TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Դմանիսի իրադարձությունները խրախուսվել են արտաքին ուժերի կողմից՝ միջադեպը էթնիկ հակամարտության վերածելու համար. պատրիարքարանի ներկայացուցիչ

17:46 18.05.2021

Դմանիսում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վերածվեր էթնիկ հակամարտության,- այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն: «Երեկ պատրիարքի օրհնությամբ այցելեցի Դմանիս: Ահա թե ինչ տեսա. 1. Երեկ Դմանիսում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի […]

̰
Խոշոր հրդեհ Թբիլիսիում՝ փախստականների հանրակացարանում

12:00 18.05.2021

Այսօր առավոտյան Թբիլիսիում հրշեջ փրկարարները փախստականների հանրակացարանում բռնկված հրդեհից փրկել են երեխաների: Դեպքի վայրում աշխատել է 14 հրշեջ-փրկարարական ջոկատ: Նրանց հաջողվել է Թբիլիսիի Պեկինի պողոտայում գտնվող հրկիզվող շենքից տարհանել մարդկանց, այդ թվում՝ երեխաների: Կրակն ամբողջությամբ մարվել է: Այս մասին ասված է ծառայության ֆեյսբուքյան էջում: Բռնկումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան փախստականների 14 հարկանի հանրակացարանի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1562-ով

11:50 18.05.2021

Անցած 24 ժամվա ընթացքում  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1562-ով, 30 մարդ մահացել է: Այդ մասին տեղեկացնում է StopCov կայքը: Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում բուժհիմնարկները լքել է 1490 մարդ, համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 312 349 հիվանդ: Մահացել է 4499 վարակակիր: Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի […]

̰
Էրդողանը նզովել է Ավստրիայի կառավարությանը

10:06 18.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նզովել է Ավստրիային՝ կառավարական շենքի վրա բարձրացված իսրայելական դրոշի պատճառով: «Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որն Իսրայելի դրոշն է բարձրացրել կանցլերի վարչական շենքի վրա: Դա նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ», – ասել է նա: Էրդողանը ենթադրել է, որ նման արարքով Վիեննան «փորձում է ստիպել մահմեդականներին վճարել իր կողմից իրականացված […]

̰
Բայդենը հրապարակել է հարկային հայտարարագիրը

09:09 18.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկինը՝ Ջիլ Բայդենը, հրապարակել են համատեղ հարկային հայտարարագիր, ըստ որի՝ ընտանիքը 2020 թվականին ունեցել է 607 հազար դոլար եկամուտ, որից 157 հազար դոլարը վճարվել է որպես դաշնային հարկ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Նշվում է, որ եկամտահարկի դրույքաչափը կազմել է 25,9%։ Բացի այդ, մոտ 28 հազար դոլար վճարվել […]

̰
Վրաստանի Դմանիսի քաղաքում կենցաղային հողի վրա ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուքը շարունակություն է ունեցել

23:11 17.05.2021

Դմանիսիում անկարգությունները չեն դադարում: Նախօրեին Դմանիսի քաղաքում տեղաբնակ ադրբեջանցիների և էկոմիգրանտ վրացի- սվանների միջև կենցաղային հողի վրա ծագած դիմակայությունն իր շարունակությունն է ունեցել այսօր՝ վերաճելով արյունալի բախման: Պատճառն այն էր, որ խանութի սեփականատերը հրաժարվել էր այցելուներին ապառիկ գարեջուր վաճառել: Վիրավորված երիտասարդները ծեծել են խանութի տիրոջը, ում աջակցություն են հայտնել տեղացի մի խումբ երիտասարդներ: Քաղաքի խանութներից […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք

11:19 17.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք, ապաքինվել է 2 038 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 27 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 330 879 դեպք: Այստեղից ապաքինվել է 310  859 մարդ, մահացել 4 469 պացիենտ, պատվաստվել՝ 89 260-ը:    

̰
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչը խոսել է ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության սրման պատճառի մասին

11:17 17.05.2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանն անդրադարձել է Թել Ավիվի և ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրման պատճառին: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրումը սկսվել է «պաղեստինյան ներքին քաղաքական մանևրումների» պատճառով: «ՀԱՄԱՍ-ը դա լիովին ծրագրել է՝ քաղաքական իշխանությունը զավթելու համար: Այդ ամենը նրանց արատավոր ծրագրի մի մասն էր », – ասել է […]

̰
ՌԴ Կիրով քաղաքում սատանային նվիրված արձան է տեղադրվել

09:44 17.05.2021

Կիրով քաղաքում՝ Վոլոդարսկի և Խորհրդային փողոցների խաչմերուկում, սատանայի արձան է կանգնեցվել։ Այս մասին գրում է Newsler.ru-ն։ Քանդակն իրենից ներկայացնում է ծառ, որի ճյուղերին «գայթակղիչ օձն» է փաթաթված, իսկ կողքին արգելված պտուղն է: Արձանը տեղադրվել է մթերային խանութի մոտ։ Չի հաղորդվում, թե ում մտահղացումն է եղել նման արձանի տեղակայումը, և թե ինչով է պայմանվորված տեղադրման վայրի […]

̰
Ռուսաստանը ճանաչվել է «տանկերի համաշխարհային արքա»

08:08 17.05.2021

Համաձայն ամերիկյան «19FortyFive» հրատարակության` Ռուսաստանը ներկա դրությամբ համարվում է «տանկերի համաշխարհային արքա»: «Շատ աղբյուրներ համաձայն են տարածված այն կարծիքի հետ, որ Ռուսաստանն աշխարհի տանկերի արքան է՝ իր շուրջ 13000 տանկերով, որոնցից շատերն ավելի հին են, քան իրենց անձնակազմը», – ասված է հրապարակման մեջ: Աղբյուրի համաձայն, ընդամենը մի քանի հազար մարտական ​​մեքենա է պատրաստ իրական գործողությունների: […]

̰
Ռեյգանի նախկին խորհրդական Մասսին Պուտինից խնդրել է Ռուսաստանի քաղաքացիություն

16:49 16.05.2021

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի խորհրդական Սյուզաննա Մասսին Մոսկվայում մասնակցել է մայիսի 9-ի շքերթին: Նա NTV- ի եթերից խնդրել է նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տալ իրեն Ռուսաստանի քաղաքացիություն: «Եթե նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչը գտնի ինձ Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու հնարավորություն, դա ինձ համար պատիվ կլինի», – ասել է  Մասսին: Նա նշել է, որ երկար տարիներ […]

̰
Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերին. Չավուշօղլուն հայտարարել է պաղեստինցիներին պաշտպանելու Թուրքիայի պատրաստակամության մասին

16:17 16.05.2021

Թուրքիան հանդես է գալիս պաղեստինցի խաղաղ բնակիչներին ֆիզիկական պաշտպանություն ապահովելու նպատակով միջազգային ուժերի ստեղծման օգտին: Այդ մասին կիրակի օրը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն: «Միջազգային հանրությունը պատասխանատու է պաղեստինցիների խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար: Եվ այդ պատասխանատվության կարևոր մասը ընկած է Իսլամական համագործակցության կազմակերպության վրա», – շեշտել է նա […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք

15:43 16.05.2021

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք, ապաքինվել է 903, մահացել 16 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 88 522 մարդ, օրական ցուցանիշը՝ 3 130:  

̰
Թբիլիսիի դատարանը մերժել է Սաակաշվիլիի օրոք բանտային խոշտանգումների ու խռովության գործով մեղադրյալի՝ գործը բողոքարկելու իրավունքը

13:13 16.05.2021

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հրաժարվեց վերանայել Վրաստանի Արդարադատության նախարարության պատիժների վարչության նախկին պետ Դավիթ Չակուայի գործը, ասված է դատախազության հաղորդագրության մեջ: 2006 թվականի մարտի 27-ին բանտի անկարգությունների ընթացքում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար Չակուան դատապարտվել էր 3 տարի 9 ամիս ազատազրկման: Թբիլիսի քաղաքային դատարանը հաստատել էր, որ Չակուան, բանտի ղեկավարության և հատուկ նշանակության ջոկատայինների հետ ծեծել […]

̰
Բայդենն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին

12:07 16.05.2021

ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում հաստատել է իր աջակցությունը հրթիռային հարձակումներից հրեական պետության ինքնապաշտպանության իրավունքին: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը: «Նախագահը Բայդենը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի և Գազայի այլ ահաբեկչական խմբավորումների հրթիռային հարձակումներից պաշտպանվելու իրավունքին: Նա դատապարտել է Իսրայելի քաղաքների վրա այդ անխնա հարձակումները», հայտնում է […]

̰
Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ մնացել են առանց էլեկտրականության վատ եղանակի պատճառով

11:17 16.05.2021

Նիժնի Նովգորոդի և Կոստրոմայի շրջաններում ամպրոպի, անձրևի և ուժեղ քամու պատճառով առաջացած պատահարներից հետո ընդհանուր առմամբ ավելի քան 81 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդվում է Էներգետիկայի նախարարության կայքում: «Կոստրոմայի շրջանում ամպրոպի և ուժեղ քամու պատճառով տեղի են ունենում էլեկտրամատակարարման խափանումներ: Շուրջ 30 500  մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման…Նիժնի Նովգորոդի մարզում անձրևի, […]

̰
Իսրայելական կործանիչը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական առաջնորդների տները

10:00 16.05.2021

Իսրայելը շաբաթ օրը հարվածել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության երկու առաջնորդների տներին: Այս մասին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից: «Կործանիչը հարվածել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության «Ալ-Ֆարկաին» գումարտակի հրամանատար Խալեդ Մանամարի տանը», – ասված է զինվորականների հայտարարության մեջ: Իսրայելական կործանիչները թիրախավորել են  ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության  հատուկ գործողությունների շտաբի պետ Ռեյդ Սաադի տունը: «Այս պահին Իսրայելի Պաշտպանության […]

̰
Իսրայելական բանակին հրամայել են նախապատրաստվել Գազայում ցանկացած գործողության

23:47 15.05.2021

Իսրայելի Պաշտպանության ուժերը քննարկում են  բոլոր հնարավոր տարբերակները ՝ պատասխանելու Գազայի մ արմատականների  հարձակումներին: «Կառավարությունը, անվտանգության կաբինետը հրամայել են բանակին՝ լիովին պատրաստ լինել բոլոր տարբերակներին»,-հայտարարել է նա՝ ի պատասխան Գազայում Իսրայելի Պաշտպանության ուժերի ռազմական արշավի ցամաքային փուլի հավանականության մասին հարցին: Նրա խոսքով ՝ խնդիր է դրվել առավելագույն վնաս հասցնել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքներին: […]

̰
Թաիլանդում քրեական պատիժ է սահմանվել COVID-19-ի պատվաստումից հրաժարվելու համար

12:56 15.05.2021

Թաիլանդի Բուրիրամ նահանգի բնակիչներին սպառնում է խոշոր տուգանք կամ 2 տարվա բանտարկություն՝ հակակորոնավիրուսային պատվաստումից հրաժարվելու համար։ Համաձայն նահանգապետի ստորագրած հրամանի՝ նահանգում ապրող կամ աշխատող 18 տարին լրացած բոլոր անձինք պետք է գնահատեն իրենց վարակման ռիսկն ըստ պարամետրերի, որոնք պարունակվում են հրամանի կցված հարցաշարում։ Թերթիկները պետք է բուժաշխատողներին կամ կամավորներին փոխանցվեն մինչև մայիսի 31-ը Նրանց համար, […]

̰
Հնդկաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 3890 մարդ է մահացել

11:57 15.05.2021

Հնդկաստանում COVID-19 հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 24,3 միլիոնը: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալները: Մեկ օրում ի հայտ է բերվել վարակման 326 098 նոր դեպք։ Հնդկաստանում COVID-19-ի հարուցած բարդություններից մինչ օրս մահացել է 266,207 հիվանդ, որից 3890-ը՝ վերջին 24 ժամում։ Մինչ օրս Հնդկաստանում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք

11:52 15.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 մարդ: Մահացել է 29 պացիենտ:  Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել`4 426 պացիենտ: Պատվաստվել է 85 286 մարդ:  

̰
Բոլթոնը հայտարարել է Ուկրաինային և Բելառուսին ՆԱՏՕ-ի կազմում ներառելու անհրաժեշտության մասին

11:30 15.05.2021

Ուկրաինան և Բելառուսը պետք է ընդունվեն ՆԱՏՕ, որպեսզի վերացնեն Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև ծագած «գորշ գոտին»: Այս մասին հայտարարել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ՝ National Review ամսագրի սյունակում: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և իր թիմը գործում են «մեղմ» և անվճռական ՝ թույլ տալով […]

̰
Բայդենը չեղարկել է Թրամփի մի քանի հրաման

10:37 15.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ հրամանագրով չեղյալ է համարել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի յոթ հրամանագրերը, ներառյալ հուշարձանների պահպանության և սոցցանցերում գրաքննության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը: Ամերիկացի հերոսների արձանների զբոսայգի կառուցելու մասին որոշումը, տարբեր կանոնակարգերի խախտման համար պաշտոնատար անձանց քրեական հետապնդումից պաշտպանելու մասին և այլ որոշումներ այլևս ուժի մեջ չեն։ Կասեցված բոլոր հրամանագրերը […]

̰
Համաճարակի երկրորդ տարին կարող է հանգեցնել ավելի շատ մահվան, քան առաջինը․ ԱՀԿ

21:59 14.05.2021

Կորոնավիրուսային համաճարակի երկրորդ տարին կարող է հանգեցնել ավելի շատ մահերի, քան առաջինը: Այս մասին այսօր Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ  Գեբրեյեսուսը: «COVID-19-ն արդեն ավելի քան 3,3 միլիոն մահվան պատճառ է դարձել, և մենք համաճարակի երկրորդ տարում այն ուղղու վրա ենք, երբ համաճարակի երկրորդ տարին  կարող է դառնալ […]

̰
Մինչև տարեվերջ Վրաստանը կստանա իսրայելական ՀՕՊ «Ռաֆայել» համակարգ

20:13 14.05.2021

2021 թվականի ավարտին Վրաստանը Իսրայելից կստանա արդիականացված «Ռաֆայել»  հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն: Վրաստանի«Ռաֆայել» կոնցեռնի հետ 2020 թ ստորագրված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է երկրի հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական վերականգնում: «Մինչև այս տարվա վերջ մենք կստանանք «Ռաֆայել» հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգ: Նախատեսվում է ձեռք բերել նաև ժամանակակից շարժական զենիթահրթիռային […]

̰
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունն անմիջականորեն առնչվում է Ռուսաստանի անվտանգության շահերին. Պուտին

18:30 14.05.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունն անմիջականորեն առնչվում է Ռուսաստանի անվտանգության շահերին, քանի որ այն տեղի է ունենում իրենց սահմանների մոտ: Երկրի ղեկավարն այս հայտարարությունն արել է Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ: «Պաղեստինաիսրայելական սրված հակամարտությունը տեղի է ունենում մեր սահմանների անմիջական հարևանությամբ և ուղղակիորեն ազդում է մեր […]

̰
Վրացի հատուկ ջոկատայիններն առաջին անգամ մասնակցել են «Տրոյական հետք» զորավարժություններին

12:39 14.05.2021

Վրացի հատուկ ջոկատայիններն առաջին անգամ մասնակցել են «Տրոյական հետք» բազմազգ զորավարժություններին: Այս մասին  հայտնում է «Эхо Кавказа»-ն: Սա ամենամյա զորավարժություն է, որը կազմակերպվում է ԱՄՆ-ի եվրոպական հատուկ գործողությունների հրամանատարության կողմից: Նրանց նպատակն է բարձրացնել համատեղելիությունը և պատրաստվածությունը, իրականացնել փորձի փոխանակումը: Զորավարժություններն անցկացվել են մայիսի 3-14-ը՝ 5 երկրներում: Վրացի հատուկ ջոկատայինների մի ստորաբաժանում մասնակցել է Ռումինիայում […]

̰
Կլիմայի փոփոխության պատճառով աշխարհի քաղաքների քառորդ մասն աղետի կենթարկվի․ հետազոտություն

12:30 14.05.2021

Աշխարհի 800 քաղաքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց գրեթե 43% -ը չի էլ պատրաստվում հարմարվել գլոբալ տաքացման հետևանքներին: Իսկ երկրագնդի քաղաքների 25 տոկոսը չունի կլիմայի փոփոխության ավերածություններից պաշտպանվելու միջոցներ, հայտնում է The Guardian-ը: Մեգապոլիսներն ավելի հաճախ են բախվում գլոբալ տաքացման հետևանքներին: Ջերմոցային գազերի տվյալների բացահայտման միջազգային նախագծի (CDP) փորձագետներն ուսումնասիրել են 800 խոշոր բնակավայրեր […]

̰
Շոուին մասնակցելուց հետո Իլոն Մասկի կարողությունը կրճատվել է 20 միլիարդ դոլարով

12:04 14.05.2021

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլար՝ NBC- ի Saturday Night Live- ում իր ելույթից հետո: Forbes-ի հաշվարկով՝ Tesla- ի բաժնետոմսերն այս շաբաթ ընկել են 15% -ով: Այսինքն, հինգշաբթի՝ բորսային շուկայի փակվելուց հետո, Մասկի կապիտալը նվազել է 20,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 145,5 միլիարդ դոլարի: Այդուամենայնիվ, նա շարունակում է […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի քիմիական գործարանի ուղղությամբ հարված հասցնելու մասին

12:01 14.05.2021

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է իսրայելական քիմիական գործարանի վրա հարձակման մասին: Այս մասին այսօր հայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Նշվում է, որ հարձակման ենթարկված օբյեկտը գտնվում է Նիր-Օզ բնակավայրում: Հարվածը հասցվել է անօդաչու սարքի օգնությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։  

̰
BACK_TO_TOP