TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է բարձր պաշտոններում շատ կանանց աշխատանքի տեղավորելու համար. ԶԼՄ-ներ

14:16 16.12.2020

Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է բարձր պաշտոններում շատ կանանց աշխատանքի տեղավորելու համար: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի տեղական կառավարությունը քաղաքացիական ծառայության նախարարությունը 2018-ին տուգանել է 90.000 եվրոյով՝ գենդերային հավասարության մասին օրենքը խախտելու համար: Տասնմեկ կին և հինգ տղամարդ բարձր պաշտոններ են զբաղեցրել Փարիզի քաղաքապետարանում: Քաղաքային խորհրդի նիստում Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն տուգանքը որակել է «անհեթեթ, անարդար, […]

̰
ՌԴ նախկին նախագահները կարող են ցմահ դառնալ սենատոր․ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց օրենքին

12:58 16.12.2020

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր հավանություն է տվել խորհրդարանի վերին պալատի ձևավորման նորացված կարգի մասին օրենքին, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է ցմահ սենատորների ընդգրկում վերին պալատի կազմում: Դաշնային խորհրդի կազմում, բացի ՌԴ սուբյեկտի իշխանության օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներից, այսուհետ կկարողանան ներառվել ՌԴ նախկին նախագահները՝ ցմահ դառնալով սենատորներ։ Կազմում կընդգրկվեն նաև ՌԴ 30 ներկայացուցիչներ, […]

̰
Biocad ընկերությունը ՌԴ-ում լայնածավալ պատվաստումների համար սկսում է «Спутника V» պատվաստանյութի մատակարարումը

12:51 16.12.2020

Բիոտեխնոլոգիական Biocad ընկերությունը սկսել է ՌԴ Գամալեայի անվան կենտրոն մատակարարել COVID-19 պատվաստանյութ՝ երկրում կորոնավիրուսի դեմ լայնածավալ պատվաստումների համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերին ընկերությունը նախատեսում է արտադրել պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ և աստիճանաբար նախատեսում է արտադրության ծավալը հասցնել ամսական 3-4 միլիոն դեղաչափի: Այս հարցում ընկերությունը սեփական միջոցներից ներդրել է ավելի քան 500 մլն ռուբլի: […]

̰
Վերջին օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 496 հազարով

12:36 16.12.2020

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 71 581 532-ի, մահացել է 1 618 374 մարդ: Այս մասին  ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Համաճարակի սկզբից մինչ օրս Ամերիկաներում հայտնաբերվել է 30 656 971, Եվրոպայում ՝ 22 338 423, Ասիայում ՝ 11 430 955 դեպք: Վերջին օրվա ընթացքում աշխարհում վարակվածների թիվն աճել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3487 նոր դեպք

12:22 16.12.2020

StopCov կայքի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 487 նոր դեպք, ապաքինվել է 2 495 պացիենտ: Երկրում «Քովիդ 19» համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 198 387: Վերջին 24 ժամում ապաքինվել է 2495 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 167 281 անձ: Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է […]

̰
«Վրացական երազանքի» վարչապետի թեկնածուն Գիորգի Գախարիան է

19:45 14.12.2020

«Վրացական երազանքը» երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Համապատասխան նամակը ստորագրել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին: Նոր խորհրդարանի լիազորություններն ընդունելուց հետո նախարարների կաբինետը հրաժարական է տվել, բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Գախարիան մինչև կիրակի ժամանակ ունի կառավարության կազմը հայտնելու համար: Վստահություն ստանալու համար կառավարությանն անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Գախարիան […]

̰
Վրաստանը ձեռք է բերել «Ռեմդեսիվիրի» փորձնական խմբաքանակը կորոնավիրուսով վարակվածների բուժման համար

13:45 14.12.2020

«Վրաստանը ձեռք է բերել Remdesivir-ի 4000 սրվակների փորձնական խմբաքանակ: Յուրաքանչյուր հիվանդի համար անհրաժեշտ է 6 շիշ դեղամիջոց, համապատասխանաբար, գնված գումարը կբավականացնի ընդամենը 660 հիվանդի»,- հայտարարել է Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Նրա մեկնաբանությամբ՝ դեղամիջոցները նշանակվելու են այն հիվանդներին, որոնք հոսպիտալացված են, կախված են թթվածնից և 12 օր չի անցել նրանց վարակվելուց: «Մենք արձանագրություն ենք […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1337 նոր դեպք, 49 մահ

11:52 14.12.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 337 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 498 պացիենտ: Մեկ օրում արձանագրված մահվան դեպքերի թիվը կազմում է 49։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 191 063 դեպք, ապաքինվել է 161 681 պացիենտ, մահացել՝ 1 839-ը: Կարանտինային […]

̰
Վերջին մեկ օրում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 650 հազար նոր դեպք

11:44 14.12.2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, միայն վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման գրեթե 650 հազար նոր դեպք, ավելի քան 10 հազար մարդ մահացել է: Դեպքերի ընդհանուր քանակն ամբողջ աշխարհում դեկտեմբերի 14-ի առավոտյան կազմել է 70,461,926, մահացել է 1,599,704 մարդ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Համաճարակի սկզբից մինչ այժմ Հյուսիսային և Հարավային […]

̰
Հավատում եմ, որ Ջո Բայդենը կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը. Ալեքսանդր Վերշբոու

10:07 14.12.2020

«Ելնելով Ջո Բայդենի փորձից, ես հավատում եմ, որ նա կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը»,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։ Ինչպես նշել է Վերշբոուն, Լեռնային Ղարաբաղում զարգացումների լույսի ներքո, ինքը սատարում է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը, քանի որ Ադրբեջանի և […]

̰
Մարադոնայի ժառանգության համար պայքարը սկսվել է

09:47 14.12.2020

Արդեն հայտնի է, թե ինչ ժառանգություն է թողել ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան: Նրա  կարողությունը գնահատվում է մոտ 50 միլիոն դոլար: Սիրված ֆուտբլիստի ունեցվածքը բաղկացած է Բուենոս Այրեսի էլիտար թաղամասերում բազմաթիվ առանձնատներից, հողատարածքներից, բնակարաններից և այլն: Բացի այդ, լեգենդար արգենտինացին Վենեսուելայում ուներ գործարան, Հավանայում՝ թանկարժեք հյուրանոց, մեքենաներ և զարդեր: Ըստ արգենտինական լրատվամիջոցների, Մարադոնայի ընտանիքի 16 անդամներ […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել կլիմայի ոլորտում

18:09 13.12.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել կլիմայի ոլորտում: Հակառակ դեպքում, արդեն այս հարյուրամյակում մարդկությունը կարող է բախվել եղանակի ավելի քան երեք աստիճանով աղետալի տաքացման հետ, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհի առաջնորդներին հայտարարել կլիմայի արտակարգ իրավիճակ իրենց երկրներում, քանի դեռ չի հաջողվել հասնել […]

̰
Մեծ Բրիտանիայի խանութները սկսել են սննդի պաշարներ կուտակել

16:45 13.12.2020

Այս հանգստյան օրերին բրիտանական սուպերմարկետները կուտակում են սննդամթերքի, դեղորայքի և մի շարք այլ ապրանքների մեծ պաշարներ, հաղորդում է Sunday Times- ը: Ինչպես արդեն հայտնել ենք, Մեծ Բրիտանիայի իշխանությունները սուպերմարկետներին խորհուրդ են տվել սննդամթերքի պաշարներ կուտակել այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր չկնքվի։ «Սուպերմարկետներն ու նախարարները շատ մտահոգված են գնորդների շրջանում խուճապով: Նրանք տեսան, […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 դեպք

15:54 13.12.2020

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 2 720 դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 942 պացիենտ, մահացել է 46 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 189 726 դեպք, ապաքինվել է 158 183, մահացել 1 790 մարդ: Կարանտինային գոտիներում այս […]

̰
Միջազգային քրեական դատարանը պատրաստվում է հետաքննել Ուկրաինայում ծավալված իրադարձությունները

09:49 12.12.2020

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պատրաստ է հետաքննել Ուկրաինայում և Ղրիմում տիրող իրավիճակը, հայտարարել է դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան: ՄՔԴ-ն քննարկում է Ուկրաինայում «ռազմական գործողությունների ընթացքում իրականացված հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների» հարցը, ինչպես նաև Ղրիմում տիրող իրավիճակը: Այս իրադարձությունների նախնական ուսումնասիրությունը սկսվել էր 2014 թվականի ապրիլի 24-ին ՝ Ուկրաինայի կառավարության հատուկ հայտարարությունից հետո: Մոսկվայի […]

̰
Ուսուցչուհուն մաշկազերծ անելու սպառնալիքի պատճառով ֆրանսիացի աշակերտուհի է ձերբակալվել

09:38 12.12.2020

Ֆրանսիայում աշակերտուհին սպառնացել է սպանել անգլերենի ուսուցչուհուն, ինչի համար ձերբակալվել է։ Ներկայում աղջիկը կալանքի տակ է: Մինչև ամառ նրան հեռացրել են դպրոցից, հայտնում է «Midilibre» թերթը: Դատախազության տվյալներով ՝ Բեզիե քաղաքի 13-ամյա աշակերտուհին կոնֆլիկտ է ունեցել ուսուցչի հետ: Մի անգամ աղջիկն ասել է, որ չի ցանկանում սովորել: Ի պատասխան ուսուցչուհին ասել է, որ ստիպված կլինի […]

̰
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի գործով Ստրասբուրգի դատարանը դատավճիռը կհրապարակի հունվարի 21-ին

09:31 12.12.2020

Ստրասբուրգի դատարանը 2021 թվականի հունվարի 21-ին կհրապարակի իր դատավճիռը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի գործով։ Այս մասին ասված է Վրաստանի արդարադատության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է 1tv.ge-ն։ «Ինչպես հայտնի է հանրությանը, օգոստոսյան պատերազմի գործով Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է Եվրոպական կոնվենցիայի 8 հոդվածները ոտնահարելու մեջ, մասնավորապես, Վրաստանը գտնում է, որ Ռուսաստանը պատերազմի և հետագա օկուպացիայի ընթացքում խախտել […]

̰
Տեխասում առաջարկել են հանրաքվե անցկացնել ԱՄՆ-ից անկախանալու վերաբերյալ

22:37 11.12.2020

Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական ​​Քայլ Բիդերմանն առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ ԱՄՆ-ի կազմից դուրս գալու համար: Այս մասին գրում է Fox News-ը: «Ես խոստանում եմ օրինագիծ ներկայացնել, որը թույլ կտա տեխասացիներին հանրաքվե անցկացնել՝ Տեխասը որպես անկախ պետություն հաստատելու համար»,- գրել է օրենսդիրը Twitter- ում: Ըստ Բիեդերմանի, դաշնային կառավարությունը դուրս է եկել վերահսկողությունից և այլևս չի […]

̰
Զուրաբիշվիլին հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու կարևորության մասին

21:13 11.12.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տասներորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ շեշտել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու կարևորությունը: «Չի կարելի, ի տարբերություն ամբողջ աշխարհի և մեր ամենամոտ գործընկերների, լինել միակ երկիրը, որը հրաժարվում է դիվանագիտությունից: Պետք է նշել նաև, որ ես ևս մասամբ  համաձայն եմ ընդդիմության հետ, որ միայն զուգահեռ դիվանագիտությունը Ռուսաստանի հետ իրեն […]

̰
Վրաստանի նախագահը հանդես է եկել «Կովկասյան խաղաղության հարթակ» ստեղծելու նախաձեռնությամբ

19:26 11.12.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի իր բացման խոսքում հանդես է եկել Կովկասում խաղաղության հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ: Կովկասում հաստատված նոր իրավիճակից ելնելով՝ նախագահը կարևոր է համարել, որ Վրաստանը վերադարձնի իր պատմական դերը որպես Կովկասի շարժիչ ու միավորող ուժ: «Կարող ենք մտածել «Կովկասյան խաղաղության հարթակի» գաղափարի մասին, որը կմիավորի կովկասյան երկրներին, արտաքին դերակատարներին […]

̰
Ընդդիմությունը շուտով կլինի Վրաստանի խորհրդարանում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն. Միխեիլ Սաակաշվիլի

19:05 11.12.2020

«Ընդդիմությունը շուտով կլինի Վրաստանի խորհրդարանում՝ որպես վրաց ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանություն, և դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան որևէ մեկը պատկերացնում է»,- գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: «Ի լուր այն մարդկանց, ովքեր ասում են, որ ընդդիմությունը պետք է լինի խորհրդարանում, այլ ոչ թե փողոցում, այս ընդդիմությունը շուտով լինելու […]

̰
Քաղաքական ճգնաժամ Վրաստանում. Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստն անցել է առանց ընդդիմության

18:51 11.12.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր բացել է նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը, որը Վրաստանի պատմության մեջ ամենաանսովորներից է: Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստին ընտրությունների շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել: Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններից հետո խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները մեղադրել էին իշխանություններին քվեարկությունը կեղծելու մեջ և պահանջել էին նոր ընտրություններ: Խորհրդարանի առաջին նիստն ընթացել է […]

̰
Մեծ Բրիտանիայի կարգավորող գրասենյակը խորհուրդ է տվել ալերգիկներին չընդունել պատվաստանյութ

15:59 11.12.2020

Մեծ Բրիտանիայի կարգավորող գրասենյակները նախազգուշացրել են, որ մարդիկ, որոնց անամնեզում կան լուրջ ալերգիկ ռեակցիաներ, չեն ստանա Pfizer / BioNTech պատվաստանյութ: NHS-ի երկու աշխատակիցներ, որոնց երեկ պատվաստել են, ունեցել են ալերգիկ ռեակցիաներ: Այդ մասին հայտնում է բրիտանական «Guardian» հրատարակությունը: Բրիտանական կարգավորիչները նախազգուշացնում են, որ մարդիկ, ովքեր ընդգծված ռեակցիա ունեն դեղամիջոցների ու մթերքների նկատմամբ, չպետք է ընդունեն […]

̰
Կորոնավիրուսի դեմ սահմանափակումներն արդյունք են տվել, վարակի աճ չի արձանագրվել. Պաատա Իմնաձե

14:01 11.12.2020

«Չնայած թեստերի քանակի ավելացմանը՝ վարակի աճ չի արձանագրվում, ինչը նշանակում է, որ վիրուսի տարածումը կասեցվել է»: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն Համակարգող խորհրդի նիստից հետո: «Սահմանափակումները մտցնելուց երկու շաբաթ անց մենք տեսանք, որ այլևս վարակի աճ չունենք՝ չնայած թեստերի քանակի ավելացմանը: Չնայած վիրուսի տարածվածությամբ աշխարհում առաջին տեղն ենք զբաղեցնում՝ […]

̰
Սաակաշվիլիի կինը հեռախոսով հարցաքննվել է նախկին չեչեն հրամանատարի սպանության գործով. DEUTSCHE WELLE

13:50 11.12.2020

Նախկին չեչեն դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի Բեռլինում սպանության գործով կարևոր վկայի կարգավիճակով հարցաքննվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը: Հարցաքննությունը, որը տևել է մի քանի ժամ, ընթացել է հեռավար կարգով, քանի որ դատախազությունը չի կարողացել համոզել Ռուլոֆսին ժամանել Գերմանիա: Տեղեկացրել է DEUTSCHE WELLE-ն: Աղբյուրի համաձայն՝ Խանգոշվիլիի սպանության օրը Ռուլոֆսը գտնվել է Բեռլինում […]

̰
ԵՄ երկրների առաջնորդները համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնումը

08:57 11.12.2020

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Թուրքիայի նկատմամբ առկա անհատական պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը՝ Միջերկրական ծովի արևելքում հորատման ապօրինի գործունեության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԵՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկումների արդյունքում ընդունված փաստաթղթին։ ԵՄ առաջնորդները հանձնարարել են Եվրոպական խորհրդին համաձայնեցնել հավելյալ ցուցակները՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման հիման վրա։ Ավելի վաղ՝ նոյեմբերի […]

̰
Լավրովը պատասխանել է այլ երկրների գործերին Մոսկվայի միջամտության մեղադրանքներին

13:40 10.12.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Մուհամեդ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը կարող է ավելի շատ պատճառներ ներկայացնել Ռուսաստանին այլ պետությունների գործերին միջամտելու մեջ մեղադրելու համար: «Վերջերս մեզ մեղադրում են Բելառուսին միջամտելու, Լեռնային Ղարաբաղին միջամտելու մեջ՝ բացառապես Արևմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իբր Թուրքիայի հետ […]

̰
Մյունխենի անվտանգության համաժողովը համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է

12:47 10.12.2020

Մյունխենի անվտանգության համաժողովը, որը պետք է տեղի ունենար 2021 թվականի փետրվարի 19-21-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Այս մասին հայտնել է ֆորումի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Նա հավելել է, որ համաժողովի անցկացման նոր ամսաթիվ դեռևս սահմանված չէ։ Հավանաբար, այն կանցկացվի ապրիլի վերջից ոչ շուտ։ Այն պետք է դառնար առաջին լայնածավալ միջազգային միջոցառումը, որին ակնկալվում […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ

12:24 10.12.2020

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք: Ապաքինվել է 3 045 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 պացիենտ: Մահացածների ընդհանւր թիվը 1 657 է: Այս պահին կարանտինում է գտնվում 1,126 մարդ, 6900-ը `բժշկական հսկողության ներքո գտնվող հիվանդանոցներում։ Դեկտեմբերի 10-ի առավոտյան կառավարության StopCov կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Վրաստանում մինչ օրս […]

̰
Աշխարհում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ավելի քան կես միլիոն նոր դեպք

11:23 10.12.2020

Նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ի առավոտյան կազմել է 67,780,361, մահացել է 1,551,214 մարդ։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, համաճարակի սկզբից ի վեր, հայտնաբերվել է 28,832,193, Եվրոպայում ՝ 20,869,839 Ասիայում ՝ 11,195,661 դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում վարակվածների թիվն աճել է […]

̰
BACK_TO_TOP