19:00 28.02.2021
Երկրի մակերևույթի և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի շուրջօրյա եղանակային մշտադիտարկումն ապահովելու համար նախատեսվում է ստեղծել «Արկտիկա-Մ» երկու արբանյակների ուղեծրային համաստեղություն:Այդ նպատակով կիրակի օրը գործարկվել է «Բայկոնուր» տիեզերագնացից Սոյուզ-2.1 բ կրիչ հրթիռը։ «Արկտիկա-Մ» առաջին ռուսական արբանյակը, որը վերահսկում է Արկտիկայի տարածաշրջանում կլիման և շրջակա միջավայրը, կիրակի օրը արձակվել է «Բայկոնուր» տիեզերագնացից Սոյուզ-2.1 բ կրիչ հրթիռով՝ Մոսկվայի ժամանակով […]
16:50 28.02.2021
Քութայիսի կենտրոնական հրապարակում բողոքի ցույց են իրականացնում Ռիոնի կիրճում Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ: Արդեն 126-րդ օրն է Ռիոնի կիրճի բնակիչները չեն դադարեցնում բողոքն ընդդեմ ՀԷԿ -ի կառւոցման ծրագրի։ Այսօր Նամախվանի գյուղից մեկ օրով ցույցը տեղափոխել է Քութայիսի: Ակցիան կրում է խաղաղ բնույթ, թեև բնակիչները սպառնացել են փակել քաղաքի մուտքը , եթե նրանց պահանջները չբավարարեն։ Բողոքի […]
12:51 27.02.2021
Վրաստանի օրենսդիր մարմնի մոտ տեղադրված 11 վրաններում գիշերել են ընդդիմության ակտիվիստներն ու շրջաններից ժամանած նրանց աջակիցները: Նրանց խոսքով՝ օրենսդիր մարմնի մոտ վրանների քանակը կավելանա, չեն բացառել, որ անհրաժեշտության դեպքում վրանները կտեղադրվեն Ռուսթավելի պողոտայի երթևեկելի հատվածում: Երեկ ընդդիմությունը խորհրդարանի դիմաց «Հանուն ազատության» խորագրով երթ էր անցկացրել` ի պաշտպանություն «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի: Ակցիային զուգահեռ, քաղաքացիական […]
10:19 27.02.2021
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը «Россия 24» ՀԸ-ի եթերից hայտարարել է, որ Ուկրաինայի առաջին տիկինը կանոնավոր կերպով վճարում է Ղրիմում իրեն պատկանող անշարժ գույքի կոմունալ վճարները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, 2013թ. Ղրիմի էլիտար «Իմպերատոր» բնակելի համալիրում մեծ զեղչով, շուկայական արժեքի մոտ կես գնով, բնակարան էր ձեռք բերել: Անշարժ գույքի համար նա վճարել էր 163,9 […]
16:28 26.02.2021
Ռուսաստանի իշխանությունները տեղեկություններ ունենոր ՌԴ-ի դեմ մի շարք հարցերի շուրջ նպատակաուղղված տեղեկատվական արշավ է ընթանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ փետրվարի 25-ին բացելով Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստը: Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանի ձեռքբերումները կասկածի տակ դնելու փորձերի մասին՝ Պուտինը շեշտել է, որ մի շարք հարցերի վերաբերյալ սանձարձակ ու չհիմնավորված մեղադրանքներով […]
15:08 26.02.2021
Ցուցարարները հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության դեմ՝ պահանջելով ազատ արձակել նրան և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երթին մասնակցում են նաև հատուկ այդ նպատակով շրջաններից ժամանած մարդիկ: Կուսակցության առաջնորդները կրում են «Ազատության համար» գրությամբ պաստառ: Երթը կավարտվի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ տեղի կունենա գործողության հիմնական […]
14:00 26.02.2021
Ես երբեք չեմ խոստացել կոնկրետ ժամկետներ վերադառնալու համար, բայց եթե խոստանամ՝ կանեմ: Ես միշտ պահում եմ իմ խոստումը, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նրա խոսքերով՝ ինքը միշտ պատրաստ էր օգնել, սակայն չէր ցանկանում միջամտել ընդդիմության միասնությանը, քանի որ Վրաստանում որոշ ընդդիմադիր կուսակցությունների դուր չի գալիս նրա ժողովրդականությունը: «Այո, ճիշտ է, որ ես բացարձակ […]
12:45 26.02.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով ՝ հնարավոր է, որ պատվաստումների հավաստագրերի առկայությունը հիմք հանդիսանա երրորդ երկրներից ԵՄ մուտք գործելու համար: Կանցլերի խոսքով՝ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել պատվաստումների հավաստագրերի ներդրման անհրաժեշտության շուրջ: Դրանք պատրաստ կլինեն 3 ամսվա ընթացքում: «Մենք բոլորս միակարծիք էինք, որ դա մեզ պետք է: Տեխնիկական հարցերը կմշակվեն Եվրահանձնաժողովի կողմից: Եվրահանձնաժողովին անհրաժեշտ […]
09:24 26.02.2021
Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնել, և սկսվել է ճգնաժամի կարգավորման փուլ: «Գործոնը, որը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանում […]
09:21 24.02.2021
Վրաստանում ԵՄ ու ԱՄՆ դեսպանությունների ներկայացուցիչներն անհանգստացած են երկրում ստեղծված իրավիճակով և հանդիպումներ են ունենում քաղաքական երկու կողմերի հետ, երկխոսության, լարվածությունը թոթափելու կոչեր հնչեցնում: Ընդդիմությանը երկխսության կոչ է արել նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Երկրի առջև ծառացած մարտահրավերների ֆոնին ոչ թե բախման, այլ երկխոսության ժամանակն է: Ես առաջարկում եմ, որ բոլոր ողջամիտ ընդդիմադիր ուժերը մտնեն խորհրդարան […]
22:58 23.02.2021
Վրաստանում «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո, ի նշան բողոքի, ընդդիմությունն անցել է ակտիվ գործղությունների, ինչի հետևանքով կան տուժածներ ու հոսպիտալացվածներ: Ավելի ուշ Կառավարության վարչության առջև հավաքված ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և ցուցարարները տեղափոխվել են Ռուսթավելի պողոտա՝ խորհրդարանի շենքի առջև: Նրանք փակել են Ռուսթավելի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունն ու վրաններ տեղադրել փողոցում։ Ակտիվիստները պահանջում […]
22:47 23.02.2021
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից անմիջապես հետո կուսակցության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է ընդդիմությանը հասնել հաղթանակի: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դրա համար կանի ամեն ինչ: Իսկ տեղի ունեցածն, ըստ նրա, խոսում է երկիրը ոչնչացնելու վրացական իշխանությունների ցանկության մասին: Նշենք, որ Մելիայի ձերբակալության գործով անհամաձայնության […]
19:42 23.02.2021
Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված ուժեղ քամին այսօր ամբողջ օրը շարունակվել է՝ զգալի վնաս հասցնելով մայրաքաղաքին: Քամին պոկել է տանիքներ, արմատախիլ արել ծառեր: Նորակառույց տան պատուհանը պոկվել և ընկել է փողոցի երթևեկելի մասում: Արձանագրվել է նաև պատի փլուզման դեպք: Գիշերը Թբիլիսիում քամու արագությունը գերազանցել է վայրկյանում 30 մետրը, իսկ այժմ այն վայրկյանում 20-25 մետր է: «Քաղաքային […]
15:43 23.02.2021
«Համոզված եմ, որ կան կուսակցություններ, թե քաղաքական գործիչներ, ովքեր ցանկություն ունեն մտնել խորհրդարան: Նրանք չպետք է համակերպվեն Սաակաշվիլու գերությունում գտնվելու հետ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: Նրա խոսքով, իշխող թիմը պատրաստ է քննարկել ընտրությունների շեմի հետ կապված հարցերը: «Շեմի կապակցությամբ մենք բաց խոսել ենք: Արվել է հայտարարություն, որ մենք զրոյից այն կհասցնենք երեք տոկոսի: Այս հայտարարությունն […]
15:29 23.02.2021
Կովկասյան հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի կալանավորումը խոր վրդովմունք է առաջացնում: Քաղաքական հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալը համապատասխան հայտարարությունը տարածել է «Ֆեյսբուք»-ում: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Վրաստանում զարգացող իրադարձություններին: Մեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կալանավորումը խոր վրդովմունք է առաջացնում: ՆԱՏՕ-ն սպասում է, որ Վրաստանը, որպես մոտ […]
15:02 23.02.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման կապակցությամբ: Դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ Վաշինգտոնը ցնցված է վրացական իշխանությունների հռետորաբանությունից: «ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է կառավարության՝ առավոտյան կուսակցության շտաբում հիմնական ընդդիմադիր քաղաքական կուսակցության ղեկավարին կալանավորելու որոշմամբ: Մենք ցավում ենք, որ ԱՄՆ-ի և այլ միջազգային գործընկերների կողմից […]
14:14 23.02.2021
«Այս պահին զանգվածային հարձակում է իրականացվում «Վրացական երազանքի սոցցանցերի էջերի և կայքերի, ինչպես նաև պետական գերատեսչությունների կայքերի վրա»,- երեքշաբթի օրը հատուկ ճեպազրույցում ասաց Մդինարաձեն: Իշխող կուսակցությունը կարծում է, որ հաքերային հարձակումը «այն ծրագրի մի մասն է, որն այսօր նեոբոլշևիկները չեն կարողանում իրականացնել»: Նա հույս է հայտնել, որ հետաքննող մարմինները շուտով կպարզեն մանրամասները:
23:00 22.02.2021
Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և երկու դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած նախարարների նոր կաբինետին: Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է դարձել անցյալ շաբաթ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո: Նա այս որոշումը կայացրել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին ՝ ասելով, որ չի կարող իր թիմի հետ համաձայնության գալ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) […]
18:50 22.02.2021
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանում հայտարարել է ընդդիմության «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու մասին: Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 17-ին որոշում էր կայացրել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային մայրաքաղաքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալելու մասին: Հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին, դատարանի որոշումն իրականացնել արգելեցին կուսակցության գրասենյակի մոտ հավաքված Մելիայի համակուսակիցները: Երեկոյան […]
16:45 22.02.2021
Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանին Եվրոպական ինտեգրման և Սփյուռքի և Կովկասի և միջազգային հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է, որ Հարավային Կովկասի 3 պետություններն էլ պետք է որոշում կայացնեն 3+3 և 3+2 ձևաչափով հարթակ ստեղծելու հարցով: Նրա խոսքերով՝ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հարցը քննարկել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ […]
09:38 22.02.2021
ԱՄՆ-ն սպառնացել է Ռուսաստանին պատասխան քայլով՝ իր ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների համար: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հավաստմամբ՝ պատասխանը կներառի ոչ միայն պատժամիջոցներ: Պատճառված վնասի մասշտաբները դեռ պարզվում են և հավանաբար կտևեն շաբաթներ, նրա խոսքերն է մեջբերել TАСС-ը: «Պատասխանը կներառի տեսանելի և անտեսանելի գործիքների շարք: Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն լինելու», – ասել է […]
09:20 22.02.2021
Ռուսաստանն ու ԱՄԷ-ն համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ գերձայնային մարդատար բիզնես-ինքնաթիռ ստեղծելու համար: Այս մասին ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, փոխանցում է ТАСС-ը։ Ըստ նրա՝ նախատեսվում է ստեղծել ինքնաթիռի երկու տարբերակ՝ 8 և 30 մարդ տեղափոխելու հնարավորությամբ: Մանտուրովի խոսքով, ԱՄԷ-ի կողմից նախագծին կմասնակցի Mubadala ներդրումային ընկերությունը։ Բիզնես […]
08:36 22.02.2021
Գերմանիայի Բայրոյթ քաղաքի վարսավիր Անդրեաս Նույսլը էլեկտրոնային աճուրդի է դրել կարանտինից հետո առաջին հաճախորդի գրանցումը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ Լոքդաունի 10 շաբաթից հետո, 2021 թվականի մարտի 1-ի ժամը 08․00-ին սպասարկվելու համար գրանցման լոտի մեկնարկային արժեքը կազմել է 288 եվրո։ 8 օրում լոտի արժեքը հասել է 422 եվրոյի։ Սանրվածքի համար նման գին է վճարել […]
21:36 21.02.2021
Անակլիայում խորը ջրային նավահանգստի նախագիծը շարունակում է արդիական մնալ Վրաստանի համար, և երկրի իշխանությունները նոր ներդրող կփնտրեն: Այդ մասին ասել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի թեկնածու Նաթիա Թուրնավան: Անակլիայում խորը ջրատար նավահանգիստ կառուցելու որոշումը Վրաստանի իշխանությունները կայացրել էին՝ երկրի տարանցիկ ներուժը մեծացնելու և Նոր Մետաքսի ճանապարհի նախագծին միանալու համար, որը ենթադրաբար պետք է կապեր […]
20:14 21.02.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը El Mundo- ին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքը պատրաստ է ինչպես Ռուսաստանի հետ բախման, այնպես էլ փոխգործակցության: Ըստ նրա՝ Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն չի հավատում հարաբերությունների բարելավմանը: «Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությանը. եթե նրանք բախումներ են ուզում, մենք պատրաստ ենք: Եթե նրանք […]
17:32 21.02.2021
Գիտնականները պարզել են, որ ընտանիքում առաջնեկ դուստրեր ունենալը մեծացնում է ամուսնալուծության հավանականությունը, ասվում է The Economic Journal- ում հրապարակված ուսումնասիրության մեջ: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: Մելբուռնի համալսարանի և Ջորջիա նահանգի համալսարանի մասնագետները եզրահանգել են, որ առաջնեկ աղջիկ ունեցող զույգերն ավելի շատ են ամուսնալուծվում, քան առաջնեկ որդիներ ունեցող զույգերը: Ըստ նրանց՝ դա վերաբերում է […]
13:27 21.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 258 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 571 մարդ, մահացել է 10 պացիենտ: Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 355 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 435:
13:09 21.02.2021
Վրաստանի իշխանությունները նախատեսում են վերանայել իրենց հարկային քաղաքականությունը, ներառյալ՝ հարկային արտոնությունները, հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնի թեկնածու Իվանե Մաճավարիանին: «Հարկային նոր արտոնություններ չեն լինի, և եղածները կվերանայվեն՝ հաշվի առնելով դրանց սոցիալական և տնտեսական արդյունավետությունը», – ասել է Մաճավարանին ՝ ներկայացնելով 2021-2024 թվականների կառավարության ծրագիրը: Ըստ նրա՝ վերանայվելու է նաև ընկերությունների հետ հարկային պայմանագրերի պրակտիկան, բացի […]
11:24 21.02.2021
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նվաճել է Եվրոպայի բռնցքամարտի միության (EBU) միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին՝ նոկաուտի ենթարկելով բրիտանացի Ջոշ Քելլիին: Մենամարտը, որը տեղի ունեցել շաբաթ օրը Լոնդոնի «Ուեմբլիում», ավարտվել է Ավանեսյանի վեցերորդ ռաունդում տարած հաղթանակով: 32- ամյա մարտիկը հաղթել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 27-րդ մենամարտը (15-րդ նոկաուտով), երեք պարտությամբ և մեկ ոչ-ոքիով: Մարտն ավարտվել էր […]
11:57 20.02.2021
Ռուսաստանը գրանցել է հակակորոնավիրուսային երրորդ՝ «Կովիվակ» պատվաստանյութը, որը մշակել է Չումակովի կենտրոնը։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Մոտ ապագայում կգործարկվի արտադրական գիծ։ «Արդեն մարտի կեսերին առաջին 127.000 դեղաչափը կդրվի քաղաքացիական շրջանառության մեջ», – ասել է Միշուստինը: Ռուսաստանում կիրառվում է 2 պատվաստանյութ: Sputnik V-ն, որն առաջինն է գրանցվել, և […]