19:21 29.04.2020
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գլխավորում է ESPN-ի վարկածով կազմված աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել երկու չափանիշ՝ երկարատև խաղային կանոնավոր պրակտիկան և այն մրցաշարերի մակարդակը, որոնցում հանդես է գալիս ֆուտբոլիստը։ Եռյակում են հայտնվել նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: Աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն […]
08:34 29.04.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայում քննարկում են, թե կորոնավիրուսի պատճառով դադարեցված սեզոնի վերսկսման դեպքում ինչ կանխարգելիչ միջոցներ են կիրառելու: Ըստ Daily Mail-ի, Պրեմիեր լիգայի ակումբների բժշկական ծառայությունների ղեկավարները կոնֆերանս են անցկացրել և որոշել են, որ մարզումները վերսկսելուց հետո ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը պետք է շաբաթական երկու անգամ կորոնավիրուսային թեստ հանձնեն: Եթե այս տարբերակը հավանության արժանանա, ապա 26 […]
23:25 27.04.2020
Ինը տարի առաջ՝ 2011 թվականի ապրիլի 27-ին, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում (2:0): Երկրորդ գոլը խփելիս արգենտինացին գնդակը վերցրեց դաշտի կենտրոնում, և շրջանցելով չորս մրցակիցների՝ գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Պատասխան խաղում թիմերը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին, իսկ եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և […]
22:21 27.04.2020
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելլին ՀՖՖ պատրաստած տեսահոլովակում փորձել են պարզել, թե իրենցից ով է ավելի լավ ճանաչում Յուրա Մովսիսյանին: Ֆուտբոլիստները պատասխանել են, թե ո՞ր թիմում է Յուրա Մովսիսյանը սկսել իր կարիերան, քանի գոլ է խփել ազգային հավաքականի կազմում, քանի խաղ է անցկացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում և բազմաթիվ այլ […]
21:54 27.04.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է թիմի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին: «Ես արդեն ասել և հաստատում եմ, որ ուզում եմ Մխիթարյանը մնա: Հենրիխը նույնպես ցանկանում է մնալ: Սակայն պետք է հասկանալ, որ հիմա ամեն ինչ դադարեցված է: Այժմ պետք է բանակցենք «Արսենալի» հետ: Ես ուզում եմ շարունակել աշխատել նրա […]
21:13 27.04.2020
2020 թվականի ապրիլի 23-ին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշել էր ակումբներին վաղօրոք բաշխել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի «Ակումբային մասնակցության վճարները»: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Սրանք այն վճարներն են, որոնք ակումբները սովորաբար ստանում են եվրոպական գլխավոր առաջնության որակավորման և հիմնական փուլերի ընթացքում ազգային հավաքականներ ֆուտբոլիստներ գործուղելու համար: Վերոնշյալ գումարն ընդգրկում է Ազգերի լիգայի 2018/2019 մրցաշրջանի […]
21:01 27.04.2020
The Athletic կայքը ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը, որոշել լավագույն ֆուտբոլիստին և կազմել խորհրդանշական հավաքականը: ԱՊԼ-ի 19/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեն: Բելգիացին առաջ է անցել Սադիո Մանեից, Ջորդան Հենդերսոնից, Վիրջիլ վան Դեյքից, Ալեքսանդր-Առնոլդից (բոլորը «Լիվերպուլ») և Ջեյմի Վարդիից («Լեսթեր»): ?????? ?? ??? ???? | ??????? ?????? And […]
20:48 27.04.2020
ՈւԵՖԱ-ն 236,5 մլն եվրո է հատկացրել, որպեսզի օգնի իր 55 անդամ ֆեդերացիաներին հաղթահարել կորոնավիրուսի պատճառած խնդիրները: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա կստանա 4,3-ական միլիոն եվրո։ Դրանց թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Միջոցները կվճարվեն այս մրցաշրջանի վերջում և հաջորդում: Գումարը կհատկացվի ՈւԵՖԱ-ի հիմնադրած «Հեթ-տրիկ» հիմնադրամի կողմից:
16:20 27.04.2020
«Չելսիի» հարձակվող Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում՝ կատալոնական «Բարսելոնան», բրազիլական «Կորինտիանսը» և Լոնդոնի «Արսենալը»: Այս մասին հայտնում է ESPN-ի մեկնաբան Խորխե Նիկոլան: 31-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու պայքարում գլխավոր հավակնորդը «Արսենալն» է: Վիլիանը «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից: Մինչ այդ հանդես է եկել Մախաչկալայի «Անժիում», Դոնեցկի «Շախտյորում» և «Կորինտիանսում»: Ընթացիկ մրցաշրջանում […]
16:07 27.04.2020
«Նապոլին» շարունակում է աշխատել «Զենիթի» և Իրանի ազգային հավաքականի հարձակվող Սերդար Ազմունին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու ուղղությամբ: Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների՝ 25-ամյա ֆուտբոլիստին գնելու համար իտալացիները կարող են վաճառել իրենց պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկին: Ազմունը Իրանի քաղաքացի է, իսկ նեապոլիտանական ակումբում ներկայումս սպառված է Եվրոպական միության կազմի մեջ չմտնող երկրների խաղացողների […]
15:47 27.04.2020
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոսել է Պարագվայում ձերբակալության մասին: 40-ամյա բրազիլացին ձերբակալվել էր մարտին՝ փաստաթղթեր կեղծելու կասկածանքով։ Ավելի քան 30 օր նա անցկացրել է բանտում, որից հետո տեղափոխել են տնային կալանքի։ «Այն, որ փաստաթղթերը կեղծ էին, մեզ համար լրիվ անակնկալ էր: Հենց սկզբից մենք ուզում էինք համագործակցել իշխանությունների հետ՝ ամեն ինչ հասկանալու համար։ Առաջին իսկ […]
10:15 27.04.2020
Իտալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կազմել է իր հետ խաղացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Կասանոյի թիմում ընդգրկվել են. Ջանլուիջի Բուֆոնը, Ռոբերտո Կառլոսը, Սերխիո Ռամոսը, Վալտեր Սամուելը, Կաֆուն, Անդրեա Պիռլոն, Կլարենս Զեեդորֆը, Զինեդին Զիդանը, Ֆրանչեսկո Տոտտին, Ռոնալդոն, Զլատան Իբրահիմովիչը:
10:10 27.04.2020
ESPN-ը ներկայացրել է ֆուտբոլային 10 ամենասկանդալային տրանսֆերները: Ցուցակը գլխավորում է 1989 թվականին Մո Ջոնսթոնի տեղափոխությունը «Նանտից» «Գլազգո Ռեյնջերս»: Մինչ այդ հարձակվողը հանդես է եկել «Սելթիկում» և պետք է վերադառնար հենց այդ ակումբ, սակայն հետո մտափոխվել և պայմանագիր է կնքել «Գլազգո Ռեյնջերսի» հետ: 10 ամենասկանդալային տրանսֆերները՝ ըստ ESPN-ի 1. Մո Ջոնսթոնը – «Նանտից» «Գլազգո Ռեյնջերս» 2. […]
18:13 26.04.2020
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը պատմել է ակումբի հավակնությունների մասին: «Մենք ցանկանում ենք ուժեղացնել կազմը եվրոպացի տաղանդավոր ֆուտբոլիստով, ինչպես նաև ձեռք բերել միջազգային մակարդակի աստղի, որը կբարձրացնի թիմի մակարդակը և կօգնի խաղալ հանդիսատեսի համար արդյունավետ և գրավիչ ֆուտբոլ: Ես և մնացած բոլորը ակումբում ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բայց առանց անհիմն ծախսերի»,- ասել է […]
17:58 26.04.2020
«Էվերթոնը» կտուգանի թիմի հարձակվող Մոյզե Քինին երկշաբաթյա աշխատավարձի չափով, այն բանի համար, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային` ֆուտբոլիստը մի քանի օր առաջ երեկույթ էր կազմակերպել: 20-ամյա ֆուտբոլիստի տուգանքի չափը կկազմի 160 հազար ֆունտ սթերլինգ, ինչը նրա կես ամսվա աշխատավարձն է: Վերջերս իտալացի հարձակվողը որոշել էր երեկույթ կազմակերպել իր տանը, որին հրավիրել էր ընկերներին ու մոդելների, իսկ […]
15:16 26.04.2020
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է մինչև 2022 թվականը ևս մեկ «գալակտիկոս» թիմ հավաքել: Այս մասին հայտնում է Marca-ն: Պերեսի գլխավոր նպատակը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը, չնայած փարիզցիները բազմիցս նշել են, որ նրան բաց չեն վաճառի: Մադրիդյան ակումբը հույս ունի նաև ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող […]
15:03 26.04.2020
«Լիվերպուլը» շարունակում է փորձեր կատարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար: Ըստ Le 10 Sport-ի տեղեկությունների՝ մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զանգահարել է ֆուտբոլիստի հորը, որպեսզի քննարկի հնարավոր գործարքի մանրամասները և համոզի նրան տեղափոխվել: 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն նրանք չեն փորձի մոտ ապագայում նրան ձեռք բերել: Մբապեի գործող […]
14:59 26.04.2020
«Մոնպելյեի» կիսապաշտպան Ջունիոր Սամբիան, որը գտնվում էր արհեստական կոմայի մեջ, սկսել է ինքնուրույն շնչել: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: 23-ամյա ֆուտբոլիստը հիվանդանոց է տեղափոխվել շնչառական և մարսողական խնդիրների պատճառով։ Ավելի վաղ նրա մոտ հայտնաբերել են Covid-19-ը: Նրա վիճակն այնքան է վատացել, որ բժիշկները որոշել են նրա կյանք փրկելու համար նրան արհեստական կոմայի մեջ գցել: Այժմ […]
21:59 25.04.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը կքննարկի պաշտոնական հանդիպումներից հրաժարվելու հնարավորությունը, եթե իսպանական և եվրոպական ֆուտբոլային իշխանությունները չափազանց հապճեպ որոշում կայացնեն մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը: Կատալոնական ակումբում առաջին տեղում ֆուտբոլիստների առողջությունն է և չեն ցանկանում, որ խաղացողներից որևէ մեկը վարակվի խաղի ժամանակ: «Բարսելոնայի» մարզական ավանում ակումբը կարող է ապահովել բոլոր անհրաժեշտ սանիտարական միջոցները, որպեսզի խուսափի […]
20:45 25.04.2020
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով։ 23-ամյա կիսապաշտպանի պայմանագրում կա մի կետ, ըստ որի՝ նրա տրանսֆերի փոխհատուցման գինը կազմում է 30 մլն եվրո: Այդ տարբերակը կսկսի գործել այս տարվա հուլիսի 1-30-ը: Իտալացու ծառայություններով հետաքրքրված է փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոն, ով լավ գիտի նրա կարողությունները: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պելեգրինին մասնակցել է 18 հանդիպման, […]
19:11 25.04.2020
Transfermarkt-ը հրապարակել է Եվրոպայի 10 առաջատար առաջնություններում ամենահավատարիմ ֆուտբոլիստների թարմացված ցանկը: Ցուցակը գլխավորում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը, որն ակումբին նվիրել է 17 տարի, 3 ամիս և 23 օր: Ռուսաստանցին առաջ է անցել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից, «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսից և այլ հայտնի ֆուտբոլիստներից: 1. Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ, 17 տարի, 3 ամիս, 23 […]
16:19 25.04.2020
«Բավարիան» վաճառքի է հանել բժշկական դիմակներ, որոնք պատրաստված են մյունխենյան ակումբի գույներով և ատրիբուտներով: «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվել է ավելի քան 100 հազար դիմակ։ Բարձր պահանջարկի պատճառով ակումբը երկրպագուներին զգուշացրել է, որ առաքումը կարող է ձգձգվել: Դիմակների վաճառքից գոյացած ողջ հասույթը կուղղվի կորոնավիրուսի համավարակի ժամանակ Ջոշուա Կիմիխի […]
16:08 25.04.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թուրինյան ակումբի ղեկավարությանը խոստացել է թիմում մնալ ևս երկու տարի: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Պորտուգալացին «ծեր սինյորային» է միացել 2018 թվականի ամռանը՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։ 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ակումբում մնալ մինչև պայմանագրի ավարտը: Ըստ Calciomercato.com-ի տեղկությունների՝ Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում ՊՍԺ-ն, սակայն հարձակվողին չի հետաքրքրել այդ տարբերակը: […]
10:21 25.04.2020
Բելառուսի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացավ «հայկական դերբին»: Գեղամ Ղադիմյանի «Նեմանը» սեփական հարկի տակ ընդունել էր Հայկ Մուսախանյանի «Էներգետիկ ԲԳՈւ»-ին: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Խաղի հաշիվը 66-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Հայկ Մուսախանյանը 23-րդ րոպեին, Ղադիմյանի նկատմամբ կոպիտ խաղի համար արժանացել է դեղին քարտի: Հայ ֆուտբոլիստները մասնակցել […]
23:30 24.04.2020
«Սան Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեշն ասել է, թե որտեղ կցանկանար ավարտել կարիերան: «Ճշմարտությունն այն է, որ «Բոկա Խունիորսում» կարիերան ավարտելը վատ գաղափար չէ: Ես կապված եմ այդ ակումբի հետ ոչ թե այն պատճառով, որ բոլորն ասում են՝ «Բոկան» մեծ ակումբ է։ Այս թիմն այլ զգացողություններ է արթնացնում իմ մեջ։ Լինում է, որ ինքդ քեզ նույնականացնում […]
23:17 24.04.2020
Հոլանդիայի առաջնությունը դարձել է Եվրոպայի լիգաներից առաջինը, որտեղ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Թագավորական ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել չշնորհել չեմպիոնական տիտղոսը: 25 տուրից հետո «Այաքսը» և «ԱԶ Ալկմարը» պայքարում էին մրցաշարային աղյուսակի առաջին տեղի համար: Երկու ակումբներն էլ վաստակել են 56-ական միավոր: «Այաքսը» գնդակների լավագույն տարբերության շնորհիվ ավելի շահավետ դիրքում կհայտնվի […]
19:51 24.04.2020
Հայտնի է դարձել, թե մրցաշրջանի վերսկսման դեպքում ինչ կանխարգելիչ միջոցներ է նախատեսում ձեռնարկել Բունդեսլիգան։ Ըստ Der Spiegel-ի տեղեկությունների՝ Բունդեսլիգայի խաղարկության վերսկսման երկու հիմնական տարբերակ կա: Տարբերակ 1. Բոլոր ֆուտբոլիստները, մարզիչները, բժշկական շտաբի անդամները և նրանց հետ շփվող մարդիկ մինչև մրցաշրջանի ավարտը կպահվեն կարանտինում: Այդ նպատակով կարող է օգտագործվել մի մեծ հյուրանոց, որը բնակեցված կլինի միայն […]
18:43 24.04.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ֆինանսական աջակցություն կցուցաբերի երկրների ազգային ֆեդերացիաներին: Ըստ կազմակերպության կայքի՝ 211 ֆեդերացիաներն ընդհանուր առմամբ կստանան մոտ 150 միլիոն դոլար: Կարանտինի ժամանակ իրենց աշխատանքը շարունակելու համար միջազգային ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամ 500 հազար դոլար կստանա: ՖԻՖԱ-ում նաև խոստացել են առաջիկա օրերին կատարել այլ ծրագրերով խոստացված բոլոր վճարումները: «Համաճարակը աննախադեպ դժվարություններ է […]
18:30 24.04.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին՝ «Ռասինգի» դարպասապահ Լուկա Զիդանը, համաձայնել է ընդունել Ալժիրի քաղաքացիություն և հանդես գալ այդ երկրի ազգային հավաքականում: Ալժիրի Echorouk թերթի տվյալներով՝ Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադին դեռ կորոնավիրուսի համաճարակից առաջ հանդիպել է Զիդան որդու հետ և համոզել նրան հանդես գալ իր նախնիների հայրենիքի դրոշի ներքո: 21-ամյա Զիդանը կարող […]
17:06 24.04.2020
Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գործակալ Լեո Ռոդրիգեսը հստակություն է մտցրել հայ ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ շրջանառվող լուրերում: «Ես Նորբերտոյի տեղափոխության հետ կապված բանակցում եմ մի քանի առաջատար ակումբների հետ: «Միլանի» կողմից հետաքրքրվածություն չկա: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է շվեյցարական «Բազելը»»,- ասել է Ռոդրիգեսը: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է […]