16:43 07.04.2021
3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում, ասվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները զգացվել են տեղական ժամանակով ժամը 13:02-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի արևմուտքում՝ Իմերեթիի մարզի Օնի քաղաքի մոտակայքում: Տեղեկությունը տեղադրված է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7,0 մագնիտուդով, տեղի […]
14:35 07.04.2021
Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ծրագրում է լքել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ինչպես նաև հեռանալ քաղաքականությունից ու վերադառնալ Միլան: Այս մասին հայտնում է Formula ՀԸ-ն ՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Մարտի 26-ին Կալաձեն հայտարարել էր, որ բուժվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: 43-ամյա քաղաքապետի մոտ ախտորոշվել էր վեստիբուլոպաթիա՝ վեստիբուլյար անալիզատորի դիսֆունկցիա: Վերջերս նա դուրս է գրվել […]
12:54 07.04.2021
«Նոր շտամներն աստիճանաբար տարածվում են, ինչը և սպասելի է: Ինչպես գիտեք, այսպես կոչված բրիտանական շտամը շրջանառվում է մեր երկրում, և մուտացված տարբերակով վարակման դեպքերը բավականին հաճախացել են», – ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձն: Նա նաև նշել է , որ կրկնավարակման դեպքերն աճում են ինչպես Վրաստանում, այնպես էլ այլ երկրներում: «Հանրապետությունում […]
09:48 07.04.2021
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում մեղմել Ուկրաինայի հետ լարվածությունը, հայտարարել է Պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Քիրբիի խոսքով ՝ Ռուսաստանը պետք է հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վաշինգտոնը շարունակում է հետևել Դոնբասում տիրող իրավիճակին: Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ը Կիևին տրամադրել է սպառազինության մահաբեր և ոչ մահաբեր տեսակներ, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը […]
09:20 07.04.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին ՝ Հանթերը, խոսել է Թրամփի հաղթանակի դեպքում վերահաս բանտարկության մասին։ Այս մասին ասված է նրա «Գեղեցիկ իրեր» գրքում, որը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, վաճառքի է հանվել ապրիլի 6-ին: Հանթեր Բայդենը ենթադրել է, որ ինքը կարող էր հայտնվել բանտում, եթե ընտրություններում իր հայրը պարտվեր, միաժամանակ հերքել է իր մասնակցությունը ցանկացած «ապօրինի ֆինանսական գործարքներին»: […]
09:09 07.04.2021
ԱՀԿ-ն դիմել է երկրներին՝ առողջապահության ոլորտում պանդեմիայի ֆոնին խորացած անհավասարությունն անհապաղ կրճատելու և COVID-19-ից հետո ավելի արդար ու առողջ աշխարհ կառուցելու կոչով։ Կազմակերպությունը հայտարարությունը հրապարակել էր Առողջության համաշխարհային օրվա նախօրեին, որը նշվում է ապրիլի 7-ին։ Վերջին շաբաթվա ընթացքում, նախորդի համեմատ, կորոնավիրուսի հարուցած բարդություններից գլոբալ մահացության դեպքերն աճել են 11% -ով (ավելի քան 71 հազար մահ)։ […]
23:45 06.04.2021
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ապրիլի 5-ին անհաջողության են մատնվել գերձայնային զենքի փորձարկման ժամանակ, հայտնել է Defense News-ը: Հաղորդվում է, որ B-52 Stratofortress-ը փորձել է արձակել ARRW թ7ավոր հրթիռ, բայց այն «չի կարողացել ավարտել իր արձակման հաջորդականությունը», և ռմբակոծիչը վերադարձել է Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող բազա: Այժմ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նախատեսում են ուսումնասիրել […]
23:10 06.04.2021
Վրացի մասնագետների կարծիքով՝ բժշկական հաստատությունների զբաղվածությունը կարելի է համարել հանրապետության համաճարակաբանական իրավիճակի բարոմետր, ինչն արդեն սկսում է մասշտաբային բնույթ կրել: «Թբիլիսիի Բոչորիշվիլիի կլինիկայում ազատ տեղեր գրեթե չկան: Օրվա ընթացքում կլինիկա է ընդունվում 90-120 վարակակիր: Երկրում դեպքերի աճը ազդել է նաև մեր կլինիկայի վրա: Հոսպիտալացման մակարդակը կտրուկ աճել է: Վիճակը բարդ է.կան նաև ծանր հիվանդներ, որոնք […]
20:45 06.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը, սակայն ապահովագրության նկատառումներով ինքնամեկուսացել է:Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակված է կորոնավիրուսով: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագահը ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված վարչապետի հետ շփումից հետո:
21:52 04.04.2021
Ռուս բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը հիշեցրել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստման հիմնական ցուցումները: Այս մասին նա գրել է իր Telegram- ալիքում: Նա ընդգծել է, որ պատվաստումն առաջին հերթին անհրաժեշտ է նրանց, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, ինչպես նաև 65 տարեկանից բարձր մարդկանց: «Կորոնավիրուսից 99,99% դեպքերում մահանում են քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեցները: Նրանք չեն […]
21:45 04.04.2021
Ուկրաինայի նախագահ վլադիմիր Զելենսկին գործի է դրել Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի որոշումը՝ որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի», «Վոլգա-Դնեպրի» և այլ ձեռնարկությունների դեմ: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են 11 ռուսական ընկերություններ: Ուկրաինայում մտածում են՝ այդ բոլոր ձեռնարկությունները կարող են ներգրավված լինել մաքսանենգության մեջ: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման […]
21:30 04.04.2021
Շաբաթ օրը Լոնդոնում տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունների ավելացման մասին օրենքի: Ցույցի մասնակիցները Հայդ պարկից քայլել են դեպի Պառլամենտի հրապարակ, իսկ հետո անցել գլխավոր փողոցներով և հրապարակներով: Տարբեր գնահատականներով՝ ակցիային մասնակցել է 2-ից 4 հազար մարդ: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ KillTheBill ցույցն անցկացվել է նաև Անգլիայի մի քանի […]
21:00 04.04.2021
2021 թվականին աշխարհի երկրներն արագ կվերականգնեն իրենց տնտեսությունը կորոնավիրուսային համավարակի պատճառած ճգնաժամից հետո։ Որոշ երկրներ, այդ թվում և Ռուսաստանը, կարող են ետ մնալ «հետհամաճարակային աշխարհի առաջնորդներից»՝ ԱՄՆ-ից և Չինաստանից: Դա պայմանավորված է բնակչության COVID-19 դեմ պատվաստումների տեմպերով և խստացված դրամավարկային քաղաքականությամբ, գրել է Bloomberg Economics- ը: Փորձագետները կանխատեսում են, որ, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի […]
16:57 04.04.2021
Ռուս գիտնականների խումբն օտարերկրյա գործընկերների հետ միասին բորբոսում գտել են նյութեր, որոնք կարող են սպանել կորոնավիրուսը: Մասնագետների հաշվարկների համաձայն՝ դրանց միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ և պակաս թունավոր դեղամիջոց պատրաստել, քան եղածներն են: Այդ մասին գրում է Известия-ն: Հարավային Ուրալի պետական համալսարանի, Պերնամբուկոյի գյուղական դաշնային համալսարանի (Բրազիլիա), Էմիթիի համալսարանի, Դելիի համալսարանի (Հնդկաստան) և Քուազուլու-Նատալի համալսարանի […]
15:51 04.04.2021
Վրաստանում խոշոր գումարների ապօրինի «լվացման» համար 11 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Հետաքննությամբ պարզվել է, որ 2019-ի գարնանը Իսրայելի քաղաքացին իր հանցակիցների հետ կազմավորել էր կազմակերպված հանցավոր խումբ, որը երկար ժամանակ զբաղվել էր կրիպտոարժույթով առևտրով շահագրգիռ օտարերկրյա քաղաքացիներին պատկանող միջոցների կեղծ յուրացմամբ: Ձեռք բերված գումարը բաշխվել է հանցավոր կազմակերպության անդամների […]
14:58 04.04.2021
ԱՄՆ իշխանությունները կդադարեցնեն բրիտանա-շվեդական AstraZeneca կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում գտնվող Emergent Biosolutions գործարանում: Համապատասխան որոշում է կայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, գրում է The New York Times- ը: Իշխանությունները այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ 15 միլիոն դեղաչափJohnson & Johnson պատվաստանյութը փչացել է երկու արտադրողների դեղերի բաղադրիչները սխալմամբ […]
21:19 02.04.2021
Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի կրկնակի ջանքերը՝ ուղղված Վրաստանի ներքաղաքական իրավիճակի բարելավմանը, ձախողելուց հետո, Արևմուտքն ու ԱՄՆ-ը վերանայեցին իրենց դիրքորոշումը: Բրյուսելն ու և Վաշինգտոնը Թբիլիսիին հասկացրին, որ ստիպված կլինեն դիմել ավելի կտրուկ միջոցների, եթե Վրաստանում հնարավոինս արագ չլուծվի քաղաքական ճգնաժամը: ԵԽ մի խումբ անդամներ, ներառյալ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը և անդամները, կոչ են […]
23:57 01.04.2021
Վրաստանի կառավարությունը վտանգում է երկրի նկատմամբ ԱՄՆ Սենատի բարի կամքը: Այս մասին «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Դիվանագետի խոսքով ՝ քաղաքական առճակատման ժամանակ չպետք է փորձել ամբողջովին ոչնչացնել հակառակորդին: «Քաղաքականությունը փոխզիջման արվեստ է: Ապագայի ծրագիրը պետք է համաձայնեցվի, և երկիրը պետք է վերադառնա իր առջև ծառացած մարտահրավերները […]
23:55 01.04.2021
«Այս շաբաթ նախագահը COVID-19-ի թեստ է անցել, որի պատասխանը բացասական է եղել», – ՌԻԱ «Նովոստին» մեջբերել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի խոսքերը: Նա տեղեկացրել է, որ նախագահը թեստավորվում է կորոնավիրուսի դեմ 2 շաբաթը մեկ: Բայդենը հրապարակավ ստացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստումներ դեկտեմբեր և հունվար ամիսներին: Ավելի վաղ Բայդենը հայտնել էր, որ ԱՄՆ-ում մայիսի […]
16:51 01.04.2021
Նիդեռլանդների իշխանությունները համաձայնել են «Եվրատեսիլն» անցկացնել հանդիսականների ներկայությամբ: Այս մասին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները: Նիդեռլանդների հեռարձակման կորպորացիան (NOS) հայտնում է, որ Նիդեռլանդների նախարարների կաբինետը ցանկանում է կազմակերպել այս միջոցառումը՝ որպես «դաշտային լաբորատորիա», «գործնական թեստ» սովորելու համար, թե ինչպես կարելի է նման խոշոր շոուները անվտանգ բեմադրել համաճարակի ժամանակ: Ըստ NOS-ի՝ առավելագույնը 3500 հանդիսական կկարողանա ներկա գտնվել […]
14:51 01.04.2021
Կրեմլը խստորեն դատապարտում է Վրաստանում ծայրահեղ ազգայնականների ագրեսիվ գործողությունները Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: Այսպես է արձագանքել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թբիլիսիում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ կատարված միջադեպին, որը հասարակական ճնշման ներքո ստիպված էր լքել երկիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար դա վտանգավոր է: Այնտեղ մեկնելն ուղղակի վտանգավոր է, և դա ռուսները […]
14:18 01.04.2021
Ռուսաստանի Տվերի շրջանում ԴԱԾ-ը/Դաշնային անվտանգության ծառայությունը/ կանխել է «Իսլամական պետության» ահաբեկչությունը, որը պլանավորել էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով ՌԴ ԴԱԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին: Հանցագործը պատրաստվում էր պայթեցնել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներից մեկը: Ձերբակալության ընթացքում նա դիմադրություն ցույց տվեց և ոչնչացվեց: Նրանից առգրավվել է հրազեն, […]
12:28 01.04.2021
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան» ՝ հղում կատարելով Նոբելյան տեղեկատվական միջազգային կենտրոնի (INC) նախագահ Վյաչեսլավ Տյուտյունիկին: Նրա խոսքով ՝ Կադիրովն առաջադրվել է «վերջին 15 տարիների ընթացքում Չեչնիայի՝ պատմականորեն բարդ տարածաշրջանում հուսալի խաղաղություն հաստատելու և պահպանելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար»: Տյուտյունիկը նշել է, որ հայտը […]
09:48 01.04.2021
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն կարծում է, որ նրանք, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ապագայում պետք է նորից պատվաստվեն: «Մենք ունենք էլեկտրոնային ռեսուրս, որտեղ հավաքվում են բոլոր տվյալները: Հետևաբար, մենք գնահատում ենք, թե ինչպես է մարդն արձագանքում, որքանով է պաշտպանված: Անհրաժեշտության դեպքում մենք այսօր կարող ենք հանգիստ ճշգրտումներ մտցնել»,- ասել է նա: Նախարարի հայտարարությամբ՝ ակնկալվում […]
09:32 01.04.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է երկրում համընդհանուր պատվաստման հարցին՝ նշելով, որ դա տեղի կունենա, հավանաբար, հուլիսին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Գամկրելիձեի խոսքով, մինչ այդ կշարունակվի պատվաստման հետ կապված ակտիվ քարոզարշավը: Սրա հետ մեկտեղ, ընթանում են բանակցություններ տարբեր արտադրողների հետ, ու մինչև տարեվերջ Վրաստանում հասանելի կլինի մի […]
09:20 01.04.2021
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները 50 ընկերների և գործընկերների հետ լքել է Թբիլիսին։ Նրանց Թբիլիսիի միջազգային օդանավակայան են ուղեկցել ոստիկանները։ Պոզներն իր մտերիմների հետ Թբիլիսի էր ժամանել երեկ երեկոյան՝ ապրիլի 1-ին նշելու իր ծննդյան 87-ամյակը: Վերադարձը նախատեսված էր ապրիլի 3-ին, սակայն բողոքի ակցիաների պատճառով իրադարձություններն այլ ընթացք են ստացել։ Սա առաջին անգամ չէ, որ Պոզները […]
23:30 31.03.2021
Ֆրանսիայի 18 դեպարտամենտներում գործող կարանտինի սահմանափակումները տարածվել են ամբողջ երկրի վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Համապետական կարանտինը կգործի ապրիլի 3-ից: «Կանոնները, որոնք ավելի վաղ մտցվել էին երկրի 19 գերատեսչություններում, տարածվելու են Ֆրանսիայի ամբողջ տարածքում շաբաթ երեկոյան և ուժի մեջ կլինեն 4 շաբաթ: Հաջորդ շաբաթ դպրոցական դասընթացները կանցկացվեն տանը: Ապրիլի 12-ին երկրում կսկսվեն գարնանային […]
19:25 31.03.2021
Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտնել է իր հրաժարականի մասին։ Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Նա ֆինանսների նախարարությունը ղեկավարել է գրեթե երեք տարի: Մաճավարիանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի հունիսի 12-ից, փոխվարչապետի պաշտոնը՝ 2021 թվականից: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները թողնելու իմ որոշման մասին: Ուզում եմ ասել, […]
17:39 31.03.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում կա համաճարակային վիճակի վատթարացման միտում: Ըստ նրա՝ նախքան պատվաստումների արդյունքում հասարակության իմունիտետի կուտակումը, անհրաժեշտ է հետևել հանձնարարականներին, հակառակ դեպքում, երկրում հնարավոր է սկսվի կորոնավիրուսի երրորդ ալիքը: «Ցավոք, վերջին երկու շաբաթվա ընթացքում համաճարակային վիճակի սրման միտում է նկատվում: Ուստի մենք պետք է բնակչությանը կոչ անենք հնարավորինս […]
12:01 31.03.2021
Չնայած վրացական ընդդիմության հետ բանակցությունների հերթական փուլի ձախողմանը՝ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կկատարի Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթղթի պայմանների մի մասը։ Այս մասին ասել է կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Քրիստիան Դանիելսոնը «Վրացական երազանքի» և ընդդիմության միջև երեկ կայացած երկրորդ հանդիպման ժամանակ առաջարկել էր հատուկ փոխզիջումային համաձայնագիր, որը կողմերը չէին ընդունել։ Ըստ […]