TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Պուտին-Բայդեն հանդիպմանը

09:14 08.06.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կմասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` հունիսի 16-ին ծրագրված հանդիպմանը: Այս մասին հայտնել է ամերիկյան գերատեսչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորությունը կսկսվի Մեծ Բրիտանիայից և կավարտվի Շվեյցարիայում, որտեղ էլ եղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, […]

̰
Վրաստան առաքվող ծանրոցներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ արտարժույթ

08:49 08.06.2021

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մաքսային գոտում ծանրոցները ստուգելիս դրանցից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված արտարժույթ`21 315 եվրո և 10 600 դոլար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: Անօրինական փոխանցումները կանխելու համար կանխիկ դրամի և արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը խստորեն վերահսկվում է մաքսային ծառայության աշխատակիցների կողմից։  

̰
Ռուսաստանի մարզերից մեկը որոշել է թոշակառուներին վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

08:27 08.06.2021

ՌԴ Կուրսկի մարզում որոշել են թոշակառուներին կորոնավիրուսի դեմ պատվաստման դիմաց հատկացնել 3 հազարական ռուբլի: Այս մասին ասված է  է մարզպետարանի կայքում: Պարզաբանվում է, որ պարգևավճարներ կարող են ստանալ նաև այն տարեցներն, ովքեր պատվաստվել են բնակչության պատվաստման արշավի մեկնարկին՝ 2020թ սեպտեմբերին։ Անհրաժեշտ է պատվաստվել մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Միջոցները կհատկացվեն տարածաշրջանային բյուջեից: Հունիսի 7-ին Ռուսաստանի […]

̰
Ուկրաինան հայտարարել է Ղրիմի «օկուպացիայի» համար Գերմանիայի և Ֆրանսիայի պատասխանատվության մասին

23:51 04.06.2021

«Գերմանիան և Ֆրանսիան պետք է պատասխանատու լինեն Ղրիմի բռնազավթման համար», հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Դանիլովը հիշեցրել է, որ Գերմանիան և Ֆրանսիան 2008-ին մերժել էին Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրից: «Եվ 2008-ին հարձակման ենթարկվեց Վրաստանը: Դրանից հետո բռնազավթման իրավիճակ է Ղրիմում: […]

̰
Ուկրաինան ռազմական տեխնիկա է բերել Դոնբասի շփման գիծ

22:25 04.06.2021

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետախուզությունն արձանագրել է սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Դոնբասի բնակավայրերի մոտ  ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ինչպես հաղորդվում է, Լուգանսկի շրջանի 14 քաղաքներում ու Ուկրաինայում տեսել են Ուկրաինայի զինված ուժերի սարքավորումներ՝ ներառյալ 9K33 Osa զենիթային համակարգերը և ZU-23-2 կայաններ: Զինվորականները նշել են, որ դա հակասում է զինադադարի պայմանագրի […]

̰
Եթե ​​ԱՀԿ-ն հաստատի պատվաստանյութերի օգտագործումը 12 տարեկանից բարձր անձանց համար, մենք ևս կարող ենք այն թույլ տալ. Գամկրելիձե

20:48 04.06.2021

Ըստ Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի, եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատի պատվաստանյութերի օգտագործումը 12 տարեկանից բարձր երեխաների շրջանում, ապա Վրաստանում նույնպես կարող է իջեցվել տարիքային սահմանը: Նրա հայտարարությամբ, ճիշտ է, երեխաների մոտ վիրուսը մեղմ է ընթանում, բայց նրանք ակտիվ տարածողներ են: «Դուք գիտեք, որ մինչ այժմ ԱՄՆ սննդի և դեղամիջոցների գործակալությունը «Pfizer»-ի […]

̰
Ռուսաստանում մշակում են վտանգավոր հինգ վարակները հայտնաբերող արագ թեստեր

09:56 03.06.2021

Մինչև տարեվերջ ՌԴ-ում կստեղծվեն 5 վտանգավոր վարակների հայտնաբերման արագ թեստեր։ Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հետ հանդիպմանն ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Արագ թեստերը 60 րոպեում կբացահայտեն COVID-19-ը, գրիպը, սալմոնելոզը, տուբերկուլոզը և հակաբիոտիկների նկատմամբ կայուն ստաֆիլակոկը», – նշել է Գոլիկովան: Նրա մեկնաբանությամբ՝ շատ կարևոր է շրջանառվող վարակի […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է մեծ քանակությամբ հարստացված ուրան

09:34 03.06.2021

Իրանի հարստացված ուրանի պաշարները 16 անգամ գերազանցում են 2015 թվականի պայմանագրով թույլատրված քանակը: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), փոխանցում է Deutsche Welle-ն։ Կազմակերպության տվյալներով ՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները գնահատվում են 3 241 կիլոգրամ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է նաև, որ Իրանի իշխանությունները կազմակերպությանն ամբողջական տեղեկատվություն չեն տրամադրել միջուկային օբյեկտների […]

̰
«Նամախվանի» ՀԷԿ-ի պայմանագրի վերաբերյալ «թափանցիկության բացակայությունը ցնցող է». ԵԽ փոխնախագահ

09:27 03.06.2021

Եվրախորհրդարանի փոխնախագահ և պատգամավոր Հեյդի Հաութալան, ով աջակցում է վրացական «Նամախվանի» ՀԷԿ-ի դեմ բողոքի ակցիաներին, հայտարարել է, որ ցնցված է ՀԷԿ-ի կառուցման պայմանագրի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունից, հայտնում է apsny․ge-ն։ «Ես ողջունում եմ վրացի ժողովրդի նոր տեսակի մոբիլիզացումն ընդդեմ հետամնաց և ապակառուցողական տնտեսական մոդելի: Գաղտնի պայմանագրերի վերաբերյալ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը ցնցող է», – […]

̰
Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ-ի գագաթաժողով չհրավիրոլու որոշումը հիշեցնում է ծնողների՝ «Գնա՛, դասերդ արա՛» արտահայտությունը. Զախարովա

09:11 03.06.2021

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Վրաստանին և Ուկրաինային հունիսի 14-ին նշանակված գագաթնաժողովին չհրավիրելու մասին ՆԱՏՕ-ի որոշումը հիշեցնում է ծնողական հետևյալ արտահայտություն՝ «Բավական է անբանություն անես, գնա՛, դասերդ արա՛»։ «Կիևին ու Թբիլիսիին չեն հրավիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Խոսելով Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հեռանկարի մասին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հիշեցրել է, որ այդ երկրների […]

̰
Ռուսական մշակումը կույրերին տեսնելու հնարավորություն կտա

10:09 02.06.2021

Ռուսաստանում մշակում են գլխուղեղի իմպլանտ, որը  կօգնի վերականգնել տեսողությունը: Ըստ «Իզվեստիայի», տեխնոլոգիան մշակվել է «Со-единение» խուլուհամրերի հիմնադրամի աջակցությամբ, «Сенсор-Тех» լաբորատորիայի մասնագետների կողմից: Սարքը բաղկացած կլինի երկու մասից`ներքին իմպլանտ և արտաքին տեսախցիկ` միկրոհամակարգչով: Պրոցեսորի միջոցով տեսապատկերները կվերածվեն ազդանշանների և կուղարկվեն ուղեղ: Նշվում է, որ հայրենական արտադրության սարքերը կիրառելի կլինեն տեսողությունն ամբողջությամբ կորցրած անձանց համար: Նեյրոիմպլանտի միջոցով […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի մեկ դեպք

09:23 02.06.2021

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի մեկ դեպք, փոխանցում է 1tv.ge-ն։ Հարավաֆրիկյան շտամ է հաստատվել Վրաստանի քաղաքացու մոտ, ով ունի Դուբայում ճանապարհորդելու պատմություն: Անձը լիովին ապաքինվել է, կլինիկական վիճակը բավարար է:    

̰
Իրաքում առնվազն 2 մարդ է մահացել «սև բորբոսից»

08:15 02.06.2021

Իրաքի հարավային Դի Քար նահանգում առնվազն 2 մարդ մահացել է մուկորմիկոզից՝ «սև բորբոս» անվամբ հայտնի սնկային հիվանդությունից։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության տեղի դեպարտամենտի ներկայացուցիչ Ամարա ալ-Զամիլիին։ «Նասիրիա քաղաքում գրանցվել է սև բորբոսով վարակվելու 4 դեպք, 2 մահ: Մահվան դեպքերը կապված են կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետ», -ասել է նա։ […]

̰
Կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց է մշակվել

13:31 30.05.2021

Քվինսլենդի բժշկական հետազոտական ​​ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները երկու նոր դեղամիջոց են մշակել՝  SARS-CoV-2 վարակը կանխելու և արդեն իսկ վարակված մարդկանց բուժելու համար: Գիտական ​​աշխատանքի արդյունքներով հոդված է հրապարակվել Cell Discovery ամսագրում: Ներկայումս ֆրանսիական IDMIT նախաբժշկական և կլինիկական հետազոտական ​​կենտրոնում պեպտիդային դեղամիջոցները փորձարկվում են համստերների վրա: Նախնական փորձարկումը ցույց է տվել, որ միացությունները թունավոր չեն և լուրջ […]

̰
Վրաստանի նախկին վարչապետի կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել աղմկոտ ակցիայի պայմաններում

23:27 29.05.2021

Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության հիմնադիր համաժողովն ընթացել է «Փոխիր» ու «Շարժում հանուն Վրաստանի» ակտիվիստների աղմկոտ բողոքի ակցիայի ֆոնին: Ակցիայի մասնակիցները նրան դիմավորել են սուլոցներով: Գախարիային համարել են «ամենաանհաջող վարչապետը» ժամանակակից Վրաստանի պատմության մեջ՝ մեղադրելով նրան երկրում վերջին տարիների տնտեսական ծանր իրավիճակի,  2019-ի հունիսի 20-21-ը խորհրդարանի մոտ բողոքի ցույցը […]

̰
Վրաստանի համաճարակաբանները դեմ են զբոսաշրջիկների համար սահմանափակումների մեղմացմանը

19:50 29.05.2021

Վրաստանը զբոսաշրջիկների համար արդեն բացել է իր օդային սահմանները, իսկ հունիսի 1-ից նախատեսում է ցամաքային սահմանները բացել։ «Սահմանափակումների պարզեցումը մեծացնում է COVID-19 դեպքերի աճի ռիսկերը, հետևաբար, դրանք չեղյալ համարել Վրաստան մուտք գործողների համար անթույլատրելի է»,- լրագրողներին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա անթույլատրելի համարել երկրի սահմաններից ներս թողնել […]

̰
Վիետնամում հայտնաբերվել է COVID-19 հիբրիդային շտամ

19:27 29.05.2021

Վիետնամի առողջապահության նախարարությունը հայտարարել է  երկրում կորոնավիրուսի նոր տարբերակի առաջացման մասին, որն ունի բրիտանական և հնդկական շտամներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով VnExpress- ին: Նախնական տվյալներով, հիբրիդային շտամն ավելի վարակիչ է և հեշտությամբ փոխանցվում է օդով, ինչի հետևանքով երկրում ավելացել են COVID-19 նոր դեպքերի թիվը: Ըստ ԱՀԿ-ի ՝ Վիետնամում մեկ օրում 6 356 դեպք […]

̰
Բրիտանիան սկսել է զբաղվել COVID-19- ի լաբորատոր ծագման վարկածով

18:02 29.05.2021

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները սկսել են իրենց ստուգումներy SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ​​ծագման վարկածի վերաբերյալ: Այժմ նրանք այդ հարցի շուրջ համագործակցում են Միացյալ Նահանգների հետ և տվյալների փոխանակում իրականացնում: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրին: Ավելի վաղ Սպիտակ տունը նշել էր Չինաստանի ՈՒհան քաղաքում գտնվող լաբորատորիայի վթարի հավանականության մասին, վարկածն առայժմ չի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք

17:45 29.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք, ապաքինվել է 590 պացիենտ:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 590 մարդ, մահացել է 12 -ը։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 342 880 դեպք: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 134 602 մարդ:  

̰
Պետդեպի բյուջեի նախագծով 88 մլն դոլար օգնություն կտրամադրվի Վրաստանին

11:40 29.05.2021

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության 2022 ֆինանսական տարվա բյուջետային ծրագրի՝ նախատեսվում է Վրաստանին տրամադրել 88 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նշվում է, որ ֆինանսական օգնությունը կուղղվի Վրաստանի ժողովրդավարացմանը, տնտեսական զարգացմանը, եվրաատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև Կրեմլի ազդեցությունների զսպմանը: «Ֆինանսավորումը կնպաստի ինստիտուցիոնալ վերահսկողությանը, հավասարակշռության ձևավորմանը և օրենքի գերակայությանը, էլ ավելի ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, անկախ, հուսալի և հավասարակշռված լրատվամիջոցների հասանելիությանը, […]

̰
Աջարիայում զբոսաշրջային սեզոնը կբացվի հունիսի 15-ից

10:17 29.05.2021

Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հայտարարությամբ՝ Աջարաիայում զբոսաշրջային սեզոնը կբացվի հունիսի 15-ից, փոխանցում է aliq.ge-ն: «Մենք ակնկալում ենք զբսաշրջային աճող հոսք: Ցանկանում եմ խնդրել տուրիզմի դեպարտամենտին ու մյուս բոլոր գործակալություններին զբոսաշրջային սեզոնը բացել հունիսի 15-ից: Իհարկե, այս ամենը պետք է արվի առավել զգուշությամբ՝ հաշվի առնելով համաճարակաբանների հանձնարարականները: Նոր տեսարժան վայրեր կլինեն ոչ միայն Բաթումում, այլև […]

̰
Վրաստանի նախկին վարչապետը վերադառնում է մեծ քաղաքականություն

08:52 29.05.2021

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան քաղաքական կյանք է մտնում իր հիմնադրած  նոր՝«Վրաստանի համար» կուսակցությամբ, հայտնում է aliq.ge-ն։ Այսօր կուսակցության հիմանդիր համաժողովում հայտնի կդառնա, թե ովքեր են «Վրացական երազանքի» ամենահեղինակավոր նախկին վարչապետի նոր կուսակցության թիմակիցներն, ու ինչ ծրագրերով է Գախարիան պայքարելու իր նախկին թիմի դեմ։ Գախարիան իր նոր թիմով պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նախկին […]

̰
Բայդենը մեղադրել է Սի Ցզինպինին մինչև 3035 թվականն Ամերիկային տիրանալու ցանկության մեջ

08:46 29.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով Վիրջինիա նահանգի Համփթոն քաղաքում գտնվող Լենգլի Յուստիս բազայի զինծառայողների հետ, ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարծում է, որ Չինաստանը «կտիրանա  Ամերիկային» մինչև 3035 թվականը: Այս մասին հայտնում է Fox News- ը: Հեռուստաալիքը նշում է, որ Բայդենը հավանաբար սխալվել է և նկատի է ունեցել 2035 թվականը։ «Ես ավելի շատ […]

̰
Դանիան գործածության մեջ է դրել թվային «covid-անձնագիր»

08:34 29.05.2021

Դանիայում գործարկվել է քովիդ-պատվաստումների, հակամարմինների առկայության, թեստի պտասխանների մասին տեղեկություններ պարունակող Coronapas հավելվածը: Թվային հավաստագիրը կգործի ինչպես Դանիայում, այնպես էլ ԵՄ անդամ երկրներում: Հավելվածի մշակումը պետական բյուջեին արժեցել է 3,6 մլն դոլար, հայտնում է TASS-ը։ Coronapas վկայագրի համար պահանջվում է անձի լիարժեք պատվաստում, կամ պատվաստանյութի առաջին չափաբաժնի՝ առնվազն երկու շաբաթ առաջ ընդունում, կամ վերջին 72 […]

̰
Վրաստան մուտք գործողների համար առողջության ապահովագրությունը պարտադիր կլինի

10:47 28.05.2021

Վրաստանի խորհրդարանը կառավարությանն իրավունք է տվել՝ երկիր մուտք գործող օտարերկրացիների և ոչ քաղաքացիների համար առողջության ապահովագրության նոր կարգ ու պայմաններ մշակել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Խորհրդարանի կողմից համապատասխան լրացումներ են արվել՝ Հանրային առողջության մասին օենքում և ուղարկվել են նախագահին՝ ստորագրելու: Օրինագծի նախաձեռնողը Վրաստանի առողջապահության նախարարությունն է, պատճառը՝ կորոնավիրուսի վտանգը: Առաջարկվում է ապահովագրությունը պարտադիր դարձնել՝ […]

̰
Վրաստանը և Թուրքիան հուշագիր են ստորագրել օրգանների փոխպատվաստման ոլորտի զարգացման վերաբերյալ

10:36 28.05.2021

Վրաստանը և Թուրքիան հուշագիր են ստորագրել՝ օրգանների նվիրատվության և փոխպատվաստման ոլորտի զարգացման վերաբերյալ, հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը: Ծրագրի հիմնական նպատակն է փոխպատվաստման լաբորատորիան ապահովել նյութատեխնիկական և ինժեներական ռեսուրսներով: Կվերապատրաստվեն մասնագետներ, կստեղծվի համապատասխան նյութատեխնիկական բազա, և կձևավորվի փոխպատվաստման ազգային համակարգման ցանց։ «Հուշագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի փոխպատվաստման ընկերության հետ, ուղղված է վրացի մասնագետների հմտությունների կատարելագործմանը, […]

̰
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման մի քանի դեպք

09:50 28.05.2021

Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամի մի քանի դեպք է գրանցվել: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ վարակը հաստատվել է 5 հոգու մոտ, որոնցից 2-ը Վրաստանի քաղաքացիներ են: Հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Գամկրելիձեի մեկնաբանությամբ՝ հնդկական շտամով վարակված բոլոր 5 պացիենտները Մերձավոր Արևելքում ճանապարհորդության պատմություն ունեն: Նրանք բոլորը Վրաստան էին ժամանել միևնույն երկրից մայիսի կեսերին՝ […]

̰
Պատվաստվածների համար վիճակախաղում ամերիկուհին շահել է 1 մլն դոլար

09:18 27.05.2021

ԱՄՆ Օհայո նահանգում պատվաստվածների շրջանում անցկացված վիճակախաղի առաջին հաղթողները հայտնի են։ Ամերիկուհին շահել է մեկ մլն դոլար։ Ըստ NBC News- ի, նա Աբիգի Բուգենսկեն է՝ Սիլվերթոնից։ Իսկ դպրոցական Ժոզեֆ Կոստելլոն ՝ Էնգլվուդ քաղաքից, գումար է շահել ապագա կրթության համար, որը կբավականացնի ցանկացած համալսարանում կամ քոլեջում ուսման, ինչպես նաև՝ 4 տարի սննդի ու բնակարանի վարձավճարները հոգալու […]

̰
Շատ լուրջ ենք վերաբերվում մեր օդային տարածք ՉԹՕ-ների ներխուժման հաղորդագրություններին․ Սպիտակ տան խոսնակ

12:58 26.05.2021

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները լուրջ են վերաբերվում չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ)՝ իրենց օդային տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններին: Նրա խոսքերը մեջբերել է ТАСС- ը: «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր օդային տարածք ցանկացած՝ ճանաչված, թե չճանաչված թռչող սարքերի ներխուժումների մասին հաղորդագրություններին: Մենք ուսումնասիրում ենք դրանցից յուրաքանչյուրը», – ասել է նա: […]

̰
Քարանձավային Վարձիա համալիրն արժանացել է եվրոպական մշակութային ժառագության Europa Nostra մրցանակին

12:00 26.05.2021

Վրաստանում գտնվող քարանձավային Վարձիա համալիրն արժանացել է եվրոպական մշակութային ժառագության Europa Nostra մրցանակին, հայտնում է Sputnik Georgia-ն։ Մշակութային «Օսկար» տրամադրվել է պատմական համալիրի պահպանման պիլոտային ծրագրի համար։ Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու պատճառով այն ժամանակի ընթացքում լուրջ վնասներ է կրել: XII-XIII դարերի եզակի վանական ժայռային համալիրը գտնվում է Ասպինձայի մարզկենտրոնից 30 կիլոմետր հեռավորության վրա ՝ ծովի մակարդակից […]

̰
BACK_TO_TOP