11:18 14.04.2021
Ռուսաստանը Սև ծովի ավազանում սկսել է ծովային ավիացիայի լայնածավալ զորավարժություններ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է 1tv.ge-ն։ Զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի և Սև ծովի նավատորմի ինքնաթիռները, Սու-24 Մ, Սու-34, Սու-27 ՍՄ և Սու-30 ՍՄ ռմբակոծիչներ: Ինքնաթիռները հրթիռներ ու ռումբեր են արձակելու ծովում գտնվող թիրախների վրա: Զորավարժություններին, բացի ավիացիայից, […]
08:52 14.04.2021
Իրանը հույս ունի 60 տոկսանոց ուրան ստանալ արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնել է միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Գարիբ-Աբադին: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, մեկնաբանելով ուրանը մինչև 60% հարստացնելու Իրանի որոշումը, ասել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե առկա դժվարությունների, այլ միջուկային գործարքի վերականգնման վրա։ «Ինչպես միշտ, Իրանը շատ […]
08:40 14.04.2021
Ավստրիան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի առաջիկա հանդիպման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը: «Եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները որոշել են նախագահներիի մակարդակով գագաթնաժողով անցկացնել, դա գովելի է: Նման գագաթնաժողովի անցկացման վայրի և ժամկետի վերաբերյալ որոշումը կախված է երկու […]
23:50 13.04.2021
ՆԱՏՕ-ն 40 հազար զինծառայողներ և 15 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա կկենտրոնացնի Ռուսաստանի սահմանների մոտ` հիմնականում Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն: Շոյգուն ասել է նաև,որ այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսով տեղափոխվում են Եվրոպա: «Եվրոպայում կա զորքերի տեղաշարժ դեպի Ռուսաստանի սահմաններ: […]
23:30 13.04.2021
Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին Twitter- ում գրել է Դավիդ Զալկալիանին: «Հիանալի է, որ պետքարտուղար Բլինկենի հետ խոսեցինք Վրաստանում և տարածաշրջանում անվտանգության, մեր ռազմավարական գործընկերության և Վրաստանի ժողովրդավարական համախմբման մասին: ԱՄՆ-ի վճռորոշ աջակցությունն ինչպես Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ եվրաատլանտյան կառույցներին մեր ինտեգրմանը խիստ […]
13:00 13.04.2021
Վրաստանում ներդրվում է նոր ծառայություն, որը հնարավորություն կտա տանը պատվաստվել։ Այն նախատեսված է հիմնականում այն մարդկանց համար, ովքեր տեղաշարժման խնդիրներ ունեն: Այս մասին վրացական Formula TV-ին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Շուտով մենք նման ծառայություն կմատուցենք: Մենք ունենք կամավորների շատ ակտիվ խմբեր՝ Կարմիր խաչը, բժշկական ֆակուլտետների ուսանողները»,- ասել […]
09:27 13.04.2021
Կիևն Արևմուտքից ակնկալում է ոչ թե քաղաքական կոչեր, այլ գործողություններ, այդ թվում՝ Ռուսաստանի և «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների խստացում։ Այս մասին ասել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպման նախօրեին, հայտարարել էր, որ Կիևը պետք է բանակցի ՆԱՏՕ-ի […]
11:39 12.04.2021
Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Բակուրխևի վարչական կենտրոնի վեց գյուղերի համար, հայտնում է Sputnik Georgia-ն։ Արագվի գետում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ճանապարհը հեղեղվել է և կտրել գյուղերը արտաքին աշխարհից: Վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը: Վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները կսկսվեն ջրի մակարդակի իջեցումից հետո: «Հենց օդերևութաբանական պայմանները թույլ տան, կսկսվեն վնասված ճանապարհի […]
11:33 12.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 288 755 դեպք: Ապաքինվել է ևս 526 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 277 829: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 883 […]
09:34 12.04.2021
Ռուսաստանը հանդես է գալիս տիեզերքում զենքի տեղակայումն արգելելու բանակցությունների մեկնարկի օգտին: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Յուրի Գագարինի՝ տիեզերք թռիչքի 60-ամյակի կապակցությամբ իր տեսաուղերձում: Նա ընդգծել է, որ մարդկության օգտին տիզերքն օգտագործելու հնարավորությունը կարող է ապահովել միայն սպառազինւթյան մրցավազքի երաշխավորված կանխումը: «Մենք կողմ ենք բանակցություններ սկսել միջազգային իրավաբանորեն պարտադող գործիք ստեղծելու […]
08:56 12.04.2021
Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, մահից անմիջապես առաջ, երեք խնդրանքով դիմել էր ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չարլզին: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով արքայական ընտանիքի կենսագիր Ռոբերտ Ջոբսոնին: Նրա խոսքով՝ Լոնդոնի հիվանդանոցի մահճակալի մոտ, որտեղ բուժվում էր թագուհու ամուսինը, էմոցիոնալ զրույցի ընթացքում Ֆիլիպը խնդրել էր որդուն իր մահից հետո խնամել Եղիսաբեթ Երկրորդին: […]
08:09 12.04.2021
Telegraph-ի տեղեկություններով՝ Բուքինգեմյան պալատի մոտ նախատեսվում է տեղադրել արքայազն Ֆիլիպի հուշարձանը։ Այդ գաղափարին աջակցել են ինչպես երկրի վարչապետը, այնպես էլ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդը: Ակնկալվում է, որ արքայազն Ֆիլիպի հուշարձանը կհայտնվի Մելլ փողոցում, որը Բուքինգհեմյան պալատը կապում է Թրաֆալգարի հրապարակի հետ: Հենց այս փողոցում է գտնվում թագավոր Ջորջ VI-ի և նրա կնոջ՝ Եղիսաբեթ Բոուս-Լայոնի՝ ներկայիս […]
23:39 11.04.2021
Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահը «դատարկություն է թողել» նրա կնոջ ՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կյանքում: Այս մասին կիրակի բրիտանական հեռուստատեսության եթերում հայտարարել է թագավորական զույգի երկրորդ որդին ՝ Յորքի դուքս Էնդրյուն։ Արքայազն Էնդրյուն Ֆիլիպի մահվան կապակցությամբ խոսել է իր վշտի մասին, ով նրա համար գրեթե հայր էր: «Մենք կորցրեցինք ազգի պապիկին։ <…> Թագուհին, ինչպես […]
21:31 11.04.2021
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Լուսին առաքելության համար նախատեսված հրթիռի հիբրիդային շարժիչը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանկը: «Լուսնային առաքելության ազգային տիեզերական ծրագրի առաջին փուլի շրջանակներում շարունակում ենք պատրաստվել ծանր վայրէջքի: Հաջողությամբ փորձարկվել են FireSonda (SORS) հրթիռային շարժիչ համակարգն ու RocketHibrit-ի հրթիռային շարժիչը»,-գրել է նախարարը Twitter իր էջում: Փետրվարի […]
19:22 11.04.2021
Ապրիլի 5-ին նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ նախագահ Զուրաբիշվիլին գտնվում է ինքնամեկուսացման մեջ, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ուրբաթ օրը նախագահը տարեկան զեկույցով հանդես է եկել Վրաստանի խորհրդարանում 1989 թ. ապրիլի 9-ի ցույցը ցրելու զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո: «Համերաշխություն» շարժման ներկայացուցիչները կարծում են, որ Զուրաբիշվիլին վարչական իրավախախտում է թույլ […]
18:10 11.04.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ երկրում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: «Երկրում սկսվել է երրորդ ալիքը, բայց մենք ուզում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի և լայնամասշտաբ համաճարակ չլինի: Այս բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք մինչ այժմ, ուղղակի կամ անուղղակի կապված են տարբեր զանգվածային միջոցառումների` հարսանիքներ, հիշատակի արարողություններ, ծննդյան օրեր […]
14:42 10.04.2021
Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է բանկային նոր խարդախության մասին: Ոստիկանության տեղեկություններով՝ բանկերը կարող են հավաքել կենսաչափական տվյալներ, ներառյալ ձայնը, իրենց հաճախորդների ինքնությունը պարզելու կամ ստուգելու համար: Կենսաչափական տվյալների հայտնելը բանկերին հաճախորդների համար կամավոր է: Վերջերս խաբեբաները սկսել են օգտագործել այս հնարավորությունը իրենց նպատակների համար: «Իմանալով, որ որոշ բանկեր կենսաչափական տվյալների հիման վրա վարկ տրամադրելու ծառայություն են […]
12:33 10.04.2021
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջերալդ Քոնոլին Վրաստանի կառավարությանը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, իսկ ընդդիմությունը` հարգել օրենքի գերակայությունը», – ասված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նա այս հայտարարությունն արել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծման միջնորդական ջանքերի հերթական խափանումից հետո: Ըստ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի նիստի քննարկման հիմնական թեման էր Վրաստանի […]
12:13 10.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել ատելության խոսքի և վիրավորանքների մորատորիում սահմանելու նախաձեռնությամբ: Իր նախագահության ընթացքում Զուրաբիշվիլին բազմիցս հանդես է եկել ատելության խոսքի արգելման նախաձեռնություններով` ինչպես քաղաքական կյանքում, այնպես էլ լրատվամիջոցներով: «Ես հանդես եմ գալիս մի նախաձեռնությամբ, որն անհրաժեշտ է բոլորին, և դա ոչ թե իմ, այլ հասարակության պահանջն է, որը ես ուզում եմ […]
11:39 10.04.2021
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքւմ ավելացել է 506-ով, մահացել է 11 մարդ: StopCov.ge կայքի տվյալներով՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 287 689 դեպք: Բուժվել է 276 711 հիվանդ, մահացել՝ 3 869-ը: Այլ երկրներից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի […]
20:23 08.04.2021
ԱՄՆ-ն ավարտել է Ռուսաստանին վերագրվող «թշնամական» գործողությունների, մասնավորապես ՝ կիբերհարձակումների և ընտրությունների միջամտության հարցի վերանայումը: Այժմ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուսումնասիրում է նոր պատժամիջոցների հնարավոր կիրառման և ռուս դիվանագետների արտաքսման հարցը: Այս մասին տեղեկացնում է Բլումբերգը: Գործակալության նյութում նշվում է, որ արտաքսումը դիտարկվում է «դիվանագիտական քողի» տակ ԱՄՆ-ում գտնվող Ռուսաստանի «հետախուզական սպաների» նկատմամբ: Բացի դրանից, […]
19:28 08.04.2021
Հետաքննությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ մեղադրվող Ախալցխայի «Իմեդի» կլինիկայի երկու բժիշկների և մեկ բուժքրոջ նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը կիրառել է 3000-ական լարի գրավ: Նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց գործընկերուհու՝ Մեգա Բաքրաձեի մահվան գործով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը մասնակի բավարարել է դատախազության միջնորդությունը: Գործը հետաքննվել է որպես «անզգուշությամբ պատճառած մահ» հատկանիշներով: Մարտի 18-ին հիվանդանոցի 27-ամյա բուժքույր Մեգի […]
12:48 08.04.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵՄ-ում ռուսական հակակորոնավիրուսային «Sputnik V» պատվաստանյութի հաստատման երկարատև գործընթացն առաջացնում է եվրոպական երկրների դժգոհությունը: «Մենք ցանկանում ենք համագործակցել, և այն փաստը, որ Եվրոպական դեղերի գործակալության կողմից այդքան ժամանակ է պահանջվում Sputnik V պատվաստանյութը հաստատելու համար, արդեն իսկ տեսնում եք՝ դժգոհություն է առաջացնում Եվրոպայում», – ասել է նա: […]
12:44 08.04.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Վաշինգտոնի ցանկացած անբարյացկամ քայլի, հայտնում է RT-ն։ «Մենք կպատասխանենք ցանկացած անբարյացակամ քայլերի: Դա ինքնին ակնհայտ է …Ես կարդացել եմ հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ վարչակազմն ավարտել է Ռուսաստանի թշնամական գործողությունների ամփոփումը: Ինչ-որ շատ արագ ստացվեց, որովհետև մեզ սովորաբար մեղադրում են այնպիսի մեծաթիվ մեղքերի մեջ, որ […]
12:25 08.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 761 նոր դեպք, ապաքինվել է 537 մարդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 286 406 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 276 084: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 849 անձ:
10:40 08.04.2021
Համընդհանուր պատվաստումը Վրաստանում կսկսվի հուլիսին: Այս պահին պատվաստանյութը հասանելի է առողջապահական ոլորտի աշխատողների և 65-ից բարձր տարիքի մարդկանց համար: Այնուամենայնիվ, պատվաստումների ակտիվության մակարդակը ցածր է: Վրաստանի կառավարությունը, որպես կորոնավիրուսի դեմ պատվաստումը խրախուսելու միջոց, քննարկում է երկրում անվտանգ հյուրանոցներ, ռեստորաններ և գիշերային ակումբներ բացելու հնարավորությունը: «Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ պատվաստումը միակ միջոցն է`սահմանափակումներից խուսափելու […]
08:37 08.04.2021
Ռուսաստանը լուրջ հիմքերն ունի ենթադրելու, որ ողջ աշխարհում հայտնվող կենսալաբորատորիաներում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հսկողության տակ, իրականացվում է կենսաբանական զենքի մշակում։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ հավելելով, որ այդ լաբորատորիաները հիմնականում հայտնվում են Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին: «Նրանք հավաստիացնում են, որ դրանք հետազոտական կենտրոններ են, որտեղ ամերիկացիները […]
08:27 08.04.2021
Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամ, որն իր մեջ ներառում է 18 տարբեր մուտացիաներ: Այս մասին հայտնում է Globo պորտալը: Կորոնավիրուսի նոր տեսակը, որը հայտնաբերվել է Մինաս Ժերայս նահանգի վարչական կենտրոն Բելու Օրիզոնտիում, ունի նախկինում հայտնաբերված COVID-19-ի վտանգավոր տեսակների հատկությունների համադրություն՝ բնորոշ բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական երկու այլ շտամներին: Worldometers-ի վերջին տվյալներով՝ համավարակի սկզբից […]
08:21 08.04.2021
Վրաստանի գլխավոր դատախազությունը Ախալցխայի կլինիկայի բուժքույր Մեգա Բաքրաձեի մահվան գործով մեղադրանք է առաջադրել նույն կլինիկայի երկու բժշկի և մեկ բուժքրոջ, հայտնում է Sputnik Georgia-ն։ Ախալցխայում 27-ամյա բուժքույրը մահացել էր մարտի 19-ին՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Բժիշկների խոսքով ՝ նրա մոտ առաջացել էր անաֆիլակտիկ շոկ, և փորձաքննությունն աշխատում է պարզել նրա մահվան ճշգրիտ պատճառը: Բաքրաձեի մահը հետաքննվում […]
18:23 07.04.2021
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է պաշտոնական տեղեկատվություն Աբխազիայից Վրաստան անցնելիս երեք մարդու մահվան մասին: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել ենթադրյալ չորրորդ տղամարդուն գտնելու ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդման՝ Աբխազիայի երեք քաղաքացի փորձել է անցնել Ինգուրի գետը՝ Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքով: «Շամգոնա և Տագիլոնի գյուղերի տարածքում օկուպացիայի գիծը հատելիս՝ Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի […]