11:17 21.05.2020
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կորոնավիրուսով վարակվելու վախից հրաժարվել է վերսկսել մարզումները: The Telegraph-ի տեղկություններով՝ լոնդոնյան ակումբն առայժմ թույլատրել է 29-ամյա կիսապաշտպանին չմասնակցել մարզումներին։ Նա շարունակում է մարզումները տնային պայմաններում։ Մայիսի 19-ին Կանտեն ժամանել է «Չելսիի» մարզաբազա, սակայն 1 օր անց հրաժարվել է մասնակցել մարզումներին:
10:56 21.05.2020
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն Ինստագրամի իր պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակել իր մարզչի՝ Ուլի Վեգների հետ: «Ես սիրում եմ իմ մարզիչ Ուլի Վեգներին»,- լուսանկարը մակագրել է Աբրահամը: Посмотреть эту публикацию в Instagram I Love my Trainer Uli Wegner!!!! #boxchampion Публикация от Arthur Abraham (@arthur_abraham_official) 20 Май 2020 […]
10:37 21.05.2020
«Բարսելոնան» արձագանքել է «Աթլետիկի» հարձակվող Արից Ադուրիսի՝ խաղային կարիերան ավարտելու որոշմանը: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում Ադուրիսին ուղղված գրառում է հրապարակել: «Պատիվ էր խաղալ քո դեմ։ Հաջողություն ապագայում»,- ասված է հաղորդագրության մեջ: It was an honor to compete against you, @AritzAduriz11. Best of luck in the future! https://t.co/xELultiThj — FC Barcelona (from ?) (@FCBarcelona) May […]
10:30 21.05.2020
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Եկել է ժամանակը։ Բազմիցս ասել եմ, որ ֆուտբոլը քեզնից հեռանում է՝ նախքան ֆուտբոլից քո հեռանալը։ Երեկ բժիշկներն ասացին, որ վիրահատության անհրաժեշտություն կա։ Պրոթեզավորումը թույլ կտա ապրել նորմալ կյանքով, բայց առանց ֆուտբոլի։ Մարմինս արդեն ինձ ասել է, որ բավական է»,-գրել էր Ադուրիսը: 39-ամյա հարձակվողը 21-րդ դարում […]
23:26 20.05.2020
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և նրա ընկերուհին՝ ամերիկացի մոդել և երգչուհի Նատալյա Բարուլիչը հայտնվել են GQ ամսագրի ռուսական տարբերակի հունիսյան համարի շապիկին: Ինչպես նշվում է ամսագրի Instagram-ի էջում, ֆուտբոլիստը և նրա ընկերուհին կպատմեն այն մասին, թե որքան կարևոր է աջակցել և պաշտպանել իրենց հարազատներին կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Посмотреть эту публикацию в Instagram Из нападения […]
23:11 20.05.2020
Գերմանիայի ֆուտբոլային լիգան հրապարակել է Բունդեսլիգայի վերջին տուրերի օրացույցը: 30-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հունիսի 5-ին, 6-ին և 7-ին, իսկ վերջին երկու տուրերը կկայանան մեկ օրվա ընթացքում՝ հունիսի 20-ին և 27-ին: Հայտնի է դարձել նաև, որ 24-րդ տուրից տեղափոխված «Վերդերի» և «Այնտրախտի» միջև հանդիպումը կկայանա հունիսի 3-ին: ⚽️?️ Die Spiele der #Bundesliga und 2. Bundesliga […]
21:35 20.05.2020
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) այսօր մի քանի առանցքային որոշումներ է ընդունել մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն: A Սերիայի, B Սերիայի և C Սերիայի մրցաշրջանը կշարունակվի, իսկ D Սերիայի մրցաշրջանը կավարտվի ժամանակից շուտ: Բոլոր երեք լիգաներում 2019/20 մրցաշրջանի վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 20-ը: 2020/21 մրցաշրջանն Իտալիայում կմեկնարկի սեպտեմբերի 1-ից ոչ շուտ:
20:35 20.05.2020
Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնության կարգապահական կոմիտեն «Սեուլ» ակումբին տուգանել է 100 մլն վոնով (մոտ 80 հազար դոլար), երկրպագուների փոխարեն տրիբունաներում սեքս-տիկնիկներ տեղադրելու համար: «Կվանչժուի» դեմ խաղի ժամանակ (1:0) «Սեուլի» տրիբունաներում տեղադրված է եղել 30 մանեկեն, որոնք տրամադրվել են մեծահասակների համար ապրանքներ արտադրող ընկերության կողմից: Հարավկորեական Քեյ-լիգայի կանոններով` արգելվում է գովազդել սեքս-ապրանքներ: «Սեուլի» ղեկավարությունը միջադեպի համար […]
10:40 20.05.2020
Football Italia կայքը կազմել է Ա սերիայում հանդես եկած Արևելյան Եվրոպայի երկրների ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը: Դարպասապահ՝ Սամիր Հանդանովիչ (Սլովենիա – «Ուդինեզե», «Ինտեր»), Պաշտպաններ՝ Կախաբեր Կալաձե (Վրաստան – «Միլան», «Ջենովա»), Քրիստիան Կիվու (Ռումինիա – «Ռոմա», «Ինտեր»), Սինիշա Միխայլովիչ (Հարավսլավիա / Սերբիա – «Ռոմա», «Սամպդորիա», «Լացիո», «Ինտեր»), Կիսապաշտպաններ՝ Զվոնիմիր Բոբան (Հարավսլավիա/Խորվաթիա – «Միլան»), Դեյան Ստանկովիչ (Հարավսլավիա […]
00:19 20.05.2020
ՖԻՖԱ-ի հիմնադրամը, որի գլխավոր տնօրենը Յուրի Ջորկաեֆն է, բարեգործական հանդիպում կկազմակերպի COVID-19-ի դեմ պայքարին աջակցելու համար: Հավաքագրված միջոցները կուղղվեն կորոնավիրուսի բուժման նոր տեխնոլոգիաների զարգացմանը, արտադրությանն ու գլոբալ տարածմանը: «Մենք պարտավոր ենք համերաշխություն ցուցաբերել և շարունակել անել հնարավոր ամեն բան, որպեսզի մասնակցենք և աջակցենք համաճարակի դեմ պայքարին»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: Յուրի Ջորկաեֆը նշել […]
17:05 18.05.2020
Իսպանական Լա լիգան հայտարարել է ակումբներում խմբային մարզումների վերսկսման մասին: Այսօրվանից ակումբները կարող են պարապմունքներն անցկացնել մինչև 10 ֆուտբոլիստով: «Բարսելոնան», «Ռեալը» և մի շարք այլ ակումբներ արդեն սկսել են խմբային պարապմունքները: Լա լիգայի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ մրցաշրջանի վերսկսումը նախատեսված է հունիսին, սակայն հստակ ամսաթիվը չի նշվում: ? #FelizLunes ? ¡Ya está […]
15:55 18.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նոր պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: 26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ արգենտինացու գործակալը կարողանա ժամանել Թուրին։ Դիբալայի աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 7,5 մլն եվրո, կավելանա, ինչպես նաև համաձայնագրում կգրանցվեն բոնուսներ: Ա […]
23:45 17.05.2020
AFG խումբը, ըստ դիրքերի, կազմել է ամենաթանկ հայազգի ֆուտբոլիստների տասնյակները: Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները նշված են ըստ Transfermarkt.de կայքի: Դարպասապահներ 1. Դավիդ Յուրչենկո («Շախտյոր» Ղազախստան) – € 475.000 2. Դիեգո Մելիան («Դեպորտիվո Մունիսիպալ» Պերու) – € 200.000 3. Վյաչեսլավ Գրիգորյան (ԲՄԱ ՌԴ) – €150.000 4. Արթուր Թորոյան («Պանազոլ» Ֆրանսիա) – € 150.000 5. Արսեն Բեգլարյան («Ուրարտու») […]
22:46 17.05.2020
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է, որ իրենք նախատեսում են 2019/2020 մրցաշրջանն ավարտել օգոստոսին: «Մենք եվրոպական մրցաշրջանի ավարտի կոնկրետ ծրագիր ունենք: Կարծում եմ, որ լիգաների մեծ մասում առաջնությունները կավարտվեն: Նրանք, ովքեր դա չեն անի, իրենց որոշումն է, բայց, միևնույն է, նրանք ստիպված կլինեն խաղալ որակավորման փուլերում, եթե ցանկանան մասնակցել ՈւԵՖԱ-ի մրցաշարերին: Մենք պետք է սպասենք, […]
22:35 17.05.2020
«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի ծառայություններով: Այս մասին հայտնում է Il Tempo-ն: Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը: Ի դեպ, Ձանյոլոն մերսիսայդցիների առաջնային տրանսֆերային նպատակը չէ: «Ռոման» ֆինանսական խնդիրների պատճառով չի բացառում ֆուտբոլիստի վաճառքի հավանականությունը: Ձանյոլոն «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Միլանի «Ինտերից»: […]
20:59 16.05.2020
Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց «Հերտային»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Վեդադ Իբիշևիչն ու Մատեուսը, ևս մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց «Հոֆենհայմի» պաշտպան Կևին Ակպոգուման: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս խաղին:
20:43 16.05.2020
Այսօր ավելի քան 2 ամիս տևած դադարից հետո վերսկսվել է Գերմանիայի առաջնությունը: Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ռուրյան դերբիում 4:0 հաղթեց «Շալկեին»: «Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Գերեյրոն, մեկական գոլով էլ աչքի ընկան Էրլինգ Հոլանդը և Թորգան Ազարը:
12:54 16.05.2020
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը «Մոնրեալ Իմփաքթի» գլխավոր մարզիչ Թիերի Անրիի հետ զրույցի ժամանակ նշել է լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, որոնց հետ խաղացել է կարիերայի ընթացքում: Ֆաբրեգասն այդ հնգյակում ընդգրկել է հենց Անրիին, որի հետ խաղացել է Լոնդոնի «Արսենալում» և երկու ֆուտբոլիստների, որոնց հետ հանդես է եկել «Բարսելոնայում»՝ Անդրես Ինյեստային և Լիոնել Մեսիին: Ցուցակում տեղ են գտել […]
12:36 16.05.2020
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չհեռանալ ակումբից: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Նշվում է, որ Մբապեի՝ ֆրանսիական թիմում մնալու որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի հետ: Ընդ որում «Ռեալը» մտադիր չէ հրաժարվել […]
12:14 16.05.2020
«Խետաֆեն» և «Վիլյառեալը» կասկածվում են պայմանավորված խաղ անցկացնելու մեջ: Հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին և ավարտվել 2:2 հաշվով: Ըստ El Pais պարբերականի՝ ոստիկանությունը հատուկ գործողության շրջանակներում խաղի մանրակրկիտ ստուգում է իրրականացրել: Լրագրողները հայտնաբերել են նախկին ֆուտբոլիստներ Կարլոս Արանդայի և Պակո Էստեբանի խոսակցության ձայնագրությունը, որում հիշատակվում է «Խետաֆեի»հարձակվող Խորխե Մոլինան: Արանդան Էստեբանին առաջարկել է […]
23:45 15.05.2020
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել հանդես գալ մադրիդյան ակումբում: Ընդ որում, գերմանացին չի բացառել, որ կարիերան կավարտի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: «Ես հաստատ մտադիր եմ այս երեք տարիների ընթացքում մնալ այստեղ: Երբ դառնամ 33 տարեկան, լավ պահ կլինի մտածել, թե ինչպես եմ […]
23:21 15.05.2020
«Մանչեսթեր Սիթիի» և Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կորոնավիրուսին կոչ է արել հանգիստ թողնել մարդկանց: «Վիրուս, պարզապես հանգիստ թող մեզ, և թող բոլորը վայելեն մեր հրաշալի խաղը»,- Instagram-ի իր էջում գրել է Զինչենկոն: Посмотреть эту публикацию в Instagram Virus ? just leave us alone and let everyone enjoy our beautiful game ⚽️ […]
22:06 15.05.2020
ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած […]
14:43 15.05.2020
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Ֆրանսիայի Լիգա 1-ում մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշումը: «Մեզ համար կարևոր է, որ որոշվի չեմպիոնը։ Ֆրանսիայում մրցաշրջանն ավարտեցին վաղաժամ։ Դա իդեալական լուծում չէ, քանի որ իրավիճակը կարող էր կարգավորվել, բոլորը կարող էին վերադառնալ՝ բացառությամբ քիչ թվով լիգաների: Բայց մյուս կողմից, եթե դա իշխանությունների որոշումն է, ինչ կարող էին անել […]
14:27 15.05.2020
Մի շարք իտալական ակումբներ պահանջում են վերանայել նոր բժշկական պահանջները: Ըստ նոր կանոնների՝ եթե խմբային մարզումների վերսկսումից հետո ակումբի թեկուզ մեկ խաղացող կորոնավիրուսով հիվանդանա, ապա 15-օրյա կարանտինի պետք է անցնի ամբողջ թիմը։ Թիմային պարապմունքները պետք է վերսկսվեն մայիսի 18-ին: Corriere della Sera-ի տեղեկություններով՝ «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Ռոման», «Տորինոն», «Վերոնան», «Բրեշիան», «Ջենոան» և «Սամպդորիան» հրաժարվում են […]
12:57 15.05.2020
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մայիսի 19-ից հունիսի 3-ը կմասնակցի Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հերթական առցանց մրցաշարին: Lindores Abbey Rapid Challenge անվանմամբ մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիլ Դուբրովը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կկազմի […]
12:43 15.05.2020
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’ոն նշել է լավագույն երեք հարձակվողների անունները: «Շատ դժվար է ընտրել, բայց ես կնշեմ Մեսիի, Ռոնալդինյոյի և Ռոնալդոյի անունները»,- ասել է կամերունցին: Սամուել Էտո’ոն կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռեալում», «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Չելսիում», «Էվերթոնում» և մի շարք այլ ակումբներում: Կամերունի կազմում անցկացրած 118 խաղում դարձել է 56 գոլի հեղինակ:
20:48 14.05.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը լքել է իր զբաղեցրած պաշտոնը: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: «Երկաթուղայինների» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել 73-ամյա մասնագետի պայմանագիրը, որը լրանում է մայիսի 31-ին: «Լոկոմոտիվի» նոր գլխավոր մարզիչ կդառնա սերբ մասնագետ Մարկո Նիկոլիչը, նա աշխատանքի կանցնի հունիսի 1-ից: Սյոմինն իր կարիերայում չորրորդ անգամ «Լոկոմոտիվը» գլխավորել է 2016 […]
20:42 14.05.2020
Հայկական ակումբները շարունակում են նախապատրաստվել բարձրագույն խմբի մրցաշրջանի վերսկսմանը: Այսօր «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» ընկերական խաղում ուժերը չափել է «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: «Արարատ-Արմենիայի» կազմում դուբլ է ձևակերպել Մայիլսոն Լիման, իսկ «Ալաշկերտի» կազմում աչքի են ընկել Ալեքսանդր Գլիշիչն ու Գուստավո Մարմենտինին:
12:23 14.05.2020
Դիմակավորված և դանակներով զինված երկու տղամարդ կողոպտել են «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալիին: Այս մասին հայտնում է The Sun-ը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 13-ի գիշերը, երբ 24-ամյա ֆուտբոլիստը տանը 6 ընկերների և ընկերուհու հետ բիլիարդ խաղալիս է եղել: Կողոպտիչները Ալիից վերցրել են նրա ընկերուհուն՝ 24-ամյա մոդել Ռուբի Մեյին պատկանող երկու թանկարժեք ժամացույց […]