TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Վրաստանում հրապարակավ պատվաստվել է առաջին հոգևորականը

21:53 06.05.2021

Վրասատնի Սուրբ Պանտելեյմոնի անունը կրող եկեղեցու ավագերեց Գեորգի Չաչավան պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով: Հայր Գեորգին առաջին հոգևորականն է, ով հրապարակավ պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում և կոչ է արել հասարակությանը ակտիվ լինել պատվաստումների գործընթացում: «Երկրի տնտեսությունն այլևս չի դիմանա դրան: Մենք պետք է հոգ տանենք, որ երկիրը զարգանա: Երեխաները չեն կարող գնալ դպրոց, ակումբներ, մասնակցել […]

̰
Սպիտակ տունն աջակցել է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

21:15 06.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գտնում է, որ ՆԱՏՕ-ի դռները պետք է բաց մնան նոր անդամների համար: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը ՝ մեկնաբանելով Ուկրաինայի դաշինքին միանալու հնարավորությունը: «Բայդենի վարչակազմը հավատարիմ է այն սկզբունքին, որ ՆԱՏՕ-ի դռները բաց մնան  ցանկացողների համար, երբ նրանք կատարեն իրենց անդամակցության պարտավորությունները և նպաստեն […]

̰
Անկարան ու Բեռլինը կողմ են Լիբիայից օտարերկրյա զինյալների դուրսբերմանը

15:56 06.05.2021

Անկարան ու Բեռլինը կողմ են Լիբիայից օտարերկրյա զինյալների դուրսբերմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիա կատարած այցի ժամանակ: «Լիբիայում շատ օտարերկրացի զինվորներ կան, մենք պայմանավորվեցինք նրանց այնտեղից դուրս բերելու անհրաժեշտության մասին: Այլ երկրների միջամտությունն անընդունելի է»,- ասել է Չավուշօղլուն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:  

̰
Զելենսկին հրավիրել է Բայդենին «Ղրիմյան  պլատֆորմ» գագաթնաժողովին

15:55 06.05.2021

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին հրավիրել է մասնակցել «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովին, մայիսի 6-ին գրել է ՏԱՍՍ-ը: Նախագահ Բայդենին ուղղված հրավերի մասին Զելենսկին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովին հրավիրել էր Ճապոնիայի վարչապետին՝ ի նշան այդ երկրի կողմից Ուկրաինային ցուցադրվող աջակցության: «Ղրիմի պլատֆորմի» գաղափարն […]

̰
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը

15:14 06.05.2021

Վրաստանի ցամաքային սահմանները մեկ տարուց ավելի՝ փակ են: Վրաստանը կկարողանա բացել ցամաքային սահմանները պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում։ Այդ մասին  լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Վրաստանը օդային սահմանները բացել էր փետրվարի 1-ին: Ցամաքային և ծովային սահմանները շարունակում են մնալ փակ: Այդ ուղիներից կարող են օգտվել միայն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր […]

̰
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը

14:31 06.05.2021

Ապրիլի 29-ի երեկոյան հրապարակված նամակում Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ «շատ հիասթափված է» Վարչական իրավախախտումների օրենսգրքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից  կատարված «հապճեպ ընդունված» որոշման համար: «Այս փոփոխությունների արագ ընդունումն անհարկի և ապարդյուն էր»,- ասել են դեսպանատանը՝ ավելացնելով, որ «ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի հետ խոր խորհրդատվությունների բացակայությունը կասկածի տակ է […]

̰
Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին

14:22 06.05.2021

Եվրոպայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը մայիսի 3-ին սկսել է Trojan Footprint-21 ամենամյա զորավարժությունները, որին Վրաստանն առաջին անգամ մասնակցում է որպես հյուրընկալող երկիր: Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ ընդլայնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների փոխգործունակությունը, բարելավել Հատուկ գործողությունների ուժերի հնարավորությունը  բազմաթիվ սպառնալիքի նկատմամբ, նաև հեշտացնել «պայմանական ուժերի» հետ ինտեգրումը: Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային […]

̰
ԱՄՆ առափնյա պաշտպանության նավն այցելել է Բաթումի նավահանգիստ

13:32 06.05.2021

ԱՄՆ առափնյա պահպանության USCGC HAMILTON (WMSL 753) նավը առաջին անգամ այցելեց Բաթումի նավահանգիստ՝վրացական առափնյա պահպանության ծառայության հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց հետո: Տեղեկատվությունը տարածում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը: «ԱՄՆ առափնյա պահպանությունը ակնկալում է, որ մեզ ավելի շատ հնարավորություններ կհատկացվի՝ աշխատելու Վրաստանի Առափնյա պահպանության ծառայության հետ: Սև ծովի մեր գործընկերների հետ միասին կարող […]

̰
Իլոն Մասկի մարսյան տիեզերանավի նախատիպը հաջող փորձարկումից հետո վայրէջք է կատարել

09:44 06.05.2021

Իլոն Մասկի մարսյան Starship տիեզերանավի նախատիպը փորձարկումից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Տեխասում: Թռիչքը հեռարձակվել է Space X-ի յութուբյան ալիքով: Այս տարվա սկզբին տիեզերանավի նախատիպերի երեք փորձարկումներն ավարտվել էին անհաջող: Նախատիպերը կամ վթարի էին ենթարկվում վայրէջքի ժամանակ, կամ պայթում էին։ 2019-ի սեպտեմբերին Իլոն Մասկը ներկայացրել էր Starship բազմակի օգտագործման տիեզերանավի նախատիպը: Դրա երկարությունը, որն ունակ […]

̰
Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում

09:40 06.05.2021

Ամերիկյան և վրացական նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին ասված է ԱՄՆ վեցերորդ նավատորմի Twitter- ի էջում: Ըստ հաղորդագրության, ամերիկյան «Hamilton» նավը ժամանել էր Բաթումի ՝ հանդիպելու Վրաստանի առափնյա պահպանության, Պաշտպանության նախարարության և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ: Այստեղ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանն ու Միացյալ Նահանգները մի շարք համատեղ վարժանքներ են […]

̰
Ռուսաստանում բանտարկյալներին կհսկեն արբանյակների միջոցով

09:14 06.05.2021

Ռուսաստանում դատապարտյալների տեղափոխումն, ինչպես նաև նրանց վարքի վերահսկողությունն արբանյակային համակարգերի միջոցով նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը: Այս փոփոխությունը բխում է ՌԴ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգից: Քրեակատարողական հիմնարկների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ. «Նախատեսվում է արբանյակային գլոբալ տեղորոշման համակարգերի օգտագործում, նաև՝ դատապարտյալների տեղափոխման համար հատուկ տրանսպորտային միջոցների և երկաթուղային վագոնների տեղաշարժի […]

̰
ՌԴ դատարանն ընդունել է Նավալնիի հայցը Պեսկովի դեմ

22:06 05.05.2021

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանն ընդունել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` ԱՄՆ ԿՀՎ-ի մասին խոսքերը հերքելու պահանջով: Այդ մասին РИА Новости-ին ասել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան: Ինչպես նշել է դատարանի մամուլի քարտուղարը, վեճի առարկա են դարձել Պեսկովի խոսքերը Նավալնիի մասին.  «Հաշվի առնելով, որ ԿՀՎ մասնագետները աշխատում են հիվանդի հետ, […]

̰
Մոսկվայում վիրաբույժները հիվանդի որովայնից հեռացրել են 50 կգ ուռուցք

12:56 05.05.2021

Մոսկվայում՝ Բլոխինի կենտրոնի վիրաբույժները եզակի վիրահատություն են կատարել: Նրանք հեռացրել են գրեթե 50 կիլոգրամ քաշով հսկա ուռուցք: Հիվանդը պատմել է, որ 2 տարի առաջ հանկարծակի սկսել է գիրանալ, բայց միևնույն ժամանակ իրեն լավ է զգացել: Դիմել է  բժիշկներին միայն շնչահեղձությունից հետո: Այդ ժամանակ որովայնի հսկայական գոյացությունն արդեն սեղմել է ներքին օրգանները ու անոթները: Կրասնոյարսկի բնակիչ […]

̰
Աֆրիկայում մի կին միանգամից լույս աշխարհ է բերել 9 երեխա

12:41 05.05.2021

Մալիի Հանրապետությունում մի կին միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել՝ 5 աղջիկ և 4 տղա: Բոլոր նորածիններն ու մայրը լավ են զգում իրենց: Այդ մասին Facebook- ում գրառում է արել հանրապետության առողջապահության նախարարությունը: Մայրը՝ 25-ամյա Հալիմա Սիսեն, մինչ ծննդաբերությունը 2 շաբաթ գտնվել է մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում, որից հետո նախագահ Բա Նդաուի հրամանով տեղափոխվել Մարոկկոյի […]

̰
Հնդկաստանի դատարանը թթվածնի մատակարարման դանդաղեցումը համարել է «ցեղասպանություն»

12:35 05.05.2021

Հնդկաստանի Ալլահաբադի բարձրագույն դատարանը թթվածնի պակասի պատճառով COVID հիվանդների մահը համեմատել է տեղական իշխանությունների կողմից «ցեղասպանության» հետ, հայտնում է Times of India- ն: «Կորոնավիրուսով հիվանդների մահը հենց այն պատճառով, որ հիվանդանոցը թթվածին չի ստացել, հանցավոր արարք է և ոչ պակաս, քան ցեղասպանություն՝ թթվածնի անխափան մատակարարումն ապահովելու համար պատասխանատու անձանց կողմից»,- ասել է դատարանը: Հնդկաստանի ամենամեծ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք

11:35 05.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 315 913 դեպք: Ապաքինվել է ևս 1 074 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 296 532: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է […]

̰
Վրաստանի վարչապետն այսօր պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

08:50 05.05.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է նաև Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ու  խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այցի ընթացքում Ղարիբաշվիլիին կուղեկցի Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։ Վրաստանը և […]

̰
«Պատվաստման դիմաց անվճար գարեջուր» ակցիան զայրացրել է Նյու-Ջերսիի բնակիչներին

08:37 05.05.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ամերիկյան Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին բնակիչներին խոստացել է անվճար գարեջուր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դիմաց: «Նյու Ջերսիի ցանկացած բնակիչ, ով մայիս ամսվա ընթացքում ստանա պատվաստանյութի առաջին չափաբաժինը և ներկայացնի համապատասխան փաստաթուղթ՝ կստանա անվճար գարեջուր»,-այս մասին Twitter- ում գրել է Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին: Տեղի օրենսդրության համաձայն՝ ակցիային կարող են […]

̰
ԱՄՆ-ում բնակվող ռուս ներգաղթյալը կմասնակցի Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին՝ որպես անկախ թեկնածու

08:18 05.05.2021

Վիտալի Ֆիլիպչենկոն` ծագումով ՌԴ Տոմսկ քաղաքից, մուտք է գործել ԱՄՆ ավելի քան 10 տարի առաջ: Նա ունի ԱՄՆ քաղաքացիություն, ունի իր սեփական առաքման ընկերությունը: Նյու-Յորքի քաղաքապետի ընտրություններին նա կմասնակցի որպես անկախ թեկնածու: Նախնական ընտրությունները նշանակված են հունիսի 22-ին, ընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 2-ին: Ներկայում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է դեմոկրատ Բիլ դե Բլազիոն։ «Ես հավակնում […]

̰
Բայդենը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը

00:07 05.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ 2021-ի հունիսին կկարողանա հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Այսպիսով, ամերիկյան պետության ղեկավարը պատասխանել  է  լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ակնկալում է հանդիպել Պուտինի հետ Եվրոպա կատարելիք ուղևորության ժամանակ՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Մեծ Բրիտանիայում՝ հունիսի 11-13-ը G7- ի […]

̰
Մեր մոլորակի միլիարդ տարվա էվոլյուցիան` 40 վայրկյանում

22:10 04.05.2021

Երկրաֆիզիկոսները հրապարակել են տեսանյութ, որն առաջին անգամ ցույց է տալիս Երկրի տեկտոնական թիթեղների շարունակական, անընդհատ շարժումը վերջին միլիարդ տարիների ընթացքում:   Մանրակրկիտ ուսումնասիրության ժամանակ կարելի է տեսնել շատ հետաքրքիր մանրամասներ: Օրինակ,  ժամանակակից Անտարկտիդան, որը մենք սովոր ենք ընկալել որպես սառը տարածաշրջան, նախկինում գտնվել է հասարակածի մոտ: Սա նշանակում է, որ այն ժամանակներում Անտարկտիդան եղել է […]

̰
Վրաստանում պատվաստված անձանց համար կներդրվեն «Կանաչ անձնագրեր»

15:43 04.05.2021

«Վրաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է, այսպես կոչված, «կանաչ անձնագրերի» մշակման վրա այն անձանց համար, ովքեր ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը»: Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Նա նաև տեղեկացրել է , որ այս շաբաթ Վրաստանում կսկսվեն պատվաստել կառավարության անդամները և խորհրդարանը: Ապրիլի վերջին Վրաստանը […]

̰
Արաբ մտավորականները կոչ են անում արձագանքել տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին

12:44 04.05.2021

Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական  Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով: Նրանք մտահոգություն են […]

̰
Կիպրոսի նախագահը անհավանական է համարել Թուրքիայի առաջարկած տարբերակը

12:43 04.05.2021

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքով՝ այդ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի  պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով: Ըստ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք

12:09 04.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք, ապաքինվել է 1 206 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 313 742 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 295 458: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 183 անձ: […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհու ներքնազգեստը հանվել է աճուրդի

11:55 04.05.2021

Կորոնավիրուսի պատճառով բրիտանական հազվագյուտ իրերի, կերպարվեստի թանգարանը աճուրդի է հանել մի շարք անսովոր ցուցանմուշներ, ներառյալ արդեն վերացած դոդո թռչնի ոսկորը, «միաեղջյուրի գանգը» և Վիկտորիա թագուհու վարտիքը, գրում է Daily Star-ը: Պանտալոնի արժեքը տատանվում է 5-7 հազար ֆունտ ստերլինգի սահմանում: «Հետաքրքրաշարժից արտասովոր» խորագրով աճուրդը կկայանա մայիսի 6-ին: Թանգարանի հիմնադիր և կոլեկցիոներ Վիկտոր Ուինը պատմել է, որ […]

̰
Ամերիկյան նահանգի բնակիչներին գարեջուր են խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստումների դիմաց

11:40 04.05.2021

Ամերիկյան Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին բնակիչներին խոստացել է անվճար գարեջուր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դիմաց: Յուրաքանչյուր չափահաս անձ մեկ բաժակ գարեջուր կստանա մայիսին պատվաստվելու դեպքում: Ծրագիրը նպատակ ունի խթանել պատվաստման գործընթացը 21-ից բարձր տարիքի անձանց շրջանում։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյզուսը գնահատել էր մոլորակի չափահաս բնակչության շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների […]

̰
Վրաստանում այսօր մեկնարկել են «Sinopharm»-ով պատվաստումները

11:19 04.05.2021

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր 30 բուժհաստատություններում սկսվել է «Sinopharm»-ով պատվաստումը: Ներգրավված են 33 պատվաստող բրիգադներ։ Մայիսի 5-ից նրանց կմիանան ևս 44 բուժհաստատություններ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ իմունիզացման խորհրդի որոշման համաձայն, 18 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են պատվաստվել «Sinopharm»-ով: «Sinopharm» պատվաստանյութը ճանաչված է և օգտագործվում է շուրջ 45 երկրում: Չինաստանում և արտերկրում […]

̰
Սառցադաշտերի հալոցքը կարող է աղետ դառնալ միլիոնավոր մարդկանց համար

10:18 04.05.2021

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ամբողջ աշխարհում սառցադաշտերը սկսել են ավելի արագ հալչել ՝ կորցնելով տարեկան 31 տոկոսով ավելի ձյուն և սառույց, քան 15 տարի առաջ: Պատճառը հանածո վառելիքի այրման հետևանքով առաջացած կլիմայի փոփոխությունն է: Այս մասին ասված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները վերլուծել են արբանյակային տվյալները և հաշվարկել, որ 2015 թվականից ի […]

̰
27 տարվա համատեղ կյանքից հետո Բիլ և Մելինդա Գեյթսերն ամուսնալուծվում են

08:44 04.05.2021

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է միլիարդատիրոջ թվիթերյան էջում։ Նրանք հրապարակել են համատեղ հայտարարություն, որում հայտնել են, որ հնարավոր չեն համարում հետագա աճը որպես զույգ։ Համաձայն հայտարարության՝ ամուսինները որոշումն ընդունել են տևական մտորումներից և հարաբերությունների վրա մեծ աշխատանք կատարելուց հետո։ Նրանք կշարունակեն համագործակցել իրենց […]

̰
BACK_TO_TOP