TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Մեծ Բրիտանիայում կհայտնվեն հեռակառավարվող մեքենաներ

10:33 07.12.2021

2022 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվեն հեռակառավարվող մեքենաներ, որոնք մշակվում են «Imperium Drive» ստարտափի կողմից: Fetch ծառայության օգնությամբ օգտատերերը կկարողանան բջջային հավելվածով տրանսպորտային միջոցի կանչ գրանցել, հայտնում է Mignews-ը։ Մեքենաները կառավարելու են վարորդները հեռակա կարգով՝ 5G ցանցի միջոցով օգտագործելով ղեկը և մոնիտորները։ Նշվում է, որ դա կլինի տրանսպորտային միջոցի հեռակառավարման առաջին հավելվածը։  

̰
ՄԱԿ-ն ընդունել է հանցավոր նպատակներով ՏՏ ոլորտի օգտագործման դեմ ռուս-ամերիկյան բանաձևը

10:24 07.12.2021

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանաձևը՝ ընդդեմ հանցավոր նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) օգտագործման, հայտնում է RIA Novosti-ն: Փաստաթուղթն ընդունվել է առանց քվեարկության։ Փաստաթղթի համահեղինակն են եղել մի շարք պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Հարավային Աֆրիկան ​​և այլն։ Բանաձևում նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մտահոգված է […]

̰
Իվանիշվիլին՝ Վրաստանի պատմության դասագրքում

09:38 07.12.2021

Վրաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին բաժնում գրված է, որ «Բիձինա Իվանիշվիլին գիտության և արվեստի հայտնի հովանավոր և գործարար է»։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Այդ փաստը վրացական հանրության շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ծաղրանքով են վերաբերվում նշվածին: «Ժամանակն է» […]

̰
Իրանում գազատար է պայթել

08:54 07.12.2021

Դեկտեմբերի 6-ի երեկոյան Թեհրանի հարավ-արևմուտքում գազատարի պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ IRIB-ի՝ պայթյունին հաջորդել է հրդեհը։ Պայթյունի պատճառ կարող էր լինել խողովակի վնասվելը: Այդ ժամանակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի ստացվել:

̰
ԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին․ ՄՕԿ-ի արձագանքը չի ուշացել

08:26 07.12.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մեկնաբանել է 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին դիվանագիտական ​​բոյկոտ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է Match TV-ն։ Կազմակերպությունն ընդգծել է, որ պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունն Օլիմպիադային յուրաքանչյուր կառավարության զուտ քաղաքական որոշումն է, և ՄՕԿ-ը, լինելով քաղաքականապես չեզոք, ճանաչում է այդ իրավունքը։ Կոմիտեն հաստատել է, որ ամերիկացի մարզիկների մասնակցությունն Օլիմպիական խաղերին մնում […]

̰
Աշխարհի 184 երկրներում կիրառվել է քովիդի դեմ պատվաստանյութի 8․18 միլիարդ դեղաչափ

12:44 06.12.2021

Աշխարհի 184 երկրներում կիրառվել է «Կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի 8,18 միլիարդ չափաբաժին, հայտնում է Bloomberg-ը։ Ներկայումս աշխարհում իրականացվում է իմունիզացիայի խոշորագույն արշավը, որի շրջանակներում օրական իրականացվում է 36,1 միլիոն պատվաստում: Նշվում է, որ աշխարհում 100 մարդու հաշվով 106 դեղաչափ է գրանցվում, սակայն բաշխման գործընթացում բացեր կան․ բարձր եկամուտ ունեցող երկրներում և տարածաշրջաններում պատվաստումների գործընթացը 10 […]

̰
Թուրքական լիրայի փոխարժեքը մոտենում է պատմական նվազագույնին

12:30 06.12.2021

Այսօր դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը չափավոր նվազում է՝ մոտենալով պատմական նվազագույնին, վկայում են առևտրային օրվա մեկնարկի տվյալները։ Երկուշաբթի առավոտյան թուրքական արժույթը նվազել է 1%-ով, Մոսկվայի ժամանակով ժամը 10:15-ի դրությամբ, փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 13,83 լիրա, հայտնում է РИА Новости-ն։ Թուրքական արժույթը, որը տարեսկզբին վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 7,4 լիրա փոխարժեքով, տարվա […]

̰
Եզակի դեպք ԱՄՆ-ում. տղամարդու քթում ատամ է «աճել»

11:46 06.12.2021

Նյու -Յորքում արձանագրվել է բժշկությանը հայտնի հազվագյուտ դեպք: 38-ամյա նյույորքցին երկար ժամանակ բողոքել է քթով շնչելու հետ կապված խնդիրներից։ Հետազոտության ժամանակ բժիշկները տղամարդու քթի մեջ ատամ են հայտնաբերել: Բժիշկները ռինոսկոպիայի միջոցով պարզել են, որ տղամարդու քթանցքներից մեկում ատամ է «աճել», որը շնչառության խանգարումից բացի, այլ անհարմարություն ու ցավ չի պատճառել, հայտնում է Daily Mail-ը։ Պարզվել […]

̰
Ինքնաթիռում ռումբի առկայության մասին ստացված ահազանգի փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացնում

11:31 06.12.2021

Երեկ գիշեր Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հաղորդագրություն էր ստացել Կիևից Թբիլիսի ժամանած ինքնաթիռում ռումբի առկայության մասին: Sputnik Грузия -ի հաղորդմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն փաստի առթիվ հետաքննություն է անցկացնում։ Ստացված ահազանգի պատճառով Կիև-Թբիլիսի չվերթի ուղևորները ստիպված են օդանավակայանում երկար սպասել՝ ուղեբեռի լրացուցիչ ստուգման համար։ Ուկրաինական ավիաընկերությունների ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել կեսգիշերին։

̰
Գիտնականներին զարմացրել է Հնդկաստանում և Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազումը

10:27 06.12.2021

Ճապոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրում տեղի է ունեցել կորոնավարակի «ինքնաոչնչացում», մինչդեռ երեք ամիս առաջ օրական արձանագրվում էր վարակի 26 հազար նոր դեպք, հայտնում է Московский комсомолец-ը։ Այսօր Ճապոնիայում հայտնաբերվում է վարակի 200-ից պակաս դեպք, իսկ քովիդից մահացության դեպքեր չկան։ Նման իրավիճակ է նկատվում նաև Հնդկաստանում: Այսպիսով, դեկտեմբերի 4-ին այնտեղ գրանցվել էր վարակման 8603 դեպք։ Վարակաբանները […]

̰
Լեհաստանում կալանել են ռուսական «Ռուսլանա» նավը՝ հարբած անձնակազմով

10:10 06.12.2021

Լեհաստանի ափերի մոտ ռուսական «Ռուսլանա» բեռնատար չորանավը, վերջին պահին շրջադարձ կատարելով, կարողացել է խուսափել Գդանսկից ոչ հեռու գտնվող ծանծաղուտում հայտնվելուց։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Գդանսկի սահմանապահ ծառայության պահակախմբից TVN24-ին ասել են, որ ռուսական առևտրային նավը շարժվել է դեպի Գդանսկի հյուսիսային նավահանգիստ՝ երթևեկելի մասից դուրս: Բեռնատար նավը  չի արձագանքել […]

̰
Ամերիկյան ականակիր նավը հասել է Ռումինիայի սևծովյան նավահանգիստ

09:28 06.12.2021

ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ամերիկյան «Արլի Բուրկ» (Arleigh Burke) հրթիռային ականակիր նավը ծրագրված այցով ժամանել է Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ: Այն Սև ծովում է գտնվում նոյեմբերի 25-ից և արդեն եղել է Վառնայում։ «Arleigh Burke»-ը գործողություններ է իրականացնում Սև ծովում՝ ապահովելու ռազմածովային անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունը», – հայտնել են Վեցերորդ նավատորմից: […]

̰
«Կոկաինային սկանդալ» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

09:17 06.12.2021

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ սըր Լինդսի Հոյլը խոստացել է հետաքննություն սկսել խորհրդարանի պատերի ներսում կոկաինի ենթադրյալ օգտագործման դեպքի հետ կապված։ Այս մասին հաղորդում է The Times-ը: Հոյլն ասել է, որ կոկաինի հետքեր են հայտնաբերվել այն վայրերում, որտեղ կարող էին լինել միայն պատգամավորական անցաթուղթ ունեցողները: Այսպիսով, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել նախարարական զուգարաններում, որոնք գտնվում են […]

̰
Իրանում պայթյուն է որոտացել ՀՕՊ հրթիռի արձակման պատճառով. Tasnim

23:52 04.12.2021

Իրանի Նաթանզ շրջանում պայթյուն է որոտացել հակահրթիռային պաշտպանության համակարգի արձակման հետևանքով, հայտնում է Tasnim-ը։ «Մի քանի ժամ առաջ Նաթանզի շրջանում պայթյուն է որոտացել, այս տարածքի երկնքում վառ լույս է տեսանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ՀՕՊ հրթիռ է արձակվել Նաթանզի մոտակայքում գտնվող Բադրուդ շրջանի վրա՝ հնարավոր օդային հարձակմանը արագ արձագանքելու հնարավորությունը ստուգելու  նպատակով։ […]

̰
Թուրքիայում Էրդողանի մասնակցությամբ ցույցի ժամանակ ահաբեկչություն է կանխվել

23:50 04.12.2021

Թուրքիայի անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են պայթուցիկ սարք, որը կարող էր պայթել Սիիրթ քաղաքում նախագահ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հանրահավաքի ժամանակ: Այդ մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը։ «Պայթուցիկ սարքը տեղադրված էր Մարդինում աշխատող ոստիկանի մեքենայի տակ: Պլանավորված էր պայթեցնել այն, երբ հասնեին Սիիրթ…Նրանք ցանկանում էին ձախողել հանրահաավաքը»,- ասել […]

̰
Էրդողանն արձագանքել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքին

23:43 04.12.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիիրթ քաղաքում իր համախոհների հետ զրույցում ասել է, որ իր հանրահավաքին ավելի շատ մարդ է եկել, քան Մերսինում՝ երկրի գլխավոր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալի մասնակցությամբ հավաքին։ «Նա (Քըլըչդարօղլուն) չկարողացավ Մերսինում հավաքել այնքան մարդ, որքան մենք ունենք այստեղ՝ Սիիրթում: Նա խնդրեց իրեն ավելի մեծ տարածք տրամադրել, բայց թող գոնե լրացնի այն»,- ասել […]

̰
Քենիայում ավտոբուսն ընկել է գետը. 23 մարդ մահացել է

23:30 04.12.2021

Քենիայում ուղևորներով լցված ավտոբուսն ընկել է գետը՝ փորձելով անցնել հեղեղված կամրջով։ Վթարի հետևանքով զոհվել է 23 մարդ։ Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին, հայտնել է The Star-ը։ 23-ից 15-ը նույն ընտանիքի անդամներ էին, ովքեր պատրաստվում էին մասնակցել 70-ից բարձր տարեց զույգի հարսանիքին։ Ի դեպ, հարսանիքը չի կայացել ողբերգության պատճառով։ Հաղորդվում է 12 փրկվածի՝ չորս երեխայի […]

̰
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

22:37 04.12.2021

Անկարան պատրաստ է միջնորդ հանդիսանալ Մոսկվայի և Կիևի միջև. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ թուրքական կողմը դեմ է այն գործընթացներին, որոնք կարող են հանգեցնել Դոնբասում նոր պատերազմի։ Թուրքիայի ղեկավարի խոսնակը նաև ասել է, որ Անկարան, ի տարբերություն Արևմուտքի, կառուցողական հարաբերություններ ունի Մոսկվայի հետ։ «Թուրքիան լավ […]

̰
Կորոնավիրուսի համաճարակը կտևի մինչև 2026 թվականը. բրիտանացի գիտնականներ

22:02 04.12.2021

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամկետների վերաբերյալ հետազոտական տվյալներ են հրապարակել բրիտանական SAGE կազմակերպության (Scientific Advisory Group for Emergencies, արտակարգ իրավիճակների գիտական խումբ) գիտնականները: SAGE-ի հետազոտողների կարծիքով՝ Sars-CoV-2 վիրուսը վտանգ կներկայացնի առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում՝ կտևի մինչև 2026 թվականը։ Նշված ժամկետը կարող է ավելացվել, եթե պատվաստումների տեմպերը նվազեն և կորոնավիրուսի տարածմանը հակազդող միջոցառումներն անարդյունավետ լինեն։ Տարբեր երկրների […]

̰
Գիտնականներն ահազանգում են մարդկության վերացման մասին

12:56 04.12.2021

Բրիտանացի կենսաբան-էվոլյուցիոնիստ Հենրի Ջին վստահ է, որ հաջորդ 30 տարում մեր մոլորակի բնակչությունը կհասնի պիկին, այնուհետև կսկսի շեշտակիորեն նվազել, հայտնում է Scientific American-ը։ 1960-ականներին բնակչության աճը գերազանցել է 2%-ի նշագիծը․ դա անհավատալի բարձր ցուցանիշ էր: Սակայն ընդամենը 50 տարի անց մոլորակի գերբնակեցման մասին այլևս խոսք չի գնում: Փորձագետները ենթադրում են, որ շուտով բնակչության թիվը կսկսի […]

̰
Մալիում զինյալները կրակել են ավտոբուսի վրա. կան տասնյակ զոհեր

12:51 04.12.2021

Այսօր Մալիում զինված անձինք կրակ են բացել ավտոբուսի վրա։ Reuters-ի հաղորդմամբ՝ զոհվել է 31 մարդ։ Ավտոբուսը Սոնգո գյուղից դեպի Բանդիագարայի շուկա էր տեղափոխում գյուղացիներին: Միջադեպի հետևանքով կան վիրավորներ և անհետ կորածներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։    

̰
Բայդենը վարակվել է թոռնիկից, բայց ոչ կորոնավիրուսով

12:37 04.12.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հիվանդացել է՝ վարակվելով 1․5 տարեկան թոռան հետ շփման արդյունքում։ Այս մասին նա լրագրողներին ասել է ուրբաթ՝ դեկտեմբերի 3-ին։ Սպիտակ տան ղեկավարը լրատվամիջոցներին վստահեցրել է, որ ինքը չունի կորոնավիրուս և որ պարբերաբար թեստավորվում է։ «Ես լավ եմ։ Ես ամեն օր կորոնավիրուսի թեստ եմ հանձնում։ Թոռը սիրում է պապիկին համբուրել։ Պարզապես […]

̰
Ամերիկյան հետախուզությունը կանխատեսել է 2022 թվականին Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

12:31 04.12.2021

ԱՄՆ-ում հայտնել են, որ Ռուսաստանը 2022 թվականի առաջին շաբաթներին հարձակման է նախապատրաստվում Ուկրաինայի դեմ։ Այս մասին գրում են Associated Press-ը (AP) և The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։ Հետախուզական տվյալների համաձայն՝ ներխուժմանը կարող է ներգրավվել մինչև 175 հազար ռուս զինծառայող, որոնց կեսն արդեն Ուկրաինայի սահմանին է։ Նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է մոտ […]

̰
Վրաստանում հայտնել են Սաակաշվիլիին հիվանդանոցից բանտ տեղափոխելու ժամկետը

10:28 04.12.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհրաժեշտ բուժօգնություն է ստանում հանրապետությունում և արտասահման տեղափոխման կարիք չունի։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահւթյան նախարար Եկատերինա Տիկարաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Չեմ պատկերացնում, որ վրացի բժիշկները չունենան բավարար կոմպետենտություն՝ հիվանդին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար: Հետևապես, հիվանդին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու շուրջ խորհրդակցություն չենք անցկացրել»,-ընդգծել է Տիկարաձեն։ […]

̰
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամ է հայտնաբերվել աշխարհի 38 երկրում. ԱՀԿ

10:17 04.12.2021

Օմիկրոն կորոնավիրուսային շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 38 երկրում։ Այսպիսի հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն։ «Մենք տեղեկություններ ենք ստացել 38 երկրներից», – ասել է նա: Կերկխովեի խոսքով՝ Աֆրիկայի հարավի երկրներում վարակվածների թիվն աճում է։ Այնուամենայնիվ, փորձագետները դեռևս փորձում են հասկանալ՝ նոր շտամն ավելի վարակի՞չ է, թ՞ ոչ: «Մենք չենք բացառում, […]

̰
Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 35,24%-ը

10:08 04.12.2021

Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, փոխանցում է аliq.ge-ն: Ըստ կենտրոնի տվյալների՝ առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1 183 932 մարդ, կամ չափահաս բնակչության 41,7%-ը։ Միաժամանակ, ամբողջությամբ պատվաստվել է 1 009 992 մարդ՝ չափահաս բնակչության 35,24%-ը։ Վրաստանում պատվաստումներն այս պահին […]

̰
Բլինկենը Մոսկվային ու Կիևին կոչ է արել կատարել Մինսկի պայմանավորվածությունները

08:55 04.12.2021

Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է պատրաստակամություն դրսևորեն Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ 2015 թվականի սկզբին ստորագրված Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ կապված։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Reuters Next առցանց ֆորումում։ «Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է հստակ ասեն, որ պատրաստ են կատարել Մինսկի պայմանավորվածությունները: Մինչ այժմ դրանց մեծ մասը չի իրականացվել»,- ասել […]

̰
Թուրքիան հայտարարվածից շատ Bayraktar անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային. Bloomberg

08:44 04.12.2021

Թուրքիան ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային, քան հայտարարվել է: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Հայտնի է դարձել, որ ապագայում կարող են լինել նոր մատակարարումներ։ Խոսքը Կիևի կողմից արդեն ձեռք բերված մի քանի տասնյակ Bayraktar-ների և պլանավորվող առնվազն 24 անօդաչու թռչող սարքի մասին է։ Անօդաչու սարքեր արտադրող Baykar ընկերությունն ու […]

̰
Իտալացին արհեստական ձեռքով փորձել է խուսափել պատվաստումից

08:30 04.12.2021

Իտալիայի բնակիչը փորձել է արհեստական ​​ձեռքով խուսափել պատվաստումներից. արտասովոր դեպքը տեղի է ունեցել Բիելլա քաղաքում։ Պատվաստման համար կլինիկա ներկայացած 50-ամյա տղամարդ եղել է  սիլիկոնե պրոթեզով: Թեև դրա գույնն ու կառուցվածքը շատ նման են եղել բնականին, սակայն նրան չի հաջողվել խաբել բուժքրոջը, ով իսկույն բարձրաձայնել է խարդախության փորձի մասին։ Այս մասին հայտնում է ANSA-ն։ Ավելի ուշ […]

̰
ՆԱՏՕ-ի ընդլայնումը կախված չէ Ռուսաստանի կարծիքից. Ջեն Փսակի

08:20 04.12.2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին պատասխանել է լրագրողների՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու անթույլատրելիության մասին հարցին․ արդյո՞ք Վաշինգտոնը պատրաստ է ճկունություն ցուցաբերել Կիևի հետ կապված իրավիճակում, քանի որ Մոսկվան մտահոգություն է հայտնում ռազմաքաղաքական բլոկի հնարավոր ընդլայնման վերաբերյալ։ Ճեպազրույցը հեռարձակվել է ԱՄՆ վարչակազմի թվիթերյան միկրոբլոգում։ «Միայն ՆԱՏՕ-ի երկրները կարող են որոշել, թե ով է դաշինքի անդամ, ոչ […]

̰
BACK_TO_TOP