TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

22:19 09.04.2025

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզի բարերից մեկում, որտեղ հավաքված են եղել անգլիական ակումբի երկրպագուները, ծեծկռտուք է սկսվել։ Փարիզի երկրպագուներն ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուները միմյանց հարվածել են աթոռներով ու այլ իրերով։ Այսօր կայանալու է թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին […]

̰
Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ․ Անչելոտի

21:50 09.04.2025

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին խաղից հետո ասել է, որ Դեկլան Ռայսի տուգանայինից խփած երկրորդ գոլն ամբողջությամբ կոտրել է թիմին։ «Չէինք սպասում այսպիսի արդյունքի։ Մենք մոտ մեկ ժամ լավ ֆուտբոլ խաղացինք։ Հանդիպման վերջին հատվածը վատն էր մեր կատարմամբ։ Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ»,-ասել է Անչելոտին։

̰
Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը

20:24 09.04.2025

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […]

̰
«Արսենալի» երկրպագուները ծաղրել են «Ռեալի» ֆուտբոլիստներին

19:55 09.04.2025

«Արսենալի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղի վերջում ծաղրել են Մադրիդից ժամանած հյուրերին։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները սկսել են բղավել․ «Դուք Տոտենհե՞մն եք»։

̰
Մխիթարյանի գրառումը «Բավարիային» հաղթելուց հետո

18:50 09.04.2025

Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչ առաջին խաղից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում։ «Մենք վերադարձանք «Միլան» «Բավարիայի» դեմ առաջին խաղում հաղթելուց հետո։ Պետք է կենտրոնացած մնանք պատասխան խաղից առաջ»,-գրել է Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 74-րդ րոպեին։

̰
«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին

17:42 09.04.2025

«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։

̰
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել

17:23 09.04.2025

«Լիվերպուլի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունը Թել Ավիվում հարձակման է ենթարկվել, գրում է The Sun-ը: Ապրիլի 6-ին անհայտ անձը մոտոցիկլով մոտեցել է իսրայելցի ֆուտբոլիստի տանը և ռումբ նետել դռան վրա: Բենայունը և նրա ընտանիքը չեն վնասվել: Նախկին ֆուտբոլիստը ենթադրում է, որ նրա վրա սխալմամբ են հարձակվել: «Սկզբում մտածեցի, որ գազի բալոն է և զանգահարեցի […]

̰
Սպերցյանը պատրաստ է խաղալ ԱՊԼ-ում․ Յուրա Մովսիսյան

16:43 09.04.2025

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում՝ Անգլիայում։ Պրեմիեր լիգայում շատ են վազում, բայց նաև կարևոր է անել դա ուղեղով։ Սպերցյանն ունի այդ ուղեղը։ Նա խաղում է այնպիսի դիրքում, որ շատ արագ կընտելանա անգլիական ֆուտբոլին ու […]

̰
Մբապեն գրառում է արել «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունից հետո

16:17 09.04.2025

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» խոշոր հաշվով պարտվելուց հետո Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։ «Ռեալի» երկրպագուներին կոչ եմ անում հավատալ մեզ մինչև վերջ»,-գրել է ֆրանսիացին։

̰
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթել է «Ռեալին»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

15:48 09.04.2025

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ «Արսենալից» տուգանայինից կատարած հարվածով գեղեցիկ երկու գոլ է խփել Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Միկել Մերինոն։ Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։

̰
«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

15:19 09.04.2025

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ պատասխան գոլը 85-րդ րոպեին խփել է 35-ամյա Թոմաս Մյուլերը։ Սիմոնե Ինձագիի թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է։ Իտալական թիմի մեկնարկային կազմում էր նաև […]

̰
Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

14:49 09.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական […]

̰
«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա

21:13 08.04.2025

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է համաշխարհային ֆուտբոլում իսպանական ակումբի դերի մասին, գրում է La Razon-ը: ««Մադրիդը» նոր չափանիշներ է սահմանել համաշխարհային ֆուտբոլում: Բայց մենք պետք է մեր պատմությունը կերտենք: Խաղի ժամանակ «Արսենալը» պետք է կենտրոնանա ուժեղ կողմերի վրա: «Ռեալը» նույնպես թույլ տեղեր ունի, ինչպես […]

̰
Հարձակման լավագույն եռյակները ըստ Goal-ի

20:38 08.04.2025

Հեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները: Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի»՝ Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար եռյակը, որը կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի: Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու եռյակը: Goal.com-ի վարկածով 21-րդ […]

̰
15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

20:06 08.04.2025

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […]

̰
Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է

19:50 08.04.2025

«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի շաբաթվա առաջին աստղ։ 39-ամյա հարձակվողն ապրիլի 6-ին խփել էր իր 895-րդ գոլը և շրջանցել կանադացի Ուեյն Գրեցկիին` դառնալով NHL-ի գլխավոր ռմբարկուն: Նախորդ շաբաթվա ընթացքում Օվեչկինն անցկացրել է չորս հանդիպում և վաստակել 6 (5+1) միավոր։

̰
Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի․ Մոուրինյու

19:23 08.04.2025

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից բռնելու դրվագը, հայտնում է Goal-ը: Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում պարտվելուց հետո պորտուգալացին իր գործընկերոջ թիկունքից մոտեցել և բռնել էր նրա քթից: «Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի: Եթե ասեի, թե ինչ է եղել, դա իմ վարկածը կլիներ, իսկ «Գալաթասարայի» մարզիչն իր տեսակետը […]

̰
Հայաստանի սուպերգավաթի մրցավարները

19:00 08.04.2025

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման մրցավարի անունը: «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կայանալու է վաղը՝ ապրիլի 9-ին: Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ մրցավարը կլինի Աշոտ Հարությունյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։

̰
Վազգեն Թևանյանը հաղթել է և կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

18:40 08.04.2025

Վազգեն Թևանյանը Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: 65 կգ քաշային կարգում, սփոփիչ գոտեմարտում Թևանյանը 3:0 հաշվով հաղթել է լեհ Կշիշտով Բիենկովսկիին: Բրոնզե մեդալի համար պայքարում Վազգենի մրցակիցը կլինի վրացի Գոգա Օտինաշվիլին:

̰
Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին

18:09 08.04.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, հաղորդում է As-ը: «Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները […]

̰
MIX FIGHT-ը Քոնոր Մաքգրեգորի հետ միասին աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ

21:00 07.04.2025

MIX FIGHT խառը մենամարտերի լիգան UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ աշխատում է Երևանում խոշոր մրցաշար անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում: Հրապարակված տեսանյութում Մաքգրեգորը հաստատում է, որ պատրաստվում են մրցաշար անցկացնել Երևանում:  

̰
Ֆուտբոլիստուհին Հիտլերի պատճառով հրաժարվել է իր ազգանունը մարզաշապիկի վրա նշելուց

19:54 07.04.2025

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստուհի Ալարա Շեհիտլերը հրաժարվել է մարզաշապիկի վրա իր ազգանունը նշելուց: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստուհու ազգանունը նման է նացիստական ​​Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ազգանվանը, հաղորդում է DW-ն: Շեհիտլերը Շոտլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում փոխարինման է դուրս եկել, մարզաշապիկի վրա գրված է եղել միայն նրա անունը՝ Ալարա:

̰
Լուսանկարի պատճառով ռուս մարզիչը չեզոք կարգավիճակ չի ստացել

18:53 07.04.2025

Սպորտային ​​մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալենտին Սուխոդոլսկին չի կարողացել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից չեզոք կարգավիճակ ստանալ Ռուսաստանի սպորտի նախկին նախարար Օլեգ Մատիցինի հետ համատեղ լուսանկարի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիայի հատուկ կոմիտեն, որն ուսումնասիրել է Սուխոդոլսկիի՝ չեզոք կարգավիճակ ստանալու դիմումը։ «Չեզոք կարգավիճակի մասին իմ դիմումը քննարկվում էր ավելի քան երկու […]

̰
Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշը

18:12 07.04.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […]

̰
Օվեչկինը շրջանցեց Գրեցկիին ու դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն

17:22 07.04.2025

«Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը պաշտոնապես դարձավ NHL-ի պատմության գլխավոր ռմբարկուն: 39-ամյա հարձակվողը 895-րդ գոլն իր անվան դիմաց գրանցել է «Նյու Յորք Օյլենդերսի» դեմ արտագնա խաղում: Օվեչկինը շրջանցել է լեգենդար կանադացի Ուեյն Գրեցկիին, որը 894 գոլ ունի: ALEX OVECHKIN IS THE GREATEST GOALSCORER IN NHL HISTORY! 🚨🚨🚨 #Gr8ness pic.twitter.com/NKef3VvNaJ — NHL (@NHL) April […]

̰
Խաչանով-Ռուբլյով զույգը մեկնարկել է հաղթանակով․ Մոնտե Կառլոյի «Մասթերս»

16:40 07.04.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով են մեկնարկել Մոնտե Կառլոյի «Մասթերսի» տղամարդկանց զուգախաղում։ Խաչանովն ու Ռուբլյովն առաջին փուլում 6-4, 6-2 հաշվով հաղթել են մրցաշարի 6-րդ համար Նիկոլա Մեկտիչ (Խորվաթիա) – Մայքլ Վինուս (Ավստրալիա) զույգին։ Խաչանովն ու Ռուբլյովը հաջորդ փուլում կհանդիպեն Ուգո Ումբեր-Լորենցո Մուզետի – Արթուր Ռիդներկնեխ-Վալենտին Վաշերո հաղթողի հետ։

̰
Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱ

16:11 07.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։

̰
Հայաստանի մարմնամարզության հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին

15:51 07.04.2025

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտական կազմով կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը:

̰
Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:14 07.04.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։

̰
Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

14:46 07.04.2025

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։

̰
BACK_TO_TOP