեդով

16:33 13.04.2020

UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, որ այնքան էլ չի հավատում, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի սեպտեմբերին: «Մինչև սեպտեմբերն այնքան էլ հեռու չէ, թեև ինձ դժվար է հավատալ, որ ամեն ինչ սեպտեմբերին կավարտվի: Բայց, այնուամենայնիվ, մի լուրջ մարդ ասել է, որ խաղաղ ժամանակ պետք է պատրաստվել պատերազմի։ Իսկ ինչպե՞ս են ձեր օրերը անցնում»,- «Ինստագրամի» իր […]

̰
«Արսենալի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի իջեցումից

16:24 13.04.2020

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները չեն ընդունել ակումբի հակաճգնաժամային ծրագիրը, որը ցանկանում են ներդնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ աղբյուրի տվյալների՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին առաջարկել է հրաժարվել մեկ տարվա աշխատավարձի 12,5 տոկոսից, եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով չհայտնվի եվրագավաթներում: Եվրոպայի լիգա դուրս գալու դեպքում աշխատավարձի կրճատումը կկազմի 7,5 տոկոս: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու […]

̰
«Ռեալը» ամռանը երկու աղմկահարույց տրանսֆեր կիրականացնի

15:44 13.04.2020

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն այս մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է առնվազն երկու աղմկահարույց գործարք իրականացնել: Արքայական ակումբի գլխավոր նպատակներն են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը: Այս մասին հայտնում է Sports Mole-ը: Պոգբայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո: 27-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի […]

̰
Ռուսաստանի հավաքականի հարձակվողը երեխաների հետ «կռիվ-կռիվ» է խաղացել

15:29 13.04.2020

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Ինստագրամի» իր էջում ցույց է տվել, թե ինչպես է կարանտինի պայմաններում ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ: 31-ամյա ֆուտբոլիստն իր երեխաների հետ «կռիվ-կռիվ» է խաղացել: Ընդ որում, խաղը տեղի է ունեցել Queen խմբի We Will Rock Yo երգի ներքո:   View this post on Instagram   A post […]

̰
Թուրքմենստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի ապրիլի 19-ին

15:23 13.04.2020

Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր կայքում հայտնել է, որ 2020 թվականի ֆուտբոլի առաջնությունը, որը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կվերսկսվի ապրիլի 19-ին: Այդ օրը տեղի կունենա 4-րդ տուրի «Ալթին-Ասիր»-«Կոպետդաղ» հանդիպումը: Եվս 3 հանդիպում տեղի կունենա ապրիլի 20-ին: Թուրքմենստանի 28-րդ առաջնությունն անցկացվում է չորս շրջանով՝ 8 ակումբների մասնակցությամբ:

̰
«Արարատը» պատասխանել է Արամ Գաբրելյանովի մեղադրանքներին

17:35 06.04.2020

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, Արամ Գաբրելյանովի հայտարարությունների հետ կապված, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: «Արամ Գաբրելյանովի` օրերս սոցիալական ցանցերով տարածած, և նույնությամբ մամուլում հայտնված Երևանի «Արարատին» վերաբերող հայտարարությունների հետ կապված տեղեկացում ենք, որ. Արամ Գաբրելյանովը Ռուսաստանյան «Արարատ Մոսկվա» ՖԱ-ի հիմնադիրներից է և ակումբի փակման անմիջական մասնակիցներից: Արամ Գաբրելյանովը Հայաստանյան «Արարատ-Արմենիա» ՖԱ հիմնադիրներից մեկն է, որտեղից […]

̰
BACK_TO_TOP