TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք

12:37 29.04.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 945 դեպք: Ապաքինվել է ևս 280 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 636 800: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսին զոհ է […]

̰
Գերմանացի քաղաքական գործիչը ռուսական արժութային պահուստների սառեցումն անվանել է կործանարար միջոց

11:32 29.04.2022

Ռուսական արժութային պահուստների սառեցումը կործանարար միջոց է, որը Ռուսաստանին ստիպում է գազի դիմաց վճարը գանձել ռուբլով։ Այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Տինո Կրուպալլան։ «Ռուսական արտարժույթի սառեցումը կործանարար միջոց է, որն ուղղված է Ռուսաստանի տնտեսությանը և Եվրոպայում առևտրային հարաբերություններին վնաս հասցնելուն։ Ռուբլու վրա այս հարձակումը ստիպեց Ռուսաստանին գազի համար վճար գանձել ռուբլով»,- […]

̰
Մեծ Բրիտանիան 8000 զինվոր կուղարկի ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժություններին

10:04 29.04.2022

Ամռանը նախատեսված ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները պետք է լինեն ամենախոշորներից մեկը Սառը պատերազմի ավարտից հետո: Հաղորդվում է, որ զորավարժություններում, որոնք կանցկացվեն Ֆինլանդիայից մինչև Հյուսիսային Մակեդոնիա ընկած երկրներում, բրիտանական ցամաքային զորքերի կործանիչները կմիանան ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինվորականներին և Միացյալ Թագավորության հրամանատարությամբ 2014 թվականին ստեղծված Միացյալ Էքսպեդիցիոն ուժերին։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հայտարարությամբ, նման զորավարժություններ նախատեսված էին երկար […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը

09:46 29.04.2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դոնբասում անցկացվող հատուկ գործողությունը դադարեցվի։ Ապրիլի 28-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ պատասխանելով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հնչած հարցին: «Պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած քայլ առնվազն նման բան կպահանջի», – ասել է Բլինկենը: Մինչդեռ այն հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմին անհրաժեշտ է ամբողջությամբ […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինայի համար «լենդ-լիզի» մասին օրինագծին

08:54 29.04.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «լենդ-լիզով» Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին օրինագծին՝ Կիևին ռազմական օգնության տրամադրումը պարզեցնելու նպատակով։ Նախաձեռնությանն աջակցել է 417 կոնգրեսական, 10-ը՝ դեմ արտահայտվել։ Այժմ օրինագիծը կներկայացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը։ Օրինագծի համաձայն՝ Բայդենին կտրվեն ընդլայնված լիազորություններ՝ համաձայնագրեր կնքելու ուկրաինական իշխանությունների հետ՝ կապված Ուկրաինայի բնակչության պաշտպանության համար զենքի մատակարարման հետ։ Փաստաթուղթը կարագացնի […]

̰
Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 4 տոկոսով նվազման

08:42 29.04.2022

Կլիմայի փոփոխությունը, որը համարվում է մարդկության ամենաթանկ, ծախսատար գլոբալ խնդիրներից մեկը, մինչև 2050 թվականը կարող է հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի 4 տոկոսի կորստի: Այս մասին հայտնել  է Reuters-ը՝ հղում անելով S&P Global մեդիա հոլդինգի ուսումնասիրությանը։ Աշխարհի տարբեր ծայրերում ծովի մակարդակի բարձրացումից, շոգերից, երաշտից և փոթորիկներից վնասը կլինի անհամաչափ. դրանցից առավել կտուժեն աղքատ երկրները: Եթե ​​կառավարությունները չշարժվեն […]

̰
Մեծ Բրիտանիայում եվրոպացիներին կոչ են արել սառչել «հանուն Ուկրաինայի»

08:30 29.04.2022

Բրիտանացի լրագրող Քրիս Ջայլսը Financial Times-ում հրապարակված իր հոդվածում եվրոպացիներին կոչ է արել սառչել «հանուն Ուկրաինայի»։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրների բնակիչները պետք է իրենց բնակարաններում ջերմաստիճանն իջեցնեն մինչև 18 աստիճան՝ ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար։ Ըստ նրա՝ Ուկրաինային աջակցողները պետք է ավելի քիչ վառելիք օգտագործեն: «Մենք կարող ենք ավելի շատ հագուստ կրել, վերմակներ օգտագործել […]

̰
Սալիվանը Լավրովին մեղադրել է «միջուկային շանտաժի» մեջ

08:22 29.04.2022

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը CNN-ի եթերում միջուկային պատերազմի սպառնալիքի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն անվանել է «միջուկային շանտաժ»։ «Մենք լսեցինք նրանց (Ռուսաստանի) հռետորաբանությունը: Մենք պատրաստ ենք զսպել միջուկային ագրեսիան Միացյալ Նահանգների դեմ, ինչպես դա եղել է տասնամյակներ շարունակ՝ սկսած Խորհրդային Միության ժամանակներից: Մենք չենք տրվի միջուկային շանտաժին»,- նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ […]

̰
Էրդողանը հանդիպել է փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

13:12 27.04.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Անկարայի Բեշթեփե նախագահական պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, […]

̰
Թալիբները հայտնել են «Իսլամական պետության» նկատմամբ գրեթե լիակատար հաղթանակի մասին

12:50 27.04.2022

«Թալիբան» շարժումը գրեթե լիակատար հաղթանակ է տարել «Իսլամական պետության» զինյալների նկատմամբ։ Այս մասին ասվում է Աֆղանստանի ՆԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում: Ի դեպ, երկուսն էլ Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություններ են: «Այս խումբն այլևս վտանգ չի ներկայացնում։ Իսլամական Էմիրությունը (այդպես թալիբներն են անվանում իրենց կառավարությունը) թույլ չի տա ԴԱԻՇ-ին կամ որևէ այլ խմբավորման […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք

12:42 27.04.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 665 դեպք: Ապաքինվել է ևս 80 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 636 188: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 802։ Երկրում […]

̰
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի անսահմանափակ ընդլայնման արդյունքն է. Լավրով

12:04 27.04.2022

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի անսահմանափակ ընդլայնման արդյունքն է», – ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կենտրոնացել ենք եվրոպական մայրցամաքում տիրող իրավիճակի վրա՝ Ուկրաինայում, ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այնտեղ իրավիճակը ձևավորվել է ոչ այսօր և ոչ երեկ։ Ես այդ մասին մանրամասնորեն ասել […]

̰
ԱՄՆ-ն 10 մլն դոլար է առաջարկել «ռուս ցանցահենների» մասին տեղեկությունների համար

08:56 27.04.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել ռուսական հետախուզական ծառայության վեց ներկայացուցիչների մասին տեղեկություններ հաղորդողին: ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրում է նրանց ամբողջ աշխարհում մի շարք կիբերհարձակումներում ներգրավվածություն ունենալու մեջ: Նրանք մեղադրվում են 2017 թվականին Ֆրանսիայի ընտրությունների և 2018-ին Հարավային Կորեայի Օլիմպիական խաղերի ժամանակ հաքերային հարձակումներ իրականացնելու, ինչպես նաև NotPetya վիրուսային ծրագրի գործարկման համար։ Այս […]

̰
Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսակցությունները շահարկում է անվանել

08:40 27.04.2022

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Fox News-ին տված հարցազրույցում շահարկում է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին ցանկացած խոսակցություն՝ ընդգծելով, որ չի պատրաստվում քննարկել այդ թեման։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ես չեմ ցանկանում ենթադրություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ Նա նաև նշել է, որ ներկայում Ուկրաինայի՝ դաշինք […]

̰
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, մենք պետք է մեղմացնենք հռետորաբանությունը. Պսակի

08:35 27.04.2022

Սպիտակ տունը հայտարարել է հռետորաբանությունը մեղմելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում։ Լլրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հիշեցրել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել։ «Ինչպես մեր ազգային անվտանգության պաշտոնյաներն են ընդգծել՝ միջուկային պատերազմում հաղթանակ չկա: Ակնհայտորեն, մեր նպատակն է շարունակել հռետորաբանության մեղմացման […]

̰
Ջոնսոնը նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակը կարևոր է համարել Արևմուտքի միասնության համար

17:25 25.04.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերընտրությունը կարևոր է համարել Արևմուտքի միասնության համար։ «Շատ կարևոր է, որ Փարիզում լինի Ֆրանսիայի Հանրապետության այնպիսի նախագահ, որի վրա կարելի է հույս դնել ամենակարևոր միջազգային հարցերում, հատկապես հաշվի առնելով այն, ինչ կատարվում է Ուկրաինայում»,- երկուշաբթի օրը լրագրողներին ասել է նա: «Բարեկամ կառավարությունների կողմից հարևան երկրներում ընտրությունները […]

̰
Թուրքիան ձգտում է Հունաստանի հետ վեճերի խաղաղ կարգավորմանը. ՊՆ

10:54 22.04.2022

Անկարան հանդես է գալիս Աթենքի հետ ակտիվ երկխոսության օգտին և բարեկամության ձեռք է մեկնում հունական կողմին։ Թուրքիան ձգտում է ապահովել, որ Անկարայի և Աթենքի միջև առկա տարաձայնությունները լուծվեն խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեսակապով դիմելով Միջերկրական ծովում Mavi Vatan 2022 («Կապույտ հայրենիք») զորավարժությունների մասնակիցներին։ «Թող ոչ- ոք չկասկածի, […]

̰
ԵՄ-ն չի պատրաստվում էմբարգո սահմանել Ռուսաստանից նավթի մատակարարումների վրա. Բորել

10:41 22.04.2022

Եվրամիությունը դեռ չի պլանավորում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի մատակարարումների վրա, քանի որ ԵՄ անդամ մի քանի երկրներ սպառնացել են արգելափակել նման որոշումը, եթե այն քվեարկության դրվի։ Այս մասին LENA լրատվական հրատարակությունների եվրոպական դաշինքի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Շատ դժվար կլինի [ԵՄ-ում միաձայն […]

̰
Միջազգային հաշվարկներում դոլարի դերն աճել է մինչև 41,1%. Bloomberg

10:14 22.04.2022

Միջազգային հաշվարկներում եվրոյի մասնաբաժինը մարտին կտրուկ նվազել է աշխարհաքաղաքական անորոշության և ամբողջ աշխարհում աճող գնաճի պատճառով։ Դոլարը, ընդհակառակը, ամրապնդել է իր դերը: Միջազգային հաշվարկներում դոլարի մասնաբաժինը բարձրացել է մինչև 41,1 տոկոս, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով SWIFT համակարգի տվյալները։ Դոլարի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում աճել է մինչև 41,1 տոկոս (փետրվարին այն կազմել է 38,9 տոկոս), ինչը ամենաբարձրն […]

̰
Կադիրովը մեկնաբանել է Զելենսկու սպանության պլանների մասին լուրերը

09:47 22.04.2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-յան ալիքում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իբր պատրաստվում է սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Կադիրովն այս տեղեկությունն անվանել է անհեթեթություն, սակայն խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահին փախչել, «որտեղ աչքը կկտրի» ։Նրա խոսքով՝ Զելենսկին չի արդարացրել վստահությունը, և շուտով «յուրայինները նրան ցտեսություն կասեն»։ «Արժանապատվորեն չես ապրել և արժանապատվորեն չես […]

̰
«Ռոսավիացիան» ավիաընկերություններին խորհուրդ է տվել պատրաստվել GPS-ի անջատվելուն

09:36 22.04.2022

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը խորհուրդ է տվել փոխադրողներին նախապատրաստվել GPS համակարգի հնարավոր անջատմանը, գրում է «Իզվեստիա» թերթը։ Ավիաընկերություններն իրենց հերթին պետք է օդաչուներին նախապատրաստեն նման իրավիճակին։ GPS-ի անջատման դեպքում օդաչուները պետք է կարողանան վերահսկել ինքնաթիռի վիճակը՝ ավանդական նավիգացիոն միջոցների օգնությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում պատժամիջոցների շրջանակում քննարկում են Ռուսաստանին GPS նավիգացիոն համակարգից […]

̰
ԱՄՆ իշխանությունները դեմ են դեպի ԵՄ ռուսական նավթի մատակարարման արգելքին

08:49 22.04.2022

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Եվրամիություն ռուսական նավթի մատակարարման արգելքի դեպքում շուկաների անհավասարակշռությունը կմեծանա, իսկ դրանց կայունացման ծրագիրը չի աշխատի։ Այս մասին ապրիլի 21-ին առցանց սեմինարի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ, համաշխարհային տնտեսական հարցերով պատասխանատու Դյուլիպ Սինգհը։ Նրա խոսքերով՝ ռուսական նավթի արտահանումը G7 երկրներ նվազել է օրական ընդհանուր առմամբ 2 […]

̰
Ռուսական գազից Բեռլինի հրաժարվելու պլանները խուճապ են առաջացրել գերմանացիների շրջանում

08:19 22.04.2022

Գերմանիայի բնակիչներին լրջորեն վախեցրել են ռուսական գազի ներկրման լիարժեք արգելքի մասին խոսակցությունները, գրում է Financial Times-ը։ Մոսկվայի մասնաբաժինը այս շուկայում փետրվարի վերջին կազմել է 55 տոկոս։ Գերմանիայում ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգոն կարող է հանգեցնել գազի մատակարարումների կտրուկ դադարեցման։ Դա իր հետ կբերի գերմանական արդյունաբերության զգալի մասի արգելափակման, նշել են տեղական բիզնեսի ներկայացուցիչները։ BASF քիմիական խոշորագույն […]

̰
Պուտինը հավանություն է տվել դասերից առաջ ​​օրհներգը կատարելու և դրոշը բարձրացնելու գաղափարին

11:33 21.04.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել դասերից առաջ դպրոցներում Ռուսաստանի դրոշը բարձրացնելու և պետական ​​օրհներգը երգելու գաղափարին։ Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» պլատֆորմի դիտորդական խորհրդի նիստում, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Այո, սա շատ ճիշտ և պահանջված է։ Բայց դա պետք է արժանապատվորեն անել»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ ընթացակարգը պետք է […]

̰
Թուրքիան հրաժարվել է որպես երաշխավոր հանդես գալ Ուկրաինայի համար

10:51 21.04.2022

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Ուկրաինայի համար հանդես չի գա որպես երաշխավոր, ինչպես ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածն է սահմանում։ Նախարարի խոսքերը մեջբերել է CNN Turk-ը։ «Տեսեք, մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավոր դառնալուն, բայց ուկրաինական կողմը ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ կետի օրինակով երաշխիք է պահանջում: Դրան դեմ են և՛ Միացյալ Նահանգները, և՛ Մեծ […]

̰
Ռուսական նավթի և գազի ներմուծման էմբարգոն «հարաքիրի» կլինի Եվրոպայի համար. Լը Պեն

09:42 21.04.2022

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Ռուսաստանից նավթի և գազի ներկրման էմբարգոն Եվրոպայի համար «հարաքիրի» կլինի, բայց չի ազդի հենց Ռուսաստանի Դաշնության վրա։ «Մենք չպետք է հարաքիրի անենք՝ հուսալով, որ դա կվնասի Ռուսաստանին, նա անձամբ կգտնի, թե որտեղ արտահանել իր նավթն ու գազը»,-ասել է Լը Պենը Էմանուել Մակրոնի հետ հեռուստաբանավեճում։ «ԵՄ միակ […]

̰
Կիևը մոտ 7 հազար վարձկան է ներգրավել 63 երկրից. Զախարովա

09:27 21.04.2022

Ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի իշխանությունները ներգրավել են մոտ 7000 օտարերկրյա վարձկանի՝ 63 պետությունից։ Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Իզվեստիան»։ «Հավաքական Արևմուտքն աջակցում է ուկրաինացի ազգայնականներին ոչ միայն զենքով, անձնակազմով, այլև՝ վարձկաններ մատակարարելով», – ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ  վարձկանների մեծ մասը […]

̰
Կապիտոլիումը տարհանվել է՝ «ինքնաթիռից հնարավոր սպառնալիքի» պատճառով

08:35 21.04.2022

Չորեքշաբթի Վաշինգտոնի ոստիկանությունը «ինքնաթիռից հնարավոր սպառնալիքի» պատճառով հրամայել էր տարհանել Կապիտոլիումի բլրի կառավարական շենքերի համալիրը: «Կապիտոլիումի ոստիկանությունը հետևում է ինքնաթիռին, որը կարող է վտանգ ներկայացնել Կապիտոլիումի շենքային համալիրի համար»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Թե կոնկրետ ինչ ինքնաթիռի մասին է խոսքը, չի նշվում։ Ոստիկանությունը չի հայտնել նաև, թե ինչով է պայմանավորված տարհանումը։ Ավելի ուշ հայտնել են, […]

̰
Պետք չէ Անկարայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ակնկալել. Չավուշօղլու

08:28 21.04.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան չի կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև՝ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին միանալու դեպքում։ Ուստի, նրա հայտարարութամբ, պետք չէ սպասել Թուրքիայի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումների։ «Ինչպե՞ս կարող էինք դառնալ ազնիվ միջնորդ, եթե միանայինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ուստի, չարժե մեզնից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ակնկալել, […]

̰
Ջոնսոնը Ռուսաստանին կոչ է արել «գթասրտություն» դրսևորել բրիտանացի գերիների նկատմամբ

08:21 21.04.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել «գթասրտությամբ վերաբերվել» Մարիուպոլում ռուսական զինված ուժերի կողմից գերեվարված բրիտանացի երկու զինծառայողներին։ Նշել է, որ գերիների իրավունքները պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով և հիշեցրել, որ Մեծ Բրիտանիան դեմ է, որ բրիտանացիները ուղարկվեն Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին: Պարզաբանել է , որ գերեվարված բրիտանացի զինվորները Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ […]

̰
BACK_TO_TOP