TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Նավալնիի մահվան դեպքում Բայդենը կանխատեսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում

08:24 15.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանի հակակոռուպցիոն հիմնադրամի (FBK) հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում, կանխատեսել է Ռուսաստանի հետ ողջ աշխարհի հարաբերությունների վատթարացում: Նա այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո, մեջբերում է ՏԱՍՍ-ը: «Նավալնիի մահը կլինի ևս մեկ վկայություն այն բանի, որ Ռուսաստանը շատ քիչ ցանկություն ունի կամ չի ցանկանում հարգել մարդու հիմնարար իրավունքները: Դա […]

̰
ՆԱՏՕ-ի երկրները պատրաստակամություն կարձանագրեն՝ օգնելու միմյանց կիբերհարձակման դեպքում

10:31 14.06.2021

ՆԱՏՕ-ի երկրները Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովի ավարտին եզրափակիչ հայտարարության մեջ կարձանագրեն միմյանց օգնելու պատրաստակամություն՝ կիբերհարձակումների դեպքում: Այս մասին կիրակի լրագրողներին ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը: «Ինչ վերաբերում է կիբերհարձակումներին և ՆԱՏՕ-ի Վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ հոդվածին (կազմակերպության մեկ անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա), դա դիտարկվելու […]

̰
Գիտնականները հայտնաբերել են բուսական արտադրանք, որն ունակ է ճնշել կորոնավիրուսը

10:19 14.06.2021

Ուլմի համալսարանի (Գերմանիա) մոլեկուլային վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բուսական արտադրանք, որն ունակ է զսպել COVID-19 կորոնավիրուսային վարակը մինչև 97%: Համապատասխան հոդվածը հրապարակվել է bioRxiv կայքում: Գիտնականները որոշ հատապտուղների հյութերը նոսրացրել են ջրով և գնահատել դրանց փոխազդեցությունն ընդդեմ կորոնավիրուսային վարակի։ Պարզվել է, որ սև արոսենին SARS-СoV-2-ի ակտիվությունը ճնշում է 96,98% -ով, իսկ նռան հյութն ու […]

̰
ՆԱՏՕ-ն զգուշացրել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերին հետևելու մասին

08:59 14.06.2021

Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, դաշինքի նոր ռազմավարության մշակումից բացի, մասնակից 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ կքննարկվի Ուկրաինայի հարցը: Սպիտակ տան կայքում հրապարակված նախագահ Ջո Բայդենի հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ն կսկսի հետապնդել ռուսական զորքերն ուկրաինական սահմանների երկայնքով: «Կքննարկվեն ռազմական հայեցակարգեր և ռազմավարություններ, որոնք կամրապնդեն ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանական դիրքերը՝ Ռուսաստանի և այլ երկրների սպառնալիքներին հակազդելու համար: […]

̰
ԱՄՆ-ն Իսրայելի լավագույն բարեկամն է․ Բայդեն

08:49 14.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին և նրա հետ իշխանությունը կիսող Յաիր Լապիդին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա խոստացել է զարգացնել համագործակցությունն Իսրայելի հետ՝ անվանելով ԱՄՆ-ն  Իսրայելի լավագույն բարեկամ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Իմ վարչակազմը լիովին հանձնառու է Իսրայելի նոր կառավարության հետ աշխատանքի՝ իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի ողջ բնակչության […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին Բայդենին կնոջ հետ ընդունել է Վինձորի ամրոցում

23:50 13.06.2021

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Վինձորի ամրոցում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին և նրա կնոջը՝ Ջիլին: Բայդենը Վինձոր է ժամանել Քորնուոլայից՝G7- ի գագաթնաժողովի ավարտից հետո: Ջո Բայդենն իր նախորդների նման չի խախտել արձանագրությունն ու չի փորձել դիպչել թագուհուն, ինչպես դա արել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Լրագրողների աչքից չի վրիպել, սակայն, որ թագուհու […]

̰
Ես եզրահանգման չեմ եկել. Բայդենը՝ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ

21:20 13.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7 գագաթնաժողովի ավարտին ասել է, որ ինքը եզրահանգման չի եկել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: «Ես եզրահանգման չեմ եկել», – ասել է նա Բրիտանական Քորնուոլում կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ Բայդենը հետախուզական գործակալություններին հանձնարարել էր քննել վիրուսի՝ Ուհանի վիրուսաբանական լաբորատորիայում առաջացման  հնարավորությաւնը:  Չինաստանը հերքում է դա, ԱՀԿ հետաքննությունը նույնպես չի հաստատել այդ վարկածը: […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության կարևորության մասին

20:53 13.06.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, դաշինքի և Մոսկվայի միջև բարդ հարաբերությունների համատեքստում հատկապես կարևոր է համարել Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը: Այս մասին նա հայտարարել է բրիտանական Times Radio ռադիոկայանին տված հարցազրույցում: «Մենք պետք է անենք հնարավորինս,  որպեսզի խուսափենք միջադեպերից, պատահականություններից և սխալ հաշվարկներից, ինչը միշտ էլ կարևոր է, բայց հատկապես հիմա, երբ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները բարդ […]

̰
G7-ի երկրների առաջնորդները 2022 թվականին նոր կորոնավիրուսի համավարակին վերջ դնելու նպատակ ունեն

19:31 13.06.2021

G7-ի երկրների առաջնորդները նպատակ են դրել՝ 2022 թվականին վերջ դնելու նոր կորոնավիրուսի համավարակին: Այս մասին ասված է Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի գագաթնաժողովի արդյունքների համատեղ կոմյունիկեում: «Մեր առաջիկա նպատակն է հաղթել COVID-19-ին: Մեր հավաքական նպատակն է վերջ դնել համավարակին 2022 թվականին … մենք պարտավորվում ենք ակտիվացնել COVID-19- ի դեմ պայքարի գլոբալ […]

̰
Ջոնսոնը բացառել է կորոնավիրուսի լաբորատոր ծագումը

19:14 13.06.2021

Կորոնավիրուսը հազիվ թե լաբորատոր ծագում ունենա, հայտարարել է ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Sky News-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է G7 գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ «ցանկացած ողջամիտ մարդ պետք է անաչառ լինի այս հարցում»: Ջոնսոնը նշել է՝  G7- ի մասնակիցները համամիտ են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը […]

̰
Պուտինը ճիշտ է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների գնահատման հարցում. Բայդեն

18:57 13.06.2021

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը համաձայն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուս-ամերիկյան հարաբերությունների գնահատման հարցում: Նա իր կարծիքը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ: «Կարծում եմ, որ նա (Պուտինը) ճիշտ է այն հարցում, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններն ամենացածր մակարդակի են», – ասել է Բայդենը: Միաժամանակ, հավաստիացրել է, որ Վաշինգտոնը հակամարտություն չի փնտրում Մոսկվայի հետ: Ամերիկացի առաջնորդի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք

18:24 13.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 522 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 074 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 353 965 դեպք: Ապաքինվել է 339 392, մահացել 5 048 պացիենտ: Երկրում […]

̰
G7- ը ցանկանում է «արդար հարկեր» ամբողջ աշխարհում

18:07 13.06.2021

G7- ը ցանկանում է «արդար հարկեր» ամբողջ աշխարհում: «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են իրենց ջանքերը կենտրոնացնել ամբողջ աշխարհում հարկային համակարգի բարելավման հարցում, ինչպես գրում է Bloomberg- ը, նշված է  գագաթնաժողովին հաջորդած համատեղ հայտարարության մեջ: «Մեզ հարկավոր է գլոբալ առումով արդարացի հարկային համակարգ: Մենք աջակցում ենք G7- ի կողմից հունիսի 5-ին ստանձնած պատմական պարտավորությանը: Այժմ մենք […]

̰
G7- ը Ռուսաստանի հետ «կայուն ու կանխատեսելի» հարաբերություններ հաստատելու հետաքրքրություն է հայտնել

17:14 13.06.2021

Մեծ յոթնյակի երկրները հայտարարել են իրենց հետաքրքրությունը՝ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների հաստատման մեջ, հայտնում է Bloomberg- ը: «Մենք կրկնում ենք մեր հետաքրքրությունը Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատելու վերաբերյալ և կշարունակենք գործել այնտեղ, որտեղ կան ընդհանուր հետաքրքրության ոլորտներ», – ասված է գործակալության մեջբերած հաղորդագրության տեքստում: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ յոթնյակի […]

̰
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատգամավոր

16:57 13.06.2021

«Ակնկալվում է, որ մոտ ապագայում Աբխազիան և Հարավային Օսիան կդառնան Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամներ», – ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին՝ եռակողմ /Մոսկվա-Սուխումի-Ցխինվալի/հեռուստակամրջի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ  դեսպանները: Հարցին, թե երկու հանրապետությունների միջազգային ճանաչման խնդիրը կխանգարի՞ Եվրասիական տնտեսական միություն […]

̰
Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի հետ լայնամասշտաբ համաձայնագրի մասին

09:35 12.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում լայնամասշտաբ միջպետական ​​համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտնել է Էրդողանը, փոխանցում է TRT հեռուստաալիքը: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք: Դրանից հետո եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ կմեկնենք Շուշա (Շուշի), որտեղ մեր երկրների միջև համաձայնագիր կստորագրենք: Դա կլինի լայնամասշտաբ համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի […]

̰
ՆԱՏՕ-ն պետք է իր շարքերն ընդունի Վրաստանին և Ուկրաինային. Քոնդոլիզա Ռայս

09:29 12.06.2021

«Վրաստանն ու Ուկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամներ», – ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ Կիևում անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին։ «Ամեն ինչ ուժի մեջ է մնում նրանց համար, ովքեր մասնակցել են Բուխարեստի գագաթնաժողովին: ՆԱՏՕ-ն, որպես ժողովրդավարական պետությունների հավաքական անվտանգության գլխավոր կազմակերպություն, պետք է Վրաստանին և […]

̰
Բայդենը՝ Time-ի շապիկին

09:19 12.06.2021

Ամերիկյան Time ամսագիրը նոր համարի շապիկին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկարը: Բայդենի արևապաշտպան ակնոցներում արտացոլված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Համարի կազմը և հիմնական թեմաները նվիրված են երկու առաջնորդների առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 16-ին, Ժնևում։ Դա կլինի նախագահի լիազորությունները ստանձնելուց ի վեր Բայդենի առաջին պաշտոնական հանդիպումը: Պուտինի Ժնև կատարելիք  այցը կդառնա […]

̰
Պեսկովը բացատրել է, թե ինչու է Պուտինը մեկնում Ժնև

00:00 12.06.2021

Ըստ Կրեմլի խոսնակի, Ռուսաստանի ղեկավարը պատրաստվում է հանդիպման գնալ ԱՄՆ նախագահի հետ, քանի որ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև  վատ հարաբերություններ են»: «Կրեմլը պատրաստ է Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Նման հնարավորության մասին մենք լսել ենք մեր ամերիկացի գործընկերներից, սակայն դրա անցկացման վերաբերյալ որոշում դեռ չկա: Հենց սկզբից նախագահ Պուտինը բաց էր տարբեր տարբերակների համար»: Այդ […]

̰
Վրաստանում սկսել են Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ամենաերկար թունելի կառուցումը

23:35 11.06.2021

Ռուսաստանի հետ սահմանին՝ Քվեսեթի-Կոբի հատվածում, 23 կիլոմետրանոց ճանապարհի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարություն է սկսվել, որը Հյուսիս-հարավ մայրուղու արդիականացման ծրագրի կարևոր մասն է: Այդ մասին ասված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ: Քվեսեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածի շրջանցիկ երթուղին է, որտեղ ձմռանը հաճախ ձնահոսքերի վտանգ է առաջանում: Այդ պատճառով ճանապարհը փակ է: Վրաստանը և Ռուսաստանը կապող […]

̰
Շվեյցարիան կփակի երկինքը Պուտին-Բայդեն հանդիպման ընթացքում 

12:56 11.06.2021

Շվեյցարիայի կառավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացրել փակել Ժնևի երկինքը Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սահմանափակումները կգործեն հունիսի 15-ի ժամը 08։00-ից մինչև հունիսի 17-ը՝ 17։00-ն, Ժնևի Ազգերի հրապարակի շրջանում։ Կառավարությունում նշել են, որ սահմանափակումը չի անդրադառնա դեպի քաղաքի միջազգային օդանավակայան և դրանից այլ ուղղություններով կատարվելիք կոմերցիոն չվերթների վրա։ Անվտանգության միջոցները […]

̰
Պակիստանի նահանգներից մեկում COVID-19-ի դեմ չպատվաստված անձանց SIM քարտերը կարգելափակվեն

12:49 11.06.2021

Պակիստանի ամենախիտ բնակեցված Փենջաբ նահանգի իշխանությունները կարգելափակեն այն մարդկանց SIM քարտերը, ովքեր հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնում է The Express Tribune- ը: Որոշումն ընդունվել է նահանգի առողջապահության նախարար Յասմին Ռաշիդի գլխավորությամբ կայացած նիստում: Նա նաև նշել է, որ նահանգի կառավարությունը կօգտագործի բոլոր ռեսուրսները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար և երկրի իշխանություններին այլ քայլեր կներկայացնի՝ քաղաքացիներին  […]

̰
Կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն տարածվում է Մեծ Բրիտանիայում

10:16 11.06.2021

Վերջերս Մեծ Բրիտանիայում COVID-19-ով վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտորոշվում է կորոնավիրուսի հնդկական շտամ, որը հայտնի է «Դելտա» անունով: Ինչպես նշում է The Telegraph-ը,  վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկին, նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91 տոկոսի: Հիվանդացության ցուցանիշը կտրուկ աճել է երկրում, հատկապես՝ հյուսիս-արևմուտքում: Միևնույն ժամանակ, հոսպիտալացումների թիվը ցածր է: Ավելի […]

̰
ԵԽ-ն ՌԴ-ին կոչ է արել փոխհատուցել Վրաստանի 10 մլն եվրոն

09:51 11.06.2021

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը մինչև սեպտեմբերի 6-ը Վրաստանի կառավարությանը 10 միլիոն եվրո փոխհատուցում վճարել՝ 1500 քաղաքացիների զանգվածային արտաքսման համար, ներառյալ տոկոսադրույքները, կամ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա փոխհատուցում Եվրոպայի խորհրդի միջոցով: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 7-9-ը Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ: Ըստ […]

̰
Ռուսաստանի սահմաններին մոտ ամերիկյան ռմբակոծիչների հայտնվելը սադրանք է․ դեսպանություն

09:40 11.06.2021

Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունն արձագանքել է ՆԱՏՕ-ի Baltops 2021 զորավարժությունների ժամանակ Ռուսաստանի սահմաններին մոտ ԱՄՆ պաշտպանության կողմից Boeing B-52H Stratofortress ռմբակոծիչների գործի դնելուն: Հայտարարությունը հրապարակվել է Twitter- ում: Դիվանագետները Baltops-ի շրջանակներում Պենտագոնի կողմից  B-52H-երի օգտագործումը, որոնք ունեն միջուկային զենք կրելու հնարավորություն, համարել են հերթական սադրանք: «Զենքի «այսպիսի ճոճումը» սրում է իրավիճակը Եվրոոպայում և վատթարացնում մթնոլորտը ռուս-ամերիկյան […]

̰
Առանց Ռուսաստանի նկատմամբ հարգանքի՝ ԱՄՆ-ն անբարենպաստ դիրքում է․ Թրամփ

09:29 11.06.2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր իրավահաջորդ Ջո Բայդենին, նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը, նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն անբարենպաստ դիրքում է՝ առանց Ռուսաստանի նկատմամբ հարգանքի: «Որպես նախագահ ՝ ես Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հիանալի և շատ արդյունավետ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Չնայած հանդիպման մասին կեղծ լուրերին՝ Միացյալ Նահանգները շատ բան […]

̰
Թրամփը Բայդենին խնդրել է չքնել Պուտինի հետ հանդիպմանը

09:14 11.06.2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ջո Բայդենին չքնել Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Հաջողություն նախագահ Պուտինի հետ բանակցություններում: Չքնե՛ս հանդիպմանը, և խնդրում եմ՝ նրան փոխանցի իմ բարեմաղթանքները», – ասել է նա: Հիշեցնենք, որ 2020-ի նախընտրական արշավի ժամանակ Թրամփը Բայդենին «քնկոտ» էր անվանել: Ավելի ուշ, նա որոշել էր մրցակցի համար գտնել […]

̰
Վրաստանը մտադիր է COVID-19-ի դեմ պատվաստել օտարերկրացիներին

11:25 10.06.2021

Վրաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները և դիվանագետները, ինչպես նաև այլ կատեգորիաների անձինք  կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան: Այդ մասին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա հաստատել է, որ Վրաստանում քննարկվում է օտարերկրացիների պատվաստումների հարցը, և այն կներկայացվի միջգերատեսչական համակարգող խորհրդին, փոխանցում է Sputnik Georgia-ն։ «Կարծում ենք, որ պատվաստվելու […]

̰
Բացահայտվել է սուրճի վտանգը տեսողության համար

09:52 08.06.2021

Մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումն ավելի քան եռակի մեծացնում է գլաուկոմայի ռիսկն աչքի բարձր ճնշման գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց մոտ։ Սուրճի վտանգը տեսողության համար բացահայտել են Մաունթ-Սինայ բժշկական կենտրոնի Իկանա բժշկական դպրոցի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Ophthalmology ամսագրում: Փորձագետները վերլուծել են ավելի քան 120,000 մասնակիցների վերաբերյալ՝ 2006-10 թթ․ հավաքված տվյալները։ Կամավորները, ովքեր նաև տրամադրել են իրենց ԴՆԹ […]

̰
Վրաստանի ԿԸՀ-ն փորձնական ընտրություններ կանցկացնի քվեարկության նոր տեխնոլոգիայով

09:41 08.06.2021

Վրաստանում ընտրական բարեփոխումների շրջանակներում, էլեկտրոնային տեխնոլոգիաների փորձարկման նպատակով հունիսի 12-ին փորձնական ընտրություններ կանցկացվեն: Փորձնական ընտրություններին կմասնակցի մոտ հազար մարդ, հայտնում է sputnik-georgia-ն։ Երկուշաբթի աշխատանքային հանդիպման ժամանակ կուսակցությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են ընտրական գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման հարցը։ Մասնավորապես, զրույցը վերաբերել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են շտրիխ-կոդը, ընտրողների նույնականացումն ու քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը տեսախցիկների առկայությամբ։ […]

̰
BACK_TO_TOP