TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Թբիլիսիում առանց գազի է մնացել 18 հազար բաժանորդ

11:14 18.03.2021

Թբիլիսիի ամենամեծ շրջաններից մեկի՝ Գլդանիի մագիստրալ խողովակի վնասման պատճառով 18 հազար բաժանորդ մարտի 17-ի  երեկոյան մնացել է առանց գազի, ասված է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության հայտարարության մեջ: Վնասը պատճառվել է «Գոնիա» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքների հետևանքով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Գազամատակարարման վերականգնման ակտիվ աշխատանքներ են տարվում։  

̰
ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունն է. Ղարիբաշվիլի

10:29 18.03.2021

Բրյուսելում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել Վրաստան -ՆԱՏՕ համագործակցությունը, մասնավորապես՝ Վրաստանի ԶՈՒ խաղաղարար առաքելությունն Աֆղանստանում, հայտնում է 1tv.ge-ն։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայությունն է, և արտացոլված է մեր Սահմանադրության մեջ: ՆԱՏՕ-ի գլխավորած գործողություններում 860 […]

̰
Ավստրիայի կանցլերը կոչ է արել հնարավորինս արագ թույլատրել Sputnik V-ով պատվաստումը Եվրոպայում

08:59 18.03.2021

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությանը (EMA) հնարավորինս շուտ ընդունել ռուսական Sputnik V պատվաստանյութը ԵՄ շուկա։ Այս մասին նա հայտարարել է Oe24 հեռուստաալիքի եթերում: «Ինչ վերաբերում է Sputnik V-ին և այլ պատվաստանյութերին, ես պնդում եմ, որ Եվրոպայում պատասխանատու մարմնի կողմից հնարավորինս արագ գրանցվեն բոլոր անվտանգ պատվաստանյութերը: Որքան շատ պատվաստանյութեր, այնքան […]

̰
12-ամյա աղջիկը, ժամանակից շուտ ավարտելով դպրոցը, զբաղվում է տիեզերքի ուսումնասիրությամբ

10:20 17.03.2021

Արիզոնայի 12-ամյա բնակչուհին ժամանակից շուտ ավարտել է դպրոցն ու մտադիր է ընդունվել համալսարան։ Մանկուց Ալինա Ուիքերը սիրել է խաղալ Lego-ով: 12 տարեկանում, տնային պայմաններւմ, առանց դպրոց հաճախելու, աղջիկն ավարտել է միջնակարգ դպրոցը՝ յուրացնելով ողջ ծրագիրը: 2021 թվականից նա ուսումը կշարունակի Արիզոնայի պետական ​​համալսարանում, աստղագիտության և քիմիայի ոլորտներում։ Մինչև 16 տարեկանը Ուիքերը մտադիր է մուտք գործել […]

̰
ԱՄՆ հետախուզությունը Մոսկվային մեղադրել է 2020թ․ ընտրաշրջանում Բայդենին վարկաբեկելու փորձի մեջ

08:19 17.03.2021

ԱՄՆ հետախուզությունը մեղադրում է Ռուսաստանին այն բանում, որ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանը փորձել է վարկաբեկել նախագահի թեկնածու Բայդենին՝ փորձելով օգնել Դոնալդ Թրամփին վերընտրվել այդ պաշտնում: Այս մասին նշված է զեկույցում, որը գաղտնազերծվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մենք կարծում ենք, որ նախագահ Պուտինը պատվիրել է իրականացնել […]

̰
Վրաստանում AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսված է 4,5 հազար բուժաշխատողների համար

08:10 17.03.2021

Մարտի 13-ին, ինչպես հայտնել էինք, Վրաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43,2 հազար դեղաչափ, որը հիմնականում նախատեսված է բժշկական անձնակազմի համար: Սակայն,Վրաստանի 4,5 հազար բուժաշխատողներից պատվաստվել է ընդամենը 1143-ը: Պատվաստման հարցում բուժաշխատողների դժկամությունը Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կապել է դեղամիջոցի նկատմամբ նրանց թերահավատության հետ։ Բնակչության զանգվածային պատվաստման […]

̰
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ըստ ծրագրի՝ 2024 թվականին. Ղարիբաշվիլի

23:47 16.03.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն ՝ երկրում հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին, քանի որ անցած տարվա հոկտեմբերին կայացած ընտրությունները բոլոր միջազգային կազմակերպությունները ճանաչել են արդար և մրցակցային: Այդ մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի 6-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը: «ԵԱՀԿ-ն և միջազգային բոլոր կարևոր դիտորդները ճանաչեցին 2020 թվականի […]

̰
Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ

15:36 16.03.2021

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետանի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Վարչության տվյալներով՝ Կոտ դ’Արմորի դեպարտամենտի Լանիոն կոմունայի հիվանդանոցային կենտրոնում հիվանդության ութ դեպք է գրանցվել: Երկրի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ֆրանսիայի իշխանություններն արդեն տեղեկատվություն են փոխանցել առողջապահության միջազգային մարմիններին: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի […]

̰
Ամերիկյան բանակում կանանց և տղամարդկանց հավասարեցնելու փորձը ձախողվել է

10:06 16.03.2021

ԱՄՆ-ում ձախողվել է բանակում կանանց և տղամարդկանց հավասարեցնելու փորձը: Այս մասին գրում է The Telegraph- ը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը: Գենդերային առումով չեզոք բանակ ստեղծելու նպատակով ԱՄՆ զինված ուժերում բոլորի համար սահմանված են ֆիզիկական պատրաստության նույնանման թեստեր: Այն անցնելու համար 600 հնարավոր միավորից պետք է հավաքել առնվազն 360-ը։ Տղամարդիկ կարողացել են հավաքելել մոտ 100 միավորով […]

̰
ՀՀ 3 քաղաքացիներ Վրաստանի հարավում մի քանի տարվա ստրկությունից հետո ազատ են արձակվել. հանցագործները ձերբակալվել են

08:15 16.03.2021

Հայաստանի երեք քաղաքացիներ մի քանի տարվա դաժան շահագործումից հետո ազատ են արձակվել, իսկ նրանց ստրկության մեջ պահողներին սպառնում է 15 տարվա ազատազրկում: Sputnik Georgia-ն, հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին, հայտնում է, որ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Նինոծմինդայի մունիցիպալիտետի դատախազության ներկայացուցիչների հետ (Սամցխե-Ջավախեթիի շրջան) բերման են ենթարկել հայր ու որդու՝ մարդկանց առևտրի (թրաֆիքինգ) մեղադրանքով: Քննության ընթացքում պարզվել է, […]

̰
Իսպանիան կդադարեցնի AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը

23:02 15.03.2021

Իսպանիան կդադարեցնի AstraZeneca ընկերության պատվաստանյութի օգտագործումն առնվազն 15 օրով: Reuters- ը նշում է, որ Իսպանիայի առողջապահության նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան նույնպես դադարեցրել էին  կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը: Իշխանությունները նման որոշում էին կայացրել պատվաստանյութ ստացողների շրջանում առողջության վատացման մասին հաղորդագրություններից հետո: Միաժամանակ AstraZeneca արտադրող ընկերությունը հայտարարել է պատվաստանյութի […]

̰
Վրաստանում այսօր մեկնարկում են COVID-19-ի դեմ պատվաստումները

11:47 15.03.2021

Վրաստանում այսօր մեկնարկում են COVID-19-ի դեմ պատվաստումները։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն երկրում առաջինն է, ով կորոնավիրուսի դեմ ստացել է AstraZenece ընկերության պատվաստանյութի ներարկում, այն էլ՝ ուղիղ եթերում: Իմնաձեն պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Վրաստանը վերոնշյալ ընկերոթյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 43 200 դեղաչափ, ստացել էր մարտի 13-ին: Կորոնավիրուսի պատվաստանյութը նախատեսված է բուժաշխատողների, […]

̰
Քանյե Ուեսթը «Գրեմմի» մրցանակ է շահել՝ լավագույն քրիստոնեական ալբոմի համար

08:33 15.03.2021

«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը ռեփեր Քանյե Ուեսթը մրցանակի է արժանացել «Լավագույն քրիստոոնեական ալբոմ» անվանակարգում: Ուեսթն, ով իր ստեղծագործություններում ու հարցազրույցներում բազմիցս անդրադարձել է կրոնական թեմաներին, մրցանակի է արժանացել «Jesus Is King» ալբոմի համար: Քանթրի կատարող ամերիկացի Դոլի Փարթոնը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ժամանակակից քրիստոնեական երաժշտություն» անվանակարգում: Փարթոնն անցյալ տարի առանձնահատուկ ժողովրդականություն է վայելել կորոնավիրուսի դեմ պայքարում […]

̰
Նիգերիայում ձախողվել է ավելի քան 300 դպրոցականների առևանգելու փորձը

22:38 14.03.2021

Նիգերիայի անվտանգության ուժերը երկրի հյուսիսում կանխել են մի խումբ զինված անձանց կողմից Նիգերիայի Կադունա նահանգի ավագ դպրոցի ավելի քան 300 աշակերտների առևանգելու փորձը: Այդ մասին հայտնել է Punch թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Հարձակումը տեղի է ունեցել կիրակի գիշերը Իկարուս քաղաքում:Ազգային անվտանգության և ներքին գործերի պետական ​​կոմիսար Սամուել Արուվանի հայտարարությամբ՝  «ենթադրյալ առևանգողները ներխուժել էին» դպրոց՝ փորձելով […]

̰
Եվգենի Պետրոսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

22:17 14.03.2021

Երեկ երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և Տատյանա Բրուխունովայի երեխան դարձավ մեկ տարեկան: Եվգենի Պետրոսյանը որդու հետ հուզիչ լուսանկար է հրապարակել։ Նկարը հավաքել է գրեթե 20 հազար հավանում: Զույգը չէր հրապարակում տղայի ծննդյան ամսաթիվը: Համացանցում հայտնվել էր Վահանի ծննդյան ամսաթիվը՝ մարտի 13-ը, սակայն ծնողներն այն չէին հաստատել: Այդուամենայնիվ, 2020-ի մարտի 13-ին Բրուխունովան սոցկայքում արձագանքել էր որդու ծննդյան […]

̰
Ձերբակալված ռուս նախարարի զուգարանում հայտնաբերվել է միլիոնավոր ռուբլիներով թաքստոց

21:26 14.03.2021

COVID-19- ի դեմ պայքարի բժշկական սարքավորումներով խաբեության գործով ձերբակալված ՌԴ Ալթայի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Կովալենկոյի բնակարանի թաքստոցում իրավապահները հայտնաբերել են 6 մլն ռուսական ռուբլի: Հայտնում է REN TV- ն: Նախկին պաշտոնյան ինքն էր ցույց տվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին կապոցներով փաթեթավորված փողի գաղտնարանի տեղը: Հետաքննության համաձայն ՝ Կովալենկոն և նրա օգնական Ռուստամ Տույունչենկովը, միավորվելով կազմակերպված […]

̰
Զուգարանի հերթի պատճառով օդաչուն և բորտուղեկցորդուհին կռվել են ուղևորների առջև

17:10 14.03.2021

Չինական Donghai Airlines ավիաընկերության օդաչուն զուգարանի մոտ հերթի պատճառով թռիչքի ընթացքում կռվի է բռնվել բորտուղեկցորդուհու հետ: Դեպքի մասին հայտնում է Independent- ը: Պարբերականի տեղեկություններով ՝ քաշքշուկը տեղի է ունեցել Նանտոնից Սիան թռչող ինքնաթիռում ՝վայրէջքից 50 րոպե առաջ: Բորտուղեկցորդուհու և ինքնաթիռի օդաչուի միջև վեճը ծագել է միջանցքում կանգնած ուղևորի պատճառով`առաջին կարգի զուգարանից օգտագործելու համար: Օդաչուն նույնպես […]

̰
Վրաստանում AstraZeneca կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակով կպատվաստվեն բուժաշխատողները

22:12 13.03.2021

AstraZeneca ընկերության արտադրած կորոնավիրուսաի պատվաստանյութի առաջին 43,2 հազար խմբաքանակն այսօր հասել է Վրաստան: Պատվաստումները կսկսվեն մարտի 15-ից, ասել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: «Այսօր մենք ունենք 43.200 պատվաստանյութ, որոնք, ըստ Վրաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի, նախատեսված են բժշկական անձնակազմի համար: Մինչ օրս տվյալների բազայում գրանցված է 64 051 մարդ, որից պատվաստման ենթակա են 54 000-ը»,- […]

̰
Ռուսաստանում բացահայտել են հեռախոսով գումար շորթելու հանցավոր սխեման

13:24 13.03.2021

Տրանս-Բայկալի երկրամասի Կարիմսկի շրջանի բնակիչը դարձել է հեռախոսային խաբեբաների զոհ, որոնք իր հաշիվներից գողացել են ավելի քան 230 հազար ռուբլի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը: Հանցագործները մոսկովյան ծածկագրով տարբեր հեռախոսներից 24 ժամվա ընթացքում 65 անգամ զանգել էին բաժանորդին: Նրանք տարբեր պատրվակներով ստիպել էին նրան հայտնել SMS հաղորդագրությունների գաղտնաբառերը՝ իբր նրա գումարները պաշտպանելու […]

̰
Վրաստան է հասել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը

12:32 13.03.2021

Շաբաթ առավոտյան Վրաստան է հասել շվեդ-բրիտանական AstraZeneca ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը՝ 43.200 դեղաչափով։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Նրա հայտարարությամբ՝ դրանք կբաշխվեն COVID-պատվաստումների խորհրդի կողմից մշակված արձանագրության համաձայն: Այս շաբաթա վերջին կավարտվի պատվաստանյութերի բաշխումն ու մատակարարումը մարզեր և քաղաքապետարաններ: Պատվաստումների գործընթացը կսկսվի մարտի 15-ից՝ Առողջապահության նախարարության կողմից ընտրված բժշկական […]

̰
Վրաստանում առևտրի կենտրոններն ու շուկաները վերադարձել են լիարժեք աշխատանքի

12:29 13.03.2021

Վրաստանում կովիդային սահմանափակումների մեղմացումից հետո հանգստյան օրերին առևտրի բոլոր կենտրոնները և շուկաները վերսկսել են աշխատանքը։ Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մարտի 8-ին սկսվել է սահմանափակումների վերացման հերթական փուլը. լեռնադահուկային հանգստավայրերում վերսկսվել է ճոպանուղու աշխաըանքը,Վրաստանի բոլոր ռեստորանները վերսկսել են աշխատանքները (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի), առևտրի կենտրոններն ու շուկաները կկարողանան աշխատել շաբաթ և կիրակի օրերը ներառյալ: Մարզադահլիճները, […]

̰
Եղիսաբեթ Երկրորդը նախընտրել է քննարկել այլ թեմաներ, քան Հարրիի ու Մեգան Մարքլի սկանդալային հարցազրույցը

12:10 13.03.2021

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ ներկայացել է հասարակությանը՝ ամերիկյան հեռուստատեսությանն արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի տված սկանդալային հարցազրույցից հետո, հայտնում է Sky-ը: Գիտության շաբաթվան նվիրված առցանց միջոցառման շրջանակում նա միացել էր դպրոցականներին ու փորձագոտներին։ Ի թիվս այլ հարցերի, նա դիտարկումներ է արել  Perseverance մարսագնացի առաքելության մասին և հիշել իր ծանոթությունը տիեզերք ուղևորված առաջին […]

̰
Երշիկի կտորն օգնել է Գերմանիայի ոստիկանությանը գողությունների շարք բացահայտել

10:54 13.03.2021

Գերմանական ոստիկանությանը հաջողվել է բացահայտել 9 տարի առաջ կատարված մի շարք գողություններ: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա շրջանի ոստիկանությունը պարզել է 2012-ին Գեֆելսբերգ քաղաքում մի շարք գողություններ կատարած հանցագործի ինքնությունը: Այն ժամանակ նա բնակարաններից մեկում որոշել էր հագեցնել քաղցը, ինչից հետո սեղանի վրա թողել էր երշիկի կտոր ու հեռացել: Դրանից վերցվել է ԴՆԹ նմուշ և մուտքագրվել տվյալների բազա։ […]

̰
ԱՄՆ-ում արդեն ավելի քան 101 մլն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

10:41 13.03.2021

ԱՄՆ-ում կատարվել է հակակորոնավիրուսային 101․1 միլիոն ներարկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC): Նշվում է, որ 66 միլիոն ամերիկացիներ (գրեթե 20 տոկոսը) ստացել է դեղամիջոցի առնվազն մեկ չափաբաժին, իսկ պատվաստման գործընթացն արդեն ավարտել է 35 միլիոն մարդ (10,5 տոկոսը): Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը […]

̰
Սպորտի արբիտրաժային դատարանն արգելել է Ռուսաստանին Օլիմպիական խաղերում օրհներգի փոխարեն օգտագործել «Կատյուշա» երգը

10:35 13.03.2021

Սպորտի արբիտրաժային դատարանն (CAS) արգելել է Ռուսաստանին 2021-ի ամռանը Տոկիոյում, ապա 2022-ի փետրվարին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ օրհներգի փոխարեն օգտագործել «Կատյուշա» երգը: Այդ մասին հայտնում է Inside the Games-ը: CAS-ը մերժել է  Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) մարզիկների հանձնաժողովի այս տարվա հունվարին արված հարցումը: Կազմակերպությունը պարզաբանել է, որ հիմնի արգելքը տարածվում է Ռուսաստանի հետ կապված […]

̰
Ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին դիմել է ՄԻԵԴ` Վրաստան մուտք գործելու մերժման կապակցությամբ

10:27 13.03.2021

«Իմ փաստաբաններն արդեն բողոք են ուղարկել ՄԻԵԴ՝ Վրաստան իմ այցը խոչընդոտելու վերաբերյալ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին, ով 2017 թվականի մայիսի 29-ին դուրս էր եկել Թբիլիսիի կենտրոնի իր բնակարանից և չէր վերադարձել։ Հաջորդ օրը նա ձեռնաշղթաներով հայտնվել էր Բաքվում։ Նրան մեղադրել էին սահմանի ապօրինի հատման և խոշոր գումարի փոխադրման մեջ։ Նա […]

̰
Վրաստանի իշխանությունները Ռիոնի կիրճում դադարեցրել են Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը

23:36 12.03.2021

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ռիոնի կիրճում դադարեցնել Նամախվանի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի և ջրամբարի կառուցումը մինչև լրացուցիչ հետազոտությունները: Մնացած աշխատանքները կշարունակվեն: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ՝ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարները հանդիպումներ են ունենում բնակչության հետ, որոնք դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը ՝ կասկածի տակ դնելով դրա անվտանգությունը: Շինարարության հակառակորդները, որ հիմնականում տարածաշրջանի բնակիչներն […]

̰
Անապայում հրդեհ է բռնկվել ութ հարկանի բնակելի շենքում

13:44 12.03.2021

Անապայում ութ հարկանի բնակելի շենք է այրվել: Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Լազուրնայա փողոցի տան հրդեհի մասին հայտնի է դարձել Մոսկվայի ժամանակով 04:19-ին: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ հրդեհը բռնկվել է ձեղնահարկում: Ժամը 06։30-ի դրությամբ հրդեհը տարածված է եղել մեկուկես հազար քառակուսի մետրի վրա: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 130 […]

̰
Տոմսկում միանգամից 11 դպրոց է «ականապատվել»

12:55 12.03.2021

Տոմսկի իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացնում 11 դպրոցներում։ Վաղ առավոտյան ահազանգ էր ստացվել միանգամից 11 դպրոցների «ականապատմասն» մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իշխանություններին։ Զանգերը ստացվել են վաղ առավոտյան ՝ նախքան դասերի սկսվելը, ուստի՝ շատ դեպքերում տարհանման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն չի եղել: Այժմ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում: Ըստ առկա բոլոր նշանների՝ […]

̰
ԱՄՆ-ի դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները նրա անունով կոչել

10:20 12.03.2021

Նյու Յորքի մասնավոր դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները կոչել դրենց ստեղծողի անունով՝ նրա մաշկի գույնի պատճառով: Դպրոցն այսպես է պայքարում ռասիզմի և սպիտակամորթների գերակայության դեմ, գրել է City Journal-ը: «Մենք այլևս դրանք Նյուտոնի օրենքներ չենք անվանում: Մենք դրանք անվանում ենք ֆիզիկայի երեք հիմնարար օրենքներ: Դպրոցի ղեկավարությունն ասում է, որ մենք պետք է «ապակենտրոնացնենք սպիտակությունը»,- […]

̰
BACK_TO_TOP