TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC
Էդվարդ Մինասյան

Էդվարդ Մինասյան

Պատերազմի աստվածներն ինձ արթնացրին. ես մտադիր եմ կրկին գնալ պատերազմի. Մայք Թայսոն

17:32 13.05.2020

Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հաստատել է ռինգ վերադառնալու պատրաստակամության մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ լեգենդար բռնցքամարտիկը ասել էր, որ պատրաստ է վերսկսել կարիերան ցուցադրական մենամարտերին մասնակցելու համար: «Ես զգում եմ, որ անկասելի եմ: Պատերազմի աստվածներն ինձ արթնացրին: Նրանք կրակ են վառել իմ մեջ, և ես մտադիր եմ կրկին գնալ […]

̰
UFC-ի նախագահը հայտնել է, որ ամռանը Հաբիբը հրաժարվել է մրցել Գեթժիի հետ

16:55 13.05.2020

UFC-ի նախագահ Դենա Ուայթն ասել է, որ թեթև քաշային կարգի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի մենամարտի անցկացման պլանավորած ժամկետները փոխվել են: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուայթը հույս էր հայտնել, որ մենամարտը հնարավոր կլինի կազմակերպել ամռանը։ Իսկ հիմա, ըստ նրա, կարելի է ակնկալել, որ այն կկայանա սեպտեմբերին։ «Ես խոսեցի Հաբիբի հետ, և նա […]

̰
Ինչպիսին կլիներ ԽՍՀՄ հավաքականը 2020-ին

20:06 12.05.2020

Ռուսական «Սպորտ Էքսպրես» պարբերականը կազմել է հետխորհրդային երկրների խորհրդանշական հավաքականը: Հեղինակները պատկերացրել են, թե ինչպիսին կարող էր լիներ ԽՍՀՄ հավաքականը 2020 թվականին։ Հայ ֆուտբոլիստներից խորհրդանշական թիմի կազմում ընդգրկվել է միայն Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մխիթարյանն այս մրցաշրջանի կեսը բաց է թողել վնասվածքների պատճառով, սակայն նա դեռ լավ մարզավիճակում է։ Ըստ Transfermarkt.de […]

̰
Պուտինին քննադատելու համար ռուս ֆուտբոլիստը տուգանվել է 1,4 մլն ռուբլով

18:50 12.05.2020

«Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ և hայտնի վիդեոբլոգեր Եվգենի Սավինը սոցցանցերում գրառում է կատարել՝ քննադատելով Սամարայի թիմի ղեկավարներին: Գրառման մեջ նա հայտնել է՝ ռուսական ակումբի ղեկավարները տուգանել են դարպասապահ Եվգենի Ֆրոլովին 1,4 մլն ռուբլով: Վերջերս Ֆրոլովը քննադատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը: Ակումբում հայտարարել էին, որ կտուգանեն ֆուտբոլիստին, սակայն ավելի ուշ «Կռիլյա Սովետովի» պաշտոնական […]

̰
Չնայած պարտությանը` Ֆերգյուսոնը ավելի շատ է վաստակել, քան Գեթժին

17:44 12.05.2020

Հայտնի է դարձել մայիսի 9-ի, լույս 10-ի գիշերը Ջեքսոնվիլում (Ֆլորիդա, ԱՄՆ) տեղի ունեցած UFC 249 մրցաշարի մասնակիցների հոնորարների չափը: Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Թոնի Ֆերգյուսոնը վաստակել է 500 հազար դոլար, իսկ երեկոյի գլխավոր մարտում նրան հաղթած Ջասթին Գեթժին 350 հազար դոլար է վաստակել: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Ջեդ Գուդմանը:  

̰
Ես վերադառնում եմ. Մայք Թայսոն

16:42 12.05.2020

Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը Instagram-ի իր էջում մարզումների դրվագներից կազմված տեսանյութ է հրապարակել: Վերջերս լեգենդար բռնցքամարտիկը հայտարարել էր, որ պատրաստ է ռինգ վերադառնալ ցուցադրական մենամարտերում մասնակցելու համար: «Ես վերադառնում եմ»,- տեսանյութի վերջում ասում է նա:   Посмотреть эту публикацию в Instagram   Anything is possible when you are smart […]

̰
Խամես Ռոդրիգեսը մոտ է «Աթլետիկո» տեղափոխվելուն

12:22 12.05.2020

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ «Աթլետիկոն» 28-ամյա կոլումբացու համար պայքարում առաջատարն է: Կողմերը գտնվում են բանակցությունների վերջնական փուլում, և Խամեսը 80 տոկոս հավանականությամբ կարիերան կշարունակի Մադրիդում: Խամեսի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Արքայական ակումբը» […]

̰
Մեսսին գլխավորել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակը

12:11 12.05.2020

GiveMeSport կայքը կազմել է Չեմպիոնների լիգաում անցկացրած խաղերի և խփած գոլերի հարաբերակցությամբ լավագույն հարձակվողների վարկանիշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է Լիոնել Մեսսին: «Բարսելոնայի» ավագը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 141 հանդիպում և խփել 114 գոլ, միջինը մեկ խաղում 0,81 գոլ: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը: Լավագույն եռյակը եզրափակում […]

̰
«Ռեալը» վերսկսել է մարզումները

16:10 11.05.2020

Մադրիդի «Ռեալը» իր մարզաբազայում վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը: Թիմը պարապմունքների է վերադարձել երկու ամսվա դադարից հետո: Ֆուտբոլիստները մի քանի մարզադաշտում աշխատել են անհատապես: Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ թիմը կանցնի փոքր խմբերով մարզումների, բայց ոչ ավելի, քան վեց մարդ: Պարապմունքներին մասնակցել է նաև բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը […]

̰
Գեթժին վտանգավոր չէ Խաբիբի համար. Էդուարդ Վարդանյան

21:45 10.05.2020

Խառը մենամարտերի հայազգի ճանաչված մարզիկ Էդուարդ Վարդանյանը կիսվել է UFC 249 մրցաշարում Թոնի Ֆերգյուսոնի նկատմամբ Ջասթին Գեթժիի հաղթանակից ստացած տպավորություններով, ինչպես նաև կասկած է հայտնել, որ նոր ժամանակավոր չեմպիոնը կարող է լուրջ մրցակցություն ստեղծել Խաբիբ Նուրմագոմեդովի համար: «Ֆերգյուսոն – Գեթժի մենամարտի ելքն անսպասելի էր: Մտածում էի, որ Ջասթինը ֆիզիկապես կզիջի, բայց նա հաղթեց հստակ պլանի, […]

̰
Ջասթին Գեթժիի հետ մենամարտից հետո Թոնի Ֆերգյուսոնը տեղափոխվել է հիվանդանոց

21:33 10.05.2020

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնը Ջասթին Գեթժիի հետ մենամարտից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Ֆերգյուսոնը Գեթժիի հետ մարտում բազմաթիվ ծանր հարվածներ է բաց թողել: Մենամարտի ընթացքում նրա մոտ հեմատոմա է առաջացել և պատռվածք աջ աչքի տակ: Հանդիպումն ավարտվել է Գեթժիի հաղթանակով՝ 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով։ Այս […]

̰
«Ռեալը» և «Բարսելոնան» 2020/2021 մրցաշրջանում 30 տոկոսով կրճատելու են ֆուտբոլիստների աշխատավարձները. AS

13:26 10.05.2020

«Ռեալը» և «Բարսելոնան» մտադիր են միջոցներ ձեռնարկել՝ ֆինանսական վիճակը կայունացնելու համար: Այս մասին հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ դիտարկում են 2020/2021 մրցաշրջանում ֆուտբոլիստների աշխատավարձը 30 տոկոսով կրճատելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը մտադիր է 230 մլն եվրոյով կրճատել աշխատավարձային ֆոնդը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով շատ մարզական մրցաշարեր, ներառյալ Իսպանիայի առաջնությունը, […]

̰
Մբապեն և Նեյմարը կարող են փոխարինել Ռոնալդուին և Մեսսին. Արսեն Վենգեր

13:10 10.05.2020

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով կգերիշխի համաշխարհային ֆուտբոլում այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») և Լիոնել Մեսսին («Բարսելոնա») ավարտեն իրենց կարիերան: «Մեսսի … մենք երբեք չենք տեսել նման ֆուտբոլիստների, որոնք կարող են այդքան կրեատիվ լինել ցանկացած բարդ իրավիճակում: Մեսսիի ու Ռոնալդուի Ֆուտբոլային դարաշրջանը մոտենում է […]

̰
«Ռոման» բանակցություններ է վարում Մոյզե Քինի գործակալի հետ

13:00 10.05.2020

«Ռոման» հետաքրքրված է «Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինի ծառայություններով: Հռոմեական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Մոյզե Քինը ցանկանում է հեռանալ «Էվերթոնից» և վերադառնալ Իտալիա: 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»: Կորոնավիրուսի պատճառով դադարեցված ԱՊԼ-ի […]

̰
«Բետիսի» երեք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

12:30 10.05.2020

Իսպանական «Բետիսի» երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հատատվել: Այս մասին հայտնում է Football Espana-ն: Սպասվում է, որ կիրակի օրը ակումբը կհաստատի այդ տեղեկատվությունը, ինչպես նաև կհայտնի հիվանդ ֆուտբոլիստների անունները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել Իսպանիայում հանդես եկող հինգ ֆուտբոլիստների մոտ: Հիշեցնենք, որ Լա Լիգայում մրցաշրջանը անորոշ ժամանակով դադարեցվել […]

̰
Թուրք ֆուտբոլիստը սպանել է 5-ամյա որդուն

12:18 10.05.2020

Թուրքական «Բուրսա Յիլդիրիմսպորի» 32-ամյա ֆուտբոլիստ Ջևհեր Թոկթաշը սպանել է 5-ամյա որդուն։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Թոկթաշի որդին հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածով։ Ֆուտբոլիստը տեսակցել էր որդուն հիվանդանոցում։ Բժիշկները կարծել են, որ երեխան մահացել է կորոնավիրուսից։ Թուրք պաշտպանը իր մեղքը ընդունել է երեխայի մահից 11 օր հետո: «Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում […]

̰
Գեղամ Կադիմյանի ֆանտաստիկ գոլն ու դուբլը

21:45 09.05.2020

Բելառուսի առաջնության 7-րդ տուրում Գեղամ Կադիմյանի «Նեմանը» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց «Ռուխին»: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ: Հատկապես գեղեցիկ ստացվեց Կադիմյանի առաջին գոլը, 68-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Այս խաղից հետո «Նեմանը» 8 միավարով 14-րդ տեղում է: Հայ հարձակվողը խփած 6 գոլով գլխավորեց Բելառուսի առաջնության ռմբարկուների ցուցակը:

̰
«Շիրակը» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ

21:33 09.05.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսման նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց առաջին խմբի ներկայացուցիչ «Տորպեդոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: «Շիրակի» կազմում գոլերի հեղինակներ են դարձել՝ Սոլոմոն Իմե Ուդոն, Մորի Կոնեն և Ռուդիկ Մկրտչյանը:

̰
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Հայրենական պատերազմի՝ զինվորական համազգեստով լուսանկար է հրապարակել

17:20 09.05.2020

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը «Ինստագրամում» լուսանկար է հրապարակել, որում ինքը և ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիս Հայրենական պատերազմի զինվորական համազգեստով են: Չերչեսովի հետ լուսանկարում պատկերված են Վլադիմիր Գաբուլովը, Ալեքսանդր Գոլովինը, Ֆյոդոր Սմոլովը և Ֆյոդոր Կուդրյաշովը:   View this post on Instagram   С юбилеем Великой Победы! A post shared by Stanislav Cherchesov (@stanislav.cherchesov.official) […]

̰
UFC 249-ի մասնակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

16:24 09.05.2020

Բրազիլացի մարտիկ Ռոնալդու Սոուզայի մոտ, որը պետք է մասնակցեր UFC 249-ը մրցաշարին, կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին Twitter-ում հայտնել է ESPN-ի լրագրող Բրեթ Օկամոտոն: Վիրուսը հայտնաբերվել է նաև բրազիլացու երկու մարտավկաների մոտ։ Սոուզան պետք է մենամարտեր ջամայկացի Յուրայա Հոլի հետ, սակայն դրական թեստի պատճառով մենամարտը չեղյալ է հայտարարվել: Ընդ որում, iնչպես հայտնել է UFC-ի նախագահ […]

̰
Հինգ հայ է ընդգրկվել ռուսական ակումբներում հանդես եկած կովկասյան հանրապետությունները ներկայացնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

15:57 09.05.2020

Sportbox-ը կազմել է ռուսական ակումբներում հանդես եկած կովկասյան հանրապետությունները ներկայացնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Ռուսական կայքը խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկել է 5 հայ ֆուտբոլիստի, 4 վրացու և 2 ադրբեջանցու: Կովկասյան հանրապետությունները ներկայացնող հավաքականի դարպասապահ է ընտրվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին, որը հանդես է եկել «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո» և «Խիմկի» ակումբներում: Պաշտպանության եզրերը ևս […]

̰
Ինչպես են Կորեայում ֆուտբոլիստները խաղից առաջ ողջունել միմյանց

15:44 09.05.2020

Մայիսի 9-ին վերսկսվել են Հարավային Կորեայի երկրորդ լիգայի հանդիպումները: «Սուվոն Սիթին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է «Թեչժոուն Սիթիզենին»: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները խաղից առաջ ողջունել միմյանց: Ավանդական ձեռքսեղմումների փոխարեն նրանք խոնարհվել և ծափահարել են միմյանց՝ փորձելով պահպանել հեռավորությունը: ?? The now customary non handshake start to […]

̰
«Միլանում» կորոնավիրուսով վարակման երեք դեպք է հայտնաբերվել

12:33 08.05.2020

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակման երեք դեպք է հայտնաբերվել: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան: Վարակվածների անունները չեն հրապարակվում, հայտնի չէ նաև՝ վարակվածները ֆուտբոլիստնե՞ր են, թե՞ աշխատակիցներ: Ավելի վաղ COVID-19-ով վարակի 6 նոր դեպք էր հայտնաբերվել «Ֆիորենտինայում», 3-ը՝ «Սամպդորիայում»:

̰
«Ինտերը» պատրաստ է Իկարդիին փոխանակել Օբամեյանգի հետ

12:16 08.05.2020

«Ինտերը» պատրաստ է «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի դիմաց առաջարկել Մաուրո Իկարդիին: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Դա տեղի կունենա, եթե ՊՍԺ-ն, որի կազմում Իկարդին հանդես է գալիս վարձավճարով, չգնի արգենտինացու տրանսֆերը: «Ինտերը» հետաքրքրված չէ ֆուտբոլիստի ծառայություններով, ուստի մտադիր է բաժանվել նրանից: Միևնույն ժամանակ, միլանյան ակումբը հետաքրքրված է Օբամեյանգի ծառայություններով, որը, ըստ ԶԼՄ-ների կանխատեսման, 2020 թվականի […]

̰
Արշակ Կորյանը որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում, Խորեն Բայրամյանը դեռ մտածում է․ Առուստամյան

12:01 08.05.2020

Матч ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է «Խիմկիի» 24-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանի, ինչպես նաև «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մտադրության մասին: «Դուք կարող եք հիշել, թե ինչպես էր Արշակ Կորյանը համարվում «Լոկոմոտիվի» հույսը և Լեոնիդ Սլուցկիից շատ առաջ տեղափոխվեց «Վիտես»: Հիմա նա «Խիմկիի» հետ բարձրացել է ՌՊԼ (սա դեռ […]

̰
Անգլիայում կարող են կրճատել խաղերի տևողությունը

16:15 05.05.2020

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) ղեկավար Գորդոն Թեյլորը պատմել է, թե մրցաշրջանի վերսկսման ինչ տարբերակներ է դիտարկում անգլիական ֆուտբոլի ղեկավարությունը: «Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում, բայց գիտենք, թե ինչ գաղափարներ են առաջ քաշել` փոխարինողների թվի ավելացում, 45 րոպեից պակաս խաղակեսեր, չեզոք մարզադաշտեր: Իդեալական կլիներ, եթե պահպանվեր մրցումների ամբողջականությունը, խաղերն անցկացվեին տանը և արտագնա, կազմերը […]

̰
Մեսսին կմնա «Բարսելոնայում», եթե ինչ-որ աղետալի բան տեղի չունենա. Սերխիո Ագուերո

12:25 30.04.2020

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծիք է հայտնել, որ իր ընկեր և Արգենտինայի հավաքականի թիմակից Լիոնել Մեսսին կշարունակի ելույթները «Բարսելոնայում»: «Մեսսին «Բարսելոնայի» լեգենդն ու խորհրդանիշն է, բայց ֆուտբոլում ամեն բան պատահում է: Լեոն սիրում է «Բարսելոնան», նա իրեն նույնացնում է այդ ակումբի հետ, որտեղ երջանիկ է և շատ լավ է զգում։ Մեսսին կշարունակի հանդես գալ […]

̰
21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է դժբախտ պատահարից

21:33 29.04.2020

Բրազիլական «Ինտեպեդենտեի» 21-ամյա պաշտպան Կայո Ֆելիպե Սանթոս Սիլվան մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է The Sun-ը: Երիտասարդ ֆուտբոլիստը օդապարուկ է արձակելիս եղել, երբ այն խճճվել է էլեկտրահաղորդման գծերում: Սիլվան հոսանքահարումից ստացած վնասվածքից մահացել է: Ակումբն ու երկրպագուները ցավակցություն են հայտնել ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ:

̰
Չեմ հասկանում, թե ինչու «Ռոմային» չեն թույլատրում մարզվել բազայում. Պաուլո Ֆոնսեկա

21:22 29.04.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան իր դժգոհությունն է հայտնել, որ Իտալիայում մարդկանց թույլ են տալիս վազել այգիներում, իսկ իր թիմը չի կարողանում մարզվել: «Դժվար է հասկանալ, թե ինչու կարելի է վազել այգիներում, իսկ մեզ թույլ չեն տալիս պարապել մարզաբազայում, որտեղ մենք կարող ենք երաշխավորել անվտանգությունը։ Մենք ունենք մարզումային երեք դաշտ, կարող ենք ֆուտբոլիստներին բաժանել խմբերի […]

̰
«Լիոնի» ֆուտբոլիստը ցույց է տվել, թե ինչպես է իր ծննդյան օրը նշել կարանտինում

21:13 29.04.2020

«Լիոնի» կիսապաշտպան Լյուկա Տուզարն այսօր նշում է իր 23-ամյակը: Ֆուտբոլիստն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է նշել ծննդյան օրը՝ գտնվելով տանը մենակ՝ ինքնամեկուսացման ռեժիմում: «Ծնունդս շնորհավոր»,- գրել է Տուզարը: Happy Birthday to me ?? #ForeverAlone #Confinement #StayHome pic.twitter.com/KOkOnPy79O — Lucas Tousart (@lucas_tousart29) April 29, 2020

̰
BACK_TO_TOP