TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ՌԴ-ում բնակվող դամալացիները 45 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

15:36 07.10.2020

Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղը ևս միացել է Արցախի աջակցության դրամահավաքին: Գյուղից դուրս բնակվող երիտասարդների ու ավագների կողմից մոտ 45 հազար դոլար է հավաքվել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Այսօր առաջին փուլն ավարտել են, գումարը փոխանցված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին: 11 հազար լարի էլ հիմնադրամին փոխանցվել է Դամալայի բնակիչների կողմից: Ծնունդով Դամալայից, այժմ […]

̰
Երբ մեր հարևանությամբ իսկական պատերազմ է, դա մեծ ռիսկ է Վրաստանի համար․ Գիորգի Գախարիա

15:08 07.10.2020

Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անորոշությունն ու հակամարտությունը միայն բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վրաստանի վարչապետը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված մեծ ռիսկերի մասին ՝ նշելով, որ Թբիլիսին շահագրգռված է իրավիճակի խաղաղ կարգավորմամբ: «Երբ մեր հարևանությամբ իսկական պատերազմ է, դա մեծ ռիսկ […]

̰
Ախալքալաքում «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով ցույց է տեղի ունեցել

20:46 06.10.2020

Այսօր Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։ Պաստառների վրա ներկայացված են հայաստանաբնակ, ծնունդով Ջավախքից զինվորների լուսանկարները, որոնք նահատակվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում: Խաղաղ հանրահավաքի կազմակերպիչները ցանկանում են ամփոփել մեկ շաբաթվա ընթացքում Ախալքալաքում տեղի ունեցող դրամահավաքի և […]

̰
Փորձագետները չեն բացառում, որ Թբիլիսին դառնա Վրաստանում կորոնավիրուսի հիմնական օջախը

14:15 05.10.2020

Վրաստանի փորձագետները չեն բացառում,որ Թբիլիսիում կորոնավիրուսի տարածման առումով ստեղծվի այնպիսի համաճարակաբանական  իրավիճակ, որ այն դառնա համաճարակաբանական նոր կենտրոն: Նման կարծիք է հայտնել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն: Արդեն մեկ ամիս է՝ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից Աջարիան մնում է «կարմիր գոտի»։ Վարակի աճ այստեղ գրանցվել էր սեպտեմբերի սկզբից: Վերջին օրերին երկրում հայտնաբերված COVID-19 դեպքերի […]

̰
Մեզ համար կարևոր է չեզոք լինել այս զինված դիմակայության հարցում. Զուրաբիշվիլի

09:34 05.10.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ռուսթավի 2» ՀԸ -ի «Գիշերային սուրհանդակ» հաղորդմանը տված հարցազրույցում հայ -ադրբեջանական զինված հակամարտությունում հետագա զոհերից խուսափելու համար կարևորել է զինադադարի հասնելը: Այդ մտադրությամբ պատրաստ է հեռախոսազրույցներ ունենալ ՀՀ-ի և Ադրբեջաբի նախագահների հետ: «Ժամանակն է, որ կայանան զրույցներ երկու նախագահների հետ: Այն նախատեսվում է առաջիկա օրերին: Այստեղ մենք չունենք ընտրություն: Շատ կարևոր […]

̰
Թուրքիան դեմ է Սիրիայում և Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային խաղաղությանը. Իսրայելի ՊՆ

09:23 05.10.2020

Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Հանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»: Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու  խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ, ինչպես նաև կոչ է արել միջազգային ճնշումների միջոցով հասնել այդ պետության վարքագծի փոփոխության: Հղում անելով Թուրքիայի գործողություններին […]

̰
ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է անվտանգության համար. Իրանի քաղաքական գործիչ

10:19 03.10.2020

Ղարաբաղյան հակամարտության գոտում թաքֆիր-ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է խաղաղության ու անվտանգության համար: Այս մասին Twitter- ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ճանապարհը պատերազմի անհապաղ դադարեցումն է և քաղաքական բանակցությունները: «Իրանի սահմանների վրա բացարձակ անվտանգության պահպանումը Թեհրանի գերխնդիրն է, և Թեհրանը […]

̰
Բացահայտվել է Սիրիայից Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մեխանիզմը

10:00 03.10.2020

Բացահայտվել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մեխանիզմը: Այդ մասին «Նովայա Գազետա» -ին հայտնել է Թուրքիային սահմանակից սիրիական Իդլիբում գտնվող աղբյուրը: Ըստ այդմ, մարտիկների գրանցմամբ զբաղվում է թուրքմենական ծագմամբ սիրիացի Սեյֆ Աբու Բաքր անունով անձը, ով, իբր, զբաղվում է Սիրիայի ազատ բանակի (ССА) կազմում կռվող «Խամզատ» բրիգադի համար մարտիկներ հավաքագրելով: Կամավորները գրանցվում են Իդլիբի Աֆրին […]

̰
Հայտնի է դարձել Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստի պատասխանը

09:54 03.10.2020

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո  Բայդենի կորոնավիրուսի թեստի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում: «Ես ուրախ եմ տեղեկացնել, որ COVID- ի իմ թեստի պատասխանը  բացասական է: Շնորհակալ եմ բոլորին մտահոգության համար: Հուսով եմ՝ սա կլինի հիշեցում` կրեք դիմակ, պահպանեք հեռավորություն և հաճախ լվացեք ձեռքերը», -գրել է նա։ Հիշեցնենք, […]

̰
Սաակաշվիլիի նախընտրական «ինքնասպանությունը» Ջավախքում

00:30 03.10.2020

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես նշել էր, որ «այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»: Սաակաշվիլիի հայտարարությունը կայծակնային արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում և մեծ վրդովմունք բարձրացրեց վիրահայերի […]

̰
Վրաստանը  հետաքննում է դեպի  Հայաստան մուտք գործող ինտերնետային մալուխները վնասվելու փաստերը

00:15 03.10.2020

Վրաստանի  ՆԳՆ-ն հետաքննում է դեպի Հայաստան տանող ինտերնետային մալուխների վնասման փաստով հարուցված քրեական գործը ։ Նախարարության տվյալներով ՝դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Դմանիսիի շրջանի Օրոզմանի գյուղում: Մասնավորապես, անհայտ անձինք փոս են փորել և վնասել «Օպտիկամանրաթելային հեռահաղորդակցման ցանց» ընկերության օպտիկամանրաթելային մալուխները, որոնք Եվրոպայից Ասիա են գնում Փոթի-Թբիլիսի-Բոլնիս-Դմանիսի-Հայաստան ուղղությամբ :Նշենք,որ Բոլնիս-Դմանիսի շրջանները ադրբեջանցիներով խիտ բնակեցված շրջաններ […]

̰
Վրաց-ադրբեջանական սահմանը սահմանազատվել է ոչ հօգուտ Վրաստանի. հարուցվել է քրեական գործ

19:03 30.09.2020

Վրաստանի գլխավոր դատախազության քննչական բաժնում հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ Վրաստանի տարածքի մի մասը օտարերկրյա պետությանը փոխանցելու մեղադրանքով։ Քննչական բաժնի տեղեկության համաձայն՝ քրեական գործ հարուցելու և հետաքննություն սկսելու համար հիմք է հանդիսացել այս տարվա օգոստոսի 17-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվությունը, որը վերաբերում է Վրաստանի սահմանազատման և սահմանաբաժանման կառավարական […]

̰
Վրաստանը չունի որևէ պարտավորություն` թույլատրելու ռազմական տեխնիկայի տարանցում դեպի Հայաստան և Ադրբեջան․ Փխալաձե

12:02 30.09.2020

«Մենք ոչ մի պարտավորություն չունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ, որ ռազմական տեխնիկան անցնի մեր տարածքով: Վրաստանն ինքնիշխան պետություն է, և այս երկրի տարածքում ռազմական տեխնիկա անցնելու վերաբերյալ ցանկացած որոշում կայացվում է միայն Վրաստանի ազգային շահերի հիման վրա: Այս մասին «Палитраньюс»-ի եթերից հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Թենգիզ Փխալաձեն: Ըստ նրա՝ Հարավային Կովկասում […]

̰
Ստոլտենբերգը կոչ է արել Վրաստանին արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստությունները

21:51 29.09.2020

«Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել բարեփոխումների հարցում և մոտենում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այն պետք է օգտագործի յուրաքանչյուր հնարավորություն դաշինք մտնելն արագացնելու համար»:Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ համատեղ կայացած ասուլիսում: Տեղեկացրել է կազմակերպության կայքը: «Ես ձեզ կոչ եմ անում շարունակել ամբողջությամբ օգտագործել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման բոլոր հնարավորությունները: […]

̰
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում

20:41 27.09.2020

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը լիովին անտեսում է հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու ՄԱԿ-ի կոչերը։ Նա բանակցային գործընթացի վերսկսման կոչ է արել։ «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես այն գործողությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ: Կազմակերպության գլխավոր քարտուղարությունը կրկին հայտարարում է  […]

̰
Ադրբեջանի խորհրդարանը բանաձև է ընդունել մի շարք շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին

19:01 27.09.2020

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) այսօր կայացած արտակարգ նիստում բանաձև է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ, հայտնում է APA գործակալությունը։ «Խորհրդարանը բանաձև է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին», – ասված է հայտարարության մեջ: Որոշումը պետք է նախագահի կողմից հաստատվի 48 ժամվա ընթացքում: Պատգամավոր Հիքմեթ […]

̰
Վրաստանի Լեյբորիստական կուսակցության անփոփոխ առաջնորդը վարչապետի թեկնածու է առաջադրվել

23:03 26.09.2020

«Վրաստանի Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին դարձել է Վրաստանում  հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված վարչապետի 4-րդ թեկնածուն: Քաղաքական գործիչն արդեն խոստացել է հայրենակիցներին`առանց աղքատների և երկրից փախչել ցանկացողների երկիր: «Ես պատրաստ եմ ստանձնել Վրաստանի վարչապետի պաշտոնը, եթե լինի ժողովրդի կամքը և նրանց աջակցությունը: Դրանից հետո հաջորդ օրը մենք կարթնանանք նոր Վրաստանում, որտեղ  չեն լինին […]

̰
Ռուսաստանում առաջարկել են գրիպի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել հասարակության որոշ խմբերի համար

12:44 26.09.2020

Ռուսատանում առաջարկել են գրիպի դեմ պարտադիր պատվաստում սահմանել հասարակական որոշ խմբերի՝ պետծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Ռուսաստանի առողջապահության նախարարության հրամանի նախագծին: Փաստաթղթի համաձայն՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված ենթադրվում է բնակչության որոշ խմբերի` կամավորների, ինչպես նաև սոցիալական և համայնքային աշխատողների պարտադիր պատվաստում: Այս միջոցառումն ուղղված է […]

̰
ԱՄՆ-ի 500 նախկին ուժայիններ աջակցություն են հայտնել Բայդենին

12:34 26.09.2020

ԱՄՆ ազգային անվտանգության մարմինների գրեթե 500 նախկին աշխատակիցներ աջակցություն են հայտնել դեմոկրատ Ջո Բայդենի թեկնածությանը։ Նրանք կարծում են, որ Դոնալդ Թրամփը չի կարողանում կատարել իր վրա դրված պարտականությունները, հատկապես երկրի համար նման ծանր ժամանակներում։ Բայդենին աջակցություն հայտնած ուժայինների թվում կան բազմաթիվ ականավոր հանրապետականներ։ Պետության գործող ղեկավարը սովոր է ներկուսակցական դիմակայությանը։ Նրանք վստահ են, որ հաջորդ […]

̰
Նույնիսկ այսօր Ռուսաստանը չի դադարեցնում ապօրինի սահմանազատումն ու սադրանքները. Գախարիա

00:11 26.09.2020

«Վրաստանը եվրոպական քաղաքակրթության մի մասն է, ուստի մեր երկրի զարգացման ուղին անփոփոխ է, այն եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումն է, որն արտացոլված է երկրի Սահմանադրության մեջ և ենթակա չէ վերանայման»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի մարտահրավերից զատ, Վրաստանը տարիների ընթացքում կանգնած է առավել […]

̰
Վրաստանի Կախեթի շրջանում միկրոավտոբուս է վթարվել․ 11 մարդ տուժել է

23:42 25.09.2020

11 մարդ, այդ թվում ՝ 4 տարեկան երեխա, տուժել է Կվարելիի մունիցիպալիտետում (Կախեթիի շրջան) երթուղային միկրոավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: Ավտովթարի  հետևանքով տուժածների մեծ մասը խաղողի այգիներում սեզոնային աշխատողներ են: Միկրոավտոբուսը, որը նրանց տեղափոխում էր բերքահավաքի, դուրս էր եկել երթևեկելի մասից ու բախվել բետոնե ցանկապատին, իսկ հետո շրջվել: Ուղևորները տարբեր […]

̰
Աջարիայում կսահմանափակվի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը

16:26 25.09.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեի խոսքերով՝ Վրաստանում կորոնավիրուսի ամենաշատ հաստատված դեպքերը հայտնաբերվել են Աջարիայում` 165 դեպք: Այդ մասին տեղեկացնում է interpressnews.ge-ն: «Այժմ մենք ունենք մինչև 3 հազար ակտիվ դեպք. միայն 17-ն է ծայրահեղ ծանր, մնացածի վիճակը ծանր է, միջին ծանրության և բավարար: Աջարիան առաջատարն է մարզերում` 165 դեպք»,- ասել է Էնդելաձեն: Վրաստանի […]

̰
Վրաստանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն ու ռազմավարական գործընկեր է սևծովյան տարածաշրջանում. Գախարիա

10:29 25.09.2020

«Վրաստանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է սևծովյան տարածաշրջանում», – Twitter- ում գրառում է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՝Բրայանի հետ ունեցած զրույցի առնչությամբ: Կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերությանը վերաբերող կարևոր հարցեր, ինչպես նաև Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները: «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ […]

̰
Վստահ չեմ, որ նախագահական ընտրություններն արդար կլինեն. Թրամփ

09:34 25.09.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցնեն արդար: «Փոստով քվեարկության կարգի հետ կապված զգուշություն է անհրաժեշտ: Սա մեծ խարդախություն է: Մենք պետք է վստահ լինենք, որ ընտրությունները կանցնեն արդար: Ես համոզված չեմ, որ այդպես կլինի», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ ՔեյլՄաքինենը հայտարարել է, […]

̰
Ռուսական պատվաստանյութի դեմ պատվիրված արշավն աննախադեպ մասշտաբներ է ստանում. Զախարովա

09:31 25.09.2020

Որոշ երկրներ, գիտական ​​քննարկման փոխարեն, ծավալում են աննախադեպ մասշտաբների պատվիրված արշավ ընդդեմ ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Դաշնային խորհրդում կայացած կլոր սեղանի ժամանակ (թեմա՝ «Պանդեմիայից հետո․ տեղեկատվական պատերազմները ժամանակակից աշխարհում։ Եզրակացություններ Ռուսաստանի համար»)։ «Տեղի է  ուեցել մեր բժշկական հաջողությունների կտրուկ բացասական լուսաբանում, այդ թվում` կորոնավիրուսի […]

̰
Դոնալդ Թրամփը գիտի, որ ինքը  խենթ է. Նենսի Փելոսի

23:44 24.09.2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Դոնալդ Թրամփը գիտի, որ ինքը խենթ է: «Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է կոչում մարդկանց: Նա գիտի, որ խենթ է: Սա ակնհայտ է: Անկեղծ ասած, ես նրան շատ ուշադրություն չեմ դարձնում: Կարծում եմ ՝ սա իսկապես տխուր իրավիճակ է: Ճիշտն ասած` նրա մասին չեմ էլ […]

̰
Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է նյութերի մասին, որոնք կարող են փոխել Ադրբեջանի հետ սահմանային համաձայնագիրը

23:32 24.09.2020

Վրասատնի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին  այդ երկրում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ առաջին հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների միջև սահմանագծման հարցերին: Մասնավորապես` Դավիթ Գարեջի վանական համալիրի սահմանագծման խնդրին: Զալկալիանիի հայտաարրությամբ՝ Վրաստանի կողմից հայտնաբերված նոր քարտեզագրական նյութերը կարող են փոփոխություններ մտցնել սահմանային հարցերի վերաբերյալ 2006-2007 թվականների վրաց-ադրբեջանական համաձայնագրում: Պետական ​​սահմանի չհամաձայնեցված հատվածները լարվածություն են առաջացրել 6-րդ դարի […]

̰
Ի՞նչ հետքեր է թողնում կորոնավիրուսն ապաքինվածների օրգանիզմում. ԱՀԿ ներկայացուցիչ

18:35 24.09.2020

«Առողջացած մարդու մոտ կորոնավիրուսը հետքեր է թողնում լյարդի, երիկամների և միզասեռական համակարգի վրա»: Այս մասին վրացական «Палитраньюс» ՀԸ-ի եթերում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնաժողովի վրացի ներկայացուցիչ, Նորվեգիայի Թագավորության առողջապահության նախարարության ավագ խորհրդական Զազա Ծերեթելին: Միևնույն ժամանակ նա ասել է, որ պատվաստանյութի առկայությունը դեռ չի նշանակում, որ վիրուսի տարածման վտանգ այլևս չկա: Պատվաստանյութը, ըստ […]

̰
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք «Նովիչոկ» նյութ չի ունեցել

15:47 24.09.2020

Խորհրդային միությունն ու Ռուսաստանը երբեք հետազոտություն չեն անցկացրել «Նովիչոկ» թունավոր նյութի ստեղծման վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են համաձայնեցվում պնդումներն այն մասին, որ ՌԴ-ն երբեք նման նյութ չի ունեցել, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի խոսքերով՝ նյութի պաշարները ոչնչացվել են: «Մենք […]

̰
Խստագույն կանոններով, բայց ոչ լայնամասշտաբ սահմանափակումներով մենք պետք է կանխենք վիրուսի տարածումը. Գախարիա

12:59 24.09.2020

«Խստագույն կանոններով, կարգապահությամբ, բայց ոչ սահմանափակումներով և տնտեսության կանգով, մենք պետք է կանխենք վիրուսի տարածումը»,-այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Նրա հայտարարությամբ՝ երբ որոշվել է երկրում արտակարգ դրություն սահմանելու հարցը, հաշվի են առնվել երկրի առկա ռեսուրսներն ու առողջապահական համակարգի վիճակը, որը թույլ էր՝ համեմատած շատ զարգացած երկրների հետ: Թեև, ըստ վարչապետի, այս […]

̰
BACK_TO_TOP