17:02 24.04.2020
Այսօր «Շիրակի» բոլոր ֆուտբոլիստները և ամբողջ աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին հայտնում է Գյումրիի ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբն այսօրվանից վերադառնում է մարզումներին` հաշվի առնելով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
16:50 24.04.2020
«Բարսելոնային» պատկանող «Կամպ Նոու» մարզադաշտի անվանման իրավունքը կարող է փոխանցվել կանեփի արտադրությամբ զբաղվող Ալկի Դեյվիդին: Ամերիկացի միլիարդատերը, որը կանեփի արտադրության գործում ճանաչված բռնցքամարտիկ Մայք Թայսոնի գործընկերն է, պատրաստ է իրականացնել գործարքը: «Ես մեծ լավատեսությամբ եմ նայում այդ հնարավորությանը: Սա պատմական պահ է սպորտի համար, որը հիանալի տեղավորվում է իմ ծրագրերում: Մենք սկսել ենք շփվել այս […]
16:30 24.04.2020
«Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» կարող են փոխանակվել կիսապաշտպաններով: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի տվյալների` «Բարսելոնան» արդեն բանակցում է թուրինյան ակումբի հետ և պատրաստ է առաջարկել բրազիլացի Արթուր Ռամոսին Միրալեմ Պյանիչի փոխարեն: Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել Պյանիչին, քանի որ բոսնիացին բարդ հարաբերություններ ունի «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի […]
15:42 24.04.2020
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի մայրը՝ Նադին Գոնսալվեսը, բաժանվել է 22-ամյա բրազիլացի կիբերմարզիկ Տիագո Ռամոսից: O Dia-ի տվյալներով՝ զույգը կարող էր բաժանվել Տիագոյի անցյալի պատճառով: Նա նախկինում հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ: Կապի մեջ է եղել նաև Նեյմարի խոհարարի հետ: Տիագոյի ընկերները կարծում են, որ նա և Նադինը պարզապես հանգստանում են միմյանցից:
15:34 24.04.2020
«Ռեալը» մոտ օրերս կարող է վերսկսել մարզումները: Այս մասին հայտնում է Marca-ն: Ըստ աղբյուրի տվյալների՝ մադրիդյան ակումբում մտադիր են վերսկսել լիարժեք պարապմունքները մայիսի 4-ին: Դրանք կանցկացվեն «Վալդեբասում»՝ ակումբի մարզաբազայում։ Ընդ որում նշվում է, որ ակումբը հատուկ կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի: Սկզբում բոլոր ֆուտբոլիստները կհանձնեն կորոնավիրուսի թեստերը, իսկ պարապմունքներից հետո նրանք պետք է որքան հնարավոր է շուտ […]
23:30 22.04.2020
«Չելսին» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Այս մասին հայտնում է Bleacher Report-ը: 30-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ընդ որում, «զինագործները» ամենայն հավանականությամբ, կնախընտրեն գաբոնցուն արտասահման վաճառել, քան Անգլիայի առաջնության անմիջական մրցակիցներից մեկին: «Արսենալի» հետ Օբամեյանգի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հուլիսին։ 2019/20 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում […]
21:59 22.04.2020
«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը հիշել է իր նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում: «Զվարճալի փաստ. Ես նոր իմացա, որ ուղիղ 16 տարի և 177 օր առաջ նորամուտս նշեցի պրոֆեսիոնալ մակարդակում, 16 տարեկան 177 օրական հասակում: Կոպիտ ասած` կյանքիս կեսը ես պաշտոնապես խաղում եմ»,- «Թվիթերի» իր էջում գրել է իսպանացի կիսապաշտպանը: Ֆաբրեգասը «Արսենալի» կազմում նորամուտը նշել է 2003 թվականի […]
21:56 22.04.2020
Համացանցում է հայտնվել 2020/21 մրցաշրջանի համար նախատեսված «Լիվերպուլի» նոր տնային մարզաշապիկը: Այն կլինի կարմիր կապույտ-կանաչ եզրերով: Նման գույներով է պատրաստված եղել Պորտուգալիայի հավաքականի համազգեստը՝ ԱԱ-2018-ում: Օձիքի հետևում տպված է 96 համարը՝ նվիրված «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության 96 զոհերի հիշատակին: Նոր մրցաշրջանում «Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը կլինի Nike ընկերությունը, որը կփոխարինի New Balance-ին: Liverpool kit 20/21 […]
15:38 22.04.2020
Հունիսի 30-ին ավարտվում է Քրիս Սմոլինգի և Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայում» վարձակալությամբ հանդես գալու պայմանագրերը: Սակայն հռոմեացիները պայմանավորվել են «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որ ֆուտբոլիստները թիմում կմնան մինչև մրցաշրջանի ավարտը, նույնիսկ եթե այն մինչև հունիսի վերջ չավարտվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Ռոման» նաև փորձում է համաձայնության գալ ֆուտբոլիստների տրանսֆերների շուրջ, սակայն «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում […]
15:08 22.04.2020
Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Ալվարո Ռեկոբան «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին համեմատել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ: «Կարծում եմ, որ Մեսսին լավագույնն է պատմության մեջ: Երբ ես երեխա էի, տեսել եմ, թե ինչպես է խաղում Դիեգո Մարադոնան։ Նա անհավանական էր, բայց Մեսսիի խաղը ֆանտաստիկ է: Ընդ որում՝ արդեն շատ երկար ժամանակ»,- ասել է Ռեկոբան: […]
14:56 22.04.2020
«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ցանկանում է հեռանալ թիմը: Ֆուտբոլիստի հարաբերությունները վատացել են գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, և նա պատրաստ է ամռանը տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հայտնում է France Football-ը։ Պատճառներից մեկը, թե ինչու է Մանեն դժգոհ Կլոպից, մարզչի որոշումն է՝ 2019 թվականին «Ոսկե գնդակի» համար պայքարում հրապարակայնորեն աջակցել պաշտպան Վիրջիլ վան Դեյկին: Այն ժամանակ […]
23:43 21.04.2020
«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ուղիղ եթերներ է անցկացնում Instagram-ում: Վերջերս նա սոցցանցում զրուցել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիի հետ: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Բալոտելին նոր եթերի շրջանակում ցանկացել է շփվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղ Ռոկո Սիֆրեդիի հետ, սակայն «Բրեշիայի» ղեկավարությունը նրան արգելել է դա անել: Ֆուտբոլիստին զանգահարել է […]
23:31 21.04.2020
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարկոս Պիզզելին, որ անցած տարի հայտարարեց կարիերան ավարտելու մասին, ընդգրկվել է Goalkz.kz կայքի վարկածով կազմված Ղազախստանի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներների խորհրդանշական հավաքականում: Նշենք, որ Մարկոսը երկար տարիներ հանդես է եկել ղազախական «Ակտոբեի» կազմում: 2018 թվականին Պիզզելին չանաչվել է ՂՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ:
21:19 21.04.2020
«Բարսելոնան» կվաճառի իր տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» անվանման իրավունքը, որպեսզի գումար հավաքի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ակումբի տնօրենների խորհուրդը հաստատել է 2020/21 մրցաշրջանում «Կամպ Նոուի» անվնափոխության իրավունքը «Բարսելոնա» հիմնադրամին հանձնելու որոշում, որը կզբաղվի հովանավորի որոնմամբ: Որոշումն ընդունվել է Կատալոնիայի և ամբողջ աշխարհի հետազոտական նախագծերում ներդրումներ կատարելու համար միջոցներ հավաքելու նպատակով, որոնք ստեղծվել են համաճարակի դեմ […]
20:44 21.04.2020
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մարտի կեսերին ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքներն ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների անդամների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մասնավորապես, ներկայացվել են ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբների մասնակցությամբ մրցաշարերի պոտենցիալ օրացույցների մի քանի տարբերակներ: ՈՒԵՖԱ-ն նաև հաստատել է հեթ-թրիք ծրագրի՝ ազգային ասոցիացիաներին հասանելիք գումարներն ըստ […]
20:01 21.04.2020
Այսօր Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը: Ակումբը ապրիլի 23-ից կվերսկսի մարզումները: Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն հայտնել էր, որ Պարետատան հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները […]
18:37 21.04.2020
UFC-ի ղեկավարությունը պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որում հաղորդվում է UFC Fight Night և UFC 250 մրցաշարերի չեղարկման մասին, որոնք պետք է կայանային ապրիլի 25-ին Լինքոլնում (ԱՄՆ), մայիսի 2-ին՝ Օկլահոմա Սիթիում (ԱՄՆ), մայիսի 9-ին՝ Սան Պաուլոյում (Բրազիլիա) և մայիսի 16-ին՝ Սան Դիեգոյում (ԱՄՆ): «Երկրպագուներին, ովքեր ձեռք են բերել այս միջոցառումների տոմսեր, ամբողջությամբ կվերադարձվեն գումարները: Փոխհատուցումը […]
14:22 21.04.2020
GiveMeSport կայքը ներկայացրել է իր վարկածով պատմության մեջ տեխնիկապես 20 ամենաուժեղ ֆուտբոլիստներին: Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է արգենտինացի Դիեգո Մարադոնան, երկրորդը բրազիլացի Ռոնալդինյոն է, իսկ երրորդը՝ հոլանդացի Յոհան Կրոյֆը։ «Բարսելոնայի» ներկայիս առաջատար Լիոնել Մեսսին հայտնվել է միայն 5-րդ տեղում: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը 12-րդն է: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 13-րդը: Պատմության մեջ տեխնիկապես ամենաուժեղ ֆուտբոլիստների թոփ-20-ը. […]
14:05 21.04.2020
Արգենտինական Radio Continental-ի տեղեկություններով՝ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրական» հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ թուրքական ակումբը Սոֆյան Ֆեգուլիին փոխարինող է փնտրում, և դիտարկում է մի քանի թեկնածուների, որոնց թվում է հայ ֆուտբոլիստը: Նշենք, որ վերջերս տեղեկություն էր տարածվել, որ Բրիասկո-Բալեկյանը կարող է տեղափոխվել «Միլան»:
13:33 21.04.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ թիմի նախկին կիսապաշտպան Չավին, որն աշխատում է «Ալ-Սադում», կարող է ղեկավարել ակումբը: «Երբ նա գա, մենք նրա համար կբացենք դուռը և կթողնենք ներս մտնի»,- Սետյենի խոսքերը մեջբերում է Onda Cero-ը: Հաղորդվում էր, որ Էռնեստո Վալվերդեի հրաժարականից հետո Չավին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն էր: […]
21:46 20.04.2020
ՀՖՖ մամուլի ծառայությունը կազմել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականի կազմը՝ Ռոման Բերեզովսկի (94 խաղ), Սարգիս Հովսեփյան (132), Հարություն Վարդանյան (63), Ռոբերտ Արզումանյան (74), Կամո Հովհաննիսյան (50), Արթուր Ոսկանյան (54), Կառլեն Մկրտչյան (56), Արթուր Պետրոսյան (69), Հենրիխ Մխիթարյան (86), Գևորգ Ղազարյան (71), Մարկոս Պիզզելի (67): Արթուր Ոսկանյանի […]
20:49 20.04.2020
«Ռեալը» նախատեսում է արագացնել «Սանտյագո Բեռնաբեուի» վերանորոգման աշխատանքները: Մադրիդյան ակումբը դիտարկում է «Ալֆրեդո Դի Ստեֆանոյի» անվան մարզադաշտում խաղալու հնարավորությունը, եթե Լա Լիգայի մնացած հանդիպումները անցկացվեն առանց երկրպագուների: Դա 6 հազար տեղանոց փոքր ստադիոն է, որը գտնվում է Վալդեբասի «Ռեալի» մարզաբազայում: Այնտեղ է ելույթ ունենում «Կաստլիան»: «Սանտյագո Բեռնաբեուն» վերանորոգումից հետո այս տեսքը կստանա։
20:15 20.04.2020
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», հարցազրույց է տվել ուկրաինական «Великий футбол» հաղորդմանը: – Հավատում ես իտալական լրատվամիջոցներին, որոնք պնդում են, որ մայիսի սկզբին բոլոր թիմերը կվերսկսեն մարզումները: – Մեզ ասացին, որ մարզումները ցանկանում են սկսել մայիսի 4-ից, բայց դրանք միայն խոսակցություններ են։ Սպասում ենք պաշտոնական տեղեկատվության: – Ինչով […]
20:00 20.04.2020
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիա պաշտոնական կայքը: Արսեն Եղիազարյանը եղել է Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչը, ինչպես նաև Համաշխարհային երկու Օլիմպիադաների մասնակից։ «Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորապես վշտակցում է Արսեն Եղիազարյանի ընտանիքին»,- ասված է ՀՇՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը […]
19:28 20.04.2020
Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր […]
19:11 20.04.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվը» հայտարարել է «Կազանկայի» 22-ամյա պաշտպան Ինոկենտի Սամոխվալովի մահվան մասին: Ինչպես հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը, Սամոխվալովը մահացել է այսօր` անհատական մարզման ժամանակ: Դեպքի մանրամասները ճշտվում են: «Կեշան բարի և պատրաստակամ անձնավորություն էր, լավ ընկեր: «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը ցնցված է տեղի ունեցածից։ Սա մեծ վիշտ է մեր ընտանիքի համար: Մեր ցավակցությունն ենք հայտնում […]
16:36 20.04.2020
Հայտնի է դարձել, թե մոտավորապես երբ են Չինաստանում մտադիր վերսկսել ֆուտբոլի առաջնությունը։ Այս մասին հայտնել Է «Գուանչժոուի» տնօրենների խորհրդի նախագահ Հուան Շենհուան: «Ելնելով ընթացիկ իրավիճակի գնահատականից՝ նոր մրցաշրջանը կսկսվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին»,- Շենհուանի խոսքերը մեջբերում է Xinhua-ն: Չինաստանի առաջնությունը պետք է մեկնարկեր փետրվարի 22-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
15:52 20.04.2020
«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի՝ միլանյան ակումբից «Ռեալ» տեղափոխվելու հանգամանքների մասին: «Կարող եմ ասել մի բան. Ռոնալդոն կցանկանար վերադառնալ «Ինտեր»: Ես դա հաստատ գիտեմ: Նա նույնիսկ չէր ցանկանում հեռանալ 2002-ին: Ես հանդերձարանում ծնկի իջած խնդրում էի նրան մնալ, բայց նա պատասխանեց. «Ո՛չ, կա՛մ ես, կա՛մ Կուպերը»: Եվ այդ ժամանակ […]
15:28 20.04.2020
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կավարտի կատալոնական ակումբում: «Ես շփվում եմ Մեսսիի հետ, և նա միշտ ցանկացել է կարիերան ավարտել «Բարսելոնայում»: Հազար բան կարող է պատահել ակումբում, բայց ես վստահ եմ, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսայում»»,- Cadena Cope-ին տված հարցազրույցում ասել է Ֆաբրեգասը: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Մեսսիի […]
15:16 20.04.2020
ՊՍԺ-ում բանակցություններ են ընթանում ֆուտբոլիստների աշխատավարձերը նվազեցնելու վերաբերյալ: L’Equipe-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ ֆուտբոլիստները կհամաձայնեն 20-30 տոկոսով կրճատել աշխատավարձերը: Բանակցությունները դանդաղ են ընթանում։ Կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել, թե որքան պետք է կրճատվեն աշխատավարձերը, ինչպես նաև, թե որտեղ պետք է ուղղվեն խնայված գումարները՝ բարեգործության կամ ակումբի աշխատակիցների աջակցության համար: Բանակցություններին մասնակցում են ՊՍԺ-ի […]