09:46 12.03.2021
Մարտի 11-ին Սանկտ Պետերբուրգի Սբ․ Գեորգիի հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած մի երիտասարդ, ով հրաշքով է ողջ մնացել՝ մի գիշերվա ընթացքում 10 անգամ սրտի կանգ ունենալուց հետո: Այդ մասին հայտնում է հիվանդանոցի Instagram-ի էջը: Հիվանդը 30 տարեկան է: Վիրուսն այդքան ծանր տանելու պատճառն այն է, որ Անտոնի օրգանիզմը գենետիկորեն հակված է թրոմբի ձևավորման, […]
08:35 12.03.2021
Եվրոպական 9 երկիր դադարեցրել կամ ժամանակավորապես սահմանափակել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ պատվաստվածների մոտ թրոմբոզի առաջացման պատճառով, հայտնում է BBC-ն: Այսպիսով, Ավստրիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լյուքսեմբուրգը դադարեցրել են պատվաստանյութի օգտագործումը 1 մլն դեղաչափով կոնկրետ խմբաքանակից, որը մատակարարվել է եվրոպական 17 երկիր: Միևնույն ժամանակ, Դանիան, Իսլանդիան և Նորվեգիան դադարեցրել են այս պատվաստանյութի՝ իրենց բոլոր մատակարարումները: Ընդհանուր […]
10:30 11.03.2021
Միջազգային քրեական դատարանի դատավոր ընտրված Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորտկիպանիձեն մարտի 10-ին երդվել է Հաագայի միջազգային քրեական դատարանում: Գոչա Լորտկիպանիձեն առաջին վրացին է, ով ընտրվել է որպես միջազգային քրեական դատարանի դատավոր: Ընտրություններն անցկացվել են 2020 թվականի դեկտեմբերի 19-ին: 76 պատվիրակներ քվեարկել են Գոչա Լորտկիպանիձեի օգտին: Նա 9 տարի դատավոր կլինի Հաագայում: Միջազգային քրեական դատարանը բաղկացած է […]
10:13 11.03.2021
Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսին մեղադրում են COVID-19-ի տարածման մեջ: Լեհաստանի հետախուզական ծառայությունները պնդում են, որ Ռուսաստանի հյուպատոսը, ով փետրվարին պերսոնա նոն գրատա էր հայտարարվել, COVID-19- ով վարակվելուց հետո չի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Երկրի գաղտնի ծառայությունների համակարգողի խոսնակ Ստանիսլավ Ժարինը, ում խոսքերը մեջբերում է լեհական PAP գործակալությունը, ասել է, որ թեև դիվանագետի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է […]
22:35 10.03.2021
«Վրաստանը և ավստրիական նավթագազային OMV Petrom S.A. ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Սև ծովի ավազանում նավթի ու գազի որոնման,ապա նաև՝ արդյունահանման մասին»,- հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: Համաձայնագրի արդյունքում՝ Վրաստանը կմիանա այն երկրներին, որտեղ ընթանում են նավթի և գազի որոնման աշխատանքները: Նախագիծը նախատեսում է 25 տարի ժամկետով Սևծովյան մայրցամաքային շելֆում (տարածքը՝ […]
18:14 10.03.2021
Վրաստանում Ռեգբիի միության նախագահի ընտրություններն ընթացել են 2 թեկնածուների՝ Իրակլի Աբուսերիձեի և Ջոզեֆ Տկեմալաձեի համախոհների բախումների ֆոնին: Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ ընթանում էին ընտրությունները, իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ ռեգբիի վետերան Իրակլի Աբուսերիձեի կողմնակիցները փորձել էին ճեղքել ոստիկանության շղթան և մտնել 11 տաղավար, որտեղ գրանցված են պատվիրակները: Իրավիճակը լարվել էր այն աստիճանի, […]
17:43 10.03.2021
Ադրբեջանի առաջարկով առաջիկայում Բաքվում կանցկացվի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գործարար համաժողով: Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեի և Ադրբեջանի ձեռներեցների համադաշնության (ՀԿԿ) նախագահ Մամեդ Մուսաևի հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին առաջարկվել էր ադրբեջանա-վրացական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում անցկացնել գործարար համաժողով: Իր հերթին, Մուսաևն առաջարկել է ընդգրկել նաև Թուրքիային և առաջիկայում անցկացնել համատեղ եռակողմ բիզնես ֆորում՝ երեք երկրների գործարարների մասնակցությամբ: Առաջիկայում նախատեսվում […]
21:37 09.03.2021
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 139 նոր դեպք, ապաքինվել է 129 անձ: Ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը կազմում է 267 015: Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 273 137 դեպք: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 վարակակիր, իսկ համավարակի տարածումից առ այսօր՝ 3 601 մարդ:
14:15 09.03.2021
Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնային և երկու այլ անջատողականներին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Իսպանիան մեղադրում է նրանց պետական համակարգը տապալելու փորձ կատարելու մեջ: Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին: Այն ժամանակ քվեարկողների 90 տոկոսից ավելին կողմ էր քվեարկել տարածաշրջանը Իսպանիայի իրավասությունից դուրս գալուն: Կենտրոնական կառավարությունը փորձել էր […]
12:51 09.03.2021
ՄԱԿ-ը բազմակողմ բանակցություններ կանցկացնի Աֆղանստանի կառավարության և «Թալիբան»շարժման ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Reuters- ը: Բանակցությունները տեղի կունենան Քաթարում, ինչպես նախկինում: Հաղորդվում է, որ Դոհա կատարելիք այցի ընթացքում Աֆղանստանում ՄԱԿ-ի ղեկավարի հատուկ բանագնաց Դեբորա Լայոնսը կհանդիպի իր ամերիկացի գործընկերոջը՝ Աֆղանստանում ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադի հետ: Ենթադրվում է, որ այս հանդիպումը կարող է որոշել […]
11:53 09.03.2021
«Վրաստանին սպառնում է COVID-աղետ: Բնակիչները դադարում են դիմակներ կրել»,-ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Ըստ նրա, Վրաստանում դիմակների օգտագործման մակարդակն իջել է 60% -ից ցածր, և դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: «Եվրոպական երկրները սպասում են երրորդ ալիքին ՝ Ամերիկան՝ չորրորդ: Դա կարող է պատահել մեզ հետ: Երեկ ինձ տեղեկացրեցին, որ դիմակներ կրելու […]
11:26 09.03.2021
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մարտի 9-ի առավոտյան կազմել է 116 521 281, պանդեմիայի մեկնարկից մինչ օրս մահացել է 2 589 548 մարդ։ Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 52 հազար նոր դեպք, մահացել է 7,020 մարդ: Ամերիկայում համաճարակի […]
10:35 09.03.2021
Տիեզերքում Ռուսաստանի ու Չինաստանի ունեցած հնարավորությունները մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնում: Այդ մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ռեյմոնդը: Նրա խոսքով ՝ հակառակորդները հասկանում են, թե ինչ նշանակություն ունի տիեզերական համակարգերի օգտագործումը Միացյալ Նահանգների համար, ուստի նրանք տեխնոլոգիաներ են մշակում՝ամերիկացիներին հասանելիությունից զրկելու համար: «Մտածեք լազերների մասին, որոնք […]
09:20 09.03.2021
ՌԴ դաշնային խորհրդի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն արձագանքել է ԱՄՆ-ում Կիևի նախկին դեսպան Վալերի Չալիի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու կոչին` ասելով, որ դիվանագիտական հարաբերությունները հեշտ է խզել, բայց դժվար է վերականգնելը: Նրա խոսքերը մեջբերել է RBC- ն: Ջաբարվն Ուկրաինային հիշեցրել է Վրաստանի ճակատագիրը, որը, ըստ նրա, բազմիցս փորձել […]
09:13 09.03.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել է Եվրոպայի վերջին բռնապետ: Այս մասին նա ասել է մարտի 8-ին՝ աշխարհի տարբեր երկրների կանանց, այդ թվում՝ Բելառուսում ձերբակալված ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային, քաղաքացիական խիզախության համար Պետդեպարտամենտի ամենամյա՝ 15-րդ մրցանակաբաշխության առցանց արարողության ժամանակ: Բլինկենը հիշեցրել է, որ Կոլեսնիկովան, երկրում նախագահական ընտրությունների նախաշեմին, ամբողջ […]
23:29 08.03.2021
Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն: Report-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը: Վրաստանի էլեկտրաէներգոտիկ համակարգի կոմերցիոն օպերատորի (ESCO) անունից փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան և Թուրքիայի էլեկտրական կորպորացիայի (EÜAŞ) գործադիր տնօրեն Իզեթ Ալագեզը: Արձանագրությունը նախատեսում է երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման գործողությունների […]
13:49 08.03.2021
Մինչև մարտի 22-ը Վրաստանը կստանա Pfizer-ի կորոնավիրուսի պատվաստանյութի 29,250 դեղաչափ: Այս մասին այսօր հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Մենք հաստատված տեղեկատվությունը ստացանք ինչպես գրավոր, այնպես էլ երկու օր առաջ Pfizer-ի հետ հեռուստատեսային կապի ընթացքում»,- ասաց Գամկրելիձեն: Ըստ նրա՝ մոտավորապես միևնույն ժամանակ, Վրաստան պետք է հասնի AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ շուրջ 43 […]
22:00 07.03.2021
Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով աղմկոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան մոտ: Ցուցարարները Թբիլիսիի Ռուսթավելի պողտայից բողոքի երթով հասել են «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն: Ակցիայի պատճառը սկանդալային ձայնագրությունն է, որում երկրի վարչապետ Ղարիբաշվիլին, Իվանիշվիլիի որդին ու պետանվտանգության ծառայության ղեկավարը խոսում են […]
18:08 07.03.2021
Ամերիկացի 74-ամյա դերասանուհի Սյուզան Լուչին, որը հայտնի է դարձել «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալում Էրիկա Քեյնի դերով, Instagram- ի էջում կիսվել է «Հելմուտ, պապարացիները կրկին հարձակվում են» գրառումով մի լուսանկարով:Այստեղ նա պառկած է սպիտակ սավանով ծածկված նստարանի վրա՝ սպիտակ լողազգեստով, գիրքը ձեռքին: Նրա կերպարը լրացնում են սև արևային ակնոցները: Նկարի տակ արված է. «Հելմուտ, պապարացիները կրկին […]
16:42 07.03.2021
Առնվազն 60 հազար կազմակերպություն ամբողջ աշխարհում կիբերհարձակման է ենթարկվել Microsoft- ի ծրագրի խոցելիության պատճառով:Այս մասին գրել է Bloomberg- ը` հղում կատարելով գործին ծանոթ անանուն նախկին բարձրաստիճան պաշտոնյային: Աղբյուրը մանրամասնում է, որ կիբերհարձակումը կարող է մեծապես ազդել փոքր և միջին բիզնեսի վրա: Միևնույն ժամանակ, կիբերանվտանգության հարցերով զբաղվող Huntress ընկերությունը հայտնել է, որ հաքերները փորձել են կոտրել […]
16:17 07.03.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ կսկսեն «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլը: Այս մասին հայտնում է «Ռոսիա» հեռուստաալիքը: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթ հեռուստակամրջի միջոցով: Ռուս-թուրքական լայնածավալ նախագծերը, ինչպես բազմիցս ընդգծել է Պուտինը, իրականացվում են արագ տեմպերով, քանի որ անկախ որևէ քննադատության, դրանք իրականացնելու քաղաքական կամք կա: «Այս շաբաթ նախատեսված […]
15:31 07.03.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք, ապաքինվել է 349, մահացել 9 մարդ: Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ, գրանցված է կորոնավիրուսով վարակման 272 851 դեպք, ապաքինվել է 266 693 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 576: Կարանտինի ռեժիմում գտնվում է 307 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 410 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում՝ 133 […]
14:59 07.03.2021
Թբիլիսիում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների, մասնավորապես ՝ «պարետային ժամի» դեմ, որը նախատեսում է ազատ տեղաշարժի արգելք երեկոյան իննից հետո: Ցուցարարների պահանջը եղել է անփոփոխ՝ երեկոյան ժամերին սահմանափակումների վերացում: Հերթական բողոքի ակցիան, որ կազմակերպվել էր սոցցանցերի միջոցով, այսօր կայացել է Թբիլիսիի Ազատության հրապարակում: Ակցիան եղել է […]
18:25 06.03.2021
Մի խումբ վրացի բժիշկներ միացել են Ռուսթավելի պողոտայում ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների բողոքին:Մտադիր են վրան տեղադրել խորհրդարանի դիմաց,որտեղ առաջին բուժօգնություն կցուցաբերեն ակցիայի մասնակիցներին: «Այս կերպ մենք ցանկանում ենք աջակցություն հայտնել մեր քաղաքացիներին:Մի քանի օրից մենք շտապ վրան կտեղադրենք, որտեղ միշտ կհերթապահի բուժանձնակազմը և բժշկական օգնություն կցուցաբերի քաղաքացիներին», – ասել բժիշկ Սոֆո Ջափարիձեն: Միևնւյն ժամանակ ,բժիշկները, […]
13:46 06.03.2021
«Անչափահասների բռնաբարության համար պատիժը խստացվել է, որոշվել է անժամկետ ազատազրկում»,- այս մասին ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին ասել է Վրաստանի խորհրդարանում՝ «նախարարական ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ: «Նախարարության նախաձեռնությամբ ընդունվեց նոր օրենք` սեռական հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ: Անչափահասի բռնաբարության համար պատիժը խստացվել է և սահմանվել անժամկետ ազատազրկում: Նաև այս հանցագործությունը կանխելու համար ստեղծվել են բռնաբարողներին հսկելու մեխանիզմներ», […]
09:26 06.03.2021
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրներն ունեն օրինական բոլոր իրավունքները ձեռք բերելու ռուսական կամ չինական պատվաստանյութ։ «ԵՄ անդամ երկրները՝ իրավաբանական տեսանկյունից ունեն իրավունք գնելու պատվաստանյութ մատակարարներից, որոնք չեն մտնում պատվաստանյութերի նախնական պատվերների եվրոպական փաթեթում»,-նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։ Մամերն ընդգծել է, որ նման դեպքերում ԵՄ երկրներն անձամբ պատասխանատվություն կկրեն այդ […]
23:28 05.03.2021
«Մոտ ապագայում վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող Դավիթ-Գարեջի վրացական վանքի հարակից տարածքում կավարտվի սահմանային գոտու շինարարությունը», – հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Շինարարության սկզբում նախարարը խոստացել էր, որ դա կլինի տարածք, որը կհամապատասխանի բոլոր ժամանակակից չափորոշիչներին: Սահմանային հատվածի շինարարությունը սկսվել է 2020 թվականին՝ վանական համալիրի շուրջ Ադրբեջանի հետ սրված իրավիճակի ֆոնին, երբ ադրբեջանցի […]
09:19 05.03.2021
Մարտի 4-ի ցերեկը Թուրքիայում զինվորական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված գեներալը Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար Օսման Էրբաշն է, ով կանգնած է Bayraktar TB 2 հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքի ստեղծման ակունքներում և մասնակցել է դրա փորձարկումներին։ Այս մասին գրում է WarGonzo տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելչուկ Բայրաքթարին: Բացի […]
17:52 04.03.2021
«Օկուպացիայից հետո մեր բնակչության համար մարտահրավեր է տնտեսությունը, աղքատությունը, գործազրկությունը, և մենք պետք է միասին աշխատենք այս ուղղությամբ: Մեր հիմնական ուշադրությունը պետք է ուղղված լինի այդ խնդիրների լուծմանը, այլ ոչ թե անիմաստ, անբովանդակ քաղաքական վեճերին և առճակատումներին»,- կառավարության այսօրվա նիստին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ըստ նրա՝ երկրում կան լուրջ մարտահրավերներ աղքատության տեսանկյունից, որոնք […]
14:06 04.03.2021
Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) սկսել է Sputnik V կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման թղթապանակի հետևողական փորձաքննությունը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: Գործակալությունը պատվաստանյութը կստուգի ԵՄ արդյունավետության, անվտանգության և որակի չափանիշներին համապատասխան: Պարզաբանվում է, որ կոմիտեի որոշումը, հաջորդական հետազոտության ընթացակարգը սկսելու մասին, կայացվել է` հաշվի առնելով մեծահասակների վրա պատվաստանյութի լաբորատոր և կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները: «EMA-ն […]