TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Եգիպտոսում նոր մայրաքաղաքի անվան և տարբերանշանի մրցույթ է հայտարարվել

11:52 26.10.2021

Եգիպտոսում ընտրում են երկրի նոր մայրաքաղաքի անվանում, ինչպես նաև տարբերանշան, կարգախոս։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, հայտնել է «Ահրամ» պարբերաբերականը։ Նոր բրենդի հայեցակարգը պետք է ներառնի գիտության, նորարարության, կայուն զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով սոցիալական առաջընթացի գաղափարը: Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 18-ը։ Դրանք կքննարկվեն իրավասու ժյուրիի կողմից, որի կազմում կլինեն անվանի փորձագետներ՝ մտավորականներ և գրողներ։ Հայտնի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4762 նոր դեպք

11:45 26.10.2021

Վրաստանում արձանագրվել է  կորոնավարակի 4 762 նոր դեպք: Տեղեկությունը տարածել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 3953 մարդ, մահացել՝ 43 պացիենտ։ Ներկայիս դրականության ցուցանիշը 9,9 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը ՝ 9.05 տոկոս:

̰
«Պարզապես աղետ է». Վրաստանի նախկին նախագահը՝ հացադուլի պատճառով Սաակաշվիլիի հնարավոր մահվան մասին

11:41 26.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը. «Եթե ​​Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը հանգեցնի մահացու հետևանքների, ապա պատմական համատեքստում դա աղետ կլինի պետության համար»,- հայտարարել է նախագահի պաշտոնում Սաակաշվիլիին հաջորդած Մարգվելաշվիլին TV Pirveli-ի եթերում։ «Նա կանգնած է մահվան վտանգի առաջ: Կարծում եմ՝ մեր երկրի […]

̰
Երեխաների սեռափոխության մասին Պուտինի խոսքերը հիացրել են ամերիկյան հասարակությանը

10:53 26.10.2021

Ամերիկյան Breitbart կայքի ընթերցողները Twitter-ում աջակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և իրենց հարգանքն արտահայտել նրա հանդեպ՝ այն հայտարարությունից հետո, թե «երեխաների սեռափոխությունը հանցագործություն է մարդկության դեմ»։ Վալդայ ակումբում ելույթի ժամանակ Պուտինը սեռափոխությունն անվանել է հրեշավոր արարք, «մարդկության դեմ ուղղված հանցագործություն, երբ երեխաներին սովորեցնում են, որ տղան կարող է աղջիկ դառնալ, և՝ հակառակը»։ «Վլադիմիր Պուտինն […]

̰
Ռուսաստանը դեմ է Երկրի ցանկացած հատվածում հրթիռների տեղակայմանը

10:49 26.10.2021

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության մասին խոսակցությունն ընթանում է ճիշտ ուղով և ունի մասնագիտական ​​և առարկայական բնույթ։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Անտոնովն ասել է, որ Մոսկվան պատրաստվում է Վաշինգտոնի հետ երկխոսության շրջանակներում հարցեր բարձրացնել պաշտպանական սպառազինւթյան և ռազմավարական հարձակման հետ կապված։ Դեսպանի խոսքով, Ռուսաստանը նաև կողմ է Երկրի ցանկացած […]

̰
Չինաստանը հակաարբանյակային զենք է ստեղծել

10:21 26.10.2021

Չինացի գիտնականները ստեղծել են ռոբոտացված սարք, որը կարող է պայթուցիկներ տեղադրել տիեզերանավերի շարժիչների վարդակների վրա։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Պրոֆեսոր Սուն Յունչժունի խոսքով՝ նոր զենքի նպատակն արբանյակների կառավարվող պայթյուն իրականացնելն է։ Նշվում է, որ ոչ հզոր պայթյունը կարող է շարքից հանել արբանյակը, իսկ հետևանքները նման կլինեն շարժիչի անսարքությանը։ Սարքի բնութագիրը ստուգվել […]

̰
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ը զրպարտելու փորձերի մասին

10:12 26.10.2021

Facebook ընկերության ղեկավարությունը կարծում է, որ իրենց զրպարտելու համակարգված փորձեր են արվում: Այդ մասին ասված է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հայտարարության մեջ։ «Իմ կարծիքով՝ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, համակարգված ջանք է՝ ընտրողաբար օգտագործելու արտահոսած փաստաթղթերը՝ նպատակ ունենալով մեր ընկերությունն աղավաղված պատկերով ներկայացնել»,-գրել է Ցուկերբերգը Facebook-ի իր էջում: Հավելել է, որ խոշոր կազմակերպությունները, այնուամենայնիվ, […]

̰
Ուկրաինացիներին կոչ են արել պատրաստվել սովի և մահվան

10:03 26.10.2021

Ուկրաինայի «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան գրառում է կատարել Facebook-ում՝ ուկրաինացիներին կոչ անելով պատրաստվել սովի, հիվանդությունների ու մահվան։ «Սլավյանսկայա ՋԷԿ-ի աշխատանքը դադարեցրին վառելիքի բացակայության պատճառով։ Կայանի երկու բլոկներն էլ ամբողջությամբ անջատված են։ Եվ սա միայն սկիզբն է վերահաս աղետի․ ցուրտ, սով, հիվանդություն, մահ»,- գրել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ ուկրաինական էներգահամակարգի […]

̰
Առաջին անգամ հրապարակվել է COVID-19-ի Դելտա շտամի լուսանկարը

12:58 25.10.2021

«Վեկտոր» կենտրոնն առաջին անգամ հրապարակել է COVID-19-ի Դելտա շտամի լուսանկարը, հաղորդում է РИА Новости-ն։ Կորոնավիրուսի հնդկական շտամը, որը նաև հայտնի է Դելտա անվանումով, սովորականից ավելի արագ է առաջացնում կոկորդում վիրուսային բարձր ծանրաբեռնվածություն, ուստի՝ դրանով վարակվածները, չիմանալով, որ իրենք վարակված են, կարող են վարակել ուրիշներին։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ Ալֆա շտամն առկա է 196 երկրում, Բետան՝ 145, […]

̰
Թուրքիայում երկու պարաշյուտիստների բախումը հայտնվել է տեսանյութում

12:55 25.10.2021

Թուրքիայում փառատոնի ժամանակ երկու պարաշյուտիստներ օդում բախվել են ու ընկել ծովը։ Միջադեպը տեսանկարահանել և տեղադրել է Shot Telegram ալիքը: Դեպքը տեղի է ունեցել Օլուդենիզ առողջարանային գոտում։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է 20 մետր բարձրության վրա մի մարդ ականատեսների աչքի առաջ պարաշյուտը բացելուց հետո բախվում մյուս պարաշյուտիստին։ Հետո նրանք սկսում են օդում պտտվելով իջնել։ […]

̰
ԵՄ-ն Սուդանի հակամարտող կողմերին կոչ է անում վերադառնալ անցումային գործընթացին

12:00 25.10.2021

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Սուդանի հակամարտող կողմերին կոչ է անում վերադառնալ անցումային գործընթացին: «Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում Սուդանում տեղի ունեցող իրադարձություններին: ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին և տարածաշրջանային գործընկերներին վերադառնալ անցումային գործընթացին», – գրել է Բորելը Twitter-ում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկի՝ տնային […]

̰
Բժիշկը նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսը չի կարող վարակել օրգանիզմը

16:58 23.10.2021

Կորոնավիրուսը չի կարող վարակել մարդուն, քանի դեռ նա հիվանդ է գրիպով, այս մասին ասել է Ռուսաստանի Սեմաշկոյի անվան հիվանդանոցի ղեկավար, սրտաբան Զաուր Շուգուշևը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ եթե ռինովիրուսը առաջինը հարվածեց թոքերին, ապա կորոնավիրուսն այլևս չի կարող անցնել նրանց հյուսվածքով, թեև հազվադեպ վարակվելու հնարավորությունը նա չի բացառել: «Եթե, այնուամենայնիվ, երկու վիրուս միաժամանակ մուտք գործեն […]

̰
Հնդկաստանի լեռներում ձյան առատ տեղումների հետևանքով 11 մարդ է մահացել

15:48 23.10.2021

17 զբոսաշրջիկից բաղկացած խումբը, ուղեկցորդների հետ միասին, անհետացել էր Ութարախանդ նահանգում՝ անցած երկուշաբթի ՝ հոկտեմբերի 18-ին: Զբոսաշրջիկները անցնում էին Լամխագա լեռնանցքով։ Խմբի մի քանի անդամի հաջողվել է հասնել ապաստարան, որտեղ նրանք հայտնել են միջադեպի մասին։ Դրանից հետո սկսվել են որոնողական աշխատանքները։ Հոկտեմբերի 20-ին անհետ կորածների որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև հնդիկ զինվորականները։ Որոնումներն իրականացվել էին […]

̰
Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները

15:22 23.10.2021

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկրների միջև համագործակցության ուղիները, հայտնում է Սպիտակ տունը։ Պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Աֆրիկյան Սահելի տարածաշրջանում, համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպայում պաշտպանական համակարգերի ամրապնդումն ու արդյունավետությունը: Նշվում է, որ Բայդենը մինչև ամսվա վերջ Հռոմում Մակրոնի հետ հանդիպման հույս […]

̰
Վրաստանում կորոնավիրուսը չի ավարտվի. համաճարակաբան

14:36 23.10.2021

Պատվաստումների անտեսման և կորոնավիրուսի բուժման համար դեղերի բացակայության ֆոնին երկրում նոր ալիքները կշարունակվեն, ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն։ Վրաստանն արդեն մտել է կորոնավիրուսային համավարակի նոր՝ հինգերորդ փուլ, ասում են փորձագետները. դա վկայում է վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճը: «Այժմ Վրաստանում շատ վատ, աղետալի իրավիճակ է: Միայն 20%-ից մի փոքր ավելին է […]

̰
Ճապոնացի գիտնականները բացահայտել են ժամանակակից շան ամենամոտ ազգականին

10:24 23.10.2021

Ճապոնիայում մի խումբ հետազոտողների հաջողվել է բացահայտել ժամանակակից շան ամենամոտ ազգականին, հայտնում է PHYS.org ամսագիրը: Ըստ գիտնականների ՝ ժամանակակից շների նախահայրը եղել է ճապոնական գայլը (Canis lupus hodophilax): Նա համեմատաբար փոքր էր չափսերով և հաճախ կարմրավուն գույն ուներ։ Նշվում է, որ այդ տեսակն անհետացել է ոչ այնքան վաղուց․ վերջին ներկայացուցիչը ոչնչացվել է ճապոնացի ֆերմերների կողմից […]

̰
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ

10:13 23.10.2021

Ամերիկյան Facebook ընկերությունը դատական ​​հայց է ներկայացրել Ուկրաինայի բնակչի դեմ՝ նրան մեղադրելով սոցցանցի 178 միլիոն օգտատերերի անձնական տվյալները գողանալու  մեջ։ Համապատասխան հայցը հայտնվել է Կալիֆորնիայի Հյուսիսային շրջանի դատարանի էլեկտրոնային բազայում։ Facebook-ի ներկայացուցիչները պնդում են, որ 2018 -ի հունվարից մինչև 2019 -ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ալեքսանդր Սոլոնչենկոն հասանելիություն է ստացել սոցիալական ցանցի 178 միլիոն օգտվողի հաշիվներին […]

̰
COVID-19. Ղազախստանում գիտնականները կատուների համար պատվաստանյութ են ստեղծել

08:38 23.10.2021

Ղազախստանում գիտնականները ստեղծել են հակակորոնավիրուսային պատվաստանյութ՝ նախատեսված կատուների համար։ Naruvax-C19-ը մշակվել է Ղազախստանի Ազգային ագրարային հետազոտական ​​համալսարանի Պատվաստումների միջազգային կենտրոնի կողմից: Պատվաստանյութը ներկայացվել է Նուր-Սուլթանում անցկացված Kazagro/Kazfarm-2021 միջազգային ցուցահանդեսում։ Շնորհանդեսի ընթացքում նշվել է, որ որոշ ընտանի կենդանիներ, մասնավորապես՝ կատուները, նույնպես ենթարկված են վարակման ռիսկին և կարող են նպաստել վիրուսի մուտացմանը։ «Դեղը փորձարկվել է կատուների վրա […]

̰
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Ալ-Քաիդայի առաջնորդներից մեկին

08:28 23.10.2021

ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն ՝ հղում անելով ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարությանը: «Այսօրվա ավիահարվածի հետևանքով Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացվել է Ալ-Քաիդայի բարձրաստիճան առաջնորդ Աբդուլ Համիդ ալ-Մատարը: Մենք տվյալներ չունենք ավիահարվածի հետևանքով զոհված կամ վիրավորված խաղաղ բնակիչների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, […]

̰
Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման

08:19 23.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտում փոխներարկում է ստացել` արյան փորձաքննության վատ արդյունքների պատճառով։ Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն, փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը։ Սաակաշվիլին հացադուլի մեջ է արդեն 22 օր։ «Նրա մոտ պարամետրերից մեկը վատ էր, և մենք նրան փոխներարկում արեցինք: Ամեն ինչ լավ է անցել: Քրեակատարողական հիմնարկի բժիշկները և […]

̰
Սիրիայում անտառների հրկիզման մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 24 մարդ

12:18 22.10.2021

Սիրիայում 24 մարդ մահապատժի է ենթարկվել 2020 թվականին անտառների միտումնավոր հրկիզումների համար։ Այս մասին հայտնել է BBC-ն՝ հղում կատարելով Սիրիայի արդարադատության նախարարությանը։ Մահապատժի ենթարկվածները եղել են «հանցագործներ, ովքեր կատարել են ահաբեկչական գործողություններ՝ դյուրավառ նյութերի օգտագործմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների և վնասել պետական ​​ենթակառուցվածքները, պետական ​​և մասնավոր գույքը»,-հայտնել են Արդարադատության նախարարությունից: Բացի այդ, 11 մարդ […]

̰
Ռյազանի մերձակայքում գտնվող վառոդի արտադրամասում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել

12:10 22.10.2021

Ռյազանւ վառոդի արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 9 մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանել են, որ դեպքի վայրում աշխատում է ավելի քան 170 փրկարար և մոտ 50 միավոր տեխնիկա։ Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 22-ի առավոտյան Ռյազանի Շիլովսկի շրջանում։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Հրդեհի նախնական պատճառը տեխնոլոգիական գործընթացի […]

̰
Հարավային Կորեան նոր հրթիռ է արձակել ուղեծիր

12:58 21.10.2021

Վենարոդո կղզու Նարո տիեզերակայանից կատարվել է հարավկորեական նոր` KSLV 2 հրթիռի ուղեծիր արձակումը։ Հրթիռը հայտնի է նաև Nuri անունով։ Կորեայի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից մշակված սարքը պետք է 16- րոպեանոց թռիչքի ընթացքում 700-800 կիլոմետր բարձրութան հասցներ բեռի փորձնական մոդելը: «Nuri» հրթիռը մշակման փուլում է 2010 թվականից և Հարավային Կորեային արժեցել է 1,8 միլիարդ դոլար: Սեուլը […]

̰
Լրտեսության կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել են Ռուսաստանի 4 քաղաքացիներ

12:55 21.10.2021

Թուրքիայում ռազմաքաղաքական լրտեսության մեղադրանքով վեց մարդ է ձերբակալվել։ Hurriyet թերթի հաղորդմամբ՝ նրանցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Ուզբեկստանի, իսկ մեկը՝ Ուկրաինայի։ Խուզարկության ընթացքում  հայտնաբերել և առգրավել են երեք ատրճանակ (մեկը ՝ խլացուցիչով և լազերով) և պարկուճներ: Նշվում է, որ նրանք նախապատրաստում էին «հարձակում չեչեն ընդդիմության վրա»: Հաղորդվում է, որ Թուրքիայում օտարերկրացիների վրա հարձակումների նախապատրաստման մեջ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք

12:46 21.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք, ապաքինվել է 2 896 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 680 182 դեպք: Ապաքինվել է ևս 2 896 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 622 181: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ, համավարակի մեկնարկից […]

̰
Ռուսաստանը սպառնացել է ՆԱՏՕ -ին հետևանքներով՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության դեպքում

12:13 21.10.2021

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում դաշինքի ցանկացած քայլ հետևանքներ կունենա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: Դիվանագետը սպառնացել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը և զգուշացրել, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ -ին կարո է դառնալ «շատ վտանգավոր քայլ»: «Քանի որ դրանք բանակցություններ են ՆԱՏՕ -ի և Ուկրաինայի միջև, նրանց որոշելիքն […]

̰
ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվել է Moderna-ի և J&J-ի բուստերային դեղաչափերի կիրառումը

12:04 21.10.2021

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) թույլատրել է Moderna և Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութերի բուստերային դեղաչափերի արտակարգ կիրառումը: Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, հայտնել է FDA-ի մամուլի ծառայությունը։ Moderna-ի պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափի օգտագործումը խորհուրդ է տրվում լիարժեք պատվաստումից վեց ամիս անց, հիմնականում 65-ից բարձր տարիքի մարդկանց, նաև՝ 18-ից 64 տարեկան մարդկանց, ովքեր […]

̰
Բժիշկ Մյասնիկովը զգուշացրել է՝ օրգանիզմում կալցիումի չափից մեծ դոզան կարող է նոպաներ առաջացնել

12:11 20.10.2021

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորը» հաղորդաշարի եթերում ռուսներին նախազգուշացրել է կալցիումի ընդունման վտանգների մասին: Ըստ նրա՝ հանրաճանաչ վիտամինի չափից մեծ դոզան կարող է հանգեցնել նոպաների և այլ կողմնակի բարդությունների: Մյասնիկովը նշել է, որ օստեոպորոզի դեպքում, որը մարմնի ոսկրային հյուսվածքներում կալցիումի կորստից առաջացած հիվանդություն է, առաջարկվում է հատուկ սննդակարգ: Հիվանդությունը կանխելու համար […]

̰
Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

11:49 20.10.2021

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Չեչնիայում՝ Վրաստանի սահմանից 45 կիլոմետր հեռավորության վրա, Թբիլիսիի ժամանակով 8:45-ին: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.9 մագնիտուդ, հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 13 կիլոմետր խորության վրա:

̰
Իսրայելում երեխայի մոտ հայտնաբերվել է մուտացիայի ենթարկված «Դելտա» շտամի առաջին դեպքը

08:28 20.10.2021

Իսրայելի առողջապահության նախարարության ներկայացուցիչները հաղորդել են մուտացիայի ենթարկված «Դելտա» AY.4.2 շտամի առաջին հայտնաբերված դեպքի մասին։ Ավելի վաղ այդ շտամի մասին հայտնել էին եվրոպական մի քանի երկրներ։ Այս մասին հոկտեմբերի 19 -ին հայտնել է The Times of Israel-ը: «Հիվանդը 11-ամյա տղա է, ով օդանավակայանում  թեստի դրական պատասխան է ստացել Մոլդովայից վերադառնալիս»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ: Առողջապահության […]

̰
BACK_TO_TOP