10:09 31.03.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Բրազիլիայի ազգային հավաքականը հնարավոր գլխավորելու առաջարկին, հաղորդում է ESPN-ը: «Իմ պայմանագիրն ամեն ինչ ասում է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Մեծ համակրանք ունեմ Բրազիլիայի հավաքականի, նրա խաղացողների և երկրպագուների նկատմամբ, բայց ես պայմանագիր ունեմ Մադրիդի «Ռեալի» հետ»,- ասել է իտալացին: 65-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև […]
09:40 31.03.2025
Լեգենդար ազատոճային ըմբիշ Ջորդան Բարոուզը սոցցանցերում հրապարակում է արել՝ հայտնելով մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. «Երկար խորհելով և տեսնելով, թե ինչպես են դա անում մյուսները՝ որոշել եմ հետաքրքիր տրանսֆեր անել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ հավաքականին, որ շանս տվեց այնպիսի երիտասարդի, ինչպիսին ես էի։ Այժմ ուղևորվում եմ հիասքանչ կղզի Ճամայկա։ Ժամանակն է կարմիրը, սպիտակն ու կապույտը […]
09:14 31.03.2025
Անգլիական «Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լայպցիգը», որը նրա տեղափոխության հարցում նախնական բանակցություններ է վարել։ «Լայպցիգը» Բելինգհեմի մասին ստացել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Գերկանական ակումբը, սակայն, դեռ չի շտապում վճռորոշ քայլերի անցնել, քանի որ ղեկավարներին չի գոհացրել տրանսֆերի համար պահանջվող […]
08:46 31.03.2025
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի թեկնածությունը։ 54-ամյա կատալոնացի մասնագետը 2016 թվականից է գլխավորում անգլիական ակումբը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանի անհաջող արդյունքներից հետո Գվարդիոլան կարող է ամռանը հեռանալ անգլիական ակումբից:
08:25 31.03.2025
Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Ժորժե Ժեզուշը, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 70-ամյա մասնագետը պատրաստ է ու համաձայն ստանձնել պաշտոնը։ Պորտուգալացի մարզիչը միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել Բրազիլիայի թիմը։ Այժմ նա մարզում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»։ Վերջնական որոշումը պետք է կայացնի Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, որի նախագահ Էդնալդո […]
08:06 31.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» կպայքարեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 20-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sport Germany-ն։ Գերմանական ակումբը շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չի վաճառի 60 միլիոն եվրոյից պակաս արժեքով։ Ընթացիկ մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում ասիստ։ […]
00:16 31.03.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի (Մ-21) 19-ամյա պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա փոխարինման է դուրս եկել Մախաչկալայի «Դինամոյի» դեմ 22-րդ տուրի տնային խաղում, որում մոսկովյան ակումբը հաղթել է 2-0 հաշվով: Բանդիկյանը խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին: Բանդիկյանը ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ավագն է: Ռուսաստանի երիտասարդական լիգայում անցկացրած 24 խաղում […]
23:20 30.03.2025
Աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղում դուրս է եկել եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը կիսաեզրափակչում 6-2, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին: 37-ամյա Ջոկովիչը տիտղոսը կվիճարկի Յակուբ Մենշիկի (54-րդ ռակետ) հետ, ով կիսաեզրափակչում 7-6, 4-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին (ԱՄՆ)։ Մայամիում Ջոկովիչի մրցախաղը […]
22:10 30.03.2025
Դորիվալ Ժունիորը հեռացվել է ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 62-ամյա մասնագետը նախորդ տարվա սկզբին էր նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները նրա գլխավորությամբ 16 խաղից 7-ը հաղթել են, 6-ը՝ ավարտել ոչ-ոքի և երեքը՝ պարտվել: Օրեր առաջ բրազիլացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում […]
21:21 30.03.2025
Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 27-րդ տուրում հյուրընկալվել էր «Սենթ Էտյենին» և կամային հաղթանակ է տարել 1-6 հաշվով: Լուիս Էնրիկեի թիմից դուբլ է գրանցել ֆրանսիացի կիսապաշտպան Դեսիրե Դուրեն, մեկական գոլ էլ խփել են Գոնսալու Ռամուշը, Խվիչա Կվարացխելիան, Ժոաու Նևեշը և Իբրահիմ Մբայեն: ՊՍԺ-ն 71 միավորով առաջատարն է և առաջնության ավարտից 7 տուր առաջ շատ […]
20:48 30.03.2025
Աշխարհի 12-րդ ռակետ Դարյա Կասատկինան սոցցանցերում հայտնել է մարզական քաղաքացիությունը փոխելու մասին. նա հանդես կգա Ավստրալիայի դրոշի ներքո. «Ուրախ եմ բոլորիդ տեղեկացնել, որ Ավստրալիայի կառավարությունը հաստատել է մշտական բնակության իմ դիմումը։ Սիրում եմ Ավստրալիան։ Այն աներևակայելի հյուրընկալ երկիր է, և ես այնտեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Սիրում եմ Մելբուռնը և չեմ համբերում, որ այն […]
19:45 30.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել Մոլդովայի Սուպերլիգայում: Տիրասպոլի «Շերիֆը» երրորդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել «Պետրոկուբի» դեմ խաղում: Սերոբյանը 76-րդ րոպեին բացել է հաշիվը: «Շերիֆը» 5 միավորով երկրորդն է, «Պետրոկուբը»` 4 միավորով երրորդը:
18:50 30.03.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Անդրե Սպայթ-Մկրտչյանը շարունակում է արդյունավետ խաղը ուրուգվայական «Բիգուայի» կազմում: Սպայթ-Մկրտչյանը «Ֆերո Բասկետի» դեմ Ուրուգվայի առաջնության արտագնա խաղում 33 միավորով դարձել է ամենաարդյունավետ բասկետբոլիստը: «Բիգուան» հաղթել է 103-77 հաշվով: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 30-ին «Բիգուայի» խաղահրապարակում:
17:50 30.03.2025
Այսօր Երևանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը Հայաստանը ներկայացնող 11 մարտիկ դուրս կգա օկտագոն: Խառը մենամարտերում իր նորամուտը կնշի սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը: Հայաստանի ներկայացուցիչները կմրցեն Իրանից և Վրաստանից ժամանած մարտիկների դեմ: MIX FIGHT 57-ի բոլոր զույգերը. Հայկ Վիրաբյան – Մեհրաբան Ֆարհադի Արմեն Օհանյան – Մոհամեդռեզա Միրզայի Գեղամ Վարդանյան – […]
17:00 30.03.2025
Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում ընդունել էր «Զանկտ Պաուլիին» և հաղթել է 3-2 հաշվով: «Լայպցիգն» էլ հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: «Բավարիան» 65 միավորով առաջատարն է, կրկին 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»: «Բորուսիան» 43 միավորով բարձրացել է 5-րդ տեղ, «Լայպցիգը» մեկ միավոր քիչ ունի և 6-րդն […]
16:00 30.03.2025
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է իր հավանական փոխարինողի մասին: «Մենք խոսել ենք նախագահի հետ: Որոշում կայացնելու համար դեռ հստակ ժամկետ չենք նշել: Սկզբում թեկնածուների ցուցակ կկազմենք, հետո կներկայացնենք նախագահին, ինչից հետո նա վերջնական որոշում կկայացնի: Ես խոսել եմ Ջան Պիեռո Գասպերինիի հետ: Կարող եմ ասել, որ նա հաջորդ մրցաշրջանում հաստատ չի լինի […]
14:45 30.03.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է: 34-ամյա ֆուտբոլիստը 521-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: Գրիզմանը շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»:
13:44 30.03.2025
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կհեռանա ակումբից, հաղորդում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն` մյունխենյան ակումբը որոշել է չերկարաձգել 35-ամյա ֆուտբոլիստի` հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Մյուլերն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մյուլերը «Բավարիայի» սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 գոլային փոխանցում։ Նա ակումբի պատմության մեջ […]
12:30 30.03.2025
Հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հաղթական գոլ է խփել Ռուսաստանի Առաջին լիգայի 26-րդ տուրի խաղում: ԲՄԱ-Խաբարովսկը Սիմոնյանի գոլի շնորհիվ հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Տյումենին»: ԲՄԱ-Խաբարովսկը 41 միավորով 6-րդն է, «Տյումենը»` 19 միավորով վերջին` 18-րդ տեղում է: Այս գոլը Սիմոնյանի համար չորրորդն է ընթացիկ մրցաշրջանում, նա նաև նույնքան գոլային փոխանցում է կատարել:
11:30 30.03.2025
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունել էր «Լեգանեսին» և հաղթել է 3-2 հաշվով: 32-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լեգանեսը» երկու գոլ է խփել, 47-րդ րոպեին Բելինգեմը հավասարեցրել է հաշիվը, իսկ 76-ին Մբապեն տուգանային հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին: Ի դեպ, […]
10:52 30.03.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը սոցցանցերում լուսանկար է հրապարակել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ: «Պատիվ էր հանդիպել մեծն Մեսսիի ու նրա ընտանիքի անդամների հետ»,- գրել է սերբ թենիսիստը։ Լեգենդար մարզիկները մարզաշապիկներն են փոխանակել։ Մեսսին ներկա է եղել Ջոկովիչի ու Գրիգոր Դիմիտրովի (Բուլղարիա, 15-րդ ռակետ) միջև Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակչի մրցախաղին։ Посмотреть […]
10:14 30.03.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում ավարտվել են բազմամարտի մրցումները։ Ոսկե մեդալը նվաճել է Մամիկոն Խաչատրյանը` 76,100 միավորով: Գագիկ Խաչիկյանը երկրորդն է, Ռոբերտ Գյուլումյանը` երրորդը:
17:00 29.03.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը: ««Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում, բայց մարզիչների նկատմամբ նման վերաբերմունքը նորություն էր: Լավ կլինի, որ նա կենտրոնանա իր գործերի վրա, որովհետև նա չի հարգում ոչ «Ռեալին», ոչ էլ մարզիչներին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է As-ը: Ավելի վաղ Տեբասը անուղղակիորեն […]
16:02 29.03.2025
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի որդի Ռոմարինյոն հանդես կգա Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող ՅՈՒԿՍ ակումբում։ Այս մասին հայտնում է sport.ua-ն: Երիտասարդ ֆուտբոլիստը Կիև է ժամանել իր ընկերուհու՝ Բիա Միշելի հետ, որը նախկինում հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Նա հանրահայտ բլոգեր ու պարուհի է և Ինստագրամում ունի 1.6 միլիոն հետևորդ: View this post […]
15:14 29.03.2025
Արգենտինայի հավաքականից 1։4 հաշվով կրած պարտությունը խորացրել է Բրազիլիայի հավաքականի ճգնաժամը և կասկածի տակ է դրել գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հետագա աշխատանքը։ Ինչպես հաղորդում են Globo Esporte-ը, նրա հեռացումը գրեթե անխուսափելի է։ Սակայն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) սպասում է՝ նախապես փոխարինողին գտնելուն, որպեսզի պաշտոնապես հայտարարի Դորիվալի հեռացման մասին։ Ըստ աղբյուրների՝ CBF-ի նախագահի՝ Էդնալդո Ռոդրիգեսի առաջնահերթ […]
14:14 29.03.2025
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը խոսել է օկտագոն վերադառնալու հնարավորության մասին: «Ես պայմանագրով դեռ 2 մենամարտ ունեմ: Այժմ բանակցություններ եմ վարում: Նախորդ շաբաթ եղա Սպիտակ տանը, իսկ այժմ սիրտս բաբախում է երկրիս համար: Իռլանդիայում այսօր շատ բան է տեղի ունենում: Գոհ եմ կատարածս աշխատանքից, սակայն էլի ծրագրեր ունեմ: Ես միշտ ինչ-որ […]
13:00 29.03.2025
Մայամիի «Մասթերսում» հայտնի է կանանց մենախաղի եզրափակչի զույգը: Երկրորդ կիսաեզրափակչում ամերիկուհի Ջեսիկա Պեգուլան 7-6, 5-7, 6-3 հաշվով հաղթել է ֆիլիպինուհի Ալեքսանդրա Էալային և եզրափակչում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ: Մայամիի «Մասթերսի» մրցանակային ֆոնդը 9 միլիոն դոլար է: Մրցաշարի նախորդ մրցաշրջանի հաղթողն ամերիկուհի Դանիել Քոլինզն էր, որը եզրափակչում հաղթել էր Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային:
12:11 29.03.2025
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, որը դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար, շահել է կատալոնական դատարանի բողոքարկումը։ Այս մասին գրում է Marca-ն։ Կատալոնիայի Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը եզրակացրել է, որ աղջկա ցուցմունքը բավարար չէ Ալվեսի մեղքը հաստատելու համար, և տվյալ դեպքում գերակայում է անմեղության կանխավարկածը։ 2024 թվականի փետրվարին 41-ամյա Ալվեսը դատապարտվել […]
11:30 29.03.2025
Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։ FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը: Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել […]
10:23 29.03.2025
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը: 26-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում տեղը վստահել Տիբո Կուրտուային: Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին […]