10:15 11.04.2025
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […]
09:45 11.04.2025
Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եգոր Սորինը տեղեկացրել է, որ թիմը ամառային մարզական հավաքներից մեկը կանցկացնի Հայաստանում, հաղորդում է Sport24-ը: «Ուսումնամարզական հավաքների վայրերի վերաբերյալ փոխըմբռնում կա, բայց ամեն ինչ դեռ հստակ չէ, մարզումների պլանը դեռ հաստատված չէ: Բայց Հայաստանն ու Իտալիան անպայման այդ ցուցակում են։ Մենք կընտրենք, թե որ ամսին ենք գնալու Իտալիա, որ ամսին՝ […]
09:30 11.04.2025
Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […]
09:05 11.04.2025
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […]
08:40 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […]
08:20 11.04.2025
Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում:
08:00 11.04.2025
«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […]
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […]
23:09 10.04.2025
Խորվաթիայի Օսյեկ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում՝ օղակների վարժությունում Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14,066, Արթուր Ավետիսյանը` 14,333 միավոր: Աշխարհի գավաթի չորրորդ փուլին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:
22:42 10.04.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես Ալիևի հայտարարություններին։ Իլհամ Աիլևը երեկ ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ձևավորելու համար։ Կարելի՞ է ասել, թե որոշակի փափկել է Ալիևի հռետորաբանությունը, եթե հիշենք, որ բոլորովին […]
21:52 10.04.2025
MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ: «Լոս Անջելեսի» հետ դիմակայության 2-րդ խաղը Խավիեր Մասկերանոյի թիմը հաղթել է 3-1 հաշվով: Լիոնել Մեսսին այս խաղում աչքի է ընկել դուբլով ու գոլային փոխանցումով: Ամերիկյան թիմին միանալուց հետո արգենտինացին 48 խաղում խփել է 42 գոլ:
21:12 10.04.2025
Հունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները։ Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով պարտվել է մրցաշարի միանձնյա առաջատար, սերբ Տեոդորա Ինյացին։ Մկրտչյանը մնացել է 6,5 միավորով և երրորդից նահանջել 6-րդ տեղ։ Ինյացը միավորների քանակը հասցրել է 8-ի։ Էլինա Դանիելյանը սևերով հաղթել է Ադելա Վելիկիչին (Սերբիա) և 6,5 միավորով 5-րդն է։ Էլինան ու […]
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ):
19:54 10.04.2025
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիա» – «Ինտեր» խաղից հետո խոսել է թիմի մարզավիճակի ու խաղամակարդակի մասին. ««Ինտերը» տպավորիչ հասունությամբ մոտեցավ մյունխենցիների դեմ առաջին խաղին: Լաուտարոյի գոլը զայրույթի ու դաժանության դրսևորում էր, նրանք գերազանց օգտվեցին մրցակցի թույլ կողմերից: Արտասովոր է, որ առանց Դիմարկոյի, Դյումֆրիսի, Թարեմիի ու Զելինսկիի Ինձագիի թիմը ցույց […]
19:16 10.04.2025
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կատալոնական թիմի հաղթանակին։ «Նման տարբերությամբ հաղթանակը մի փոքր խաբուսիկ է, քանի որ դորտմունդցիները լավ պահեր ունեին առաջին խաղակեսում և կարող էին չպարտվել «չոր» հաշվով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ «Բարսելոնան» ճիշտ ուղու վրա է: Երիտասարդ ֆուտբոլիստներն արդեն փորձառու […]
18:45 10.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը Stick to Football փոդքասթի ժամանակ անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալ» – «Ռեալ» դիմակայությանը։ ««Արսենալը» 3 գնդակի առավելությամբ հաղթել է առաջին խաղը, բայց Լոնդոնի հյուսիսում դեռ անհանգստանում են պատասխան մրցավեճից առաջ: Ամեն ինչ ավարտված է, այս «Ռեալն» այն թիմը չէ, որին սովոր ենք տեսնել: Նրանք չեն կարող հաղթել […]
16:28 10.04.2025
CIES Football Observatory Index-ի կիրառած մեթոդոլոգիայի համաձայն Ջանլուիջի Դոնարուման այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն դարպասապահն է: Երկրորդ տեղում է «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը, երրորդ տեղում՝ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան: Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը ցանկում ընդգրկել է այն դարպասապահներին, որոնք նախորդ 365 օրվա ընթացքում ներքին լիգաներում անցկացրել են առնվազն 20 խաղ: Հաշվի են առնվել նաև սեյվերի տոկոսը, […]
12:05 10.04.2025
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։
11:46 10.04.2025
4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […]
11:15 10.04.2025
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […]
09:58 10.04.2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […]
23:52 09.04.2025
«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն:
22:44 09.04.2025
Սուպերհամակարգիչը, որի հաշվարկները հիմնվում են Opta-ի վիճակագրական տվյալների վրա, կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հետագա ընթացքը: Ապրիլի 8-ին կայացած ՉԼ քառորդ եզրափակիչների առաջին խաղերից հետո կտրուկ նվազել են «Ռեալի» ու «Բավարիայի»՝ կիսաեզրափակիչ հասնելու շանսերը: «Արսենալը» կիսաեզրափակիչ հասնելու 96 տոկոս հավանականություն ունի, ինչպես նաև Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է՝ 28 տոկոս հավանականությամբ: Տիտղոսը նվաճելու երկրորդ թեկնածուն […]
22:19 09.04.2025
ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզի բարերից մեկում, որտեղ հավաքված են եղել անգլիական ակումբի երկրպագուները, ծեծկռտուք է սկսվել։ Փարիզի երկրպագուներն ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուները միմյանց հարվածել են աթոռներով ու այլ իրերով։ Այսօր կայանալու է թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին […]
21:50 09.04.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին խաղից հետո ասել է, որ Դեկլան Ռայսի տուգանայինից խփած երկրորդ գոլն ամբողջությամբ կոտրել է թիմին։ «Չէինք սպասում այսպիսի արդյունքի։ Մենք մոտ մեկ ժամ լավ ֆուտբոլ խաղացինք։ Հանդիպման վերջին հատվածը վատն էր մեր կատարմամբ։ Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ»,-ասել է Անչելոտին։
20:24 09.04.2025
Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […]
19:55 09.04.2025
«Արսենալի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղի վերջում ծաղրել են Մադրիդից ժամանած հյուրերին։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները սկսել են բղավել․ «Դուք Տոտենհե՞մն եք»։
18:50 09.04.2025
Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակիչ առաջին խաղից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում։ «Մենք վերադարձանք «Միլան» «Բավարիայի» դեմ առաջին խաղում հաղթելուց հետո։ Պետք է կենտրոնացած մնանք պատասխան խաղից առաջ»,-գրել է Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է 74-րդ րոպեին։
17:42 09.04.2025
«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։