TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Մարիուպոլում վերականգնվել է հասարակական տրանսպորտի տեղաշարժը և հիվանդանոցների աշխատանքը

15:25 22.05.2022

Մարիուպոլի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և չորս հիվանդանոցների աշխատանքը: Այս մասին հայտնել է քաղաքապետԿոնստանտին Իվաշչենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա հայտարարւթյամբ հասարակական տրանսպորտի վիճակն աղետալի է։ Մարիուպոլում գիծ են դուրս բերվել 12 ավտոբուս։ Նրա խոսքով, ներկայում քաղաքում կան յոթ երթուղիներ, որոնք կապում են կենտրոնը ծայրամասերի հետ։ Իվաշչենկոն հավելել է, որ […]

̰
Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազան առաջին անգամ խոցվել է անօդաչու թռչող սարքերից

14:40 22.05.2022

Հյուսիսային Իրաքում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազան առաջին անգամ ենթարկվել է պայթուցիկով լցված անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, բազայում աշխատող Իրաքի քաղաքացի է զոհվել։ Այս մասին՝ մայիսի 21-ին, հայտնել է Shafaq գործակալությունը։ «Նայնավա նահանգում գտնվող Zelikan բազան հարձակման է ենթարկվել պայթուցիկներով հագեցած անօդաչու թռչող սարքերով: Սա առաջին նման հարձակումն է»,- գործակալությանը հայտնել է իրաքյան անվտանգության աղբյուրը։ […]

̰
Բոլորս ենք մտածում, թե ինչ անել կապիկի ծաղիկի տարածման հետ. Բայդեն

13:55 22.05.2022

«Բոլորին պետք է մտահոգի կապիկի ծաղիկի տարածման  հարցը: Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ պետք է անենք»: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Reuters-ը։ Բայդենն ասել է, որ ԱՄՆ առողջապահական համակարգի պատասխանատուները ուսումնասիրում են հիվանդության դեմ պայքարելու հնարավոր ուղիները, ներառյալ բուժման տարբերակները և պատվաստումները:   ԱՀԿ-ն ներկայում […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4710 դեպք

13:15 22.05.2022

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4710 դեպք։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտնել են դաշնային օպերատիվ շտաբից։ Հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 0,03%։ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվածների թիվը կազմել է 1054, ինչը 46,5%-ով ցածր է նախորդ օրվա համեմատ։ Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը օրական ավելացել է 5814-ով՝ […]

̰
Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների այցը Թուրքիա հետաձգվել է

12:55 22.05.2022

Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների Թուրքիա այցը դանդաղում է, երկրները պատասխան են սպասում Անկարայից, կիրակի գրում է Milliyet թերթը։ Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի քննարկման գործընթացի մեկնարկը։ Էրդողանն ասել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող […]

̰
Ռոստովի մարզում ջրածածկ է եղել մոտ 150 տարածք

12:30 22.05.2022

Դոնի գետաբերանում ձնհալից հետո, ջրի մակարդակի բարձրացման պատճառով Ռոստովի մարզի Ազովի շրջանում գրեթե 150 տարածքներ են հեղեղվել: Հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ներկայացուցիչը։ «Հարավ-արևմտյան քամու հետևանքով ջրի մակարդակի բարձրացում է տեղի ունեցել Դոնի գետաբերանի հատվածում և հասել վտանգավոր մակարդակի։ Ազովի շրջանի 146 տարածքներ 11 բնակավայրերում հեղեղվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ ջուրը  […]

̰
Ջավախքի Մադաթափա լճի վրա ֆլամինգոներ են հայտնվել

12:21 22.05.2022

Ջավախքի ազգային պարկի մասնագետներն արդեն մեկ շաբաթ է մեկ զույգ  ֆլամինգոների են հետևում Մադաթափա լճի մոտ։ Ազգային պարկում դեռ չեն կարող կանխորոշել ֆլամինգոները կմնան լճում, թե կշարունակեն թռիչքը: Նրանց պահվածքն այստեղ դեռ ուսումնասիրված չէ: Ֆլամինգոները տարածված են Աֆրիկայում, Կովկասում (Ադրբեջան), Հարավարևելյան և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Նրանք ապրում են խոշոր գաղութներում՝ […]

̰
Վրաստանը չորս ամսում կես միլիարդ դոլար է վաստակել զբոսաշրջիկների այցելություններից

16:12 21.05.2022

Վրաստանի եկամուտը միջազգային ճանապարհորդներից 2022 թվականի չորս ամսվա ընթացքում կազմել է 582,3 միլիոն դոլար, ասվում է Վրաստանի Ազգային բանկի հաղորդագրության մեջ։ 2022 թվականի սկզբից ի վեր ամենամեծ գումարը ծախսել են Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները՝ 104,2 մլն դոլար: Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս էր հասցրել երկրի զբոսաշրջության ոլորտին: Զբոսաշրջությունը Վրաստանում սկսել է աշխուժանալ արդեն 2021 թվականին. երկրի օդային […]

̰
Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլար օգնություն տրամադրելու մասին

15:41 21.05.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլար լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին։ Համապատասխան տեղեկատվությունը շաբաթ օրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Շաբաթ օրը (մայիսի 21-ին,- նշում է ՏԱՍՍ-ը) նախագահը ստորագրել է օրենք Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ամերիկացի առաջնորդը եռօրյա այցով այժմ գտնվում է Սեուլում։ […]

̰
Շոյգուն հայտարարել է Արևմուտքից ՌԴ-ի սահմանների մոտ աճող ռազմական սպառնալիքի մասին

16:48 20.05.2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով՝ Եվրոպայում ամերիկյան ռմբակոծիչների թռիչքների ինտենսիվությունն աճել է 15 անգամ։ Պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ ամերիկյան նավերը 6 անգամ առաջադրանքներ են կատարել Կալինինգրադի շրջանի մոտ 2022 թվականին։ Այսպիսով, Շոյգուի խոսքերով՝ 2016 թվականից ի վեր օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից բացահայտվել է 24 նման իրադարձություն:    

̰
Կրեմլը բացառում է գազի անվճար մատակարարումները Եվրոպա

15:38 20.05.2022

Ռուսաստանը Եվրոպային գազ անվճար չի մատակարարի, եթե գնորդները հրաժարվեն դրա համար վճարել ռուբլով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Մենք տեղեկություն չունենք այն բոլոր ընկերությունների մասին, որոնց հետ «Գազպրոմը» պայմանագրեր ունի, դա մեր իրավասությունը չէ… Ակնհայտ է, որ ոչ ոք ոչ մեկին անվճար ոչինչ չի մատակարարի»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ […]

̰
G7-ի երկրները պատրաստվում են ավելի քան 18 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

14:18 20.05.2022

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հաստատել է, որ G7 երկրները պատրաստվում են Ուկրաինային տրամադրել ավելի քան 18 միլիարդ եվրո (ավելի քան 19 միլիարդ դոլար): Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով փաստաթղթի նախագիծը, հայտնել էր, որ G7 երկրները Ուկրաինային կտրամադրեն 18,4 մլրդ դոլար անհատույց վճարումներ և վարկեր երկրի ընթացիկ կարիքները հոգալու համար։ Լինդները հավելել է, որ ԱՄՆ-ը պարտավորվել […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է 90-ականներին ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ռուսաստանի հրաժարվելու մասին

13:30 20.05.2022

Անցյալ դարի 90-ականներին Ռուսաստանը չցանկացավ անդամակցել ՆԱՏՕ-ին. այս մասին մայիսի 19-ին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ռուսաստանին ՆԱՏՕ հրավիրելու հաղորդավարի առաջարկին Բլինքենը պատասխանել է, որ 90-ականներին իբր դա քննարկվել է։ «Ռուսները որոշել են, որ դա չեն ուզում»,- վստահեցրեց բարձրաստիճան դիվանագետը: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, որտեղ երկրները միավորվում են՝ ապահովելու, […]

̰
ԵՄ-ն ցանկանում է տարածել բոլոր հակառուսական պատժամիջոցները Բելառուսի վրա

12:48 20.05.2022

Մայիսի 19-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում ԵՄ բոլոր հակառուսական պատժամիջոցները տարածել նաև Բելառուսի վրա։ Համապատասխան հայտարարությունը տարածել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինայում «բելառուսական ռեժիմի» դերին։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կարծում են, որ «բելառուսական ռեժիմը կրում է համատեղ պատասխանատվություն» այն ամենի համար, ինչ տեղի […]

̰
Իսրայելն ու Ադրբեջանն ագրարային ռազմավարական ծրագրով տարակուսանքի մեջ են գցել Իրանին

10:23 20.05.2022

Իսրայելը և Ադրբեջանը նախաձեռնել են երկու աշխատանքային խումբ ստեղծել՝ երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում  ռազմավարական ծրագիր մշակելու համար: Այս մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օդեդ Ֆորերը: «Իսրայելը մեծ գիտելիքներ ունի ագրոտեխնոլոգիաների կիրառման և չոր և կիսաչորային շրջաններում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ: Ադրբեջանը ցանկանում է զարգացնել գյուղատնտեսությունը շատ ոլորտներում, հիմնել առաջադեմ գյուղատնտեսություն՝ մեծ […]

̰
Բունդեսթագն օրենք է ընդունել, որը թույլ կտա վերահսկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը

09:29 20.05.2022

Մայիսի 19-ին Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը թույլ կտա վերահսկել ռուս գործարարների դեմ պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ DPA գործակալությանը հղումով։ Նախկինում Գերմանիան չուներ օրենսդրական դաշտ, որը թույլ կտար նպատակային կերպով փնտրելու պատժամիջոցների տակ հայտնված անձանց գույքը, ինչը բարդացնում էր պատժամիջոցների կիրառումը։ Բացի այդ, այդ անձանց ֆինանսական վիճակի մասին տեղեկությունները հաճախ թաքնված […]

̰
Բայդենը չի ծրագրում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի դեմ Թուրքիայի առարկությունները

08:40 20.05.2022

ԱՄՆ-ում հայատարարել են, որ չեն ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հետ կապված Թուրքիայի առարկությունները: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ երկրի ղեկավար Ջո Բայդենը չի նախատեսում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտահոգությունները, գրում է RIA Novosti-ն։ «Այս պահին նման ծրագրեր չկան», – ասել […]

̰
Լատվիան մտադիր է վերջնականապես հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից

08:36 20.05.2022

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է ռուսական գազի մատակարարումից հրաժարվելու երկրի մտադրության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։ «Մենք նախատեսում ենք գազամատակարարման կայաններ կառուցել և հրաժարվել ռուսական գազից»,- ասել է նա։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Լատվիայի իշխանությունները վստահ են, որ ՆԱՏՕ-ն կաջակցի մերձբալթյան երկրներին «ցանկացած սպառնալիք» հետ մղելու […]

̰
Բլինկենն Ուկրաինայի դիմադրության հնարավոր դադարեցումը համարում է երկրի գոյության ավարտ

08:23 20.05.2022

ՌԴ հատուկ գործողության շրջանակում Ռուսաստանի և Դոնբասի ուժերի դեմ Ուկրաինայի դիմադրության դադարեցումը կլինի ուկրաինական պետության գոյության վերջը։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 19-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ ԱԽ նիստում: Ռուսական կողմի նախաձեռնությամբ ռազմական գործողությունների դադարեցումը, Բլինկենի կանխատեսումների համաձայն, կլինի հատուկ գործողության ավարտը՝ առանց Ուկրաինայի գոյությանը վնասելու։ Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով ՄԱԿ […]

̰
Հրաձգություն ԱՄՆ-ի համալսարաններից մեկի մոտ. կա 5 վիրավոր

12:47 19.05.2022

Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանի ուսանողական ավանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Տուժել է 5 մարդ, որից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է CBS Philly-ը՝ հղում անելով ոստիկանությանը: 28-ամյա մի երիտասարդ հրազենային 14 վիրավորում է ստացել, 20-ամյա կինը՝ 7։ Ծանր վիճակում գտնվող մյուս տուժածը 50-ամյա  տղամարդ է, ով վիրավորում է ստացել կրծքավանդակին շրջանում: Մյուս տուժածների […]

̰
Մատվիենկոն նշել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսության վերսկսման ժամկետները

08:44 19.05.2022

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսության վերսկսման ժամկետների մասին։ Այս մասին նա խոսել է «Известия»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը կհայտնվի Ուկրաինայում հատուկ գործողության ավարտից հետո: Միևնույն ժամանակ ընդգծել է, որ գործողության հաջող ավարտի վերաբերյալ կասկածներ չունի։ Մոսկվան բաց է երկխոսության համար, բայց ոչ ինչ-որ մեկի կողմից […]

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է Էրդողանի և Բայդենի անձնական հանդիպման մասին

08:32 19.05.2022

Անկարան և Վաշինգտոնը ծրագրում են մոտ ապագայում կազմակերպել երկրների ղեկավարների անձնական հանդիպում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Այսօր նախարարների հանդիպում է տեղի ունեցել: Նախատեսվում է նաև հանդիպում երկու երկրների ղեկավարների մակարդակով, որը նախատեսված է երկկողմ հարաբերություններում ծագած հարցերի քննարկման համար»,- ասել է Չավուշօղլուն։ Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիային ամերիկյան F-16 […]

̰
Ճապոնիան Ուկրաինային կհատկացնի 300 մլն դոլար

08:21 19.05.2022

Ճապոնիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային հատկացնել ևս 300 մլն դոլար՝ մարդասիրական կարիքների համար: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Ծրագրվում է պաշտոնապես այդ մասին հայտարարել հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ճապոնիա այցի ժամանակ։ Այսպիսով, Ճապոնիայից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կհասնի 600 մլն դոլարի։ Նշվում է, որ Ճապոնիայի իշխանությունները կշարունակեն մանրամասն ուսումնասիրել Ուկրաինային […]

̰
Թուրքիայում Վրաստանի քաղաքացիներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

08:11 19.05.2022

Թուրքիայում՝ Տրապիզոն քաղաքի մոտ, Վրաստանի քաղաքացիներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել։ Տուժած 6 քաղաքացիներից մեկը մահացել է, մնացած 5-ը բուժում են ստանում: Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներն այցելել են տուժած բոլոր քաղաքացիներին և մանրամասն տեղեկություններ ստացել նրանց առողջական վիճակի մասին։ Տրապիզոնում գլխավոր հյուպատոսությունը մշտական ​​կապի մեջ է ինչպես զոհվածների ընտանիքների անդամների, այնպես էլ բժիշկների հետ։       […]

̰
Թբիլիսիում և Եվրոպայում լայն արձագանք է գտել Սաակաշվիլիի կուսակցության ՀԸ-ի գլխավոր տնօրենի ձերբակալությունը

12:29 18.05.2022

Վրաստանում գործող 35 հասարակական կազմակերպություն (ՀԿ) աջակցություն է հայտնել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ։ Կազմակերպությունները նշել են, որ 2022 թվականի մայիսի 16-ին Գվարամիային ազատազրկման դատապարտելու մասին Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած որոշումը դիտվում է որպես նախազգուշացում և սպառնալիք այլ անկախ լրատվամիջոցների համար՝ դադարեցնելու կառավարության քննադատական ​​լուսաբանումը։ Երեկ լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են […]

̰
Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում կախել են PKK-ի դրոշը

11:56 18.05.2022

Թուրք-շվեդական հարաբերությունների լարվածության ֆոնին Շվեդիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկում անհայտ անձինք կախել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշը, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։ «Մենք «այո» […]

̰
Լուկաշենկոն հավանություն է տվել Բելառուսում մահապատժի կիրառումն ընդլայնելուն

11:53 18.05.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է մահապատժի կիրառման ընդլայնում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հանրապետության ազգային իրավական պորտալում։ Ենթադրվում է, որ այժմ մահապատիժը կարող է կիրառվել ոչ միայն բուն հանցագործությունների, այլև դրանց նախապատրաստության համար։ Խոսքը, մասնավորապես վերաբերում է ահաբեկչության դրսևորումներին, պետական ​​կամ հասարակական գործչի սպանությանը: Բացի […]

̰
Իլոն Մասկի 74-ամյա մայրը լողազգեստով լուսանկարվել է ամսագրի համար

09:39 18.05.2022

Կանադա-հարավաֆրիկացի մոդել Մեյ Մասկը, ով 50-ամյա ամերիկացի ձեռնարկատեր և ինժեներ Իլոն Մասկի մայրն է, դարձել է Sports Illustrated Swimsuit ամսագրի նոր համարի հերոսուհիներից մեկը։ Համապատասխան նկարները հայտնվել են պարբերականի Instagram-ի էջում: Հայտնի է, որ ամսագրի նոր թողարկման մեջ նկարահանվել են նաև ձեռնարկատեր և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ասիական plus-size մոդել Յումի Նուն, ում քաշը […]

̰
Թուրքիան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը հաստատելու դիմաց պահանջել է F-35

08:22 18.05.2022

Թուրքիան պատրաստ է հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերին, եթե երկիրը կրկին ներառվի F-35 կործանիչների արտադրության ծրագրում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թուրքիան ցանկանում է, որ իրեն կրկին ներգրավեն F-35 առաջադեմ ինքնաթիռների հեռանկարային ծրագրում, որից դուրս էր մնացել Ռուսաստանից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելուց հետո: Թուրքիան ունի նաև ԱՄՆ-ից տասնյակ F-16 մարտական […]

̰
Կանադան արգելել է ՌԴ 1000 քաղաքացիների, այդ թվում Պուտինի մուտքը երկիր

08:09 18.05.2022

Կանադայի հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել է, որ երկիրն արգելել է պատժամիջոցների ենթարկված 1000 ռուսների մուտքը երկիր: Նրանց թվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նախարարն ընդգծել է, որ այդ անձինք արդեն կանադական պատժամիջոցների ցուցակներում են։ «Այժմ կմերժվի նրանց մուտքը մեր երկիր», – ասել է Մենդիչինոն՝ հավելելով, որ […]

̰
BACK_TO_TOP