11:21 14.01.2021
Այսօր Վրաստանի պետական դրոշի օրն է: Երկրի գլխավոր խորհրդանիշերից մեկին նվիրված օրը նշվում է 2012 թվականից: Ըստ իմաստաբանության՝ հինգ խաչանոց դրոշի վրա պատկերված են Փրկիչն ու չորս առաքյալները, ովքեր աշխարհին ազդարարում են նրա հայտնությունը: Հետխորհրդային շրջանում՝ 1999 թվականին, խորհրդարանը որոշում ընդունեց վերականգնել պատմական խորհրդանիշները, այդ թվում ՝ հինգ խաչանոց դրոշը: Վերջնականապես այն ներկայիս տեսքը ստացավ […]
15:38 13.01.2021
Չինական Շիցզյանչուանգ (Հուբեյ նահանգի վարչական կենտրոն) և Սինգտայ (Հուբեյ նահանգ) քաղաքների բոլոր բնակիչներին կարգադրվել է առաջիկա շաբաթվա ընթացքում չլքել իրենց տները, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Արգելափակման մասին որոշումը կայացվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում նահանգում կորոնավիրուսային վարակի COVID-19 վարակի 127 դեպքերի հայտնաբերման կապակցությամբ: Ըստ «Սինհուա» գործակալության՝ Շիցզյանչուանգի շրջաններից մեկը դասակարգվել է որպես բարձր համաճարակաբանական ռիսկային […]
12:37 13.01.2021
Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի հայտարարությամբ՝ մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 243 255 դեպք, որից 1 618-ը՝ վերջին 24 ժամում։ Ապաքինվել է ևս 403 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 227 611: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ևս 26 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 846: Այս փուլում Վրաստանում կա 12 […]
11:57 13.01.2021
2021 թվականին Եվրոպայի մարզական մայրաքաղաք է ճանաչվել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը: Այդ մասին հաղորդել է EuroPulse- ը: Լիսաբոնում հիմնականում շեշտը կդրվի փողոցային սպորտաձևերի վրա՝ չնայած այդ դեպքում պետք է պահպանել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակների պարտադիր կրումը: Այս տիտղոսը 2001 թվականից Եվրոպական մարզական մայրաքաղաքների և քաղաքների ֆեդերացիայի կողմից շնորհվում է ավելի քան 500 հազար բնակիչ […]
11:14 13.01.2021
ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ, փոխգնդապետ Թոմաս Քեմբելը հայտարարել է, որ 2021-2022թթ. Թուրքիան աստիճանաբար կզրկվի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության մեջ ունեցած իր մասնակցությունից, հայտնում է Ermenihaber-ը։ Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան նշել է,որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո դադարեցվել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։ Թոմաս Քեմբելը շեշտել է, որ […]
10:46 13.01.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը կապված է Ամերիկայի, մասնավորապես ընտրություններում պարտված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Բոլորը գիտեն, որ նա է ֆինանսավորել Թրամփի նախընտրական արշավը տարբեր լոբբիստական խմբերի միջոցով, և այժմ շատ է վախենում այդ փաստից: Նա վախեցած է նաև շատ «ծանր» ցուցանիշներից, որոնք «Վրացական երազանքը» ստանում է […]
10:29 13.01.2021
2024 թվականին մենք հայտ կներկայացնենք ԵՄ-ին անդամակցելու համար, և եթե մի դժբախտություն չպատահի մեզ հետ և կայուն զարգանանք, համոզված եմ, որ մինչև 2030 թվականը մենք կդառնանք ամենաժողովրդական երկրների ընտանիքի անդամ։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: […]
10:20 13.01.2021
Վրաստանում 2020 թվականի 11 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջությունից եկամուտը կրճատվել է 82 տոկոսով: Այդ ընթացքում օտարերկրացի զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 527 մլն դոլար: Այդ գումարի մեծ մասը՝ 427 մլն դոլարը, ծախսվել է մինչ երկրում լոքդաունի հայտարարումը: Ավիահաղորդակցության փակումից հետո Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ընդամենը 100 մլն դոլար եկամուտ: Նշված ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 7 […]
09:47 13.01.2021
Տեղատարափ անձրևների հետևանքով հունվարի 12-ին Վրաստանի արևմուտքում հեղեղվել են Շիդա Քարթլի մարզի մի քանի քաղաքներ։ Տեղատարափ անձրևների հետևանքով Սուրամիի և Խաշուրիի ջրահեռացման խողովակում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրով են ծածկվել հողատարածքներն ու շենքերի առաջին հարկերը: Հորդառատ անձրևների հետևանքով տուժել է նաև Աջարիայի 3 շրջան: Տեղատարափ անձրևները ջրհեղեղների ու սողանքների պատճառ են դարձել Քեդա, Խուլո, Շուախևի […]
11:43 12.01.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ մինչև փետրվարի վերջ կորոնավիրուսի պատվաստանյութերը հասանելի կլինեն բոլոր երկրներին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը կոչ է անում երկրներին հավաքական պարտավորություն ստանձնել` առաջիկա 100 օրվա ընթացքում բոլոր երկրներում բուժաշխատողների և բարձր ռիսկային խմբերի անձանց պատվաստումը սկսելու համար: Նա կառավարություններին, արտադրողներին, քաղաքացիական հասարակությանը և կրոնական առաջնորդներին պատվաստումների համար զանգվածային […]
11:37 12.01.2021
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1857-ով, 24 մարդ մահացել է: Անցած 24 ժամվա ընթացքում 993 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։ StopCov պաշտոնական կայքի համաձայն ՝ համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 241,637 դեպք: Համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 227,208 հիվանդ, ևս 2 820-ը՝ մահացել:
11:10 12.01.2021
Վրաստանի խորհրդարանն իր գարնանային նստաշրջանում կքննարկի «Հանրային առողջության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի ՝ պետությունը պատասխանատվություն է ստանձնում COVID-19 պատվաստանյութի պատճառած վնասի համար: Օրինագծի համաձայն՝ պետությունը լիովին պատասխանատվություն է ստանձնում COVID-19-ի դեմ ներմուծված պատվաստանյութերից կամ կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցներից հնարավոր վնասի համար, եթե ներմուծված դեղամիջոցն ունի ԱՀԿ թույլտվություն: Փոփոխությունների հեղինակներն են իշխող կուսակցության ներկայացուցիչները: […]
22:18 11.01.2021
Լիտվան կդառնա առաջին պետությունը, որն այսուհետ Վրաստանը պաշտոնապես կկոչի «Սաքարթվելո»: Նախորդ տարվա վերջին Լիտվայում որոշում էր կայացվել՝ պետական փաստաթղթերում «Գրուզիա»-ի փոխարեն օգտագործել «Սաքարթվելո»՝ Վրաստանի ինքնանվանումը: Լիտվայում Վրաստանի իսկական անունը որպես պաշտոնական հաստատելու որոշումը երախտագիտությամբ նշել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Հիշեցնենք, որ դեռևս 2018թ․ մայիսին Լիտվան Վրաստանի հետ «Սաքարթվելոն» ներկայացրել է որպես երկրորդ ոչ պաշտոնական […]
21:50 11.01.2021
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կգլխավորի կուսակցության ներկայիս գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Նրա թեկնածությունը կհաստատվի հունվարի 16-ին կայանալիք համագումարում: Այս մասին հայտարարվել է կուսակցության ճեպազրույցում: Հունվարի 16-ին նույնպես հաստատվելու է 21 հոգուց կազմված կուսակցության քաղաքական խորհուրդը: Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթած իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-նախագահ, Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Բիձինա Իվանիշվիլին, այսօր հայտարարել […]
19:54 11.01.2021
Վրացական Tam-Management ընկերությունը հայտարարել է առաջին T-31 անօդաչու սարքի ստեղծման մասին։ «Երկու տարի առաջ, երբ մենք սկսեցինք աշխատել անօդաչու թռչող սարքի գաղափարի շուրջ, մեզ համար պարզ էր, որ անօդաչու թռչող սարքերը լուրջ ապագա կունենան: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ առաջին վրացական անօդաչու թռչող սարքը պատրաստ է իր արժանի տեղը գրավել ցանկացած երկրի զինված ուժերում»,- ասել է ընկերության […]
19:50 11.01.2021
Անհայտ ռուս միլիարդատերն Անգլիայում՝ արքայական նստավայրի հարևանությամբ, 21,5 միլիոն ֆունտով (2,2 միլիարդ ռուբլի) գնել է Սուրեյում գտնվող անգլիական Windsor Park Hall կալվածքը: Անշարժ գույքի գործակալները վերջին հինգ տարվա ընթացքում անշարժ գույքի շուկայում կատարված խոշորագույն գործարք են այն անվանել: Այս մասին գրում է Daily Mail-ը: 283 հեկտար տարածք ունեցող անշարժ գույքը գտնվում է Անգլեֆիլդ Գրին գյուղում՝ […]
18:50 11.01.2021
Թուրքիան պատրաստ է ՌԴ-ից գնել C-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը՝ դրանց տեխնոլոգիայի փոխանցման պայմանով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը: Այս մասին հաղորդում է NEWS.ru-ն։ «Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել, մենք ռիսկ չենք տեսնում: Եթե մենք ուզեինք, C-400-ների երկրորդ խմբաքանակն այսօր տեղ հասած կլիներ: Սակայն մեզ համար կարևոր է […]
17:59 11.01.2021
«Մենք մեկ անգամ ևս առաջարկում ենք ընդդիմադիր կուսակցություններին մասնակցել խորհրդարանական աշխատանքներին և խորհրդարանական քննչական հանձնաժողովի աշխատանքներին՝ ընտրությունների մասին ճշմարտությունը պարզելու համար»,- ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Նրա խոսքերով՝ ընդդիմադիր կուսակցություններին առաջարկվում է ստուգել այնքան ընտրատեղամասերի տվյալներ, որքան անհրաժեշտ կլինի ճշմարտությունը պարզելու համար: Նաև նշել է, որ հետաքննող հանձնաժողովը կստեղծվի փետրվարի առաջին շաբաթվա […]
16:40 11.01.2021
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Արգելքները կգործեն մինչև փետրվարի 1-ը, հունվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտնել է հանրապետության էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ վարչապետին կից միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո: «Մենք ցանկանում ենք մինչև փետրվարի 1-ը պահպանել կետային սահմանափակումների […]
15:52 11.01.2021
Ըստ Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի՝ Վրաստանը քննարկում է կորոնավիրուսի դեմ երկու անուն պատվաստանյութ ներկրելու տարբերակը, որոնցից մեկը չինական է: Վերջինս, ըստ նրա, աշխարհում բավականին բարձր վարկանիշ ունի: «Մենք խոսում ենք մեզ համար երկու՝ AstraZeneca և չինական պատվաստանյութեր ձեռք բերելու մասին: Չինաստանը հինգ պատվաստանյութ ունի: Խոսքը դրանցից մեկի մասին է: […]
15:21 10.01.2021
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, հայտնում է CNN-ը: Նրա հետ պատվաստվել է երկրի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը: Այսպիսով, նրանք դարձել են Իսրայելում առաջին մարդիկ, որոնք ընդունել են պատվաստանյութի երկու դեղաչափ: Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են դեկտեմբերին: Իսրայելի վարչապետի հայտարարությամբ՝ երկրի բնակչության մեծ մասը պետք է պատվաստվի մինչ […]
08:37 09.01.2021
ԱՄՆ-ը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վարակիչ, եզակի տարբերակի հայտնվելու մասին: Այս մասին հայտնում է CNN- ը՝ հղում կատարելով կորոնավիրուսի թեմայով Սպիտակ տան աշխատանքային խմբի զեկույցին: Փաստաթղթի համաձայն՝ երկրում աշնանը հիվանդացության աճի տեմպը գրեթե կրկնակի գերազանցել է համապատասխան ցուցանիշները գարնանային և ամառային բռնկումների ժամանակ: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում կարող էր զարգանալ կորոնավիրուսի սեփական տարբերակը, որը կարող […]
23:02 08.01.2021
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը արտահայտվել է հունվարի 20-ին դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա չգտնվելու իր ցանկության մասին: Այս մասին նա գրել է Twitter- ի իր միկրոբլոգում: «Բոլորին,ովքեր հարցնում էին.Ես չեմ գնա երդմնակալությանը հունվարի 20-ին», – գրել է Սպիտակ տան ղեկավարը: Ավելի վաղ՝ հունվարի 8-ին, ընտրություններում պարտված ԱՄՆ նախագահը պաշտպանել էր իր օգտին քվեարկած […]
20:50 08.01.2021
Ատոմային ժամացույցը ճշգրտորեն գրանցում է յուրաքանչյուր օրվա տևողությունը միլիվայրկյաններով: 1970-ականներին ,օրերը մի փոքր ավելի երկար էին տևում, քան 24 ժամը:Սակայն 2020-ի կեսերից Երկրի ռոտացիան՝ պտույտն արագացավ: Ըստ պաշտոնական տվյալների, ժամանակն այժմ ավելի արագ է անցնում,քան անցած կես դարում էր :Եթե նախկինում Երկրի մեկ պտույտի համար պահանջվում էր 86,4 հազար վայրկյան, ապա այժմ այդ ցուցանիշն ավելի […]
20:15 08.01.2021
Լոնդոնի ICE բորսայում հյուսիս-եվրոպական Brent տեսակի նավթի գինը վերելք է ապրել: Ֆյուչերսային պայմանագրերի հրապարակման պահին՝ մարտին մեկ բարելի արժեքը 55,28 դոլար էր:Նախորդ առևտրային նստաշրջանի փակման մակարդակի համեմատ աճը կազմել է 1,6 տոկոս: Փետրվարյան ֆյուչերսներն ամերիկյան WTI տեսակի նավթի մեկ բարելի համար արժեն 51,49 դոլար: Հունվարի 7-ին ավարտված պայմանագրային ժամկետների համեմատ աճը կազմել է 1,2 տոկոս: […]
19:10 08.01.2021
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի արգելափակումը և իրեն համեմատել Սպիտակ տան ղեկավարի հետ: Նա իր կարծիքը կիսել է իր Telegram ալիքում: «Հիմա ես ու Թրամփը որոշակիորեն նման ենք. եթե ավելի վաղ նա արգելափակում էր ինձ սոցիալական ցանցերում, այժմ Ամենակարողը վերականգնել է արդարությունը, և արդյունքում արգելափակվում են ըմբոստ […]
18:49 08.01.2021
Մարդու օրգանիզմը, սովորաբար կորոնավիրուսով վարակվելուց հետո առնվազն ութ ամիս և, հնարավոր է շատ ավելի երկար, պահպանում է ուժեղ իմունային համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է The Washington Post-ը, հետազոտողները նման տեսակետ են հայտնել Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությունում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված պացիենտների մոտ 90 տոկոսի մոտ եղել է տևական կայուն իմունիտետ: «Եղել են […]
18:29 08.01.2021
Անտարկտիդայում օզոնային անցքը փակվել է դեկտեմբերի վերջին, որը հսկայական չափերի էր հասել 2020-ի աշնանը: Այդ մասին հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քլեեր Նյուլիսը. փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Քլեեր Նյուլիսի խոսքերով՝ այս օզոնային անցքն ամենամեծն ու խորքայիններից մեկն էր և փակվեց սովորականից ավելի ուշ: 2020-ի օգոստոսի կեսերից այն արագորեն սկսել էր աճել և […]
17:28 08.01.2021
Չինաստանի իշխանությունները 11 մլն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համայնքի ղեկավարի հայտարարությանը: «Համայնքի բնակիչներին թույլ չի տրվում առանց անհրաժեշտության լքել բնակության վայրերը»,- նշել է համայնքի ղեկավարը: Պեկինի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է Չինաստանի մայրաքաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհային ու երկաթուղային հաղորդակցությունը դեպի […]
17:11 08.01.2021
2021 թվականին Վրաստանում կսկսվեն բնակչության ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքները: Սկզբնական աշխատանքների համար Վրաստանի բյուջեից կհատկացվի 300 հազար լարի (91 հազար դոլար): 2021 թվականին նախատեսվում է համակարգել առկա տվյալները և սկսել վերապատրաստել աշխատակիցներին: Միջին հաշվով մարդահամարի նախապատրաստումը տևում է երկու տարի կամ ավելի: Բնակչության ընդհանուր մարդահամարի ամսաթիվը դեռ հայտնի չէ: Վրաստանում հետխորհրդային շրջանում տեղի է ունեցել […]