09:55 03.04.2025
Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեյմսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է չորրորդ լիգան ներկայացնող «Կանին»։ «Ռեյմսը» 1977 թ–ից ի վեր առաջին անգամ է դուրս գալիս գավաթի եզրափակիչ և վճռորոշ խաղում մայիսի 24-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։
20:20 01.04.2025
Հոկեյի ազգային լիգան (NHL) սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվին: Լոգոյի փոխարեն տեղադրվել է ռուս հոկեյիստի լուսանկարը: «Վաշինգտոն Քեպիտալզի» ավագը մոտ է NHL-ի կանոնավոր առաջնության ռմբարկուական ռեկորդին, որը երկար՝ 26 տարի պատկանում է լեգենդար Ուեյն Գրեցկիին: Օվեչկինը 890 գոլ է խփել, իսկ կանադացու ռեկորդը 894 գոլ է:
20:05 01.04.2025
Բրիտանացի նախկին բռնցքամարտիկ Ֆրանկլին Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը, եթե մենամարտեր լեգենդար Լենոքս Լյուիսի հետ, հայտնում է FTTV Boxing-ը։ «Չեմ կարծում, թե մեր դարաշրջանում Ուսիկը կլիներ այդքան հաջողակ։ Այո՛, այս ժամանակաշրջանում նա շատ լավ է հանդես գալիս։ Բայց Ուսիկը ոչ մի շանս չէր ունենա Լենոքս […]
19:36 01.04.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիկնապահ Յասին Չեուկոյին արգելել են հանդիպումների ժամանակ խաղադաշտ դուրս գալ, գրում է Marca-ն: «Ինձ այլևս թույլ չեն տալիս ԱՄՆ-ում խաղադաշտ մտնել: Ես 7 տարի աշխատել եմ Եվրոպայում: Այդ ընթացքում Լիգա 1-ում ու Չեմպիոնների լիգայում 6 մարդ է խաղադաշտ մտել: Դրանից հետո սկսեցի աշխատել ԱՄՆ-ում և 20 ամսում 16 մարդ մտավ […]
19:10 01.04.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։ Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով է նահանջել և […]
18:50 01.04.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` իտալական «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին լուրը, հաղորդում է РБ Спорт-ը: «Ես գիտեմ, որ եվրոպական շատ թոփ ակումբներ հետաքրքրված են Էդուարդով: Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք նույն դիրքում են հանդես […]
18:30 01.04.2025
Կիլիան Մբապեն խոսել է Մադրիդի «Ռեալում» իր խաղի մասին։ «Միշտ ցանկացել եմ խաղալ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։ Ուզում էի, որ բոլոր երկրպագուները վանկարկեն իմ անունը, իսկ ես գոլեր խփեմ ու երջանիկ լինեմ։ Ես Զինեդին Զիդանի և «Գալակտիկոսի» երկրպագուն եմ եղել։ Սա աշխարհի լավագույն ակումբն է։ Ոչ մի տեղ չկա նման մթնոլորտ։ Ընդհանուր առմամբ, ես սովորական մարդ […]
17:43 01.04.2025
19-ամյա հայ կիսապաշտպան Մայք Գևորգյանը նորամուտն է նշել «Մյունխեն 1860»-ի գլխավոր թիմում` փոխարինման դուրս գալով «Օսնաբրյուխի» դեմ 3-րդ Բունդեսլիգայի խաղի ավելացված ժամանակում: Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Գևորգյանն անցկացրել է «Մյունխենի 1860»-ի երկրորդ թիմում, որը հանդես է գալիս Բայերնլիգայում (Գերմանիայի 5-րդ լիգա)։ Այս լիգայում նա 7 գոլ է խփել և 6 գոլային փոխանցում կատարել: Ի դեպ, […]
17:24 01.04.2025
Բրիտանական Goal.com-ը, հիմնվելով IFFHS-ի տվյալների վրա, կազմել է ֆուտբոլի պատմության գլխավոր ռմբարկուների թոփ-15-ը: Գլխավոր ռմբարկուն Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը խփել է 929 գոլ: 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Պորտուգալիա)՝ 929 գոլ 2․Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)՝ 855 գոլ 3․Պելե (1957-1977)՝ 762 գոլ 4․Ռոմարիո (1985-2007)՝ 756 գոլ 5․Ֆերենց Պուշկաշ […]
16:48 01.04.2025
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է РБ Спорт-ը։ Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։ «Ինտերն» արդեն տևական ժամանակ հետևում է Սպերցյանի խաղին և նրա տեղափոխության վերաբերյալ պատրաստվում է ամռանն առաջարկ կատարել «Կրասնոդարին»։ Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ռուսական թիմում 27 […]
16:00 01.04.2025
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։ Այս մասին գրում է Sky Sport-ը։ 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան MLS-ում շարունակելու առաջարկ է ստացել։ «Բավարիան» ու Մյուլերը մինչև հունիսի 30-ը գործող պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության չեն եկել։ Նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մյուլերը դեռ նախորդ ամռանն էր մտադիր հեռանալ մյունխենյան ակումբից։ Գերմանացու ծառայություններով հետաքրքրված էին […]
15:33 01.04.2025
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով, գրում է Diario Sport-ը։ Կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կրկին կփորձի ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբը դեռ նախորդ ամռանն էր քայլեր ձեռնարկել` նրա հետ պայմանագիր կնքելու համար, սակայն գործարքը չկայացավ։ Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բավարիան», սակայն մյունխենյան […]
15:08 01.04.2025
Երեք օր առաջ կալանավայրից ազատ արձակված բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը`Ջոանա Սանզը, սոցցանցերում հայտնել է, որ երեխայի է սպասում: 32-ամյա իսպանուհի մոդելը գրառման մեջ նշել է, որ 5 տարի անընդմեջ բուժումներ անցնելուց, վիրահատության ենթարկվելուց հետո վերջապես կարող է մայրանալ: Ալվեսն ու Սանզը միասին են 2017 թվականից: 41-ամյա բրազիլացին ու իր նախկին կինը համատեղ երկու […]
14:39 01.04.2025
Հայաստանի 9 ներկայացուցիչներից 5-ը հաղթանակով է սկսել պայքարը շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում: Հունաստանում մեկնարկած առաջնության առաջին տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանը: Անի Նահապետյանն ու Աննա Խաչատրյանն առաջին տուրում ոչ-ոքիներ են գրանցել։ Գաբրիելա Հարությունյանն ու Սոնա Կրկյաշարյանը պարտվել են:
14:04 01.04.2025
Երևանում անցկացվել է Խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթանակ է տարել: Մելքոն Մելքոնյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին։ Մաքսիմ Խաչատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին։ Դավիթ Խաչատրյանը խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին։ Գեղամ Վարդանյանը նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին։ Սեյրան Ասատրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել […]
17:33 31.03.2025
ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի տիտղոսը նվաճել է ամերիկացի Իլյա Մալինինը, որը կարճ և ազատ ծրագրի հանրագումարում հավաքել է 318,56 միավոր։ 20-ամյա Իլյա Մալինինը խորհրդային գեղասահորդներ Տատյանա Մալինինայի եւ Ռոման Սկորնյակովի որդին է, ծնվել է ԱՄՆ-ում։ Մարզվել է ծնողների մոտ։ Հիմա նրա մարզիչն է նաև ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանը։
17:00 31.03.2025
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ նվաճել է Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը: Բելառուս թենիսիստուհին եզրափակչում 7-5, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային: Սա Սաբալենկայի կարիերայում 18-րդ տիտղոսն է:
16:31 31.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի տրանսֆերի համար, հաղորդում է El Nacional-ը: Իսպանիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հենց նա է դիմել ակումբի ղեկավարությանը, որպեսզի ամռանը փորձեն իրականացնել Եվրոպայի չեմպիոնի տրանսֆերը: Կատալոնական թիմը Պեդրիի հրաժարագինը սահմանել է 1 միլիարդ եվրո:
16:00 31.03.2025
Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Դմիտրի Բիվոլի դեմ։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: «Մենք դեռ չենք դիտարկում ռևանշի տարբերակը։ Մենք այլ մրցակիցներ ենք դիտարկում»,- ասել են Ալվարեսի թիմակիցները։ 2022 թվականին Բիվոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ալվարեսին։ Այս տարվա փետրվարին մեքսիկացին հայտարարել […]
15:28 31.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքից ապաքինվելուց հետո ռուսական «Կրասնոդարի» կազմում առաջին խաղն է անցկացրել: 24-ամյա ֆուտբոլիստը «Ֆակելի» դեմ տնային խաղում 63-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել և երեք րոպե անց տուգանային հարվածով հաշիվը դարձրել է 2-0: Եվս երեք րոպե անց Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունին: «Կրասնոդարը» հաղթել է 5-0 […]
14:29 31.03.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական դաշտում 5-8 հաշվով պարտվել է «Բաֆալո Սեյբրզին»։ «Վաշինգտոն Քեփիթալզի» կազմում հանդիմանը մասնակցել է նաև թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը, ով խփել է կարիերայի 890-րդ գոլը։ Լեգենդար հոկեյիստն այժմ ընդամենը 4 տափօղակով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894 գոլ)։ «Վաշինգտոն Քեփիթալզը» 103 միավոր […]
14:00 31.03.2025
Բելգիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը (19-1) հաղթել է տանզանացի Սալիմ Ջենգոյին (21-5-1) և վերադարձրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին կիսամիջին քաշային կարգի IBO InterContinental չեմպիոնական գոտին: Մենամարտի երրորդ ռաունդում Մարտիրոսյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Երկրորդ նոկդաունից հետո մենամարտը դադարեցվել է և հաղթանակը շնորհվել հայ բռնցքամարտիկին:
13:30 31.03.2025
Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, գերմանացի մասնագետը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Կլոպը համարվում է Կառլո Անչելոտիի իդեալական հետնորդը: Կլոպը չի շտապում վերադառնալ աշխատանքի, բայց ենթադրվում է, որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը կփոխի նրա միտքը: Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին: Հիշեցնենք, որ Կլոպը […]
13:03 31.03.2025
Ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը բազմամարտի ոսկե մեդալը նվաճելուց հետո հաղթել է նաև ազատ վարժությունում և զուգափայտի մրցումներում: Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկում, Համլետ Մանուկյանը` նժույգ թափերում, Արթուր Ավետիսյանը` օղակներում, Ռոբերտ Գյուլումյանը` պտտաձողում: Կանանց պայքարում ազատ վարժություններում և հենացատկում հաղթել է Արիանա Բեգլարյանը, զուգափայտերով վարշությունում` Ժաննա Թևոսյանը, հավասարակշռության գերան […]
12:24 31.03.2025
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը (5-րդ ռակետ) չի կարողացել նվաճել կարիերայի 100-րդ տիտղոսը։ Սերբ թենիսիստը Մայամիի «Մասթերսի» եզրափակչում 6-7, 6-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել 19-ամյա Յակուբ Մենշիկից։ Չեխ թենիսիստը կարիերայում առաջին անգամ է հաղթել «Մասթերս» շարքի մրցաշարում, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1000 միավոր, դիրքը բարելավել է 30 տեղով ու կարիերայում առաջին […]
11:53 31.03.2025
«Մոնցայի» պաշտպան Արմանդո Իցոն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով, հայտնում է Football Italia-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր Նեապոլի ամենահայտնի հանցավոր խմբերից «Կամորայի» հետ կապ ունենալու և 2014թ. Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի «Մոդենա» – «Ավելինո» պայմանավորված հանդիպումը կազմակերպելու համար։ Դատախազության տվյալներով՝ Իցոյի զարմիկներն «Ավելինոյի» խաղացող Ֆրանչեսկո Միլեզիին 30 հազար եվրո են փոխանցել՝ […]
11:29 31.03.2025
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ «Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։
11:10 31.03.2025
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»: Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին։ գոլային փոխանցումը կատարել է Լուիս Սուարեսը: Արգենտինացի Խավիեր Մասկերանոյի թիմը 13 միավորով առաջատարն է, «Ֆիլադելֆիան»` 12 միավորով երրորդը:
10:37 31.03.2025
«Բավարիան» մտադիր է գնել «Բրայթոնի» դարպասապահ Բարթ Վերբրյուգենի տրանսֆերայի իրավունքը, հայտնում է The Telegraph-ը։ Մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաժամկետ փոխարինողի ձեռք բերել ակումբի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերի համար։ «Բրայթոնը» 22-ամյա Վերբրյուգենից կբաժանվի, եթե նրա տրանսֆերի համար վճարվի 60 միլիոն ֆունտ։ Նա անգլիական ակումբ է տեղափոխվել 2023թ. ամռանը և 57 խաղից 16-ում դարպասը պահել է անառիկ։ […]