TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Նախնական տվյալներով՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում առաջատարը իշխող կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանն է

14:02 01.11.2020

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում առաջատարը իշխող կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանն է: Նախնական տվյալներով՝ Սամվել Մանուկյանը ստացել է 14 862 ձայն (63.29 տոկոս), երկրորդ տեղում անկախ թեկնածու Հենզել Մկոյանն է, որը ստացել է 4204 ձայն (17.9 տոկոս), երրորդում՝ Եվրոպական Վրաստանի թեկնածու Արսեն Կարապետյանը՝ո 2292 ձայնով (9,76 տոկոս): Միացյալ ազգային շարժման թեկնածու […]

̰
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատարն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է. Էքզիթ-փոլի արդյունքներ

22:13 31.10.2020

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների էքզիտ-փոլի արդյունքների համաձայն՝  «Վրացական երազանքը» 55 տոկոս ձայներով առաջատարն է: Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է` 23% ձայներով: Տվյալների հրապարակունից անմիջապես հետո Բիձինա Իվանիշվիլին շնորհավորել է կուսակիցներին հաղթանակի կապակցությամբ։ Նշենք, որ այս ընտրությունները մեծամասնական կարգով կայացած վերջին ընտրություններն են: Վրաստանի Սահմանադրական փոփոխությունների համաձայն` հաջորդ  ընտրությունները կկայանան համամասնական ընտրակարգով: Վարչապետ Գախարիան, շնորհավորելով […]

̰
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում ընթանում եմ լարված մթնոլորտում․արձանագրվել են բռնության դեպքեր

19:15 31.10.2020

Կեսօրն անց Թբիլիսիի տարբեր  ընտրատեղամասերում   լարվածություն է նկատվել, անգամ  բախումներ են արձանագրվել։Գլդանի թաղամասում տեղակայված ընտրատեղամասերից մեկում առավոտյան ժամերից սկսած  լարված իրավիճակ է եղել, քաղաքացիները ընդհարվել են հասցրել ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչպես նաևխոչընդոտել են լրագրողների աշխատանքը, ծեծի են ենթարկել 6 լրագրողների։ Գլդանի թաղամասի մեկ այլ ընտրատեղամասում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների ու քաղաքացիների միջև ծեծկռտուք էր […]

̰
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատվիրակությանը թույլ չի  տրվել մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների  մոնիթորինգին

20:34 30.10.2020

«Վրաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել Ուկրաինայից դիտորդական առաքելության ինքնաթիռի  ժամանման թույլտվությունը:Դրանով իսկ արգելափակել են  Ուկրաինայի Գերագույն ռադայի  երեք խմբակցությունից 30 պատգամավորների  դիտորդական աշխատանքների մասնակցությունը :Պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ Վրաստանում մասնակցելու էր  հոկտեմբերի 31-ին  կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նրանք Վրաստան էին ժամանելու Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում » կուսակցության հրավերով:Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախապես: Ուկրաինայի ռադայի «Ժողովրդի ծառա» […]

̰
Ռուսաստանաբնակ դամալացիները ևս 60 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

11:28 30.10.2020

Ջավախքի Դամալա գյուղի՝ Ռուսաստանում ապրող հայերի կողմից հավաքվել է ևս 60 հազար ԱՄՆ դոլար: Գումարն արդեն փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Սա արդեն 3-րդ փոխանցումն է: Հանգանակության 3 փուլերի ընթացքում ընդհանուր 175 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել:

̰
Ռուսաստանի «Վեկտոր» կենտրոնում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը

00:15 29.10.2020

Սկսվել է «Эпиваккорона» կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական ​​գիտական ​​կենտրոնի կողմից: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան: Նրա հայտարրարությամբ՝ պատվաստանյութի որոշակի ծավալներ արդեն կարտադրվեն մինչև տարեվերջ: Կենտրոնի հետազոտությունների գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Գավրիլովայի խոսքերով՝ պատվաստանյութերի մշակման համար օգտագործվել են աշխարհում գործող 10 տեխնոլոգիական հարթակներից վեցը: Նա պարզաբանել […]

̰
Կրեմլը մեկնաբանել է Կադիրովի խոսքերը Մակրոնի հասցեին

18:34 28.10.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին արված հայտարարություններին: Նա նշել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը նախագահի համար ապահովում է առաջատար դեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշելու հարցում: Ըստ Պեսկովի՝ սուբյեկտների ղեկավարները չեն կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ՝ այս կամ այլ որևէ որոշում կայացնել այս ոլորտում: Կրեմլի […]

̰
Վրաստանում մեկ ամսական երեխան բուժվել է կորոնավիրուսից

14:04 28.10.2020

Քութայիսում մեկ ամսական երեխան բուժվել է կորոնավիրուսային վարակից։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 2.197 հիվանդ: Համաճարակի սկզբից ապաքինվածների ընդհանուր թիվը 14,829 է, ինչը վարակվածների 44%-ն է։ Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում գրանցվել է վարակի 33 858 դեպք: Անցած օրվա ընթացքում իրականացվել է 9126 թեստ: […]

̰
Նվերներ արցախցի փոքրիկներին. hազարավոր վիրահայեր միացել են «Աջակցություն Արցախին» նախաձեռնությանը

23:52 27.10.2020

«Աջակցություն Արցախին» նախաձեռնությամբ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդական կենտրնում սեպտեմբերի 28-ից գործում է «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակը։ Հազարավոր թբիլիսահայեր արդեն միացել ու իրենց աջակցությունն են ցուցաբերել տարբեր միջոցներով` ֆինանսական, տեխնիկական և այլն:  Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Շարունակվում է դրամահավաքն ու առաջին ահհրաժեշտության իրերի հավաքագրւմը. որոնք ՀՀ, ապա`առաջնագիծ են հասցվում:    

̰
NASA-ն հայտարարել է լուսնի արևոտ կողմում ջրի առկայության մասին

12:29 27.10.2020

NASA-ն առաջին անգամ հաստատել է Լուսնի արևոտ կողմում ջրի առկայությունը։ Այս մասին Twitter- ում հայտարարել է ԱՄՆ աերոտիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Ջիմ Բրայդենշտայնը: Այս հայտնագործությունն ապացուցում է, որ ջուրը կարող է բաշխվել լուսնի ամբողջ մակերեսով և ոչ միայն դրա ստվերածածկ տարածքներում: NASA-ի Ինֆրակարմիր աստղագիտության ստատոսֆերային աստղադիտարանը (SOFIA) ջրի մոլեկուլներ է հայտնաբերել մեր արբանյակի հարավային կիսագնդում […]

̰
Արդեն 5-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը գերազանցում են 400 հազարը. ԱՀԿ

11:36 27.10.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արդեն հինգերորդ օրն է՝ կորոնավիրուսի օրական դեպքերի ցուցանիշը գերազանցում է 400 հազարը: Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 42,966,344 դեպք, մահացել է 1 152 604 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 435 528 նոր դեպք: Նախորդ օրերին այս ցուցանիշը հետևյալն էր. հոկտեմբերի 22-ին ՝ 442 […]

̰
Զուգդիդիում «Վրաստանի բանկի» վրա հարձակումը պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչություն

22:35 26.10.2020

Զուգդիդիում «Վրաստանի բանկ» մասնաճյուղի զինված ներխուժումը որակվել է  ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն: ՆԳՆ-ն նշում է, որ հետաքննությունն ընթանում է 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածների համաձայն, որոնք ենթադրում են զենքի ապօրինի ձեռքբերում / պահում /, կրում` ահաբեկչություն իրականացնելու և պատանդներ վերցնելու նպատակով: Խուզարկություններ են կատարվել  ահաբեկչությունն իրականացրած Բադրի Էսեբուայի […]

̰
Մի՛ աջակցեք ահաբեկչությանը. ցույց Թբիլիսիում Իսրայելի դեսպանատան մոտ

21:42 26.10.2020

Թբիլիսիի ուսանողական ու երիտասարդական միության անդամները Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև ցույց են անցկացրել՝ բողոքելով Ադրբեջանին զենք վաճառելու փաստի դեմ: Ցուցարարները դեսպանատան շենքի մոտ ներկայացրել են բողոքը մի քանի լեզուներով, Իսրայելին կոչ են արել միանալ քաղաքակիրթ երկրներին ու աջակցել արդարությանն ու խաղաղությանը: «Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ Եթե նախկինում Իսրայելն այս արարքն արդարացնում […]

̰
Ոստիկանությունը պարզել է Զուգդիդիի «Վրաստանի բանկ» -ի մասնաճյուղում պատանդներ վերցրած առևանգողի ինքնությունը

22:00 25.10.2020

Ոստիկանությունը պարզել է Զուգդիդիի «Վրաստանի բանկ» -ի  մասնաճյուղում պատանդներ վերցրած առևանգողի ինքնությունը, սակայն հետաքննության գաղտնիությունից ելնելով այն չի հրապարակել: Հանցագործի գտնվելու վայրը դեռ պարզված չէ: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Իրավապահները շարունակում են ակտիվորեն շարունակել հատուկ օպերատիվ, հետախուզական և քննչական միջոցառումները», – հայտարարել է ՆԳՆ-ն: Գերատեսչությունը կոչ  արել լրատվամիջոցներին և հասարակության […]

̰
Վրաստանը խորհրդարանական ընտրությունների շեմին է

21:39 25.10.2020

Վրաստանում նախընտրական արշավը ավարտին է մոտենում: Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Ինչպես հայտնում է SputnikGeorgia-ն, ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն և երկու դաշինք: 120 պատգամավոր կընտրվի ըստ համամասնական ընտրակարգի, այսինքն՝ կուսակցություններին քվեարկելու միջոցով, իսկ 30-ը՝ ըստ մեծամասնական ընտրակարգի`ընտրելով անհատ թեկնածուների: Խորհրդարանում տեղ գտնելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 1%-ի արգելքը, իսկ դաշինքին անհրաժեշտ է […]

̰
Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում

20:27 25.10.2020

Աջարիայի հայերն, ի աջակցություն Արցախի, խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, […]

̰
Նիդերլանդներում Էրդողանին անվանել են ահաբեկիչ և ծաղրանկար հրապարակել. Ermenihaber

19:45 25.10.2020

Նիդերլանդների ընդդիմության ճամբարի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը Twitter-ում սկանդալային գրառում է արել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցեում և թուրքական լրատվամիջոցներում, հայտնում է Ermenihaber-ը։ Վիլդերսը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե Էրդողանին և թե նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ–AKP) կուսակցությանը։ Հոլանդացի քաղաքական գործիչն իր հրապարակած ծաղրանկարին […]

̰
Էրդողանը կանխատեսել է Եվրոպայի վախճանը

23:59 24.10.2020

«Մահմեդականների դեմ ճակատ բացելով»՝ Եվրոպան սկսել է նախապատրաստվել սեփական վախճանին»: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Կայսերի քաղաքում ելույթի ժամանակ: Հեռարձակումն իրականացվել է պետության ղեկավարի Twitter-ի էջում: Հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Այս հայտարարությունն  Էրդողանն արել է ՝ մեկնաբանելով գերմանական ոստիկանության գործողությունը Բեռլինի Մեվլյանա մզկիթում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը` մահմեդական աղոթքի […]

̰
«Կվադրոցիկլը կսպասի». փոքրիկ ախալքալաքցու հանգանակությունը Արցախին

23:33 24.10.2020

«Ջավախք» հիմնադրամը շարունակում է գումար հավաքագրել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության համար: Ախալքալաքի  Սուրբ Խաչ եկեղեցում Ղարաբաղի հաղթանակին իր ներդրումն է արել նաև 10-ամյա ախալքալաքցի Հակոբ Բիչախչյանը: Վերջերս հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում Վրաստանի կառավարությունից ստացած իրեն հասանելիք 200 լարի ֆինանսական օգնությունը նա նախատեսել էր մի կողմ դնել և անհրաժեշտ գումար կուտակել կվադրոցիկլ գնելու համար, որի մասին երազում […]

̰
Երթ Թբիլիսիում՝ ի աջակցություն Արցախի

23:46 22.10.2020

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Թբիլիսիի Մետրոմշենի թաղամասից խաղաղ երթ է անցկացվել դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որը կրում էր «Ի աջակցություն Արցախի արդար պայքարին» խորագիրը։ Խաղաղ երթը կազմակերպել էր Վրաստանի Հայ երիտասարդների միությունը: Աջակցության խաղաղ հավաքին մասնակցել են ինչպես վիրահայ համայնքի տարբեր ասպարեզի ներկայացուցիչներ՝ քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, այնպես էլ Ջավախքի բնակիչներ։ Jnews-ի հաշվարկներով՝ երթին […]

̰
Կողոպտիչը երեք պատանդի հետ հեռացել է «Վրացական Բանկից»

00:28 22.10.2020

Իրավապահները պահանջված գումարը փոխանցել են զինված կողոպտչին. նա բանկից դուրս է եկել երեք պատանդների հետ։ Նրա ձեռքում նռնակ է եղել։ Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Զուգդիդիում «Վրացական Բանկի» մասնաճյուղի շենք է ներխուժել զինված կողոպտիչը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող 19 քաղաքացիների: Ավելի ուշ նա ազատ է արձակել նրանցից մի քանիսին։ Նախաքննությունն իրականացվում է 179, 236 և […]

̰
Զուգդիդիի «Սաքարթվելոս բանկում» իրավապահները հատուկ գործողություններ են սկսել

20:22 21.10.2020

Վրացի իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում Զուգդիդիի բանկում պատանդ պահվող անձանցից 2-ն  ազատ են արձակվել ։Վերջին տեղեկություններով  պատանդ է մնում  17 մարդ :Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը լրատվամիջոցներին կոչ է արել պատանդների, իրավապահների և շարքային քաղաքացիների անվտանգության նպատակով, ինչպես նաև ոստիկանական միջոցառումների արդյունավետ իրականացման համար, անջատել  լայվ-ազդանշանը և խուսափել ուղիղ եթերներ միացնելուց : «Զուգդիդիում գործ ունենք շատ […]

̰
Նոր զարգացումներ Դավիթ Գարեջիի վանական համալիրի վիճելի տարածքի սահմանազատման գործընթացում

10:46 16.10.2020

Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո երկրում նորից ակտիվ քննարկման առարկա դարձավ վրաց-ադրբեջանական սահմանի զատման հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, նաև չբացառեց, որ վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում ձեռք բերված նոր քարտեզագրական […]

̰
Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում. Վրաստանի ԱԳ նախարար

21:44 15.10.2020

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ հերքել է տարածված տեղեկությունն այն մասին, որ իբր Վրաստանի տարանցմամբ Ադրբեջան և Հայաստան ռազմական փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական թռիչքների միջոցով: Գերատեսչությունն այն համարել է «տեղեկատվության մանիպուլյացիա»: Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի խոսքով՝ կոնկրետ փոխադրողները և բեռների տերերը պատասխանատու են միջազգային իրավունքի լիարժեք համապատասխանության և հումանիտար միջանցքները չօգտագործելու համար: Նա միաժամանակ […]

̰
Թբիլիսիում ապօրինի զենք պահելու կասկածանքով երիտասարդ է ձերբակալվել

12:38 13.10.2020

Թբիլիսիում զենք և զինամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար ձերբակալվել է մի երիտասարդ: Նրա ինքնության մասին չի հաղորդվում: Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչո՞ւ է երիտասարդին անհրաժեշտ եղել ատրճանակ, ինքնաձիգ՝ մարտական փամփուշտներով, եթե նա չի պատրաստվել մեկնել պատերազմ։ Ձերբակալվածն ընդամենը 24 տարեկան է: Նրան սպառնում է 3-6 տարվա ազատազրկում:    

̰
ԱՄՆ-ում տղամարդը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով․ այս անգամ ախտանշաններն այլ են

10:21 13.10.2020

ԱՄՆ-ում տղամարդը 2 անգամ հիվանդացել է կորոնավիրուսով։ Երկու անգամ էլ նրա մոտ ի հայտ են եկել տարբեր ախտանշաններ։ Այս մասին հայտնում է CNN-ը: Առաջին անգամ 29-ամյա ամերիկացին հիվանդացել էր մարտին: Ունեցել էր բարձր ջերմություն, հևոցներ, մարմնի տարբեր մասերում ցավեր: COVID-19 թեստի պատասխանը դրական էր ստացվել: Որոշ ժամանակ անց նրա արյան մեջ հայտնաբերվել էին հակամարմիններ։ Տղամարդու […]

̰
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը.ԱԳՆ

17:16 10.10.2020

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի  պայմանավորվածության  ընդունումը,- այս մասին հայտարարություն է տարածել  Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:   «Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը  և հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 527 նոր դեպք

15:36 09.10.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ՝ Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 527 դեպքից 179-ը կապված է Թբիլիսիի, իսկ 91-ը՝ Իմերեթիի հետ: Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով: «Բարեբախտաբար, Աջարիայում նվազել է թիվը: Ձեռնարկված միջոցները հաշվի առնելով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազել է: Աջարիայում 36 տոկոս է, այս ցուցանիշը համապատասխանում է 190 պացիենտին: Ցավոք, Թբիլիսիում ավելացել […]

̰
Էրդողանը բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում «ուրվական» Վարոշա քաղաքի բացման օրն է հայտարարել

18:53 08.10.2020

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի կողմից օկուպացված Ֆամագուստա քաղաքում Վարոշա (թուրքական անունը՝ Մարաշ) զբոսաշրջային թաղամասի բացման մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Անկարայում՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասամբ ճանաչված վարչապետ Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Հինգշաբթի օրվանից (հոկտեմբերի 8) Հյուսիսային Կիպրոսի բնակիչները կկարողանան օգտվել Մարաշի ափերից: Այն պետք […]

̰
Ռուսաստանի պատրիարքը գտնվում է ինքնամեկուսացման մեջ

15:57 08.10.2020

«Կարանտինում գտնվող Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կարանտինում է` կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելուց հետո»: Այդ մասին իր Telegram-ում հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի սինոդի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան: Հինգշաբթի օրը 73-ամյա պատրիարքն ասել էր, որ կարանտինում է կորոնավիրուսով հիվանդի հետ շփվելուց հետո, ուստի չեղյալ էր հայտարարել իր ավանդական այցերը։ «Համոզված եմ, որ սրբազան պատրիարքի ինքնամեկուսացումը […]

̰
BACK_TO_TOP