12:53 10.08.2021
Microsoft կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը զիջել է դիրքերն աշխարհի հարուստների Forbes-ի վարկանիշում՝ 4-րդից հայտնվելով 5-րդ տեղում։ Նրա դիրքերը թուլացել են կնոջից՝ Մելինդայից բաժանվելուց հետո։ Մայիսից Cascade Investment ներդրումային ընկերությունը, որը ստեղծել է միլիարադտերը, նրա նախկին կնոջն է փոխանցել մոտ 5․6 մլրդ դոլար։ Այժմ ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 129,6 միլիարդ դոլար։ Նա իր տեղը զիջել է Facebook-ի […]
12:50 10.08.2021
Բոլոր նրանք, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով, պետք է պատվաստվեն, քանի որ COVID-19-ով տառապելուց հետո իմունիտետը կարող է բավարար չլինել նոր շտամներից պաշտպանվելու համար: Այս մասին օգոստոսի 10 -ին հայտարարել է ռուս վարակաբան Ալեքսանդր Սեմյոնովը: «Աշխարհի բոլոր ճանաչված պատվաստանյութերը լավն: Դրանք պաշտպանում են դելտա շտամից, սակայն բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ հիվանդացել են կորոնավիրուսով, պետք է […]
12:11 10.08.2021
Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը, երկիր մուտք գործելու պայմանների հետ կապված, նոր որոշում է կայացրել։ Որոշումը վերաբերում է կորոնավիրուսով արդեն հիվանդացած անձանց, հայտնում է Ալիք Մեդիան։ «Կորոնավիրուսով հիվանդացած ու դրանից հետո մեկ անգամ պատվաստված քաղաքացիները երկիր մուտք գործելիս կունենան նույն իրավունքները, ինչ արդեն 2 չափաբաժնով` լիարժեք պատվաստված անձինք»,- հարցին անդրադարձել է […]
12:09 10.08.2021
Պորտուգալիայում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հարուցած բարդություններից Պորտուգալիայում մահացել է նույն ընտանիքից երեք անդամ, ովքեր հրաժարվել էին պատվաստվելուց: Այս մասին բրիտանական The Guardian թերթին հայտնել է նրանց ազգական Ֆրենսիս Գոնսալվեսը: Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները որոշել էին չպատվաստվել, քանի որ վախեցել էին հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մասին տարածված ապատեղեկատվությունից: Գոնսալվեսը նաև նշել է, որ ծնողներն առողջական լուրջ […]
11:25 10.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 697 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 44 536 թեստ: Ապաքինվել է ևս 2 713 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 մարդ:
12:44 09.08.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 202 729 434 է: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքը։ COVID-19-ի դեպքերի և մահերի թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ մինչ օրս հայտնաբերվել է 35,763,970 վարակակիր։ Գրանցվել է 616,829 մահ: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 31,969,954 դեպք, մահացածների թիվը հասել է 428,309 -ի: […]
12:35 09.08.2021
Կրիպտոարժույթի Binance բորսայում բիտքոինի գինը մայիսի կեսերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 45 հազար դոլարը։ Ապրիլին բիթքոինի արժեքը նոր ռեկորդ էր սահմանել ՝ հասնելով 62,7 հազար դոլարի: Դա տեղի էր ունեցավ այն բանից հետո, երբ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Tesla ընկերությունը հայտարարել էր կրիպտոարժույթում 1,5 մլրդ դոլարի ներդրման մասին: Ինքը ՝ Մասկը, մայիսի 22 […]
12:00 09.08.2021
Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 22 160 դեպք: Վարակման դեպքերի երեկվա ցուցանիշն ավելի բարձր էր՝ 22 866 դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում հաստատվել է COVID-19- ի 6,469,910 դեպք, հայտնում է օպերատիվ շտաբը: Մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 769 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 165 650 է: Երկրում համաճարակի ամբողջ ընթացքում COVID-19- […]
11:46 09.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 236 նոր դեպք, ապաքինվել է 3 146 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6 084։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 641 242 մարդ, լիարժեք պատվաստված է 197 118-ը։
11:22 09.08.2021
Օգոստոսի 9-ի առավոտյան Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Երկրաշարժերի էպիկենտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտակայքում: 3,5 մագնիտուդով առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 07: 24 -ին Դմանիսիում ՝ Սամեբա գյուղի մոտակայքում (Քվեմո Քարթլիի շրջան): 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն տարածքում՝ ժամը 08: […]
22:00 08.08.2021
Յեյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամերիկյան հնագույն քաղաք Մաչու Պիկչուն, որը գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում և հաճախ անվանում են «ինկերի կորած քաղաք», հայտնվել է մի քանի տասնամյակ ավելի շուտ, քան ենթադրվում էր: Պատմական համալիրի դարաշրջանի առեղծվածի բացահայտման մասին հաղորդվում է Antiquity ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները կիրառել են Արագացուցիչ զանգվածային սպեկտրոմետրիա (AMS), որը ռադիոածխածնային […]
21:08 08.08.2021
Սկրիպսի ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ որդերի դեմ դեղամիջոցը կարող է խոստումնալից բուժում լինել COVID-19- ի համար: Հետազոտության արդյունքները հրապարակված են ACS Infectious Disease գիտական ամսագրում: Պարզվել է, որ սալիցիլանիլիդները կարող են կանխել կորոնավիրուսային վարակի ներթափանցումը բջիջներ, ինչպես նաև պայքարել ցիտոկինային փոթորկի դեմ: Ամենայն հավանականությամբ, սալիցիլանիլիդը կհաղթահարի նոր COVID-19 մուտացիաները: Այնուամենայնիվ, այն դեռ չի […]
20:32 08.08.2021
Անհայտ հիվանդությունից կատուների զանգվածային սատկելու մասին գրել է Sky News- ը՝ հղում կատարելով Անասնաբուժության թագավորական քոլեջին: Գիտնականները պարզում են կենդանիների սատկելու ճշգրիտ պատճառը: Ըստ նախնական վարկածի՝ կատուները կարող էին սատկել Fold Hill Foods- ի կենդանիների սննդից: Ըստ փորձագետների՝ պատճառներից մեկը կարող էր լինել պանցիտոպենիան, որի դեպքում նկատվում է արյան բոլոր տեսակի բջիջների դեֆիցիտ: Հիվանդությունը բարդություններ […]
12:09 08.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 344 նոր դեպք, ապաքինվել է 3 376 պացիենտ: Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 447 913 դեպք: Ապաքինվել է ևս 3 376 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 400 616: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս […]
11:52 08.08.2021
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը պահպանել 2008 թվականի օգոստոսի հրադադարի պայմանագրի պայմանները: Մենք համերաշխ ենք Վրաստանի ժողովրդի հետ և անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ նրանք միավորվեն», – ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն իր տարածած հայտարարությունում: «Վրաստանի օկուպացված տարածքներում ապրող քաղաքացիների համար կենսական նշանակության մարդասիրական և բժշկական օգնության հասանելիության սահմանափակման հետևանքով իզուր […]
11:18 08.08.2021
3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 104 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սամեբա գյուղի մոտ: Այդ մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06: 59 -ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Սամեբա գյուղի մոտ վերջին երկրաշարժը տեղի էր ունեցել նախորդ առավոտյան:
09:52 07.08.2021
Ամերիկյան հակադոպինգային գործակալության (USADA) ղեկավար Թրևիս Թայգարտը Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հաղթանակները «սարսափ ֆիլմ» է անվանել: Այդ մասին հայտնում է Yahoo! Sports-ը: Թայգարտը նշել է, որ որ բոլորն արդեն տեսել են «այս սարսափ ֆիլմը», երբ Ռուսաստանը հաղթում է մրցույթում, իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և WADA-ն միայն խառնում են իրավիճակը, երբ խոսում են Ռուսաստանի հեռացման […]
09:43 07.08.2021
Ամերիկացի կենսաբանները մշակել են miSHERLOCK ախտորոշիչ նոր հարթակ, որը թույլ է տալիս թքի միջոցով պարզել կորոնավիրուսի շտամները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում: Նոր թեստը հիմնված է գենետիկական խմբագրման CRISPR տեխնոլոգիայի վրա: Ինչպես նշում են գիտնականները, համակարգը ներկայում ունակ է հայտնաբերելու SARS-CoV-2-ի բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամները: Միևնույն ժամանակ, հարթակը հեշտությամբ ծրագրավորվում է ՝ […]
09:24 07.08.2021
Իզմիր քաղաքի հնագիտական թանգարանում առաջին անգամ ցուցադրվել են աստվածների և փերիների 2300 տարվա վաղեմության արձանիկներ։ Հին ժամանակներում կարծել են, թե աստվածներն ու փերիներն ուղեկցել են մարդկային հոգիները մահից հետո: Նախագիծը կոչվում է «Կտեսնեք այն, ինչը չեք տեսնում»: Հնագիտական թանգարանն ամեն ամիս ցուցադրում է նոր ցուցանմուշներ։ Այս անգամ հերթը հելլենիստական շրջանի արձաններինն է, որոնք մահացածների հետ […]
09:15 07.08.2021
Աֆղանիստանից ստացված վերջին տվյալներով՝ թալիբները 2016 թվականից ի վեր առաջին անգամ Աֆղանստանում նահանգային կենտրոն են գրավել։ Խոսքն Իրանի հետ սահմանին գտնվող Նիմրուզ նահանգի վարչական կենտրոն Սարանջի մասին է, որն ամբողջությամբ անցել է նրանց վերահսկողության տակ, փոխանցում է Anadolu-ն։ Նիմրուզի փոխնահանգապետ Ռուհգուլ Հայիրզադի հայտարարությամբ՝ քաղաքն անցել է թալիբների ձեռքը՝ անվտանգության ուժերի անգործության պատճառով: Ավելի վաղ ՄԱԿ-ը […]
09:05 06.08.2021
Ավստրալիայում 16 երեխաների մայր Ջենի Բոնելը պատմել է, որ ինքն ու իր ամուսինը պլանավորել են հնարավորինս շատ երեխաներ ունենալ: Ընտանիքի YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութը գրավել է Daily Mirror-ի ուշադրությունը: Բոնելներն ամուսնացել են 32 տարի առաջ, այդ ընթացքում զույգն ունեցել է 9 որդի և 7 դուստր: 51-ամյա Ջանին նշել է, որ իրենք ավելի շատ երեխաներ կցանկանային […]
08:54 06.08.2021
COVID-19 վարակի հաղթահարման նպատակով աշխարհում իրացվել է ավելի քան 4 միլիարդ 310 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Ըստ Ourworldindata.org ռեսուրսի, օգոստոսի 5 -ի դրությամբ՝ Չինաստանում կիրառվել են ամենամեծ թվով պատվաստանյութը՝ 1 միլիարդ 730 միլիոն դեղաչափ: Չինաստանին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 489 մլն), ԱՄՆ-ն (ավելի քան 348 մլն), Բրազիլիան (147 մլն), Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և […]
19:41 05.08.2021
Աջարիայում 102-ամյա կինը պատվաստվել է Covid-19-ի դեմ: Հաղորդում է 1tv.ge-ն: «Ես ականատես եմ եղել երրորդ համաճարակին իմ երկար կյանքի ընթացքում: Ավելի քան հարյուր տարեկան եմ, բայց ապրել եմ ուզում: Ես հավատում եմ, որ պատվաստումը կպաշտպանի ինձ, ուստի եկա և պատվաստվեցի: Ես ինձ լավ եմ զգում և հավատում եմ, որ դեռ շատ տարիներ կապրեմ»,-պատվաստումից հետո ասել […]
18:11 05.08.2021
Ուռուցքաբանության վաղ ախտորոշման ռոբոտային օնկոդիագնոստիկ համալիրը մշակվել է Նովգորոդի պետական համալսարանի (НовГУ) Էլեկտրոնային նախատիպերի ինժեներական կենտրոնի (ICRP) մասնագետների կողմից: Տեղեկացրել է «Իզվեստիա» -ն: Համալիրը հատուկ ծրագիր ունեցող համակարգիչ է, մանրադիտակ, ճնշման և զարկերակի չափման սարք: Դրանում միացված են արյան մեջ շաքարի առկայությունը որոշող սարք և Helicobacter-ի փորձարկում կատարող սարք: «Բոլոր անալիզները կատարվում են առանց որևէ […]
17:41 05.08.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության և այդ հանրապետության քաղաքացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին համաձայնագրի նախագծին: Այդ մասին ասված է պետության ղեկավարի՝ չորեքշաբթի օրը հրապարակված իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում տեղադրված կարգադրության մեջ: Համաձայն պայմանագրի առաջին հոդվածի՝ «մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիություն՝ առանց […]
12:01 05.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 670 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 436 573 դեպք: Ապաքինվել է ևս 2 626 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 393 453: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է […]
11:45 05.08.2021
Չինաստանում մշակվել է ուլտրամանուշակագույն լամպ, որն ախտահանում է մակերեսները կորոնավիրուսից ՝ 99,99% արդյունավետությամբ: Այդ մասին օգոստոսի 5 -ին հաղորդել է China daily պորտալը: Սարքը հաջողությամբ փորձարկվել է Հուբեյ նահանգի վարակիչ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում և խորհուրդ է տրվում տարբեր օբյեկտների վարակազերծման աշխատանքներում օգտագործման համար: Նոր լամպի առավելագույնը նաև այն է, որ դա կարող է […]
10:30 05.08.2021
Տեխասում վթարի է ենթարկվել միգրանտների տեղափոխող ավտոբուսը, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 12 -ը, հայտնում է տեղական «Մոնիտոր» թերթը ՝ վկայակոչելով Բրուքս շրջանի շերիֆ Ուրբինո Մարտինեսին: Նրա խոսքով՝ ավտոբուսը շրջվել է ցանկապատին հարվածելուց հետո: Վարորդը զոհերի թվում է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
10:27 05.08.2021
Վրաստանում պատժի կրման պայմանական ժամկետի դատապարտված հանցագործները կվերահսկվեն ժամանակակից Probbox նոր համակարգերի կիրառմամբ, որոնք հագեցված են տեսախցիկներով և մատնահետքեր վերցնելու համար նախատեսված հատուկ սարքերով: Այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Դրանք հնարավորություն կտան ավելի արդյունավետ վերահսկողություն սահմանել պայմանական ժամկետում գտնվողների նկատմամբ, հայտնում է Sputnik Georgia-ն։ Սարքերը կտեղադրվեն հասարակական կենտրոններում, Արդարադատության տներում և […]
11:18 04.08.2021
Կրասնոդարի երկրամասում բուժվել է COVID-19-ի հետևանքով թոքերի 100% վնասվածք ստացած հիվանդը: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը: Նա նշել է, որ Կրոպոտկինի 54-ամյա բնակիչը գրեթե 2 ամիս ծայրահեղ ծանր վիճակում գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: «Բժիշկներն իսկական հրաշք գործեցին: Տղամարդը դուրս է գրվել հունիսի 11-ին, իսկ այսօր նա լիովին վերադարձել է իր […]